Իվան Պավլով
Իվան Պետրովիչ Պավլով (ռուս.՝ Иван Петрович Павлов, սեպտեմբերի 14 (26), 1849[1], Ռյազան, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - փետրվարի 27, 1936[2][3][4][…], Լենինգրադ[2]), ռուս ֆիզիոլոգ, հոգեբան, բարձրագույն նյարդային գործունեության և մարսողության շարժընթացների մասին գիտական տեսությունների հեղինակ, ռուսական խոշորագույն ֆիզիոլոգիական դպրոցի հիմնադիր։ Բժշկագիտության և ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր (1904 թ.) «ֆիզիոլոգիական մարսողության աշխատանքի համար»[6]։
Կենսագրություն Խմբագրել
Իվան Պետրովիչը ծնվել է 1849 թ. սեպտեմբերի 14-ին Ռյազան քաղաքում։ Պավլովի նախահայրերը հորական և մորական կողմից եղել են քահանաներ ռուսաստանի ուղղափառ եկեղեցում։ Հայրը՝ Պյոտր Դմիտրի Պավլովը (1823-1899 թթ.), մայրը՝ Վարվարա Իվանովնա (1826-1890 թթ.)։
1864 թ. ավարտել է Ռյազանի հոգևոր դպրոցը, 1870 թ. ընդունվել է իրավաբանական ֆակուլտետը, բայց ընդունվելուց 17 օր անց փոխվում է Պետերբուրգի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետ։ 1875 թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանը, 1879 թ.՝ Բժշկավիրաբուժական ակադեմիան։ Նույն թվականից եղել է Ս. Բոտկինի անվան կլինիկայի ֆիզիոլոգիայի լաբորատորիայի վարիչ։
1884-1886 թթ. կատարելագործվել է Բրեսլաուում և Լայպցիգում, 1890 թ. ընտրվել Բժշկավիրաբուժական ակադեմիայի պրոֆեսոր, միաժամանակ ղեկավարել մի շարք ինստիտուտների ֆիզիոլոգիայի լաբորատորիաները, 1925 թվականից՝ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ֆիզիոլոգիայի ինստիտուտը։
Ազդանշանային համակարգի մասին ուսմունքում Պավլովը ցույց է տվել մարդուն բնորոշ առանձնահատկությունը՝ առաջին ազդանշանային համակարգի հետ երկրորդ ազդանշանային համակարգի՝ խոսելու գործառույթի առկայությունը։ 1935 թ. ֆիզիոլոգների 15-րդ միջազգային գիտաժողովում Պավլովը ճանաչվել է աշխարհի ֆիզիոլոգների ավագ՝ ոչ միայն տարիքի, այլև բարձր հեղինակության համար։
Պավլովը 1907 թվականից Սանկտ Պետերբուրգի, այնուհետև՝ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս էր, ընտրվել է նաև արտասահմանյան բազմաթիվ գիտական ընկերությունների, ակադեմիաների անդամ և պատվավոր անդամ։
Պավլովի անունով են կոչվել ՌԴ գիտությունների ակադեմիայի ֆիզիոլոգիայի, Սանկտ Պետերբուրգի 1-ին և Ռյազանի բժշկական ինստիտուտները։ 1934 թվականին. ԽՍՀՄ գիտությունների ակադեմիան սահմանել է Պավլովի անվան մրցանակ, 1949 թվականին՝ ոսկե մեդալ[փա՞ստ]:
Հիմնական հետազոտություններ Խմբագրել
Պավլովի հիմնական հետազոտությունները վերաբերում են արյան շրջանառությանը, մարսողությանը և բարձրագույն նյարդային գործունեությանը։ Նրա գիտական գործունեությունը հեղաշրջող ազդեցություն է ունեցել արյան շրջանառության ու մարսողության վերաբերյալ եղած պատկերացումների վրա, իսկ պայմանական ռեֆլեքսների տեսությունը դարձել է մարդու և կենդանիների գլխուղեղի բարձրագույն գործառույթների ուսումնասիրության մատերիալիստական հիմքը։ Նա առաջինն է (1883) ցույց տվել սրտի աշխատանքն ուժեղացնող ու թուլացնող նյարդաթելերի գոյությունը, ինչը դարձավ նյարդային համակարգի սնուցողական գործառույթի վերաբերյալ ուսմունքի մշակման հիմքը։
