Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոնֆուցիոս (այլ կիրառումներ)

Կոնֆուցիոս (չին.՝ 孔夫子, մ. թ. ա. 551[1], Ցյուֆու, Chinese Empire - մ. թ. ա. 479[2][1], Լու, Chinese Empire[1][3][4]), չինացի ուսուցիչ, խմբագիր, քաղաքական գործիչ և փիլիսոփա` Չինաստանի պատմության «Գարուն և ամառ» կամ Չունքիու շրջանում։

Picto infobox auteur.png
Կոնֆուցիոս
孔夫子
Confucius Tang Dynasty.jpg
Ծնվել էմ. թ. ա. 551[1] Ցյուֆու, Chinese Empire
Մահացել էմ. թ. ա. 479[2][1] Լու, Chinese Empire[1]
բնական մահով
ԳերեզմանԿոնֆուցիոսի գերեզմանոց
ՔաղաքացիությունԼու
ԴավանանքԿոնֆուցիականություն
ՈւղղությունԿոնֆուցիականություն
Մասնագիտությունփիլիսոփա, ուսուցիչ և գրող
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինհին չինարեն
Ամուսին(ներ)亓 官 氏?
Երեխա(ներ)Կոնգ Լի
ՀայրՇուլիան Հե
ՄայրՅան Ժենժայ
ԱշակերտներZilu?, Zengzi?, Yan Hui?, Duanmu Ci?, Zhuansun Shi?, Zai Yu?, Ran Qiu?, Ran Yong?, Q24835307?, Q24835393?, Q24834907?, Gongbo Liao?, Gongye Chang?, Q24835291?, Gong Sunlong?, Gongxi Ai?, Q16903777?, Q24835331?, Q6853486?, Q24835065?, Q24835069?, Gongxi Chi?, Q24835041?, Q24834934?, Ran Geng?, Nangong Kuo?, Q24835267?, Yuan Xian?, Q24835319?, Q12603391?, Q24835981?, Q10916692?, Q24835142?, Q10923186?, Shang Qu?, Q24835146?, Q24835327?, Bu Shang?, Q24835253?, Fu Buqi?, Q24835280?, Q11058327?, Q24835311?, Q11085100?, Q24834886?, Zeng Dian?, You Ruo?, Q24834895?, Q24835323?, Xu Fan?, Q24835138?, Qidiao Kai?, Q24835989?, Q24835985?, Tantai Mieming?, Q24835261?, Di Hei?, Q24835365?, Q24835057?, Q24835303?, Q24835295?, Q24835049?, Q24835045?, Q24835077?, Yan Yan?, Q24835272?, Q16259876?, Q24835129?, Min Sun?, Yan Wuyou?, Q24835285?, Q24835276?, Q24835315?, Q24834921?, Q24835287?, Q24835085? և Gao Chai?
Confucius Վիքիպահեստում
Confucius 02.png

Կոնֆուցիոսի փիլիսոփայության` կոնֆուցիականության հիմքում ընկած էին մարդկային և կառավարական բարոյականությունը, արդարադատությունը և անկեղծությունը։ Նրա հետևորդները մրցում էին շատ ուրիշ դպրոցների հետ «Մտքի հարյուր դպրոց»-ի ժամանակաշրջանում։ Հանի հաղթանակից և Ցին թագավորության փլուզումից հետո Կոնֆուցիոսի մտքերը պաշտոնապես ընդունվեցին, և հետագայում զարգացավ Նեոկոնֆուցիականությունը, իսկ ավելի ուշ` Նոր կոնֆուցիականությունը։

Ավանդաբար Կոնֆուցիոսին է վերագրվում չինական դասական տեքստերի հեղինակությունն ու խմբագրումը, ներառյալ բոլոր «Հինգ դասականներ»-ը։ Մահից շատ տարիներ անց նրա ուսմունքին վերաբերող աֆորիզմները կազմեցին Լուն Յու («Զրույցներ և ասույթներ») աշխատությունը։

Կոնֆուցիոսի սկզբունքներն ընդհանրություն էին կազմում չինական ավանդույթների և հավատքի հետ։ Նա խրախուսում էր ամուր ընտանեկան հավատարմությունն ու անձնվիրությունը, հարգանքը մեծերի նկատմամբ և կանանց կողմից` իրենց տղամարդկանց նկատմամբ։ Կոնֆուցիոսը համարում էր ընտանիքը կատարյալ կառավարության հիմք։ Նրա հայտնի սկզբունքն էր «Մի´ անիր մարդուն այն, ինչը չես ուզում, որ արվի քեզ» ոսկե կանոնը։Դաոսականությունում նրան համարել են աստված, պաշտամունքի առարկա։

Պատմության ընթացքում Կոնֆուցիոսին համարել են ամենաազդեցիկ անհատականությունը մարդկային կյանքի ձևավորման մեջ։ Նրա ուսմունքն ու փիլիսոփայությունը նկատելիորեն ներգործեցին մարդկանց վրա, և այսօր էլ հասարակությունը կրում է դրանց ազդեցությունը[5][6][7]։

ԱնունԽմբագրել

Կոնֆուցիոս անունը մանդարին լեզվից «Քոն Ֆուծի» (孔夫子) անվան լատինացված ձևն է։ Առաջացել է 16-րդ դարում վաղ Չինաստանի Հիսուսյաններ (ճիզվիտների միաբանություն) միսիոներների կողմից [8]։ Կոնֆուցիոսի կլանային անվանումը Քոն էր ( Old Chinese: *kʰˤoŋʔ), իսկ տրված անձնանունը`Ցիու (; OC: *kʷʰə)։ Կեղծանունը, որով նրան ճանաչում էին բոլորը, բացի իր ընտանիքի ավագ անդամներից, Ճոննի էր (仲尼; OC: *N-truŋ-s nrəj)։ «Ճոն»-ը ցույց էր տալիս նրա` ընտանիքի երկրորդ զավակ լինելը [8][9]։

ԿյանքԽմբագրել

Վաղ կյանքԽմբագրել

 
Լուն Չինաստանի հյուսիսարևելյան մասում է

Կոնֆուցիոսը ծնվել է սեպտեմբերի 28-ին մ.թ.ա. 551 թվականին[3][10] ներկայիս Ցույֆու քաղաքին մոտ գտնվող Ծոու շրջանում[10][11]։ Տարածքը պետականորեն գտնվում էր Ծոու դինաստիայի տիրապետության տակ, բայց փաստացի անկախ էր տեղի Լու լորդերից:

Հայրը` Կոն Հին կամ Շուլյան Լու կայազորի հրամանատարն էր[12]։ Նրա նախնիները գալիս էին  Շեն դինաստիայի (նախորդել է Ծոու դինաստիային) Սուն դքսությունից[13][14][15][16]։ Կոնֆուցիոսի կյանքի ավանդություններն ասում են, որ Կոն Հիի պապը աքսորել է ընտանիքը Սունից  Լու[17]։

Կոն Հին մահացավ, երբ Կոնֆուցիոսը երեք տարեկան էր: Նրան մեծացրել է մայրը՝ Ճեն Ծայը։ Ապրում էին աղքատության մեջ[18]։ Ավելի ուշ մահանում է մայրը` մոտ 40 տարեկան հասակում[18]։ 19 տարեկանում Կոնֆուցիոսն ամուսնանում է Ցիկուանի հետ, իսկ մեկ տարի անց ծնվում է նրանց առաջնեկը` Կոն Լին[18]։ Ցիկուան և Կոնֆուցիոսն ունենում են ևս երկու դուստր, որոնցից մեկը, ասում են, մահացել է դեռ երեխա ժամանակ[19]։

Կոնֆուցիոսը պատկանում էր Շիերի դասին` լինելով արիստոկրատական և հասարակ մարդկանց շրջապատում։ Կոնֆուցիոսը կատարել է տարբեր աշխատանքներ քսան տարեկանից սկսած. եղել է ձիերի և ոչխարների խնամակալ, գրքապան։ Աշխատանքից ստացած եկամուտն օգտագործում է մոր թաղման ծախսերի համար[18][20]: Մոր մահից հետո Կոնֆուցիոսը (23 տարեկան) երեք տարի սուգ է պահում ավանդույթի համաձայն[20]:

Քաղաքական կարիերաԽմբագրել

Արևմտյան Հան հարստության ժամանակաշրջանի (մ․թ․ա․ 202 - մ․թ․ 9) ֆրեսկո` գերեզմանաքարի վրա, որտեղ պատկերված է Կոնֆուցիոսը (և Լաո Ցզին), Դոնփին շրջան, Շանդոն պրովինցիա, Չինաստան

Կոնֆուցիոսի ժամանակաշրջանում Լուն գտնվում էր հերցոգների իշխանության տակ [21]: Հերցոգության ներքո եղել են երեք արիստոկրատական ընտանիքներ` Ծի, Շու, Մեն, որոնց գլխավորները կրում էին վիկոնտի կոչում և ժառանգական բնույթ ունեին Լու բյուրոկրատիայում։ Մ․թ․ա․ 505 թվականի ձմռանը Յան Հուն՝ Ծի ընտանիքի ծառայողը, ընդվզեց և նվաճեց իշխանությունը: Մինչ մ․թ․ա․ 501 թվականի ամռանը երեք ժառանգ ընտանիքներին հաջողվեց Յան Հուին աքսորել Լուից[22]: Մինչ այդ Կոնֆուցիոսը զգալի համբավ էր վաստակել իր ուսմունքներով: Նույն տարում նրան նշանակում են կառավարական ցածր պաշտոնի: Վերջիվերջո նա ստանձնում է անվտանգության նախարարի պաշտոնը[23]:

Կոնֆուցիոսը ցանկանում էր վերադարձնել իշխանությունը դքսերին՝ ոչնչացնելով քաղաքի ռազմական ապաստարանները` երեք ընտանիքներին պատկանող միջնաբերդերը: Այս կերպ նա կկարողանար հիմնել համակենտրոնացված կառավարություն: Այնուամենայնիվ, Կոնֆուցիոսի միակ ուժը հնարամտությունն էր. նա չուներ ռազմական ուժ: Մ․թ․ա․ 500 թվականին Հոու Ֆանը` Հոուի կառավարիչը, ապստամբեց Շու տոհմի լորդի դեմ: Չնայած Մեն և Շու ընտանիքների` Հոուի անհաջող պաշարմանը, մի հավատարիմ սպա Հոուի մարդկանց հետ ոտքի է ելնում և ստիպում Հոու Ֆանին փախնել Ցի: Իրավիճակը նպատակահարմար էր Կոնֆուցիոսին: Կոնֆուցիոսը և իր հետևորդները հնարավորություն ստացան համոզելու արիստոկրատ ընտանիքներին քանդել իրենց քաղաքների միջնաբերդերը: 1.5 տարի անց Կոնֆուցիոսին և հետևորդներին հաջողվում է համոզել Շու ընտանիքին հիմնովին քանդել Հոուի պատերը, Ծիին` Պիի, իսկ Մենգին` Չեն պատերը։ Նախ Շուն զորքեր է ուղարկում իրենց քաղաք Հոուի դեմ և մ․թ․ա 498-ին ամբողջությամբ քանդում պատերը[24]:

Շուտով Կոնշան Ֆուրաոն կամ Պունիուն՝ Ծի տոհմի համախոհը, գրոհում և ներխուժում է մայրաքաղաք Լու[25][26][24]: Մինչ այդ Կոնշանն առաջարկել էր Կոնֆուցիոսին միանալ իրեն: Կոնֆուցիոսը դեմ էր բռնի հեղափոխությանը, բայց Ծին ստիպեց կռվել հանուն սերունդների և աքսորել էր նախկին դքսին: Չնայած իր սկզբունքները գործի դնելու հնարավորությունն օգտագործելու ցանկության, Կոնֆուցիոսը հանձնվեց[25]: Կոնշանը համարվում էր ազնիվ մարդ, որը շարունակեց պաշտպանել Լուն նույնիսկ այն բանից հետո, երբ հարկադրված էր փախչել[25][27]:

Կոնշանի ապստամբության ժամանակ Ճոն Յոուին (仲由) հաջողվել էր դքսին և երեք վիկոնտների պահել արքունիքում[27]: Ճոն Յոուն Կոնֆուցիոսի հետևորդներից էր, և վերջինիս միջնորդությամբ էլ նա նշանակվեց Ծիի կառավարիչ[28]: Իմանալով ապստամբության լուրը երեք ընտանիքների կառավարիչները և դուքսը հեռացան Ծիի ամրոց և բարձրացան Վուծի Թերաս: Կոնֆուցիոսը երկու սպաներին հրամայեց ղեկավարել ապստամբների դեմ գրոհը[29]:Գրոհից անմիջապես հետո Ծին կործանեց Պի քաղաքը` հողին հավասարեցնելով քաղաքի պատերը[29]:

Հարձակվողները նահանջեցին` նկատելով, որ ստիպված են լինելու իրենց սեփական ղեկավարի դեմ դուրս գալ: Կոնֆուցիոսի ազդեցության տակ Պիի սպաներն անգիտակցաբար և անկանխամտածված ապստամբել էին իրենց տիրոջ դեմ, այսպիսով ստիպել վիկոնտ Ծի Հուանին կործանել Պին կամ խոստովանել, որ ինքն է հրահրել իրավիճակը` գործելով ոչ պատշաճ և արդար: Միջադեպը պատճառ հանդիսացավ Կոնֆուցիոսի կանխատեսումների, քաղաքական, գործնական կարողությունների թուլացման[30]:

Երբ հերթը հասավ Մեն տոհմին պատկանող քաղաքի պատերի քանդմանը, բերդակալը դժկամություն հայտնեց և համոզեց չանել դա[29]: Ըստ Ծուո Ճուանի՝ նա գնաց այդ քայլին, քանի որ պատերի քանդումը կհանգեցներ Մեն տոհմի ոչնչացմանը[30]: Չնայած իր` այս գործում չխառնվելու որոշմանը, վիկոնտ Մեն Յին վերադարձավ իր նախկին խոստումին` ոչնչացնել պատերը[30]:

Կոնֆուցիոսին այդպես էլ չի հաջողվում իրականացնել այն իդեալիստական բարեփոխումները, որոնք ինքն էր ուզում, ներառյալ դքսության օրինական իշխանության վերականգնումը[31]: Իր հաջողությունների ընթացքում նա ձեռք էր բերել հզոր թշնամիներ, որոնց թվում էր վիկոնտ Ծի Հուանը[32]: Կոնֆուցիոսը լքում է հայրենիքը մ․թ․ա․ 497-ին` այլևս չկարողանալով վերադառնալ, քանի դեռ վիկոնտ Ծի Հուանը ողջ էր[33][32]:

ԱքսորԽմբագրել

 
Քարտեզ, որը ցույց է տալիս Կոնֆուցիոսի ճանապարհորդությունները տարբեր նահանգներ մ․թ․ա 497-484 թվականներին։

Ցիին մտահոգում էր այն փաստը, որ Լուն ավելի էր հզորանում, քանի դեռ Կոնֆուցիոսը ներգրավված էր Լուի կառավարությունում: Ցիից 100 լավ ձիեր և 80 գեղեցիկ պարուհիներ են ուղարկվում Լուի դքսի մոտ` նենգ մտադրություններով: Դուքսը տրվում է հաճույքներով և երեք օր չի զբաղվում պաշտոնական գործերով: Կոնֆուցիոսը հիասթափվում է և վճռում լքել Լուն: Սակայն միանգամից հեռանալն անքաղաքավարի և անարդար կլիներ դքսի հանդեպ: Նա սպասեց` հուսալով, որ դուքսն ավելի քիչ սխալներ կսկսի թույլ տալ: Բայց շուտով, երբ դուքսն անտեսում է Կոնֆուցիոսին և մոռանում ուղարկել իր բաժին զոհաբերված միսը (որը նրանց մոտ ավանդույթ էր), Կոնֆուցիոսի համար հարմար առիթ է ստեղծվում լքելու իր պաշտոնն ու Լուն:

Պաշտոնից հեռանալուց հետո Կոնֆուցիոսը երկար ճամփորդություն է սկսում չինական հյուսիսարևելյան հին նահանգներով և կենտրոնական Չինաստանում, ներառյալ Ուեյ, Սոն, Ճեն, Ցաո, Ցյու, Ցի, Չեն, Ցայ նահանգներով։ Այստեղ նա տարածեց և մեկնաբանեց իր քաղաքական համոզմունքները, բայց դրանք չիրականացան:

Վերադարձ տունԽմբագրել

Համաձայն Ծուո Ճուանի՝ Կոնֆուցիոսը վերադառնում է տուն՝ իր հարազատ Լու, 68 տարեկանում[34]: Վերադառնալով Լու՝ Կոնֆուցիոսը երբեմն խորհրդատվություններ էր անում որոշ կառավարական պաշտոնյաների՝ ներառյալ Ծի Քանծիին[34]։

Որդու և իր սիրելի հետևորդների կորստի վիշտը շատ ծանր էր Կոնֆուցիոսի համար, և նա մահացավ 71 (72) տարեկան հասակում։ Կոնֆուցիոսը թաղված է Քոն Լին գերեզմանոցում, որը գտնվում է Ցուֆուի պատմական հատվածում` Շանդոն պրովինցիայում։ Շիրմաքարը Սիշուեյ գետի ափին է։ Հուշահամալիրի առջև ունի բարձր աղյուսե հարթակ՝ նվիրատվությունների համար, ինչպիսիք են խունկը և պտուղները:

ՓիլիսոփայությունԽմբագրել

 
Կոնֆուցիոսի տաճարի գլխավոր սրահը Ցուֆույում

Չնայած չինացիները Կոնֆուցիոսին հաճախ են հետևել կրոնական նկատառումներով, շատերն են պնդում, որ այն ավելի շատ աշխարհիկ է։ Կողմնակիցները սակայն պնդում էին, որ Կոնֆուցիոսի ուսմունքները հիմնված են մի աշխարհայացքի վրա, որը կրոնական է[35]: Կոնֆուցիականության առարկան հանդերձյալ կյանքի և դրախտին վերաբերող տարրերն են։ Բայց այն համեմատաբար անտարբեր է հոգևոր հարցերի նկատմամբ, որոնք հիմնականում կրոնական մտքերի կարևորությունն են ներկայացնում, ինչպիսին է հոգու բնությունը։ Այնուամենանիվ, ասում են, որ Կոնֆուցիոսը հավատում էր աստղագուշակությանը: Նա ասում էր. «Երկնային Աստված մեզ ուղարկում է իր լավ ու վատ խորհրդանիշները, և իմաստուն մարդը գործում է համապատասխանաբար»[36]:

 
Կոնֆուցիոսի գրական ժողովածուներ

Գրական ժողովածուներում Կոնֆուցիոսն իրեն ներկայացնում էր որպես մի հաղորդիչ, որ ոչինչ չի արարել։ Նա շեշտը դնում էր ուսման մեծ կարևորության վրա։ Նա չէր ցանկանում ստեղծել սիստեմատիկ կամ ֆորմալ տեսություն, այլ ցանկանում էր իր աշակերտներին հմտանալ և յուրացնեն հին դասականներին։ Այսպիսով նրանց խորը մտածելակերպը թույլ կտար իրենց ներկայիս բարոյական խնդիրները կապել անցյալի քաղաքական իրադարձությունների հետ:

ԲարոյագիտությունԽմբագրել

Կոնֆուցիոսի ամենախոր ուսմունքներից է վարվելակերպի որոշակի ճշգրիտ օրենքների անձնական օրինակի առավելությունը։ Նրա բարոյականական ուսմունքները արտահայտում են ինքնազարգացում, բարոյականությամբ օժտված տիպարների ընդօրինակում և հմուտ դատողության ունակություն, այլ ոչ թե օրենքների իմացություն։ Կոնֆուցիոսի բարոյագիտությունը կարելի է համարել առաքինի բարոյագիտության մի տեսակ։ Նրա ուսմունքները հազվադեպ են ապավինում հիմնավոր փաստարկների, և բարոյական իդեալները և մեթոդները անուղղակիորեն են փոխանցվում ակնարկների, ներածական խոսքի և նույնիսկ նույնաբանությունների միջոցոբվ: Նրա ուսմունքները պահանջում են քննություն և համատեքստ հասկանալի լինելու համար։ Վառ օրինակ է հետևյալ հայտնի անեկդոտը.

