HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շաքիր

«Փոքրիկ կուզիկ ձին» The Little Humpbacked Horse «Փոքրիկ կուզիկ ձին» գրքի շապիկը, 1914 նկարիչ Ն. Ա. Բոգատով The Little Humpbacked Horse, 1914 թ., գրքի շապիկը

Բեհաեդդին Շաքիր
Bahaeddin Shakir.png
Տեսակմարդ
Commons-logo.svg Bahaeddin Şakir Վիքիպահեստում

Նկարիչ Ն. Ա. Բոգատով Ժանրը ռուսական գրական հեքիաթ չափածո Հեղինակ Էրշով, Պյոտր Պավլովիչ Բնօրինակ լեզու ռուսերեն Գրելու թվականը 1834 թ Առաջին հրատարակության ամսաթիվը 1834 թ Վիքիդարանի տարբերանշան Վիքիքաղվածք logo Մեջբերումներ Վիքիքաղվածքում Wikimedia Commons-ի պատկերանշան The Little Humpbacked Horse-ը ռուսական գրական հեքիաթ է չափածո, որը գրել է Պյոտր Էրշովը 1830-ականներին։ Գլխավոր հերոսներն են գյուղացի որդիԽոշոր տեքստ Բեհաեդդին Շաքիր (օսման.՝ بهاءالدین شاکر, թուրքերեն՝ Bahaettin Şakir, 1874[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - ապրիլի 17, 1922(1922-04-17)[1], Բեռլին, Վայմարյան Հանրապետություն), թուրք քաղաքական գործիչ, հայերի ցեղասպանության գլխավոր հանցագործներից։ «Միություն և առաջադիմություն» կուսակցության 2-րդ քարտուղար։

Քաղաքական գործունեությունը սկսել է երիտթուրքերի ընկերության Սալոնիկի բաժանմունքում։ 1915 թվականի սկզբին մասնակցել է կուսակցության 2-րդ այն խորհրդակցությանը, որտեղ որոշվել է բնաջնջել հայ ժողովրդին։ Ընդգրկվել Է «Երեքի գործադիր կոմիտեի» մեջ, ղեկավարել «Թեշքիլաթ-ը մահսուսե» կազմակերպություններից մեկը։ Ցեղասպանության ընթացքում տեսչական ուղևորություններ է կատարել Արևմտյան Հայաստանում, պաշտոններից հեռացրել այն նահանգապետներին և զինվորականներին, որոնք հրաժարվել են կատարել հայերին բնաջնջելու հրամաններն ու որոշումները։ Առաջին աշխարհամարտում Թուրքիայի պարտությունից հետո ոչնչացրել է հայերի ծրագրավորված բնաջնջման վերաբերյալ փաստաթղթերի մեծ մասը և, վերցնելով կուսակցական արխիվը, փախել Թուրքիայից։ Մինչև 1922 թվականը ծպտված ապրել Է Բեռլինում։

1922 թվականի ապրիլի 17-ին Բեհաեդդին Շաքիրին Ջեմալ Ազմիի հետ սպանել են հայ վրիժառուներ Արամ Երկանյանն ու Արշավիր Շիրակյանը[2]։


ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Suny, Göçek, Naimark. A Question of Genocide: Armenians and Turks at the End of the Ottoman Empire‎. — P. 410.

ԳրականությունԽմբագրել

  • Ronald Grigor Suny, Fatma Müge Göçek, Norman M. Naimark. A Question of Genocide։ Armenians and Turks at the End of the Ottoman Empire‎. — Oxford University Press, 2011. — 465 p. — ISBN 9780195393743
  • Taner Akçam. From Empire to Republic։ Turkish Nationalism and the Armenian Genocide. — Zed Books Ltd, 2004. — 273 p. — ISBN 1842775278, ISBN 9781842775271
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։