Գրիգոր Մերջանով
Գրիգոր Մերջանով (մարտի 28, 1880, Ադրիանապոլիս, Օսմանյան կայսրություն - անհայտ), ազգային-ագատագրական շարժման մարտիկ։
Գրիգոր Մերջանով | |
---|---|
Ծնվել է | մարտի 28, 1880 |
Ծննդավայր | Ադրիանապոլիս, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | անհայտ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | ՀՅԴ |
Կենսագրություն
խմբագրելԵրիտասարդ տարիքում ընդունվել է Հայ հեղափոխական դաշնակցության շարքերը։ Ժնևում մասնագիտացել է պայթուցիկ նյութեր պատրաստելու մեջ։
1905 թ. Կովկասում աչքի է ընկել հայ-թաթարական ընդհարումների ժամանակ։ Հայերի տեղահանության և ցեղասպանության ժամանակ թուրքական իշխանությունները բանտարկել են Մերջանովին, սակայն նա փախել է բանտից։ 1916-1918 թթ. ծառայել է բուլղարական բանակում։ 1918 թ. Կ. Պոլսում ահաբեկել է ցեղասպանությանը նպաստած անձանց։ «Նեմեսիս» գործողության կազմակերպիչներից էր։
1921 թ. դեկտեմբերին Հռոմում մասնակցել է Սայիդ Հալիմ փաշայի ահաբեկչությանը։ 1922 թ. դուրս է եկել ՀՅԴ-ից՝ կուսակցության բյուրոյին մեղադրելով անսկզբունքայնության, կուսակցության հիմնական ծրագրից շեղվելու մեջ։ Հեռանալով քաղաքական գործունեությունից՝ հաստատվել է Փարիզում։
Հիշատակի հավերժացում
խմբագրելԳրիգոր Մերջանովի անունը փորագրված է Երևանի Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում 2023 թվականի ապրիլի 25-ին բացված «Ազգային արժանապատվության ասպետներին» աղբյուր-հուշակոթողին[1]։
Գրականություն
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Մայրաքաղաքում բացվել է Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշակոթող». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |