Սանտա Կլաուսի գյուղ, զվարճանքների այգի Ֆինլանդիայում, նվիրված Ձմեռ Պապին, որին Ֆինլանդիայում անվանում են Յոուլուպուկկի (ֆիններեն՝ Joulupukki)։ Գտնվում է Ռովանիեմի քաղաքի մոտակայքում, Լապլանդիա նահանգում։

Սանտա Կլաուսի գյուղ
Joulupukin Pajakylä
Տեսակզվարճանքի այգի և թեմատիկ պարկ
Կազմված էSanta Claus' Main Post Office?
Երկիր Ֆինլանդիա
ՎարչատարածքՌովանիեմի
Հիմնվել է1985
Սանտա Կլաուսի գյուղը գտնվում է Ֆինլանդիաում
Սանտա Կլաուսի գյուղ
Սանտա Կլաուսի գյուղը գտնվում է Երկիրում
Սանտա Կլաուսի գյուղ

Ըստ ավանդույթի համարվում է, որ Սանտա Կլաուսը ծնվել է Լապլանդիայում[1]։ Սանտա Կլաուսի գյուղը համարվում է Սանտա Կլաուսի բնակավայրը, այդ պատճառով այն Ֆինլանդիայում զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող վայրերից է։

Սանտա Կլաուսի գյուղը բաժանվում է մի քանի տեսարժան վայրերի. Բևեռային շրջան, Սանտա Կլաուսի հիմնական փոստային գրասենյակ, Սանտա Կլաուսի գրասենյակ և այլ վայրեր, օրինակ՝ խանութներ, ռեստորաններ։

Պատմություն խմբագրել

1950 թվականին Էլեոնորա Ռուզվելտը՝ Ֆրանկլին Դ. Ռուզվելտի կինը եղել է Սանտա Կլաուսի գյուղում։ Նա համարվում է այս վայրն այցելած առաջին զբոսաշրջիկը։ Նրա պատվին այստեղ խրճիթ է կառուցվել, որն այսօր էլ կարող ենք տեսնել։

Զբոսաշրջությունը խմբագրել

Զբոսաշրջիկների հիմնական հոսքը գալիս է Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իռլանդիայից, Չինաստանից, Ճապոնիայից, Հնդկաստանից։

Սանտա Կլաուսի գյուղը Լապլանդիայում (Բևեռային շրջանում) համարվում է ամենահայտնի վայրը։

Տեղադրությունը խմբագրել

 
Ձնագնդիկներով բուրգ Սանտա Կլաուսի գյուղում

Սանտա Կլաուսի գյուղը գտնվում է Ռովանիեմիից 8 կմ դեպի հյուսիս-արևելք և 2 կմ Ռովանիեմիի միջազգային օդանավակայանից։ Սուրբ Ծննդյան ժամանակ դեպի այդ օդանավակայան չվերթների քանակն ավելանում է երեք անգամ։

Ռովանիեմի կարելի է հասնել ոչ միայն ինքնաթիռով, այլև երկաթուղային տրանսպորտով և ավտոբուսներով։

 
 
Սանտա Կլաուսի գյուղում

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել