Տամպերե, Տամերֆորս (ֆիններեն՝ Tampere, շվեդ.՝ Tammerfors), քաղաք Ֆինլանդիայի հարավ-արևմուտքում։ 166 հազար բնակչություն 1977։ Տրանսպորտային հանգույց է, լճային նավահանգիստ։ Զարգացած է մեքենաշինությունը, տեքստիլ, քիմ․, թաղանթանյութի-թղթի արդյունաբերությունը։ Ունի 2 համալսարան։ Առաջին անգամ հիշատակվում է 1405 թվականին, քաղաք է 1779 թվականից։ 19-րդ դարի կեսին տեքստիլ արդյունաբերության խոշոր կենտրոն էր։

Բնակավայր
Տամպերե
ֆիններեն՝ Tampereen kaupunki
շվեդ.՝ Tammerfors stad
Դրոշ Զինանշան

ԵրկիրՖինլանդիա Ֆինլանդիա
Հիմնադրված է1779[1] թ.
Մակերես524,89 կմ²
Պաշտոնական լեզուֆիններեն[2]
Բնակչություն255 333 մարդ (փետրվարի 29, 2024)[3]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Փոստային դասիչ33100–33900
Պաշտոնական կայքtampere.fi(ֆին.)(անգլ.)
Տամպերե (Ֆինլանդիա)##
Տամպերե (Ֆինլանդիա)

Անվանում խմբագրել

Հայտնի է 1405 թվականից։ Ենթադրում են, որ անվանման հիմքում ընկած է ֆիններեն tammi ― «կաղնի» բառը։ Շվեդական տիրապետության շրջանում կոչվել է Տամմերֆորս (շվեդ.՝ Tammerfors ― Fors «ջրվեժ»), որը քաղաքի պաշտոնական անվանումն է մինչև 1917 թվականը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.infopankki.fi/en/tampere/information-about-tampere
  2. http://www.stat.fi/meta/luokitukset/kunta/001-2012/luokitusavain_ks.html
  3. Finland's preliminary population figure was 5,608,218 at the end of February 2024Statistics Finland.
  4. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տամպերե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 557