Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան

Աշխատանքային կարմիր դրոշ (ռուս.՝ Орден Трудового Красного Знамени), շքանշան (ԽՍՀՄ), սահմանվել է ԽՍՀՄ Կենտգործկոմի 1923 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ՝ պետական, հասարակական, աշխատանքային բացառիկ գործունեություն ցուցաբերած և գիտության, արվեստի, գրականության բնագավառում աչքի ընկած գործիչներին և կազմակերպություններին պարգևատրելու համար։ Մինչև 1933 թվականը յուրաքանչյուր միութենական հանրապետություն ուներ իր շքանշանը, որը համապատասխանում էր տվյալ հանրապետության մշակութային, պատմական, տնտեսական առանձնահատկություններին։ Պարգևատրելու միջնորդությունը հարուցում էին ժողովրդական կոմիսարիատները և Արհեստակցական միությունների խորհուրդը։ «Աշխատանքային կարմիր դրոշ» շքանշանով պարգևատրումները դադարեցվել են 1933 թվականին։ 1928 թվականի սեպտեմբերի 7-ին ԽՍՀՄ Կենտգործկոմը և ժողկոմխորհը հիմնեցին միասնական «Աշխատանքային կարմիր դրոշ» շքանշանը։

Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
Order of the Red Banner of Labour OBVERSE.jpg
Բնագիր անվանում ռուս.՝ Орден Трудового Красного Знамени
Երկիր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Տիպ շքանշան
Ում է տրվում ԽՍՀՄ և օտարերկրյա քաղաքացիներ,
հիմնարկներ, այդ թվում՝ գործարաններ
Պարգևատրման հիմքը Ձեռքբերումներ աշխատանքի, քաղաքացիական ծառայության, գրականության, արվեստի և գիտության ոլորտներում
Կարգավիճակ չի շնորհվում
Վիճակագրություն
Պարամետրեր բարձրությունը`
Հիմնադրման ամսաթիվ սեպտեմբերի 7, 1928
Հերթականություն
Ավագ պարգև չկա



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 469 CC BY-SA icon 80x15.png