Հին Հունաստանի ճարտարապետություն
Հին Հունաստանի ճարտարապետություն, որը զարգացվել է հունարեն խոսող ժողովրդի (հելենների) կողմից, որոնց մշակույթը ծաղկել է մայրցամաքային Հունաստանում և Պելոպոնես թերակղզում, Էգեյան կղզիներում, Անատոլիայի և Իտալիայի հունական գաղութներում մ.թ.ա. 900-ից մինչև մ.թ. առաջին դարն ընկած ժամանակահատվածում, որոնցից մեզ հասած ամենահին ճարտարապետական շինությունները թվագրվում են մ.թ.ա. 600 թվականով[1]։
Հին հունական ճարտարապետությունը առավել հայտնի է իր տաճարներով, որոնցից շատերը հիմնականում ավերված են, բայց ձևափոխություններ չեն կրում։ Երկրորդ հիշարժան կառույցը, որը հասել է մեզ, դա հելենիստական աշխարհի բացօթյա թատրոնն է, որը թվագրվում է մ.թ.ա. 350 թվականով։ Այլ ճարտարապետական կառույցների տեսակներին են վերաբերվում Պրոպիլեյ շքամուտքը, սյուներով շրջափակված (սթոա) Ագորա հրապարակը, քաղաքային խորհրդի շենքը (բուլետերիոն), քաղաքային հուշարձանը, հուշարձանային դամբարանը և մարզադաշտը։
Հին հունական ճարտարապետությունը յուրահատուկ է իր լավ ձևավորված հատկանիշներով՝ և՜ կառուցվածքային, և՜ դեկորացիոն առումներով։ Դա հատկապես ճիշտ է տաճարների համար, որտեղ յուրաքանչյուր կառույց մտածված էր որպես լանդշաֆտի քանդակագործական տարր, որն հաճախ վեր է խոյանում բարձունքների վրա և վերջինիս համաչափությունների էլեգանտությունը հնարավորություն է ընձեռնում շինությանը բոլոր կողմերից դիտելուն[2]։ Նիկոլաս Պևսներն ասել է. «Հունական տաճարի պլաստիկ ձևը մեր առջև բացում է ավելի ինտենսիվ, ավելի կենդանի կառույցի տեսք, քան ցանկացած ավելի ուշ ժամանակաշրջանի կառույց»[3]։
Հին Հունաստանի ճարտարապետական ոճը բաժանվում է երեք ճյուղերի՝ դորիական սյունակայգ, իրոնիկական սյունակարգ և կորինֆական սյուանկարգ, որոնք հիմանարար ազդեցություն ունեն արևմտյան ճարտարապետության ավելի ուշ ժամանակաշրջանների վրա։ Հին հռոմեական ճարտարապետությունը զարգացել է հունականի բազայի վրա և նրա ազդեցությունը մինչև այժմ էլ նկատելի է նաև մեր օրերում։ վերածննդի ճարտարապետությունից կլասիցիզմի անցնելիս ոչ միայն պահպանել են Հունական ճարտարապետական ճշգրիտ ձևերն ու սյունակարգերը, այլև պահպանվել են ճարտարապետական գեղեցկության հասկացությունը և համաչափությունը։ Ճարտարապետական ոճերից հաջողված նեոդասական ճարտարապետությունը և հունական վերածննդի ճարտարապետությունը սերտորեն կապված են հին հունական ճարտարապետության հետ։
Հին Հունաստանի ճարտարապետության շինությունների վերականգման կամ վերակառուցման համար ժամանակակից տեխնոլոգիաները, ներառյան 3D և վիրտուալ մոդելավորումը, մեծ հեռանկար են բացում[4]։
Ազդեցություններ
խմբագրելԱշխարհագրություն
խմբագրելՀունաստանի ցամաքային և կղզիական մասերը ժայռոտ են՝ խորը կտրատված ափերով և լեռնային բարձունքներով, որոնցից մի քանիսը անտառապատ են։ Կառույցների համար ամենահասանելի շինությունները քարն է։ Կրաքարը տարածված էր և հեշտ էր մշակվում[5]։ Առատ էր նաև սպիտակ մարմարը, որը կարելի էր գտնել և' ցամաքում, և' կղզիներում, մասնավորապես Փարոսում և Նեքսոսում։ Այս քարերը մանարահատիկ կառուցվածք ունեին և կարելի էր շատ ճշգրիտ դետալներ սարքել և ճարտարապետական և քանդակագործական ոլորտում։ Դրա համար էլ նրանով էր զարդարված Հին Հունասատանի ճարտարապետությունը[6]։ Կավի մեծ պաշարներ են գտնվել Հունաստանի ողջ տարածքում և կղզիներում, իսկ ամենամեծ պաշարները Աթենքի մոտակայքում էր։ Կավը միայն կերմիկական ամանների համար չէին օգտագործում։ Նրանից պատրաստում էին կղմինդրներ և ճարտարապետական դեկորներ[7]։
Հունաստանի կլիման ծովային է՝ ցուրտ ձմեռներով և բորբ ամառով, որն ուղեկցվում է ծովային բրիզներով։ Դա կյանքի կոչեց բազմաթիվ բացօթյա կառույցների, որտեղ որ միջոցառումները հաճախակի էին լինում։ Հետևաբար տաճարները կառուցվել են բարձունքների վրա։ Տաճարները կառուցվում էին այնպես, որ նրանում մարդիկ հավաքվեն, իսկ թատրոնները կառուցում էին բնական թեքությունների համար, որոնք հետագայում նստատեղ էին ծառայում մարդկանց համար։ Սյունաշարերը, որը շրջապատում էին կառույցները կամ բակերը, հիմնականում նպատակ ունեին պաշտպանել արևից կամ էլ հանկարծակի ձմեռային փոթորիկներից[6]։
Լույսը Հունաստանում կարող է կարևոր փաստ լինել կոնկրետ բնույթի հին հունական ճարտարապետության համար։ Լույսը սովորաբար շատ պայծառ է՝ և երկնքից իջնողը, և վառ կապույտ ծովինը։ Պայծառ լույսը և հատու ստվերները լանդշաֆտի դետալներին, ժայռային բարձունքներին և ծովեզրին ճշգրտություն են հաղորում։ Այդ պարզությունը հաջորդում է մշուշներով, որի գույնը փոփոխվում է լույսից կախված։ Այս բնութագրական միջավայրում էլ կառուցվել են հին Հունաստանի ճարտարապետական կառույցները, որոնք աչքի են ընկնում իրենց դետալների ճշգրտությամբ[6]։ Փայլուն մարմարե մակերևույթները, որոնք եղել են հարթ, ծռված, ռելիեֆային կամ դեկորատիվ քանդակներով, արտացոլել են արևի լույսը և փոխել են վերջինիս գույնը՝ օրվա ընթացքում լույսի գույնի փոփոխվելուց կախված։
Պատմություն
խմբագրելՊատմաբանները հին հունական քաղաքակրթությունը բաժանում են 2 ժամանակաշրջանի՝ հելենիկ ժամանակաշրջան (մոտ մ.թ.ա. 900 թվականից մինչև մ.թ.ա. 323 թվական՝ Ալեքսանդր Մեծի մահը) և հելենիստական ժամանակաշրջան (մ.թ.ա. 323 թվականից մինչև մ.թ. 30 թվական)։.[8] Հելենիկ ժամանակաշրջանում նշանակալի ճարտարապետական կառույցներ սկսեցին հայնտվել (մոտ մ.թ.ա. 600 թվական)։ Հելենիստական ժամանակաշրջանում հունական մշակույթը լայնորեն տարածվեց՝ սկզբում Ալեքսանդրի նվաճումների պատճառով, իսկ այնուհետև հռոմեական կայսրության պատճառով, որը հունական մշակույթից շատ տարրեր որդեգրեց[1][9]։
Հելենիկ ժամանակաշրջանից առաջ Հունաստանում դոմինանտ էին երկու խոշոր մշակույթներ՝ մինոսյան (մ.թ.ա. 2800–1100) և միկենյան (մ.թ.ա. 1500–1100)։ Մինոսյան անվանումը ժամանակակից պատմաբանների կողմից տրվել է հին Կրետեի բնակիչների մշակույթին, որն հայտնի է իր բարդ և հարուստ զարդարանքներ ունեցող պալատներով, և որի կերամիկան ներկված է ծաղկային և ծովային մոտիվներով։ Միկենյան մշակույթը ծաղկել է Պելոպոնեսում և լրիվ այլ բնույթ է կրել։ Նրա բնակիչները կառուցել են միջնաբերդեր, ամրոցներ և դամբարաններ, այլ ոչ թե պալատներ։ Իսկ կերամիկան պատել են զինվորների պատկերներով, այլ ոչ թե ութոտիկներով և ջրիմուռներով։ Երկու քաղաքակրթություններն էլ իրենց վախճաններն են ունեցել մ.թ.ա. 1100 թվականին։ Կրետեի քաղաքակրթության վախճանը հնարավոր է, որ հանդիսացել է հրաբխի ժայթքումը, իսկ միկենյան քաղաքակրթությունը կործանվել է դորիան ժողովորդի հարձակումներից, որոնք ապրում էին ցամաքային Հունաստանում[10]։ Այդ քաղաքակրթությունից հետո եկավ ժամանակաշրջան, որտեղ մշակույթի զարգացում չի նշմարվել։ Այդ ժամանակաշրջանն անվանում են «խավարի ժամանակաշրջան»։
Դորիանների կողմից հիմնված քաղաքները սկզբում կառավարվում էին արիստոկրատների կողմից և ավելի ուշ կառավարվում էր բռնակալների կողմից, որոնք մեծացել էին առևտրականների և զինվորների դասերում։ Որոշ քաղաքներում, օրինակ Սպարտայում, գործում էր կառավարման խիստ կանոնավոր և պահպանողական բնույթ՝ ինչպես և Միկենայում։ Աթենքի մշակույթը մյուս կողմից ազդեցություն է կրել Փոքր Ասիայի իոլիանյան ժողովրդից։ Մշակութային բազմազանության արդյունքում Աթենքում զարգացավ տրամաբանությունը, իսկ դրա հետ էլ ժողովրդավարությունը։
Արվեստ
խմբագրելՀելենիկ դարաշրջանի արվեստի պատմությունը, որպես կանոն բաժանվում է 4 ժամանակաշրջանի.[11]
- պրոտոգեոմետրիկ (մ.թ.ա. 1100-900)
- գեոմետրիկ (մ.թ.ա. 900-700)
- արխաիկ (մ.թ.ա. 700 - 500)
- դասական (մ.թ.ա. 500 - 323)
Ճարտարապետությունն ուղեցկվել է քանդակակագործությամբ, որն էլ իր հերթին լինում է.[1]
- Խիստ դասական
- Բարձր դասական
- Ուշ դասական
Կոնկրետ գեղարվեստական կերպարի առաջին նշանները, որոնք բնորոշում են հին հունական ճարտարապետությունը, նկատվել են մ.թ.ա 10-րդ դարի դորիական հույների կերամիկայի վրա։ Արդեն այդ ժամանակաշրջանում արդեն նկատվում էր համաչափությունների, սիմետրիայի և բալանսավորումների օգտագործում, որը նկատելի չէ Կրետեի և Միկենայի նմանատիպ կերամիկայում։ Նախշերը երկրաչափական էին և կոկիկ կերպով արված էին կերամիկայի որոշակի գոտիներում։ Այդ որակը ոչ միայն հազարամյակներ կիրառվեց հունական կերամիկայում, այլև իր արտահայտությունը գտավ 6-րդ դարի ճարտարապեության մեջ[12]։ Խեցեգործության մեջ լայնորեն օգտագործվում էին մարդկանց ֆիգուրները, որոնցով պատկերում էին առասպելներ, միջոցառումներ և կրքեր[1]։
Խեցեղենի վրա մարդկային ֆիգուրների նկարելու արվեստի զարգաման հետ զուգահեռ զարգացավ քանդակագործությունը։ Փոքր, ոճային բրոնզե գեոմետրիկ դարաշրջանը զիջեց իրական չափերով մոնոլիտ ներկայացման արխաիկ ժամանակաշրջանին։ Դասական ժամանակաշրջանը ուղեկցվեց աստվածներին մարդկային կերպարանքով պատկերելու արվեստի բուռն զարգացմամբ[13]։ Այս զարգացումը ուղղակի կերպով կապված էր տաճարները քանդակներով զարդարելու մեջ, քանի որ հին Հունաստանի քանդակագործության մեծագույն նմուշները զարդարել են տաճարները[14], և այդ դարաշրջանի հսկա արձաններից շատերը, որոնք են օրինակ Օլիմպիայի Զևսի տաճարի կորսված Զևսի խրիսոէլեֆանտինային արձանը և Պարթենոնի Աթենասի արձանը, երկուսն էլ ավելի քան 40 ֆուտ բարձրությամբ, ժամանակին տեղադրված են եղել տաճարներում[15]։
Կրոն և փիլիսոփայություն
խմբագրելՀին Հունաստանում կրոնը բնությանը պաշտելու բնույթ էր կրում, որը զարգացել է ավելի հին մշակույթների հիման վրա։ Այնուամենայնիվ, ի տարբերություն հին մշակույթների, մարդը չէր ընկալվում որպես բնությամբ վտանգված անձ, այլ գնահատում էր բնության բարիքները[9]։ Բնության էլեմենտները մարդկային տեսքով աստվածածվեցին և նրանց մարդկային բնավորություններով օժտեցին[6]։
Աստվածների տունը համարվում էր Օլիմպոսը` Հունաստանի ամենաբարձ սարը։ Հունաստանի ամենակարևոր աստվածներից էին Զևսը, երկնքի աստվածը և աստվածների գլխավորը, Հերան` Զևսի կինը և ամուսնության աստվածուհին, Աթենասը` իմաստության աստվածուհին, Պոսեյդոնը` ջրի աստվածը, Դեմետրան` երկրի աստվածուհին, Ապոլլոնը`արևի, օրենքի պատճառի, երաժշտության և պեոտիզմի աստվածը, Արտեմիսը` լուսնի, ոսորդության և վայրի բնության աստվածուհին, Ափրոդիտեն` սիրո աստվածուհին, Արեսը` պատերազմի աստվածը, Հերմեսը` առևտրի և բժշկության աստվածը, Հեփեստոսը` դարբնության աստվածը և Դիոնիսոսը` գինու և մրգատու այգիների աստվածը[6] Աստվածներին պաշտելը և նրանց նվիրված այլ տեսակի գործունեություններ հասարակության կողմից կատարվում էին բացօթյա տարածքներում։ Այնուամենայնիվ, մ.թ.ա. 600 թվականին աստվածներին նվիրված հսկա արձաններ ստեղծվեցին և պետք էր շինություններ, որտեղ դրանք կարելի էր տեղակայել։ Դա թույլ տվեց զարգացնել տաճարաշինությունը[16]։
Հին հույները ընդունում էին տիեզերքի կարգ ու կանոնը և, իրենց հերթին, իրենց ստեղծագործություններում կիրառում էին կարգ ու կանոններ։ Նրանց մարդասիրական փիլիսոփայությունը մարդկությանը տեղադրում էր իրերի կենտրոնում և նպաստում էր հասարակության կանոնավորմանը և դեմոկրատիայի զարգացմանը[9]։ Եվ միևնույն ժամանակ, մարդիկանց իրենց բանականությունն օգտագործում էին հետազոտությունների, գիտական մարտահրավերների, տրամաբանական և այլ խնդիրների լուծման համար։ Հին Հունաստանի ճարտարապետությունը և, մասնավորապես, տաճարաշինությունը համապատասխանում էր գեղեցկությանն ուղղված մարտահրավերների, սիմետրիայի պահանջներին։ Սիմետրիան ավելի շուտ հանդիսանում էր կատարելության որոնման արգասիք, քան հասարակ աշխատանքային օրենքների կիրառություն։
Ճարտարապետական բնութագրիչներ
խմբագրելՎաղ զարգացում
խմբագրելԿա հստակ բաժանում միկնենյան մշակույթի և Մինոսյան մշակույթների ճարտարապետությունների միջև։ Այդ քաղաքակրթությունների անկման հետ միասին հին հույները կորցրել են նրանց ճարտարապետական ոճի մեթոդներն ու հասկացողությունները[5]։
Միկենյան մշակույթն առանձնանում է իր շրջանաձև կառույցվածքով և կոնաձև գմբեթներով` հարթ, շերտավոր, կոնսոլային ուղղվածությամբ[10]։ Ճարտարապետության այս ձևը չի պահպանվում Հին Հունաստանում, սակայն այն ի հայտ է գալիս մ.թ.ա. 400 դարի մեծ դամբարաններում, որոնցից են օրինա Կրիդոսի Առյուծի դամբարանը (մ.թ.ա. 350)։ Քիչ է հայտնի միկենյան փայտե կամ դոմեստիկ ճարտարապետությունը և հնարավոր է, որ այդ ճարտարապետական ոճի շարունակողներն են եղել Դորիանի ժողովուրդը, քանի որ նրանց վաղ կառույցներն այդ ոճին էին վերաբերվում։
Կրետեյում մինոյան ճարտարապետությունը կրում էր հեծանավոր էր՝ ինչպես և հին Հունաստանում։ Այն օգտագործում էր փայտե սյուներ խոյակների հետ միասին, բայց սյուները շատ տարբեր էին դորիան սյուներեից։ Մինոսյան սյուները նեղ էին և դեպի վերև ընդարձակվում էին[10]։ Թվում է, թե Հունաստանում ամենահին սյուները կերտվել են ինքնաբերաբար։ Ինչպես մինոյան ճարտարապետությունում, այնպես հին հունական դոմեստիկ ճարտարապեությունում կենտրոնավորվում էր բաց տարածքները կամ բակերը, որոնք էլ շրջապատվում էին սյունաշարերով։ Այդ ոչը որդեգրվել է սյունասրահային (հիպոստիլային) դահլիճների և մեծ տաճարների համար։ Ճարտարապետությունը զարգացել է հասարակական կառույցների և տաճարների կառուցման շնորհիվ[2]։
Շինույթունների տեսակներ
խմբագրելԴոմեստիկ շինություններ
խմբագրելՀույները ընտանիքին կամ օջախին ասում են օիկոս, որը նշանակում է նաև տուն։ Տները լինում են տարբեր տիպերի։ Հնարավոր է, որ տարբեր տեսակի շատ տներ եղել են պարզ, երկսենյականոց կառույցներ, որոնք ունեին բաց վերանդա կամ պրոնաոս, որի տակ բարձրանում էր ցածր թեքությամբ ճակտոնը[8]։ Ինչպես ենթադրվում է, կառույցի այս ձևն իր ներդրումն է ունեցել տաճարային ճարտարապետության մեջ։
Շատ տների շինարարության ժամանակ օգտագործվում էին արևով չորացված կավե աղյուսներ կամ թելքավոր նյութերով (ծղոտ և ջրիմուռներ) լցոնված փայտե շրջանակներ, որոնք ծածկված են եղել կավով կամ սվաղով, որպեսզի ավելի խոցելի էլեմենտները պահպանի խոնավությունից[5]։ Տանիքներն ըստ երևույթին քիվերից սկսած պատվել են ծղոտով։ Շատ ընդարձակ տներ, որոնցից կան Դելոսում, կառուցվել են քարից և ծեփապատվել են։ Այդպիսի տաների տանիքը մեծ մասամբ եղել է կղմինդր։ Հարուստ տներն ունեցել են մոզայիկ հատակ և իրենցից ներկայացրել են դասական ոճը։
Շատ տներում կենտրոնական մասում է գտնվում լայն միջանցքը, որը տան երկայնքով ձգվում է դեպի փոքր բակը։ Ընդարձակ տների կենտրոնում գտնվում էր պերիստիլային ոճի բակը, որի շուրջբոլորը տեղակայված էին սենյակները։ Որոշ տներ ունեին վերևի հարկ, որն ըստ երևույթին ընտանիքի կանանց կողմից ռեզերվացված էր[17]։
Քաղաքային տները կառուցվել են միմյանց կիպ պատերով և բլոկ առ բլոկ բաժանվում էին միմյանցից նեղ փողոցներով։ Խանութները երբեմն տեղակայված էին տներում՝ փողոցի վրա։ Քաղաքային տների բակերը գտնվում էին փողոցի հակառակ կողմում[8]։
Հասարակական կառույցներ
խմբագրելՈւղղանկյուն տաճարն համարվում է ամենատարածվածը և հունական հասարակական ճարտարապետության ամենահայտնի ձևը։ Տաճարը նույն ֆունկցիան չէր իրագործում, ինչ ժամանակակից եկեղեցին, քանի որ զոհարանը գտնում էր բաց երկնքի տակ տեմենոսում կամ սրբազան վայրում՝ հաճախ անմիջապես եկեղեցու կողքին։ Տաճարները ծառայել են որպես կուռքատեղիներ, որտեղ և պահում էին կուռքերին հետ ասոցացվող գանձերը, որպես աստվածների պաշտամունք վայր, որտեղ պահվում էին աստվածներին նվիրված իրեր՝ ինչպիսիք են արձաններ, սաղավարտներ և զենքեր։ Որոշ հունական տաճարների դիրքը կողմնորոշվել է աստղագիտական գիտելիքներ օգտագործելով[18]։ Տաճարն ընդհանրապես ակրոպոլիսի համար հանդիսացել է որպես կրոնական տարածք։ Ըստ Արիստոտելի «տարածքը պետք է լինի հեռվից տեսանելի և ընդարձակ, որը շրջակայքից պետք է բարձր լինի, որպեսզի այն էապես բարձրացնի շինության վսեմությունը»[2] Տոլոսները՝ փոքր շրջանաձև տաճարատիպ կառույցները, ծառայել են որպես գանձարան, որը նախատեսված է եղել կոնկրետ խմբի դոնորների համար[19]։
Մ.թ.ա. 5-րդ դարավերջում և 4-րդ դարում քաղաքաշինույթուն հույն շինարարների համար կարևոր գործոնն դարձավ։ Այնպիսի քաղաքնեըր, որպիսիք են Պեստումը և Պրիենան, կառուցապատվել են հզոր փողոցերով և քաղաքի կենտրոնական մասերում կառուցվել են ագորաներ կամ շուկաներ, որոնք շրջապատված են եղել սյունաշարերով կամ սթոաներով։ Ամբողջովին վերականգնված Աթոլաս սթոան կարելի է տեսնել Աթենքում։ Քաղաքներն հագեցած էին քաղաքային շատրվաններով, որտեղից կարելի էր ջուր հավաքել տնային օգտագործվան համար։ Քաղաքների նախագծերի զարգացումը ասոցացվում է Պյութագորասի աշակերտ Հիպպոդամոսի հետ[20][21][22]։
