Ամանորը Ֆինլանդիայում, պետական տոն, որը նշվում է Գրիգորյան օրացույցի համապատասխան(դեկտեմբերի 31-ի երեկոյից հունվարի 1-ը)։ Ծննդյան տոնը Ֆինլանդիայում նախորդում է Ամանորին և նշվում է երեկոյան ժամը 24-ից մինչև դեկտեմբերի 25-ը։

Ամանորը Ֆինլանդիայում

Ավանդույթներ խմբագրել

 

Դեկտեմբերի 31-ին խանութները և հիմնարկությունները աշխատում են ավելի պակաս ժամանակով, իսկ տրանսպորտը աշխատում է հնգժամյա չվացուցակով[1]։ Հելսինկյան մետրոպոլիտենը աշխատում է երկու ժամ ավելի սովորական գրաֆիկից, Իսկ տրամվայները Սենատի հրապարակի շրջանում երթևեկում են փոխված երթուղով կապված տեղի ունեցող տոնական միջոցառումների հետ։ Այսպիսի կարգուկանոնը գալիս է դեռևս 1928 թվականից[2]։ Ավանդույթի համաձայն՝ Ժողովրդին ուղղված ամանորյա շնորհավորանքներով հանդես է գալիս ոչ թե նախագահը, այլ Հելսինկիի քաղաքապետը, և դա հեռարձակվում է ամբողջ երկրով մեկ։ Ամանորյա հրավառությունը փրկարարական ծառայության թույլտվությամբ հատուկ մարդկանց կողմից իրականացվում է կենտրոնական հրապարակում և բնակելի մասերում(18.00 31 դեկտեմբերի մինչև 02.00 1-ը հունվարի)։ Անվտանգության և կարգուկանոնի պահպանման համար արգելվում է հրավառությունը 18 տարին չլրացած անձանց կողմից։ Ֆինլանդիայում օգտագործվում է միայն ՍԵ մակնիշի կամ Թուկիսի կողմից թույլատրելի հրավառությունները։ Հունվարի 1-ից հասարակական տրանսպորտը երթևեկում է կիրակնօրյա գրաֆիկով։ Փոխվում են գնացքների հեռավոր երթերի չվացուցակները, խանութները չեն աշխատում։ Ֆինլանդիայում Ամանորին ընդունված չէ նվերներ տալը։ Դա արվում է Ծննդյան տոների նախօրեին՝ դեկտեմբերի 24-ին։

Ամանորյա խոհանոց խմբագրել

Ֆինլանդիայում Ամանորյա սեղանը Ծննդյան տոնի սեղանի նման ճոխ չէ։ Ֆինլանդացիները այդ օրը նախընտրում են նրբերշիկները և կարտոֆիլով աղցանը։ Ըմպելիքներից գերադասում են գարեջուրը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. С наступающим! Новогодняя памятка // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 31 декабря 2012.(Ստուգված է 1 հունվարի 2013)
  2. В Хельсинки главные новогодние торжества пройдут на Сенатской площади // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 31 декабря 2012.(Ստուգված է 1 հունվարի 2013)