Ճարտարապետ Թորոս Թորամանյանի կիսանդրի

Արա Սարգսյանի քանդակ

Ճարտարապետ Թորոս Թորամանյանի կիսանդրի, հայ ճարտարապետ, հնագետ Թորոս Թորամանյանի կիսանդրին, որը ցուցադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում[1]։ Հեղինակ` Արա Սարգսյան։ Ստեղծվել է 1938 թվականին[2]։

Picto infobox artifact.svg
Ճարտարապետ Թ. Թորամանյանի կիսանդրին
Toros Toramanyan.jpg
'
նյութբազալտ, տաշում
բարձրություն55 սմ
լայնություն80 սմ
խորություն50 սմ
ստեղծվել էԱրա Սարգսյան
կայք

ՆախապատմությունԽմբագրել

Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում ուսանելու տարիներին Արա Սարգսյանը ծանոթանում է Յոզեֆ Ստրժիգովսկու հետ, որը տեղեկանալով Սարգսյանի Հայաստան մեկնելու մասին, խնդրում է իր ջերմագին բարևները հաղորդել Թորոս Թորամանյանին։ Թորամանյանի հետ առաջին հանդիպումից տպավորված քանդակագործը որոշում է կերտել ճարտարապետի դիմաքանդակը[3]։

Նախքան Թորամանյանի կիսանդրին կերտելը, Սարգսյանն արդեն ստեղծել էր Վահան Թոթովենցի, Հրաչյա Աճառյանի, Մանուկ Աբեղյանի, Հայկ Գյուլիքևխյանի, Հ. Բեդելյանի, Հակոբ Հովհաննիսյանի դիմաքանդակները[3]։

ՆկարագրությունԽմբագրել

Քանդակագործը Թորոս Թորամանյանին կերտել է թավ ու առատ հոնքերով, որոնք ծածկում են աչքերի վերևի մասը։ Խոշոր աչքերի տակ կնճիռներով շրջապատված տոպրակներն են, քիթը կորաձև է և պրոֆիլին տալիս է հայկական բնույթ։ Երկու կողմից վար իջնող բեղերը ծածկում են վերին շրթունքը, ծնոտը լայնանիստ է և վերջանում է ներքին հաստ, առաջ ցցված շրթունքով[3]։

Կավե դիմաքանդակը քանդակագործը ստեղծել է վեց սեանսների ընթացքում, այնուհետև այն կերտել է քարից՝ բազալտից, ներկայացնելու Թորամանյանի փառավոր ու ազդեցիկ կերպարը։

  Դիմաքանդակը կերտեցի ամրակուռ բազալտից, հղկեցի հոգեկան այն բարձր բավականությամբ, որ իմ համեստ գործով բախտ պիտի վիճակվի ինձ հետագա սերունդներին փոխանցելու անվանի հնագետի, ականավոր հետազոտողի, գիտնականի, մեծ հայրենասերի և քաղաքացի, ճարտարապետ Թորոս Թորամանյանի պայծառ ու անմահ կերպարը[3]։
- Արա Սարգսյան
 

ՀեղինակԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • В. Тиханова, Ара Сарксян, Исдательство Академии Художеств СССР, Москва, 1962.
  • Սարգսյան Ա., Մ., Հոդվածներ, ելույթներ, հուշեր /Կազմ և խմբ. Վ. Ն. Հարությունյանը.-Եր.: Սովետական գրող, 280 էջ, 1982 էջ, 1 թ., նկ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ճարտարապետ Թ. Թորամանյանի կիսանդրին (1951)
  2. Նվիրվում է Արա Սարգսյանի ծննդյան 115-ամյակին (1902-1969) (2017)։ Արա Սարգսյան։ Երևան: «ՎարդՀրատ» ՍՊԸ։ ISBN 978-9939-833-24-8 
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Սովետական արվեստ», 1978, № 1, 2/2-1964 թ.: