Բարձունքի գրավում (քանդակ)

Արա Սարգսյանի քանդակ

Բարձունքի գրավում, խորհրդահայ քանդակագործ Արա Սարգսյանի պատերազմի թեմայով ստեղծած քանդակը։ Այն ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1942 թվականին[1][2]։

Բարձունքի գրավում
տեսակքանդակ
քանդակագործԱրա Սարգսյան
տարի1942
բարձրություն61 սանտիմետր
լայնություն21 սանտիմետր
նյութբրոնզ
գտնվելու վայրԱրա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
հավաքածուԱրա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
սեփականատերԱրա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան

Պատմություն և նկարագրություն խմբագրել

Քանդակը բրոնզաձույլ է, հետագայում քանդակագործն այն տեղափոխել է փայտի վրա։

Խորհրդային զինվորըը արագորեն գրոնով հակառակորդին վայր է նետել բարձունքից, գրավել է այն և նրա վրա ամրացրել կարմիր դրոշը։ Կոմպոզիցիան հավաքված է բուրգի մեջ, ունի պտուտակաձև շարժում, որը սկսվում է բուրգի լայն հիմքերից և գալարով վեր խոյանում մինչև գագաթը, ստեղծելով գրոհի և հատկապես բարձունքի գրավման տպավորություն։ Սովորաբար մարմարի համեմատ փայտն ավելի քիչ է տալիս ֆակտուրային տարբեր մշակումների հնարավորություններ, սակայն ըստ ըստ հայ արվեստաբան Վահան Հարությունյանի՝ այդ քանդակում Արա Սարգսյանը հենվել է իր հարուստ պրոֆեսիոնալ կարողության, զարմանալի ճշգրտությամբ տվել է ժայռի, դրոշակի, դեմքի, հագուստների տարատեսակ ֆակտուրաները, ընդ որում, ազատ ու անկաշկանդ հարվածներով, չկորցնելով մշակման միասնականությունը, հեղինակային «ձեռագիրը»[1]։

Քանդակը գտնվում է Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Վահան Հարությունյան, Արա Սարգսյան, Հայաստան հրատարակչություն, Երևան, 1975, էջ 75։
  2. «Հայկական Հանրագիտարան». encyclopedia.am. Վերցված է 2022 թ․ ապրիլի 2-ին.
  3. «Բարձունքի գրավում». Արա Սարգսյան & Hakob Kojoyan Foundation. Վերցված է 2022 թ․ ապրիլի 2-ին.