Բացել գլխավոր ցանկը
Բվեճ
Բվեճ
Բվեճ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Strigiformes
Ընտանիք Բու (Strigidae)
Ցեղ Bubo
Տեսակ Բվեճ (B. bubo)
Միջազգային անվանում
Bubo bubo
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Բվեճ (լատ.՝ Bubo bubo), բվերի ընտանիքի գիշատիչ թռչուն։ Նստակյաց է, քիչ տարածված։

Բվերի ընտանիքի ամենախոշոր ներկայացուցիչն է։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Արտաքին կառուցվածքԽմբագրել

Մարմնի երկարությունը 60-75 սմ է, թևերի բացվածքը՝ 160–188 սմ, կենդանի զանգվածը՝ 4,2 կգ։ Էգերը խոշոր են արուներից։ Փետրածածկը միատարր է, խիտ փափուկ, փխրուն, գորշ դարչնագույն, մետաքսափայլ։ Կրծքի մասում կան սև, կաթիլանման նախշեր, ականջին՝ մեծ փետրափնջեր։ Գլուխը մեծ է, վիզը և ոտքերը՝ կարճ, աչքերը՝ նարնջագույն, մագիլները՝ զարգացած, կտուցը՝ ներքև կեռված, եզրերը՝ սուր, ծայրը՝ սրված։ Գիշերային թռչուն է, սակայն լավ տեսնում է նաև ցերեկը։

ԿենսակերպԽմբագրել

Զարգացած լսողության և տեսողության շնորհիվ գիշերային լռության ու խավարի մեջ կարողանում է անսխալ և անաղմուկ մոտենալ զոհին ու անվրեպ որսալ։ Ցերեկը հիմնականում հանգստանում է ծառերի բների ճյուղերին և ժայռաքիվերին։ Բնակվում է գետաձորերում, անտառեզրերին, փլատակներում։

ՍննդառությունԽմբագրել

Սնվում է թռչուններով, փոքր և միջին չափերի կաթնասուններով։ Բազմանում է առանձին զույգերով։

ԲնադրումԽմբագրել

Բնադրում է դժվարամատչելի ժայռերի խորշերում կամ քիվերին, փչակներում, այլ թռչունների հին բներում։ Դնում է 60 մմ տրամագծով, սպիտակ մինչև 4 ձու։ Թխսակալում է միայն էգը՝ 34-35 օր։ Ապրիլի վերջին տասնօրյակին բներում հայտնվում են ձագերը, որոնք հուլիսի 2-րդ կեսից կարողանում են կայուն թռչել։ Օգտակար թռչուն է, ոչնչացնում է գյուղատնտեսությանը վնաս հասցնող մկնակերպ կրծողներին։

ՏարածվածությունԽմբագրել

Ենթատեսակի պոպուլյացիայի հիմնական մասը կենտրոնացված է նոմինատիվ ենթատեսակի տարածման շրջանից դեպի հարավ Բեսարաբիայում, Ղրիմում, Կովկասում, Փոքր Ասիայում և Սիրիայում։ Հայաստանում հանդիպում է համարյա ամենուրեք:

ՊահպանությունԽմբագրել

Սակավաթիվ, խոցելի տեսակ է։ Գրանցված է Ռուսաստանի Կարմիր գրքում։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն։ 2008 թվականի տվյալներով Երևանի կենդանաբանական այգում պահվում են 9 առանձնյակ, իսկ Կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական տարածաշրջանային ասոցացիայի կենդանաբանական այգիներում՝ 154։

Սպառնացող վտանգներից է մարդու կողմից հետապնդվելը, անազատ պայմաններում պահելու կամ խրտվիլակներ պատրաստելու նպատակով բվեճին բռնելու դեպքերը, թունաքիմիկատների օգտագործման պետական անբավարարությունը, ինչպես նաև բնական բիոտոպերի՝ կերակրավայրերի յուրացումը գյուղատնտեսական կարիքների համար։

Գրանցված է CITES–ի Հավելված 2–ում, Բեռնի կոնվենցիայի Հավելված 2–ում[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։