Աստղացուցարան

(Վերահղված է Պլանետարիումից)
Պլանետարիում սարքը

Պլանետարիում կամ աստղացուցարան` անզեն աչքով տեսանելի երկնային մարմիններն ու երևույթներն արհեստականորեն ցուցադրելու սարք։

Տեղադրվում է սպիտակ պաստառով պատված գմբեթ ունեցող կլոր, մեծ դահլիճի կենտրոնում։ Ցուցադրվում են երկնակամարի օրական պտույտը, Արեգակի, Լուսնի և մոլորակների շարժումները, աստղերը, համաստեղությունները, ասուպների հոսքը, գիսավորները, արևածագն ու մայրամուտը, խավարումները։

Իրականում օրեր և տարիներ տևող շարժումներն ու երևույթները ցուցադրվում են մի քանի րոպեի ընթացքում։

Պլանետարիում է կոչվում նաև գիտալուսավորական այն հիմնարկաթյունը, որտեղ ցուցադրումներով ուղեկցվող հանրամատչելի զեկուցումներ են կարդացվում աստղագիտության, տիեզերագնացության վերաբերյալ։

Առաջին պլանետարիումը կառուցվել է Մյունխենում 1925։ ԽՍՀՄ-ում առաջին պլանետարիումը բացվել է Մոսկվայում, 1929 թվականին։ 1952 թվականից պլանետարիում է գործում նաև Երևանում։

ԿառուցվածքըԽմբագրել

Պլանետարիում սարքը նման է երկու գնդեր ունեցող հսկա մարզաքարի (կցագնդի) : Յուրաքանչյուր գնդի կենտրոնում վառվում է չափազանց վառ մի լամպ: Դրսից դրանքտեսանելի չեն, երևում են միայն ապակիներ, որոնք տասնվեց պրոյեկցիոն լապտերների օբյեկտիվներ են:Այդ օբյեկտիվներիտակ ամրացված են հարյուրից ավելի անցք ունեցող մետաղաթիթեղներ: Որքն մեծ է անցքը, այնքան խոշոր ու վառ է ստացվում քաթանե գմբեթի` պլանետարիումի «երկնքի» վրա պատկերվող աստղը:

Սարքի գնդերից մեկը պատկերում է հյուսիսային կիսագնդի երկնքի համաստեղությունները, մյուսը` հարավային կիսագնդի համաստեղությունները: Հատուկ էլեկտրաշարժիչը պտտում է սարքը, խոշոր գնդերը դանդաղորեն պտտվում են ու ցուցադրում աստղերի օրական շարժումը: Սարքի մեծ կիսագնդերի միջև տեղակայված առանձին պրոյեկցիոն լապտերները ցույց են տալիս Արեգակի, Լուսնի և մոլորակների շարժումը: Այդ լապտերներից յուրաքանչյուրն ունի իր էլեկտրաշարժիչը:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 320