Չապաև (քանդակ)

Արա Սարգսյանի քանդակներից


Չապաև, հայ քանդակագործ Արա Սարգսյանի բարձրաքանդակը, որը ստեղծվել է 1934 թվականին, ցեմենտից և զարդարում է «Մոսկվա» կինոսրահի ճակատի խորշը[2][3]։

Չապաև
տեսակԽորաքանդակ
քանդակագործԱրա Սարգսյան
տարի1934
բարձրություն400x160
լայնություն400 սանտիմետր
նյութցեմենտ[1]
գտնվելու վայր«Մոսկվա» կինոթատրոնի շենքի ճակատը

Պատմություն

խմբագրել

1934 թվականին Արա Սարգսյանին հնարավորություն է ընձեռնվում ճարտարապետության և քանդակագործության ոլորտում իր ձեռքբերումները մարմնավորելու։ Նրան հանձնարարվում է քանդակել «Չապաև» ֆիլմի դրվագներից մեկը՝ «Մոսկվա» կինոսրահի արևմտյան ճակատի խորշը զարդարելու համար։

Քանդակագործը ընտրում է ֆիլմի հենց սկզբի ամենաարտահայտիչ դրվագներից մեկը, որտեղ Չապաևը եռաձի մարտակառքով, գնդացրային կրակ բաց անելով, հետապնդում է թշնամուն[3]։

Նկարագրություն

խմբագրել

Չնայած բարձրաքանդակի կատարողականը առանձնակի բարեմասնություններով աչքի չի ընկնում, բայց առանձնանում է քանդակագործության և ճարտարապետության օրինակելի սինթեզով, ինչպես ֆունկցիոնալ բովանդակության, այնպես էլ ծավալների և ձևերի առումով[3]։

Եթե չհաշվենք ձիերի դասական մեկնաբանությունը և մարտակառքին հետևող խումբը, ապա բարձրաքանդակի և կինոկադրի կոմպոզիցիաներն իրարից քիչ բանով կտարբերվեն։ Դա ես բերում եմ ոչ թե որպես բարձրաքանդակի թերություն, այլ նկարագրած լինելու համար հեղինակի մոտեցումը, նշելու համար, որ չնայած ֆիլմի կադրը վերարտադրելու հանձնարարությանը, հեղինակը ստեղծագործական մոտեցում է ցուցաբերել։

— Վահան Հարությունյան[3]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Չապաև» քանդակը «Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան» տուն-թանգարանի կայքում
  2. Արա Սարգսյան, Բոսֆորի ափից մինչև անմահություն, ՎարդՀրատ ՍՊԸ, 2017
  3. 3,0 3,1 3,2 3,3 Վահան Հարությունյան, Արա Սարգսյան, Հայաստան հրատարակչություն, Երևան, 1975, էջ 51