Հասարակական շենքերը դարձան «ուշադրության արժանի և նրբագեղ կառույցներ»։ Նրանք միմյանց նկատմամբ դասավորված են այնպես, որ ճարտարտապետությամբ կապված են միմյանց[21]։ Սյունազարդ մուտքը ձևավորում է մուտքը դեպի տաճարներ, սրբատեղիներ և այլ կարևոր օբյեկտներ։ Ամենապահպանված օրինակն է հանդիսանում Աթենյան Ակրոպոլիսի Պրոպիլեյը։ Բուլևտերիոնն իրենից ներկայացնում էր ընդարձակ հասարակական կառույց, որի մի մասը ծառայում էր որպես դատարան, իսկ մյուսը՝ քաղաքային խորհրդի հավաքման վայր։ Բուլևտերիոններ պահպանվել են Աթենքում, Օլիմպոսում և Միլեթում, ընդ որում վերջինը կարող էր ընդունել մինչև 1200 մարդ[23]։
Ամեն մի հունական թանգարան ուներ իր բացօթյա թատրոնը։ Այդ շինությունները օգտագործվում էին ինչպես բացօթյա ժողովների, այնպես էլ դրամատիկական ներկայացումների համար։ Թատրոնները սովորաբար կառուցվում էին քաղաքից դուրս՝ բլրի վրա և ուներ նստատեղերի շարքեր, որոնք կիսաշրջանաձև տեղակայված էին ներկայացման տարածքի՝ օրկեստրի նկատմամբ։ Օրկեստրի հետևում գտնվում էր ոչ բարձր շենք, որը կոչվում է Սկեն։ Սկենը ծառայում է որպես պահեստ, հանդերձասրահ։ Բացի այդ սկենը նաև ներկայացման համար որպես հետին ֆոն է ծառայում։ Մի շարք հունական թանգարաններ գրեթե անփոփոխ վիճակով հասել են մեզ։ Ամենանահայտնին Էպիդավրուսն է, որի ճարտարապետը Պոլիկլետոս Կրտսերն է[20]։
Մեծ չափեր ունեցող հունական քաղաքները նաև ունեին պալեստրա կամ գիմնասիոն, որոնք տղամարդկանց համար հանդիսանում էին սոցիալ կենտրոններ և ունեին ներկայացման տարածքներ, բաղնիքներ, զուգարաններ և ակումբային սենյակներ[23] Մյուս սպորտային շինություններից հայտնի է հիպոդրոմը, որը նախատեսված է ձիերի արշավների համար։ Հիպադրոմներից մի քանիսն են մեզ հասել։ Կար նաև 600 ֆուտ լայնություն ունեցող ստադիոններ, որոնք նախատեսված են վազքի համար։ Վազքի ստադիոններ օրինակներ կան Օլիմպոսում, Դելֆիում, Էպիդարուսում և Էփեսուսում, իսկ Աթենքի Պանատինաիկոս ստադիոնը, որն ունի 45 000 նստատեղ, XIX դարում վերականգնվել է և օգտագործվել է 1896, 1906 և 2004 թվականի օլիմպիական խաղերի ժամանակ[23][24]։
Կառուցվածք
խմբագրելՍյուն և ճակատաքար
խմբագրելՀին Հունաստանի ճարտարապետությունը կրում է հեծանավոր կամ սյուն և ճակատաքար բնույթ, այսինքն այն բաղկացած է ուղղահայաց հեծաններից (սյուներ) և հորիզոնական հեծաններից (ճակատաքար)։ Չնայած որ այդ դարաշրջանում գոյություն ունեցող կոնստրուկցիաները ստեղծված էին քարից, այս ոճի շինություների զարգացաումը սկսվել է փայտե կոնստրուկցիաներից, որոնք ավարտվում էին սրակատար տանիքով։ Սյուները և հեծանները պատերը բաժանում են բաժինների, որոնք կարող են թողնվել ինչպես բաց, կամ էլ փակվեն արևից չորացած աղյուսով կամ ծղոտակավային բլոկներով։ Բաց տարածությունը փակվում էր նաև խճաքարով։ Շատ հնարավոր է, որ բազմաթիվ հին ժամանակների տներ կամ տաճարներ նախագծվել են բաց սյունասրահով կամ անդաստակով, որի վրա բարձրանում էր ցածր որմնածայրը կամ վերնաճակատը[8]։
Ամենավաղ տաճարները կառուցվել են աստվածների արձանների պահպանության համար, որոնք հնարավոր է, որ լինեն փայտե կոնստրուկցիաներ, որոնք ավելի ուշ փոխարինվել են ավելի երկարակյաց քարե տաճարներով, որոնցից շատերը հասել են մեզ։ Բնօրինակ փայտե ճարտարապետության նմուշներ են պահպանվել քարե շինություններում[25]։
Այդ տաճարներից մի քանիսը շատ ընդարձակ են։ Դրանցից է օրինակ Օլիմպոսի Զևսի տաճարը և Աթենքի Օլիմյան Զևսի տաճարը, որոնք ունեին ավելի քան 300 ֆուտ լայնություն, բայց տաճարներից շատերը ունեին ընդամենը դրա կեսի չափ երկարություն։ Պարզ է, որ շատ մեծ տաճարներ կառուցվել են որպես փայտե կոնստրուկցիաներ, որի փայտե սյուները փոխարինվել են քարե սյուներով, երբ այն հասանելի է եղել։ Համենայն դեպս այս վարկածը առաջ է քաշել պատմաբան Պավսանիասը, երբ մ.թ. II դարում հայացք է գցել Օլիմպոսում գտնվող Հերայի տաճարի վրա[2]։
Քարե սյուները պատրաստվում էին պինդ քարի գլաններից կամ «թմբուկներից», որոնք մեկը մյուսի վրա տեղադրվում են առանց շաղախի, բայց երբեմն էլ կենտրոնավորվում են բրոնզե ձողի միջոցով։ Սյուները հիմնամասում ավելի լայն են քան վերևի մասում և սյանը տալիս են կոնաձև թեքություն, որը հայտնի է «էնթազիս» անվանումով։ Ամեն մի սյուն ունի երկու գլխավոր մաս։ Վերևի մասըորի վրա հիմնվում է ճակատաքարը, լինում է քառակուսու տեսքով և կոչվում է աբակ։ Սյան ստորին մասը կոչվում է կասկ։ Այն տարբերվում է օրդերից կախված։ Այն հարթ է դորիական օրդերի դեպքում, ուղղահայաց ակոսներով է իոնականի համար և տերևավոր է կորինֆիանի դեպքում։ Ակոսներով սյուները հանդիսանում են փայտե ճարտարապետության էլեմենտի կրողը[25]։
Ախավեղագես և ճակտոն
խմբագրելՏաճարների սյուները հիմնականում եզերվում են երկու գլխավոր էլեմենտներով՝ ախավեղագեսով և ճակտոնով։
Ախավեղագես հանդիսանում է գլխավոր հորիզոնական էլէմենտը, որն իր վրա է կրում տանիքը և գոտեվորվում է ողջ շինությունով մեկ։ Այն բաղկացած է 3 մասից։ Ամենաներքևի շերտը կոչվում է արխիտրավ։ Այն նստում է սյուների խոյակների վրա և ապահովում է միջսյունային հեռավորությունը սյուների կենտրոնների նկատմամբ։
Արխիտրավի վրա գտնվող երկրորդ հորիզոնական էլեմենտը կոչվում է ֆրիզ։ Ֆրիզն հանդիսանում է շինության հիմնական դեկորատիվ տարրերից մեկը և ունի քանդակազարդ մակերևույթ։ Իոնիկյան և Կորինֆյան օրդերների դեպքում մակերևույթի զարդերը չեն ընդհատվում, բայց Դորիական օրդերի դեպզում ֆրիզը բաժանված է հատվածների՝ ընդ որում հորիզոնական հատվածներն անվանվում են մետոպներ, իսկ վերտիկալները՝ տրիգլիֆներ։
Ախավեղագեսի ամենավերին էլեմենտը անվանվում է “կառնիզ”, որոնք, որպես կանոն, հարուստ զարդարված են ներքևի մասում։ Բոլոր տաճարների առջևի և հետևի մասերում՝ ախավեղագեսի վրա կա եռանկյուանձև տարր, որը կոչվում է ճակտոն։ Եռանկյունաձև տարածքը ձևավորվում է կառնիզների օգնությամբ։
Որմածք
խմբագրելԱմեն մի տաճար հիմնվում է որմածքի (քարե կամ աղյուսե շարվածք) վրա, որին անվանում են կերպիդոմա։ Հիմնականում այն բաղկացած է երեք մակարդակից, որոնց վերևի մակարդակը ստիլոբատն է։ Պատերի որմածքը տաճարների համար սկսվել է օգտագործվել մ.թ.ա. 600 թվականից սկսած։ Բոլոր տեսակի որմածքներն օգտագործվել են հունական շինություններում՝ ներառյալ որմաքարերը, բայց լավագույն շարվածքը սովորաբար օգտագրոծվում էր տաճարների պատերի համար, որպեսզի թաքցրվեր միացումներն ուն անհարթությունները[8]։ Շինանյութերի բլոկները կոպիտ էին մշակված։ Այն բլոկները, որոնք իրենց վրա են կրում այլ էլեմենտների ծանրությունը, երբեմն ֆիքսվում կամ ամրացվում էին երկաթե ամրակների, փայտասեպերի կամ փայտե ձողերի, երկաթե կամ բրոնզե ֆիքսատորների միջոցով[5]։
Բացվածքներ
խմբագրելԴռան և պատուհանների բացվածքները բացված են լինտելի միջոցով, որը քարե շինություններում սահմանափակում է հնարավոր բացվածքը։ Սյուների միջև հեռավորությունը անալոգ կերպով կախված են լինտելից, շենքի արտաքին սյուներից[26][27]։ Դռան և պատուհանի բացվածքները նեղանում են վերևի մասում[27] Առանց պատուհանների տաճարներում լուսավորվածությունն ապահովվում է ի հաշիվ դռան բացվածքի։ Որոշ տաճարներ լուսավորությունը ապահովում էին նաև տանիքում արած բացվածքի հաշվին[26]։ Էրեխտերիոնի Իոնիկ ոճի դուռը (17 ֆուտ բարձրություն և 7.5 ֆուտ լայնություն) շատ առնաձնահատկություններ անձռնմխելի է պահում՝ ներառյալ միաձուլումներն ու կոնսոլային ամրակների միջոցով կազմված վերնախարիսխը[27][28][29]։
Տանիք
խմբագրելԱմենալայն տանիքները ծածկում էին տաճարի ողջ ներքին տարածքը։ Ընդարձակ շինություններում ներքին տարածքը պարունակում է սյուներ, որոնք իրենց վրա են կրում տանիքը։ Ճարտարապետական այդ ոճն հայտնի է հիպոստիլ անվանմամբ։ Պարզվում է, որ հնում հունական ճարտարապետությունը սկզբնավորապես եղել է փայտե կոնստրուկցիաներով և վաղ շինարարներին հայտնի չի եղել որպես ստաբիլիզացնող էլեմենտ անկյունային ֆերմաների կիրառությունը։ Այդ է վկայում մ.թ.ա. 6-րդ դարի տաճարների կոնստրուկցիան, որտեղ սյուների շարքը, որոնք պահում են տանիքը բարձր են դրսի պատերից։ Հունական ճարտարապետության մեջ փայտե կարկաս սկսվեց օգտագործվել մ.թ.ա. 3-րդ դարից[8]։
Հին Հունաստանի փայտե, կավե և սվաղով պատրաստված կոնստրուկցիաներով շինությունները, հնարավոր է, պատված են եղել ծնոտե տանիքով։ Քարե ճարտարապետությանն անցնելուց հետո ի հայտ եկավ կերամիկական կղմինդրները։ Վաղ կղմինդրներն ունեին S-աձև տեսք և ավելի ընդարձակ էին, քան ժամանակից տանիքները` ունեին մինչև 90 սմ երկարություն, 70 սմ լայնք, 3-4 սմ հաստություն և նրանցից յուրաքանչյուրը կշռում էր 30 կգ[30][31]։ Միայն քարե պատերն էին, որոնք փոխարինեցին ավելի վաղ գոյություն ունեցող ավազակավե աղյուսներով և փայտե պատերին, ի վիճակի կրել կղմինդրե տանիքներ[32]։
Ամենավաղ կղմինդրները հայտնաբերվել են Արխաիկ Հունաստանի Կորինթոսի մոտակայքում, որտեղ մ.թ.ա. 700 և 650 թվականներին Ապոլլոնի և Պոսեյդոնի տաճարներում թրծած սալիկները սկսեցին փոխարինել խոտածածկ տանիքներին[33]։ Կղմինդրները լայն տարածում գտան և հիսուն տարիների ընթացքում այն արդեն կիրառվում էր արևելյան միջերկրում, ներառյալ ցամաքային Հունաստանում, փոքր Ասիայի արևմուտքում, հարավային և կենտրոնական Իտալիայում[33]։ Կղմինդրը, լինելով ավելի թանկ և դժվարաստեղծ քան ծղոտը, կիրառություն էր գտել, քանի որ այն ի տարբերություն ծղոտի չէր այրվում և ավելի լավ էր պաշտպանում թանկարժեք տաճարները[33]։ Որպես կողմնակի արդյունք, շինությունները անձրևից պաշտպանելու համար, սկսվեցին օգտագործվել ավելի լայն տանիքներ, իսկ պատերը վերևի մասում եզրվում էին կառնիզներով[32]։
Կամարներն ու թաղերը չէին օգտագործվում, բայց նրանք սկսում են կիրառություն գտնել դամբարաններում մ.թ.ա. V դարում որպես էքսեդրայի կամարաքարների կոնստրուկցիա։ Գմբեթը և թաղը երբեք նշանակլի կոնստրւոկտիվ առանձնահատկություն չեն եղել հունական ճարտարապետության համար։ Նրանք ի հայտ են եկել հին հռոմեական ճարտարապետությունում[8]։
Հատակագծեր
խմբագրելՀունական տաճարների մեծամասնությունն, բացառությամբ մի քանիսի, ուներ ուղանկյուն հատակագիծ և լայնությունը մոտ երկու անգամ ավելի էր քան լայնքը։ Բացառությունների թվին է դասվում Օլիմպոսյան Զևսի տաճարը Աթենքում, որտեղ երկարությունը 2½ անգամ մեծ էր քան լայնքը։ Մի քանի պահպանված տաճարներ, որոնց հատակագիծն ունեն շրջանի տեսք, դասակարգվում են որպես թոլոս[34]։ Ամենափոքր տաճարներն ունեն 25 մետրից պակաս երկարություն կամ էլ տրամագիծ թոլոսի դեպքում։ Տաճարների գերակշռող մեծամասնությունն ունի 30-60 մետր երկարություն։ Դորիական տաճարների մի փոքր խումբ, որոնց թվում նաև Պարթենոնը, ունեն 60-80 մետր երկարություն։ Ընդարձակ տաճարները, որոնք հիմնականում հոնիական են կամ կորինֆիական, այդ թվում նաև դորիական Օլիմպոսյան Զևսի տաճարը Ագրիգենտոյում, ունեն 90-120 մետր երկարություն։
Տաճարները վեր են խոյանում աստիճանավոր հիմքի կամ ստիլոբատի վրա, որը կառույցը վեր է բարձրացնում հողի մակարդակից։ Վաղ օրինակներից Օլիմպիացի Զևսի տաճարը ունի երկու աստիճան, իսկ Պարթենոնի նման մյուս տաճարների մեծամասնությունն ունեն երեք աստիճան։ Բացառություն է կազմում Ապոլլոնի տաճարը Դիդիմայում, որն ունի վեց աստիճաններ[35]։ Հունական տաճարի կենտրոնում գտնվում է նաոսը, որի մեջ տեղակայված է ցելան` առանց լուսամուտների սենյակ, որն ի սկզբանե համարվել է աստծո բնակավայր։ Ցելան սովորաբար դիմացից ունի արտասանդուղք կամ պրոնաոս, և երկրորդ խցիկ կամ անտենաոս, որը ծառայում էր որպես գանձարան կամ նվերների ու ընծաների պահեստ։ Խցիկները լուսավորվում էին մեկ ընդհանուր դուռ ծառայող լայն բացվածքից։ Որոշ խցիկներ ըստ երևույթին ունեցել են նաև տանիքին տեղակայված լուսանցքներ[35]։
Ստիլոբատի վրա, որը հաճախ շրջափակում է նաոսը, կանգնեցվում են սյուները։ Ամեն մի տաճար բնորոշվում է երկու տիպի տերմիններով, որոնցից մեկը նկարագրում է մուտքի դիմացի սյուների քանակը, իսկ մյուսը սյուների տեղաբաշխությունը[35]։
Օրինակներ.
- Դիաստիլ անտի հատվածում, փոքրիկ տաճար երկու սյուներով, որոնք տեղակայված են արտասանդուղքի կամ պրոնաոսի պատերի միջև։ Նմանատիպ տաճար է Նեմեսիսի տաճարը Ռամնոուսում։ (տես նկարի աջ կողմի 1-ին հատակագիծը)[34]
- Ամֆրիպրոստիլոս տետրաստիլ, փոքր տաճար, որը սյունաշարեր ունի տաճարի առջևի և հետևի մասերով և կանգնեցված են նաոսից քիչ հեռու։ Տետրաստիլը ցույց է տալիս, որ սյուների քանակը պետք է լինի 4-ը։ Նմանատիպ տաճար է Աթենքում Իլիսոս գետի մոտ գտնվող տաճարը։ (տես նկարի 5-րդ հատակագիծը)[34]
- Պերիպտեր հեքսաստիլ, տաճար, որն ունի մի շարք սյուներ նաոսի շուրջ։ Սյուների քանակը ճակատային հատվածում վեցն են։ Նմանատիպ տաճարի օրինակ է Հեփեստոսի տաճարը Աթենքում։ (տես նկարի 7-րդ հատակագիծը)[34]
- Պերիպտեր օկտաստիլ, տաճար, որը նաոսի շուրջ ունի մեկ սյունաշար։ Սյուների քանակը ութն են։ Նմանատիպ տաճար է Աթենքի Պարթենոնը։ (տես նկարի 6-րդ և 7-րդ հատակագիծերը)[34]
- Դիպտեր դեկաստիլ, ընդարձակ տաճար, որը նաոսի դիմաց ունի 2 սյունաշար` 10-ական սյուներով։ Նմանատիպ տաճար է Ապոլլոնի տաճարը Դիդիմայում։ (տես նկարի 6-րդ հատակագիծը)[34]
- Պսևդոպերիպտեր հեպտաստիլ տաճար, որտեղ սյուները գտնվում են նաոսին անմիջապես կիպ` կիսաշրջանաձև եղանակով և մուտքի դիմաց վեր են խոյանում 7 սյուներ։ Նմանատիպ տաճարի օրինակ է Զևսի տաճարը Ագրիգենտայում։ (տես նկարի 8-րդ հատակագիծը, որը պսևդոպերիպտեր հեքսաստիլ է)[34]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Boardman, Dorig, Fuchs and Hirmer
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Helen Gardner, pp. 126-132
- ↑ Nikolaus Pevsner, An Outline of European Architecture, p. 19
- ↑ Athanasios Sideris, pp. 159-170.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 John Boardman, pp. 10-14
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Banister Fletcher pp. 89-91
- ↑ Higgins, chapter 3
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 Banister Fletcher pp. 93-97
- ↑ 9,0 9,1 9,2 Helen Gardner, pp. 110-114
- ↑ 10,0 10,1 10,2 Helen Gardner, pp. 90-109
- ↑ Fletcher, Gardner etc.
- ↑ Donald E. Strong, p. 35
- ↑ Donald E. Strong, pp.33 - 102
- ↑ Donald E. Strong, pp. 39-40, 62-66
- ↑ Banister Fletcher, pp. 119-121
- ↑ Donald E. Strong, pp. 35-36
- ↑ Banister Fletcher, pp 151-153
- ↑ Penrose, pp. 42-43
- ↑ Boardman, pp. 49-50
- ↑ 20,0 20,1 Donald E. Strong, pp. 74-75
- ↑ 21,0 21,1 Banister Fletcher, p.97
- ↑ Moffett, Fazio, Wodehouse, pp. 62-64
- ↑ 23,0 23,1 23,2 Banister Fletcher pp. 147-148
- ↑ 2004 Summer Olympics official report. Արխիվացված 2008-08-19 Wayback Machine Volume 2. pp. 237, 242, 244.
- ↑ 25,0 25,1 Donald E. Strong, pp. 38-40
- ↑ 26,0 26,1 Banister Fletcher, p.107
- ↑ 27,0 27,1 27,2 Banister Fletcher, p. 155
- ↑ Banister Fletcher, p. 159
- ↑ Boardman, p. 25
- ↑ Boardman, p. 12
- ↑ William Rostoker; Elizabeth Gebhard, p. 212
- ↑ 32,0 32,1 Marilyn Y. Goldberg, p305-309
- ↑ 33,0 33,1 33,2 Örjan Wikander, p.285-289
- ↑ 34,0 34,1 34,2 34,3 34,4 34,5 34,6 Banister Fletcher pp. 107-109
- ↑ 35,0 35,1 35,2 Banister Fletcher