Ֆիննական ծոց
Ֆիննական ծոց, ծոց Բալթիկ ծովի արևելյան մասում, Ռուսաստանի, Էստոնիայի և Ֆինլանդիայի միջև։
Կոորդինատներ | 59°50′00″ հս․. լ. 26°00′00″ ավ. ե.HGЯO | |
Երկիր | ![]() ![]() ![]() | |
Ջրատարածություն | Բալթիկ ծով | |
Տիպ | ծովածոց | |
Երկարություն | 400 կմ | |
Լայնություն | 130 կմ | |
Ընդհանուր մակերեսը | 29 500 կմ² | |
Ամենամեծ խորությունը | 121[1] մ | |
Միջին խորությունը | 38 մ | |
Աղիությունը | 0,2-ից մինչև 9,2[2] ‰ | |
Ջրահավաքի մակերեսը | 420 000 կմ² | |
Թափվող գետերը | Նևա, Լուգա, Նարվա | |
Ծանոթագրություն
| ||
---|---|---|
![]() Ֆիննական ծոց, Բալթիկ ծովի արևելյան մասում, Ռուսաստանի, Էստոնիայի և Ֆինլանդիայի միջև։ | ||
![]() ![]() | ||
![]() |
Արևելյան մասը կոչվում է Նևայի խորշ։ Մակերեսը մոտ 30 հզ. կմ2 է, երկարությունը՝ 390 կմ, լայնությունը մուտքի մոտ՝ 70 կմ, առավելագույնը՝ 130 կմ, խորությունը՝ 100 մ-ից (մուտքի մոտ) մինչև 5 մ (արևելքում)։
Հյուսիսային ափերը ժայռոտ են, ուժեղ կտրտված, արևելյան և հարավայինը՝ առավելապես հարթ, կազմված փխրուն ապարներից։ Կան շատ կղզիներ (ամենամեծը Կոտլին կղզին է, որի վրա տեղադրված է Կրոնշտադտը)։ Սառցակալում է նոյեմբերից ապրիլ։ Ջրի մակարդակը կարող է բարձրանալ և ողողել ափերը (հատկապես Նևայի խորշում)։
Ֆիննական ծով են թափվում Նևա, Լուգա, Նարվա գետերը։ Սայմայի ջրանցքով կապված է Սայմա լճի հետ։ Ֆիննական ծովի ափերին են գտնվում Սանկտ Պետերբուրգ, Տալլին, Հելսինկի, Կոտկա խոշոր նավահանգիստները։
Անվան ծագումԽմբագրել
Անվանումը հայտնի է 1730-ական թվականներից ըստ այն ժողովրդի անունով, որը բնակվում էին ծովածոցի հյուսիսային ափում[3]։
1737-1793 թվականներին միաժամանակ գոյություն է ունեցել նաև Կրոնշտադյան ծոց անվանումը։
19-րդ դարի առաջին քառորդից սկսած ծովածոցի մի մասի համար, որը տարածվում է Կոտլին կղզուց դեպի արևելք, տարածում է գտնում Մարկիզայի ջրափոս հեգնական-արհամարհական անվանումը։ Ըստ տարածված վարկածի՝ այդ անունը տրվել է Բալթյան նավատորմի նավաստիների կողմից՝ ի պատիվ 1811-1828 թվականներին ծովային նախարարի՝ մարքիզ Իվան Տրավերսի, ազնվական կոչման, որը սահմանափակել էր նավատորմի լողալու սահմանները այդ շրջանով[4]։
Ֆիզիկաաշխարհագրական բնութագիրԽմբագրել
Հորիզոն, м | Հունվ | Փետր | Մարտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգոս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
0 | 0,8 | -0,4 | 0,2 | 0,6 | 4,4 | 10,0 | 15,4 | 16,0 | 13,5 | 8,6 | 5,7 | 3,0 |
10 | 0,5 | 0,0 | 0,1 | 0,3 | 3,3 | 7,5 | 13,2 | 14,6 | 12,5 | 8,4 | 6,1 | 4,1 |
20 | 0,8 | 0,2 | 0,1 | 0,4 | 1,8 | 4,7 | 7,2 | 7,9 | 10,4 | 8,2 | 6,1 | 4,3 |
30 | 1,0 | 0,4 | 0,3 | 0,4 | 1,4 | 2,5 | 3,5 | 3,9 | 7,8 | 6,0 | 5,3 | 4,4 |
50 | 3,0 | 2,5 | 2,2 | 2,5 | 2,3 | 2,5 | 2,6 | 3,3 | 3,1 | 3,2 | 4,1 | 3,9 |
Ծովածոցի ձևավորման պատմությունԽմբագրել
300-400 միլիոն տարի առաջ՝ պալեոզոյի դարաշրջանի ժամանակ, Ֆիննական ծոցի ժամանակակից ավազանի ամբողջ տարածքը ծածկված է եղել ծովով։ Այդ ժամանակաշրջանի նստվածքային մնացորդներ ավազաքարերը, ավազաբլուրները, կավային և կրաքարային կուտակումները ծածկում են հաստ շերտով (ավելի քան 200 մետր) բյուրեղյա հիմքը, որը կազմված է գրանիտից, գղձաքարից և դիաբազից։ Ժամանակակից ռելիեֆը ձևավորվել է սառցե ծածկույթի գործողության արդյունքում (վերջինը՝ Վալդայան սառցապատումը տեղի է ունեցել 12 հազար տարի առաջ)։ Սառցադաշտի հետ քաշվելուց հետո ձևավորվել է Լիտորինի ծովը, որի մակարդակը 7-9 մետր ավել է եղել ներկա մակարդակից։ Սառցադաշտային ջրամբարների մակարդակները աստիճանաբար իջել են, իսկ նրանց մակերեսները՝ փոքրացել։ Դրա հետևանքով նախկին ջրամբարների հատակում ձևավորվել են տանիքանման հատվածներ, որոնցից աստիճաններ են իջնում դեպի Ֆիննական ծոց։ 4 հազար տարի առաջ ծովը հետ է քաշվել և Ֆիննական ծոցի ծանծաղուտները դարձել են կղզիներ[6]։ Սկանդինավյան վահանի ժամանակակից ավելի ուժեղ վերելքը բերել է Ֆիննական ծոցի մակերեսի թեքման։ Այդ պատճառով էլ ծովածոցի հյուսիսային ափերը բարձրադիր են և ժայռոտ, իսկ հարավայինները՝ ճահճապատ[7]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Финский залив // estonica.org.
- ↑ «ЕСИМО. Солёность воды»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-21-ին
- ↑ Поспелов Е. М. Школьный топонимический словарь. — М.: Просвещение, 1988
- ↑ Топонимическая энциклопедия Санкт-Петербурга. СПб.: Информационно-издательское агентство ЛИК, 2002.
- ↑ «ЕСИМО»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-21-ին
- ↑ Даринский А. В. География Ленинграда. — Л.: Лениздат, 1982. — С. 12—18.
- ↑ Санкт-Петербург: Энциклопедия. — М.: Российская политическая энциклопедия. 2006.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |