Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան
Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան (գերմ.՝ Universität für Musik und darstellende Kunst Wien), Ավստրիայի խոշորագույն կոնսերվատորիան՝ տեղակայված Վիեննայում. ունի շուրջ 3000 ուսանող և 850 դասախոս: Ըստ որոշ աղբյուրների այն համարվում է Ավստրիայի խորշորագույն գեղարվեստի համալսարանը և աշխարհում ամենամեծ կոնսերվատորիաներից մեկը: Սկսած 2002 թվականից այն ունի 24 բաժին, որոնք արվեստի, արվեստագիտական և գիտական ուսուցում են առաջարկում: Վերջիններիս թվին են պատկանում Մաքս Ռայնհարդի սեմինարը, Վիեննական կինոակադեմիան և Wiener Klangstil-ը: Ռեկտորը Ուլրիկե Սյուխն է: Համալսարանը ամեն տարի կազմակերպում է շուրջ 10 մրցույթ, որոնց շարքին է դասվում նաև Բեթհովենի դաշնամուրային գործերի միջազգային մրցույթը: Բացի դրանից՝ 2 տարին մեկ հաստատությունը կազմակերպում է իր հայտնի շրջանավարտների ֆիլմերի կինոփառատոնը:
Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան գերմ.՝ Universität für Musik und darstellende Kunst Wien | |
---|---|
![]() | |
Տեսակ | Պետական |
Միջազգային անվանում | University of Music and Performing Arts Vienna |
Կարգախոս | Ավանդություն և ինովացիա |
Հիմնադրված է | 1817 |
Ռեկտոր | Ուլրիկե Սյուխ |
Ուսանողներ | շուրջ 3000 |
Պրոֆեսորներ | շուրջ 140 |
Դասախոսներ | շուրջ 850 |
Երկիր | Ավստրիա |
Հասցե | Վիեննա, Անտոն ֆոն Վեբերի հրապարակ 1 |
Կայք | mdw.ac.at |
University of Music and Performing Arts Vienna Վիքիպահեստում |
ՊատմությունԽմբագրել
Փարիզյան նախատիպով կոնսերվատորիան կառուցելու հարցը քննարկման դրվեց դեռևս 1808 թվականին (Փարիզի կոնսերվատորիա): Այն ժամանակ Վիեննայում միայն մի պրոֆեսիոնալ նվագախումբ կար՝ Պալատական նվագախումբը, որը ելույթ էր ունենում մեծ մասամբ պալատական համերգների և եկեղեցական ծեսերի ժամանակ և հազվադեպ էր հասարակական միջոցառումներին հանդես գալիս, իսկ այլ սիրողական նվագախմբերը բարձր մակարդակ չէին ապահովում:
1812 թվականին Վիեննայում ստեղծվեց Երաժշտասերների հասարակությունը, որը իր գլխավոր առաքելությունը դարձրեց կոնսերվատորիայի բացումը և արդեն 1817 թվականին կյանքի կոչվեց երաժշտական երգչախմբային դպրոց նախագիծը՝ Անտոնիո Սալիերիի գլխավորությամբ (երաժշտական գործիքերի դասավանդման համար միջոցները չէի բավարարում): Սա համալսարան հիմնելու առաջին քայլն էր և հենց նույն թվականին ստեղծվեց կոմիտե, որը պիտի զբաղվեր վերոնշյալ հարցերով: Միայն 1819 թվականին վիրտուոզ ջութակահար, իսկ հետագայում նաև երաժշտական մանկավարժ Յոզեֆ Բյոմին հրավիրելը հնարավորություն տվեց բացել ջութակի, այնուհետև այլ երաժշական գործիքների դասարան: Առաջին ուսումնական տարում ընդունված աշակերները 24-ն էին, ուսուցումը նախատեսված էր 4 տարով[1]: Կարճ ընդհատումներով XIX դարի ընթացքում դասավանդվող առարկաների թիվը լայնորեն աճեց, և արդեն 1890-ական թվականներին կոնսերվատորիայի ուսանողների թիվը գերազանցում էր 1000-ը: 1817- 1844 թվականներին կոնսերվատորիայի տնօրենը հարմոնիայի և կոմպոզիցիայի պրոֆեսոր Գոթֆրիդ Փրեյերն էր:
1909 թվականին այս մասնավոր համալսարանը կայսրի որոշմամբ դարձավ պետական և սկսվեց կոչվել Թագավորական և կայսերական երաժշտության և կատարողական արվեստի ակադեմիա: Ստեղծվեց նոր կառավարման համակարգ, որի գերագույն մարմինը նախագահն էր: Կոնսերվատորիան ուներ նաև գեղարվեստական ղեկավար և 18 անձից բաղկացած հոգաբարձուների խորհուրդ: Հենց այդ ժամանակ էլ բացվեց նոր՝ դիրիժորական բաժինը: Պետական կարգավիճակ ստանալու հետ մեկտեղ կոնսերվատորիան նաև նոր սեփական շենք ձեռք բերեց: Վիեննայի համերգասրահի հետ համագործակցության արդյունքում 1912 թվականին Լիսթ փողոցի վրա կատարվեց կոնսերատորիայի ապագա շենքի բացումը, որը նաև փորձնական բեմ ուներ (այսօր՝ Ակադեմիական թատրոն), այն սկսեց գործել միայն 1912 թվականից: Առաջին աշխարհամարից հետո հաստատությունը սկսեց կոչվել Պետական ակադեմիա (1919 թվական): 1928 թվականին Ակադեմիայի գործունեությունը ընդարձակվեց՝ ավելացվեցին դերասանական և մանկավարժական բաժինները: 1938-1945 թվականներին այն հանդես եկավ որպես Ռայխի բարձրագույն ուսումնական հաստատություն, իսկ հրեա դասախոսներն ու ուսանողները հեռացվեցին:
Հիմնման առաջին 12 տարիների ընթացքում ուսուցումը անվճար էր, այդ իսկ պատճառով կոնսերվատորիան մշտական ֆինանսական դժվարությունների մեջ էր: Այս հանգամանքը իր հերթին ուղղակիորեն խոչընդոտում էր դասավանդվող առարկաների թվի ավելացմանը: Ուշադրություն դարձվում էր հատկապես փողային երաժշտական գործիքներին, որոնց պահանջարկ կար հատկապես սիրողական երաժշտական նվագախմբերում: 1827 թվականին ուսուցումը դարձավ 6 տարի[1]:1829 թվականին ուսուցումը վճարովի դարձնելու որոշումը չլուծեց հաստատության ֆինանսական խնդիրները և 1837 թվականին այն սնանկության եզրին հայտնվեց: Արդեն 1843 թվականին կոնսերվատորան սկսեց պետական սուբսիդավորում ստանալ: 1848 թվականի քաղաքական անկարգությունների ժամանակ պետությունը դադարեց սուբսիդավորումը և մինչ 1851 թվականը կոնսերվատորիայում դասավանդում չկար: 1851 թվականին պետությունը կրկին իր հովանու տակ առավ ուսումնական հաստատությունը:
1952 թվականին Վալտեր Քոլմ Վելտիի կողմից կինոնկարահանման հատուկ դասընթաց սկսվեց, իսկ 1960 թվականին նաև Հանս Վինգեն նմանատիպ խմբակ բացեց: 1963 թվականին վերջիններս միավորվեցին մեկ առարկայի ներքո՝ «Կինոյի և հեռուստատեսության ներածություն», իսկ սկսած 1998 թվականից այս բաժինը հայտնի է որպես՝ Վիեննայի Ֆիլմերի ակադեմիա:
