ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ

ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (ռուս.՝ Народный художник СССР), ԽՍՀՄ պատվավոր կոչում, որը հաստատվել է 1943 թվականի հուլիսի 16-ին, ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության կողմից[1]` «խորհրդային կերպարվեստի ամենանշանավոր գործիչների համար, որոնք հատուկ վաստակ ունեն գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի, դեկորատիվ և կիրառական արվեստի զարգացման գործում»: Շնորհվել է ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության կողմից:

Կոչման նկարագրությունԽմբագրել

  1. «ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ» պատվավոր կոչումը շնորհվում է խորհրդային արվեստի առավել նշանավոր գործիչներին, որոնք հատուկ վաստակ ունեն գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի, մոնումենտալ, դեկորատիվ-կիրառական, թատերական, կինոդեկորատիվ արվեստի, երիտասարդ նկարիչների կրթության հարցերում:
  2. «ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ» պատվավոր կոչումը շնորհում է ԽՍՀՄ մշակույթի նախարարությունը, ԽՍՀՄ կինոմատոգրաֆիայի պետական կոմիտեն, ԽՍՀՄ նկարիչների միությունը, ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միությունը:
  3. «ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ» պատվավոր կոչմամբ պարգևատրված անձանց շնորհվում է ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության պատվոգիր, կրծքանշան և դրա հավաստագիր:
  4. «ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ» կրծքանշանը կախվում է կրծքավանդակի աջ կողմում, և եթե այն կրող անձն ունի ԽՍՀՄ շքանշաններ, դրանք կախվում են այս կրծքանշանի տակ:

Կրծքանշանի նկարագրությունԽմբագրել

«ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ» կրծքանշանը պատրաստված է ոսկեզօծ ոսկեպղնձից, քառանկյունաձև է` զարդատախտակի տեսքով, 22.5 x 23.5 մմ չափերով: Կրծքանշանի կենտրոնական մասում տեղադրված է «ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ» գրությունը, դրա տակ` մանգաղի և մուրճի ռելիեֆի պատկերը: Նշանը երիզապատված չէ: Բոլոր պատկերները և գրությունները ուռուցիկ են: Կրծքանշանը ունկի և օղակի օգնությամբ միանում է 18 x 21 մմ չափերով ոսկեզօծ ուղղանկյուն բռնակին: Բռնակի հիմքում դրված է դափնու ճյուղերի պատկեր: Վերին հատվածը ծածկված է մուարե ժապավենով: Մեդալի հետևի մասում կա քորոց` նշանը հագուստիին ամրացնելու համար:

Պատվավոր կոչման պատմությունԽմբագրել

1943 թվականի հուլիսի 26-ին «ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ» պատվավոր կոչման առաջինն արժանացել են չորս հոգի` գեղանկարիչներ Ալեքսանդր Գերասիմովը և Բորիս Իոգանսոնը, քանդակագործներ Սերգեյ Մերկուրովը և Վերա Մուխինան:

«ԽՍՀՄ ժողովրդակն նկարիչ» պատվավոր շքանշանի վերջին շքանշանակիրն էր Ռեպինի անվան գեղարվեստի, ճարտարապետության և քանդակագործության ինստիտուտի պրոֆեսոր Պյոտր Ֆոմինը, որը կոչմանն արժանացել է 1991 թվականի դեկտեմբերի 20-ին, խորհրդային արվեստի զարգացման գործում մեծ վաստակի համար:

Պատվավոր կոչումը շնորհվել է ընդհանուր առմամբ 159 մարդու:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ведомости ВС СССР, 1943 г., № 28.

ԳրականությունԽմբագրել

  • Колесников Г. А., Рожков А. М. Ордена и медали СССР. — Мн.: Народная асвета, 1986. — С. 99—100.