1897 թ. ապացուցել է, որ մարսողության համակարգը գտնվում է գլխուղեղի կեղևի կարգավորող ազդեցության ներքո, ինչի համար 1904 թ. արժանացել է Նոբելյան մրցանակի։ Մեկուսացված (պավլովյան) ստամոքսի վրա կատարած փորձերով Պավլովը պարզել է ստամոքսի հյութազատության 2 փուլերը։ Լեղապարկի քրոնիկական խուղակի միջոցով ուսումնասիրել է լյարդի ֆիզիոլոգիան։ Պավլովն զբաղվել է նաև բարձրագույն նյարդային գործունեության տիպերի, նյարդային հիմնական շարժընթացների՝ դրդման և արգելակման, քնի, հիպնոսի, նևրոզների ու գլխուղեղի կեղևում գործառույթների տեղակայման և այլ հարցերի ուսումնասիրմամբ։
Մրցանակներ Խմբագրել
Բժշկագիտության և ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր (1904 թ.)։ 1934 թվականի ԽՍՀՄ գիտությունների ակադեմիան սահմանել է Պավլովի անվան մրցանակ, 1949 թվականին՝ ոսկե մեդալ։
Հուշարձաններ Խմբագրել
-
Հուշարձանը Կոլտուշախում
-
Հուշարձան Սուխումի քաղաքում
- Հուշադրամ և Փոստային նամականիշ
-
Փոստային նամականիշ ՀԽՍՀ, նվիրվում է Իվան Պետրովիչ Պավլով հիշատակին, 1991
Ասույթներ Խմբագրել
- «Ըստ էության կյանքում մեզ հետաքրքրում է միայն մի բան՝ մեր հոգեկան բովանդակությունը»[7]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Павлов Иван Петрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ «Новиков Ю. Ю. Первый российский Нобелевский лауреат Иван Петрович Павлов (посвящается 100-летию присуждения И. П. Павлову Нобелевской премии). — Москва: Компания Спутник+, 2005. — 92 с.»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին։ Վերցված է 2015 թ․ մարտի 27
- ↑ Գրիգորյան Վ.Հ.: Հոգեֆիզիոլոգիա.-Եր.: Երևանի համալսարանի հրատ., 2007 թ.-էջ 9։
Գրականություն Խմբագրել
- Boakes Robert (1984)։ From Darwin to behaviourism։ Cambridge: Cambridge University Press։ ISBN 978-0-521-23512-9
- Firkin Barry G., J.A. Whitworth (1987)։ Dictionary of Medical Eponyms։ Parthenon Publishing։ ISBN 978-1-85070-333-4
- Todes D. P. (1997)։ «Pavlov's Physiological Factory»։ Isis (The History of Science Society) 88 (2): 205–246։ JSTOR 236572։ doi:10.1086/383690
Արտաքին հղումներ Խմբագրել
- Պավլովի մասին հոդվածը առցանց Դպրոցական մեծ հանրագիտարանում Archived 2022-07-31 at the Wayback Machine.
- «Ակադեմիկոս Իվան Պավլով»։ Պետական ռեգիստրի ֆիլմեր։ Ռուսաստանի Դաշնության Մշակույթի նախարարություն։ Վերցված է 2013-9-13(չաշխատող հղում)
- «Ակադեմիկոս Իվան Պավլով»։ Ֆիլմեր։ Ռուսական ֆիլմերի հանրագիտարան։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2013-9-13
- «Ակադեմիկոս Իվան Պավլով»։ Հոդված։ Վերցված է 2013-9-13
- Ֆիլմ «Ակադեմիկոս Իվան Պավլով» Staroe.tv կայքում (վիդեո)