廄焚。子退朝,曰:“傷人乎?” 不問馬。

Երբ ախոռները այրվեցին, արքունիքից վերադառնալիս Կոնֆուցիոսն ասաց. «Որևէ մեկը վնասվե՞լ է»։ Նա չհարցրեց ձիերից։

Չհարցնելով ձիերից` Կոնֆուցիոսը ցույց տվեց, որ գիտելիքը մարդուն արժեքավոր է դարձնում ունեցվածքի դիմաց։ Կոնֆուցիոսը ծառայում է ոչ որպես ամենակարող աստված կամ վերացական սկզբունքներն համընդհանուր ճշմարիտ կարծրատիպ, այլ ավելի շուտ այլոց համար ամենաբարձր նմուշ: Այս պատճառով Կոնֆուցիոսի ուսմունքները մարդասիրության չինական օրինակներն են։

Նրա ուսմունքներից մեկը Ոսկե կանոնն է, որը հաճախ կոչում են Արծաթե կանոն։

己所不欲,勿施於人。

«Մարդկանց մի արա այն, ինչը չես ցանկանում քեզ»:

子貢問曰:“有一言而可以終身行之者乎?”子曰:“其恕乎!己所不欲、勿施於人。”

Ցի Գոնը հարցնում է.

-Կա՞ մի բառ, որ կարող է մարդուն առաջնորդել ողջ կյանքում:

-Ի՞նչ կասես փոխադարձության մասին: Մարդկանց մի արա այն, ինչը չես ցանկանում քեզ։

Հաճախ ուսումնասիրված Կոնֆուցիոսի բարոյագիտությունը ինքն իրենով առաքինություն է` արդարություն և գիտելիքների զարգացում: Ուրիշների նկատմամբ պարկեշտ վարմունքը մաքուր ու անկեղծ մտքերով, որն էլ սկիզբ է առնում գիտելիքից: Պարկեշտությունն առանց գիտելիք հակված է կոռուպցիայի, և պարկեշտությունն առանց արդարության արդարացի չէ: Գիտելիքների զարգացումը և արդարությունը կարևոր են սեփական անձի համար. Վեհ մարդը սիրում է սովորել հանուն ուսուցման, և արդարացիություն` հանուն արդարության:

Կոնֆուցիոսի բարոյագիտության տեսությունը, ինչպես նշված է Լիում () հիմնված է երեք կարևոր կյանքի հայեցակարգային ասպեկտների վրա՝ ա)արարողություններ կապված նախնիների և տարբեր աստվածների զոհաբերությունների հետ, բ)սոցիալական և քաղաքական ինստիտուտներ, գ)օրվա կանոնակարգի էթիկետ: Կար տեսակետ, որ Լին երկնային ծագում ունի, բայց Կոնֆուցիոսը Լիի զարգացումը կապում էր մարդկային պատմության մեջ առաջնորդների գործողությունների հետ: Նա կարծես Լին քննում է որպես մի տերմին, որը վերաբերում է կատարյալ հասարակություն ստեղծելու համար մարդու կողմից իրականացված բոլոր գործողություններին, այլ ոչ պարզապես համապատասխան արարողակարգի կանոնադրական չափանիշներին:

Կոնֆուցիականությունում Լին սերտորեն կապված է Յիի (義) հետ, որը հիմնված է փոխադարձության վրա։ Յին թարգմանվում է որպես արդարություն, չնայած կարող է նշանակել մի բան, որ բարոյապես ճիշտ է համարվում անել որոշակի իրավիճակում։ Տերմինը հակադրում է անձնական հետաքրքրասիրությունների հիման վրա արված գործողություններին։ Մինչ անձնական հետաքրքրասիրություններ հետապնդելը անհրաժեշտաբար վատ չէ, մարդ ավելի լավը կլիներ և ավելի արդար, եթե իր կյանքը հիմնված լիներ հետևելով ճանապարհին, որը ստեղծված է ավելի լավին հասնելու համար։ Այսպիսով Յին արդյունքում անում է ճիշտը, ճիշտ պատճառով։