1919 թվականին՝ Հանրապետության հռչակումից հետո, Ակադեմիան սկսեց կոչվել Պետական, 1946 թվականին՝ պատերազմից հետո հաստատությունը կրկին վերանվանվեց Գեղարվեստի ակադեմիա, 1970 թվականին ստացավ Երաժշտության և կատարողական արվեստի բարձրագույն դպրոց անվանումը, իսկ 1998 թվականին դարձավ համալսարան[2]:
Համալսարանի շենք, կամպուս, մասնաճյուղերԽմբագրել
Ինչպես նշվեց, 1909 թվականին կոնսերվատորիային շենք հատկացվեց Լիսթի փողոցի վրա, նույն շենքում նաև Վիեննայի Համերգների միությունն էր գտնվում:
Ներկայումս, բացի գլխավոր մասնաշենքից, որը գտնվում է Վիեննայի 3-րդ շրջանի տարածքում՝ Անտոն ֆոն Վեբերի հրապարակում, կան նաև այլ մասնաճյուղեր՝ մասնավորապես Հունգարական 14, Սալեզինյան աշտարակում՝ Ռենվեգ 8, Մեթերնիշ նրբացքում, Զինգեր փողոցի 26, ինչպես նաև Լոթարինգյան փողոցի 18 հասցեներում[3]: Վիեննայի 1-ին շրջանում գտնվող մասնաշենքները գտնվում են հետևյալ հասցեներում՝ Կառլի հրապարակ՝ 1 և 2, Շուբերտրինգի 14, Յոհաննեսի նրբանցք: Համալսարանը մասնաշենքեր ունի նաև 4-րդ շրջանում՝ մասնավորապես՝ Ռինյոզլյան նրբանցքի 12 հասցեում, 13-րդ շրջանի Շյոնբրուների պալատական թատրոնում, ինչպես նաև 14-րդ շրջանում՝ Քամբերլենդի պալատում՝ Փենցինգյան փողոցի վրա:
Կամպուսի շենքը, որը մոնումենտալ, ֆունկցիոնալ կառույց է՝ պալատական դասական ոճով կառուցված, նախկինում այն ընկած էր Վիեննա-Նոյշթաթ ջրանցքի ափին, սակայն հասցեն 1998 թվականի վերանվանումից հետո սկսեց կոչվել Անտոն ֆոն Վեբերի հրապարակ:
1996 թվականին կամպուսի շենքը ամբողջովին վերանորոգվեց Ռայնհարդ Գալլսիստրի կողմից: Շենքի պատմական կառուցվածքը պահպանվեց, վերանորոգման համար օգտագործվեց ապակի, փայտ, քար: Ժամանակակից տեխնոլոգիաները և սարքավորումները համակցված են սենյակային որակյալ ակուստիկայի հետ: Ստուդիաները, դասասենյակները և սրահները տրվում են նաև վարձակալությամբ[4]:
Դասավանդվող առարկաներ, մասնագիտություններԽմբագրել
- Կոմպոզիցիա և երաժշտության տեսություն
- Ձայնային օպերատորություն
- Դիրիժորություն
- Գործիքային երաժշտություն
- Եկեղեցական երաժշտություն
- Երաժշտական մանկավարժություն
- Երգեցողություն և երաժշտական թատրոն (մյուզիքլ)
- Կատարողական արվեստ
- Կինո և հեռուստատեսություն
- Երաժշտական գիտությունների ուսուցանում
ԳիտությունԽմբագրել
Բացի արվեստի ուսուցանումը կոնսերվատորիան առաջարկում է նաև գիտական ուսուցում, որը համալսարանական կրթության ստվար մասն է կազմում: Համալսարանի առանձնահատկությունը գիտության և արվեստի յուօրինակ միակցումն է: Գիտական աստիճան շնորհելը համալսարան կոչվելու առաջին նախապայմանն է, և Վիեննայի Արեվստի և կատարողական արվեստի համալսարանը դա ապահովում է իր ուսանողների համար: Գիտական աշխատանքների մասնագիտական ուղղվածությունները հետևյալն են՝
|
|
Հայտնի դասավանդողներԽմբագրել
|
|
Հայտնի շրջանավարտներԽմբագրել
|
|
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան Վիքիպահեստում |