Ջեմալ Ազմի
Ջեմալ Ազմի (թուրքերեն՝ Cemal Azmi, 1868, Արաբկիր, Թուրքիա - ապրիլի 17, 1922, Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն), թուրք պետական գործիչ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Տրապիզոնի նահանգապետ[1]։
Ջեմալ Ազմի Cemal Azmi | |
---|---|
Ծնվել է | 1868 |
Ծննդավայր | Արաբկիր, Օսմանյան Թուրքիա |
Մահացել է | Ապրիլի 17, 1922 (51-52 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Գերմանիա |
Գերեզման | Բեռլին |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ազգություն | Թուրք |
Ազդվել է | Պանթյուրքիզմ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Աշխատանք | Արաբկիրի նահանագապետ |
Ծնողներ | Օսման Նուրի բեյ Գյուլշուն Ազմի |
Կուսակցություն | Միության և Առաջադիմության Կոմիտե |
Cemal Azmi Bey Վիքիպահեստում |
Եղել է Հայոց Ցեղասպանության կազմակերպիչներից, կազմակերպելով Տրապիզոնի նահանգի հայերի տարհանումն ու բնաջնջումը, ինչ պատճառով ստացել է «Տրապիզոնյան մսագործ» մականունը[2]։
Տրապիզոնյան կոտորածների համար 1919 թվականի մայիսի 22-ին՝ Երիտթուրքերի դատավարության շրջանակներում, հեռակա կարոգով դատապարտվել է մահվան, սպանվել «Նեմեսիս» գործողության մասնակից հայ վրիժառուներ Արամ Երկանյանի և Արշավիր Շիրակյանի կողմից՝ 1922 թվականի ապրիլի 17-ին։
Մասնակցությունը Հայոց ցեղասպանությունում
խմբագրելԵղել է «Հատուկ կազմակերպության» (Թեշքիլաթ-ը մահսուսա) հիմնադիրներից մեկը[3] և մյուս անդամների նման ի վերջո իր մասնակցությունն է ունեցել երիտթուրքական հեղաշրջման և հայկական կոտորածների մեջ[4]։ Մինչև Առաջին աշխարհամարտի բռնկվելը, 1914 թվականի հուլիսի 7-ին նշանակվել է Տրապիզոնի նահանգապետ։ Ազմին շարունակում է կատարել նահանգապետի լիազորությունները Մեծ Եղեռնի ընթացքում։ Ազմիի հրահանգներով կազմակերպվում են հայերի ջարդեր Տրապիզոնում և հարակից շրջաններում։ Առանձնակի դաժանությամբ էր վերաբերվում հայ երեխաների նկատմամբ. Ազմիի հրահանգով Սև ծովում խեղդամահ են արվել հազարավոր հայ կին և երեխա։
Տրապիզոնի ամերիկյան հյուպատոս Օսկար Հայզերը սևծովյան ոճրագործության մասին նշել է. «Երեխաներից շատերին դնում էին նավակների մեջ և նետում ծովը»[5]։
Ազմին բացի կոտորածներ կազմակերպելուց, նաև բռնի կերպով հավաքագրում էր մինչև 15 տարեկան հայ աղջիկների և մինչև 10 տարեկան տղաների՝ նրանց տեղափոխելով մուսուլմանների հարեմներ կամ ընտանիքներ։ Ազմիի հետագայում պատմել է. «10-13 տարեկան ամենագեղեցիկ հայ աղջիկներին ես պահում էի ինձ համար։ Նրանցից մեկին ես նվիրել եմ որդուս։ Մնացածին խորտակել եմ ծովում»[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Բարտով, Օմեր; Մեք, Ֆիլիս (2001). Աստծո անունով։ Ցեղասպանությունը և կրոնը քսաներորդ դարում. Նյու Յորք: «Բերգան բուքս». ISBN 9781571812148.
- ↑ Շալանդ, Ժերար (2010). Ահաբեկչության պատմությունը հին ժամանակներից մինչև Ալ Քայիդա ([Նաչդր.] ed.). Բերքլի, Կալիֆորնիա [ԱՄՆ]: Կալիֆորնիայի համալսարանի հրատարակչություն. էջ 195. ISBN 9780520247093. «Ցեղասպանության կազմակերպիչներից մեկը, Ջեմալ Ազմին՝ «Տրապիզոնյան մսագործ» մականվամբ։»
- ↑ «Ցեղասպանության թանգարան». «Ցեղասպանության թանգարան» ինստիտուտ. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին. «Տրապիզոնի նախկին նահանգապես և «Թեշքիլաթ-ը մահսուսա» հանցագործ խմբավորման հիմնադիր Ջեմալ Ազմի»
- ↑ Աքչամ, Թաներ (1992). Türk Ulusal Kimliği ve Ermeni Sorunu. İletişim Yayınları. էջ 155. ISBN 9789754702897.
- ↑ Ապրիլի 11, 1919 զեկույց, Միացյալ Նահանգների ազգային արխիվ, R.G. 59. 867. 4016/411.
- ↑ «Suçluya saygi: Mehmet Cemal Azmi Bey» (թուրքերեն). STCG. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին. «Ölümünden önce, Türk kimliği altında kendi oğluyla arkadaş olan genç bir Ermeniye övünerek şunları anlattığı bilinmektedir: «En güzel Ermeni kızlarından 10 ila 13 yaş arası olanları kendime ayırdım ve o zaman 14 yaşında olan oğluma hediye ettim. Diğerlerini denizde boğdurdum».»