Ձավար, ցորենի, գարու և հաճարի ամբողջական կամ աղացված հատիկներից պատրաստված սննդամթերք է։ Հայկական լեռնաշխարհում ձավարի պատրաստման վերաբերյալ հնագույն փաստերը վերաբերում են էնեոլիթյան և բրոնզեդարյան ժամանակաշրջաններին։ Մասնավորապես՝ Շենգավիթից հայտնաբերվել են ձավար ծեծելու սանդեր ու վարսանդներ։

Picto infobox mets.png
Ձավար
Kasza jeczmienna 02.jpg
Ենթատեսակհացահատիկ և ձավարեղեն, մակարոնեղեն և հատիկաընդեղեն
Commons-logo.svg Groats Վիքիպահեստում

Ձավարը հիմնականում պատրաստում են սանդում ծեծելու միջոցով հացահատիկի վրայի թեփը հանելու եղանակով։ Ցորենից պատրաստված ձավարը լինում է հում` կորկոտ, աղացած հում ձավար, ինչպես նաև խաշած և աղացած` բլղուր։ Ձավարը գործածում են ապուրներ, շիլա, պասուց տոլմա, հարիսա, աղանձ և այլ կերակուրներ պատրաստելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Ձավար» հոդվածից (հ․ 6, էջ 693 )։ CC BY-SA icon 80x15.png