ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիա

ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիա (ռուս.՝ Академия художеств СССР), Խորհրդային Միության կերպարվեստի գործիչներին միավորող բարձրագույն գիտական հաստատություն[1]։

ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիա
Տեսակգեղարվեստի ակադեմիա
Հիմնադրված1947
Լուծարված1991
Պարգևներ
Լենինի շքանշան

Պատմություն

խմբագրել
 
ՀԽՍՀ գեղարվեստի ակադեմիայի նախագահության շենքը

ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1947 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ լուծարված Համառուսաստանյան գեղարվեստի ակադեմիայի հիման վրա Մոսկվայում ստեղծվում է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիան։ Ռուսաստանի Դաշնության տարածքում ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իրավահաջորդը հանդիսանում է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիան։

Գործունեություն

խմբագրել

Ակադեմիան համարվում է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի դասական տրադիցիաների շարունակողն ու իրավահաջորդը, միաժամանակ գոյության խորհրդային ժամանակահատվածում կոչված է եղել «աջակցություն ցուցաբերելու սոցիալիստական ռեալիզմի սկզբունքների ստեղծագործական զարգացմանը»։ Դասական և կուսակցական ավանդույթների միջև հակասությունը լուծվել է այն փաստով, որ սոցիալիստական ռեալիզմի հիմքում ընկած ռեալիզմը ներդրվել է Կայսերական Ակադեմիայի վարպետների կողմից, որոնք խորհրդային ժամանակաշրջանում մեծարում էին որպես դասականներ[2]։

Գեղարվեստի ակադեմիայի խնդիրների մեջ են մտնում ԽՍՀՄ-ում գեղարվեստական կրթության մեթոդական կառավարումը, երիտասարդ նկարիչների հետ աշխատանքը, ԽՍՀՄ-ում գեղարվեստական ցուցահանդեսների կազմակերպումը։ Գեղարվեստի Ակադեմիայի հրատարակչությունը հրապարակում է դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ։ Ակադեմիան ընդգրկված է նաև զբոսայգիների և հրապարակների գեղարվեստական ձևավորման համակարգի ստեղծման աշխատանքներում։ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի Սուրիկովյան և Ռեպինյան ինստիտուտները հանդիսանում են գեղարվեստական ուսուցման բարձրագույն աստիճանի հետևողական դրսևորումներից (Պիոներական պալատների գեղարվեստական խմբակներ, երեկոյան մանկական գեղարվեստական դպրոց, միջնակարգ գեղարվեստական ուսումնարան)։

Կարևոր հարցեր է լուծում Ակադեմիայի իսկական անդամների և թղթակից անդամների ընդհանուր ժողովը, որը հանդիսանում է կառավարման բարձրագույն օրգանը։ Սովորաբար կառավարումն իրականացնում է Ակադեմիայի նախագահությունը, նախագահի գլխավորությամբ։ 1976 թվականին Ակադեմիային կից ստեղծվեց երիտասարդական հանձնաժողովը Եվգենի Կիբրիկի գլխավորությամբ[3]։

Նախագահներ

խմբագրել

Ակադեմիայում ընտրվում են խորհրդային արվեստի գործիչները։ Արտասահմանցի արվեստի գործիչները կարող էին ընտրվել ակադեմիայի պատվավոր անդամներ։ 1969 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ակադեմիայում հաշվառված էին 39 իսկական անդամներ, 61 թղթակից-անդամներ, 10 պատվավոր անդամներ[1], հետագայում դրանց թիվը աճեց։ 1970-ականների վերջերին Ակադեմիայում հաշվառված էին 61 իսկական անդամներ և 95 թղթակից-անդամներ[4]։

Ակադեմիայի կազմի մեջ էին մտնում գեղարվեստի, ճարտարապետության և մոնումենտալ արվեստի, քանդակագործության, գրաֆիկայի, դեկորատիվ- կիրառական արվեստի բաժինները։

Ակադեմիայի համակարգի մեջ են մտնում`

  • Կերպարվեստի տեսության և պատմության գիտահետազոտական ինստիտուտը Մոսկվայում
  • Մոսկվայի Վ. Ի. Սուրիկովի անվան պետական ակադեմիական գեղարվեստական ինստիտուտը՝ միջնակարգ գեղարվեստական դպրոցով
  • Լենինգրադի Ի. Ե. Ռեպինի անվան գեղարվեստի, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը, միջնակարգ գեղարվեստական դպրոցով
  • Կրասնոյարսկ քաղաքում գտնվող Սիբիրյան-Հեռավորարևելյան բաժանմունքը, ներկայումս «Ուրալ, Սիբիր, Հեռավոր Արևելք» բաժանմունք
  • Գիտահետազոտական թանգարան Լենինգրադում՝ իր մասնաճյուղերով՝
    • Ի. Ի. Բրոդսկու տուն- թանգարան Լենինգրադում
    • Ի. Ե. Ռեպինի «Պենտի» դաստակերտ-թանգարանը Լենինգրադի մարզի Ռեպինո ավանում
  • Ս. Տ. Կոնյոնկովի արվեստանոց-թանգարան Մոսկվայում
  • Գիտական գրադարան, Գիտա-մատենագիտական արխիվ Լենինգրադում
  • Ստեղծագործական արվեստանոցներ Մոսկվայում, Լենինգրադում, Կիևում, Թբիլիսիում, Բաքվում, Մինսկում, Կազանում, Ռիգայում, Ֆրունզեում, Տաշքենդում
  • Արտադրական արվեստանոցներ և լաբորատորիաներ Լենինգրադում

Պարգևներ

խմբագրել
  • Լենինի շքանշան (1975) - «Խորհրդային կերպարվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի և բարձր որակավորման կադրերի ու նկարիչների պատրաստման համար»։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Академия художеств СССР, Большая Советская Энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 1. А — Ангоб. 1969. 608 стр., илл.; 47 л. илл. и карт, 1 отд. л. табл.
  2. ««О преемственности Российской и Императорской Академий художеств.»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
  3. А. Ф. Полозов «Перестройка и изобразительное искусство»
  4. Академия художеств СССР, словарь «Терминология изобразительного искусства»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 211