Ճիշտ այնպես, ինչպես Լին պետք է համապատասխաներ Յիին հարող ձգտմանը,Յին կապված է Րենի (仁) ներքին արժեքների հետ։ Րենի հինգ հիմնական առաքինություններն են լրջությունը, առատաձեռնությունը, անկեղծությունը, ջանասիրությունը և բարությունը[37]։ Րենը մեկը մյուսի հանդեպ ունեցած պարտականությունների կատարյալ իրագործումն է, որը հաճախ թարգմանվում է որպես բարեգործություն կամ մարդասիրություն։ Թարգմանիչ Արթուր Ուեյլին այն անվանում է Բարություն (մեծատառով Բարություն)։ Այլ թարգմանություններ են հեղինակություն և անձնազոհություն։ Կոնֆուցիոսի բարոյագիտական համակարգը հիմնված է զգացմունքների և միմյանց հասկանալու վրա, այլ ոչ թե աստվածային կարգադրված օրենքների։

ՔաղաքականությունԽմբագրել

Կոնֆուցիոսի քաղաքական միտքը հիմնված էր իր բարոյագիտական մտածելակերպի վրա: Նա պնդում էր, որ լավագույն կառավարությունը ծեսերի (lǐ) և մարդկային բնական բարոյականության հիման վրա կառավարվողն է, այլ ոչ կաշառակերության և բռնադատման: Նա տվեց հետևյալ ամենակարևոր վերլուծությունը․ «Եթե մարդիկ օրենքով առաջնորդվեն, և միասնականության հետապնդումը տրվի նրանց պատիժների միջոցով, նրանք կխուսափեն պատժից, բայց ամոթի զգացում չեն ունենա: Եթե նրանք առաջնորդվեն առաքինությամբ, և միասնականության հետապնդումը տրվի նրանց արժանապատվության կանոններով, նրանք կունենան ամոթի զգացում և դեռ ավելին` կդառնան լավը»։

Անցած օրերին Կոնֆուցիոսը կարոտած ածքերով էր նայում: Նա հորդորեց չինարենին, հատկապես քաղաքական ուժ ունեցողներին, առաջնորդվեն անցյալի օրինակներով: Դիվիզիայի, քաոսի և ֆեոդալական պետությունների միջև անվերջանալի պատերազմների ժամանակ նա ուզում էր վերահաստատել Երկնքի մանդատը (天命), որ կարող էր միավորել աշխարհը (天下), մարդկանց մեջ հաստատել խաղաղություն և բարեկեցություն: Քանի որ իր անձնական և սոցիալական կատարելության տեսակետը ձևավորվել էր որպես վաղ ժամանակների իշխող հասարակության վերածնունդ, Կոնֆուցիեսին հաճախ համարում են պահպանողականության մի մեծ կողմնակից: Բայց ավելի խորն ուսումնասիրելով նրա առաջարկները, երևում է, որ նա օգտագործել է նախկին ինստիտուտները և սովորույթնեևը իր նոր քաղաքական օրակարգ առաջ մղելու նպատակով, այն է՝ միավորված արքայական պետության վերածնունդը, որի կառավարիչներին կհաջողվեր կառավարել իրենց բարոյական արժանիքների հիման վրա, այլ ոչ համաձայն ծագման: Նրանք կլինեին իրենց ժողովրդին նվիրված, անձնական և սոցիալական կատարելության համար պայքարող ղեկավարներ։ Այսպիսի ղեկավարն օրենքների և կանոների միջոցով պատշաճ վարվելակերպ հարկադրելու փոխարեն իր սեփական արժանիքները կտարածեր մարդկան մեջ:

Կոնֆուցիոսը չէր հավատում դեմոկրատիայի գաղափարին, որը բնորոշ էր Աթենքին և հին Չինաստանում հայտնի չէր, սակայն կարող էր մեկնաբանվել Կոնֆուցիոսի սկզբունքներով։ Վերջինս դեմ էր այն անհատներին, որոնք ընտրում էին քաղաքական առաջնորդներին և նրանց, որոնք ենթակա են ինքնիշխանության։ Նա վախենում էր, որ բազմությունը զուրկ էր ինքնուրույն որոշումներ կայացնելու բանականությունից, և ըստ նրա, քանի որ բոլորը չէ, որ հավասար են ստեղծված, ամեն մարդ չէ, որ ունի ինքնիշխանության իրավունք[38]։

Մինչ նա աջակցում էր առաքինի թագավորի կողմից ղեկավարվող կառավարությունը, նա ղեկավարների իշխանությունը սահմանափակելու մտադրություններ ուներ։ Նա վիճում էր ճշմարտությունը լեզվով արտահայտելու համար, և ազնվությունը կարևորագույնն էր։ Նույնիսկ դեմքի արտահայտություններով ճշմարտությունը պետք է արտահայտվեր։ Կոնֆուցիոսը հավատում էր, որ եթե ղեկավարը ճիշտ առաջնորդի գործողություններով, հրամաններ այլևս հարկավոր չեն լինի։ Մարդիկ կհետևեն իրենց ղեկավարի պատշաճ գործողություններին։ Կառավարչի և նրա ենթակայի (կամ հոր և որդու) միջև հարաբերությունները քննարկելիս, նա նշանակություն է տալիս մեծերի հանդեպ հարգանքին։ Սա պահանջում էր, որ ստորադասները պետք է խորհուրդ տան իրենց վերադասներին, եթե վերջիններս սխալ արարքի են գնում։ Կոնֆուցիոսը հավատում էր օրիակների վրա հիմնված ղեկավարմանը։ Եթե դու ճիշտ ես ղեկավարում, ուժի կամ պատժի միջոցով հրամանների կարիքն այլևս չի լինում[39]։

ԺառանգությունԽմբագրել

Ավելի ուշ Կոնֆուցիոսի աշակերտներն ու հետևորդները, որոնք իր ուսմունքներից հավաքեցին անալեկտներ, վերածեցին նրա ուսմունքները կանոնների և սովորույթների մշակված մի շարքի[40][41]: Կոնֆուցիոսի հետևորդենրն ու իր միակ թոռը շարունակեցին փիլիսոփայական դպրոցը իր մահից հետո[42]։ Սրանով կոնֆուցիական իդեալներ տարածվեցին այն աշակերտների մեջ, որոնք շուտով դարձան պաշտոնատար անձինք Չինաստանի տարբեր թագավորական արքունիքներում։ Այդպիսով տրվեց կոնֆուցիականության դոգմայի առաջին լայնածավալ ուսումնասիրությունը։

Կոնֆուցիոսի հայտնի հետևորդներից երկուսը տվեցին նրա ուսմունքների հիմնովին տարբեր մոտեցումներ։ Նրա մահից հետո դարերի ընթացքում Մեն Ցզին (孟子) և Սյուն Ցզին (荀子) երկուսով կազմեցին կարևոր ուսմունքներ։ Մեն Ցզին (մ․թ․ա․IV դար) արտահայտեց մարդկության մեջ գոյություն ունեցող բնածին առաքինությունը որպես էթիկական ներըմբռման աղբյուր, որն էլ տանում է մարդկանց դեպի Րեն, Յի և Լի։ Սյուն Ցզին (մ․թ․ա․ III դար) ընդգծեց Կոնֆուցիոսի ուսմունքների իրատեսական և նյութական ասպեկտները, շեշտելով, որ բարոյականությունը ներառված էր հասարակության մեջ ավանդույթների, իսկ անհատների մեջ՝ ուսուցումների միջոցով։ Ժամանակի ընթացքում նրանց գրությունները անալեկտների և այլ հիմնական տեքստերի հետ միասին եկան ձևավորելու կոնֆուցիականության փիլիսոփայական ժողավածուն։

Կոնֆուցիական մտքի այս վերամշակմանը զուգահեռ զարգացավ լեգալիզմը, որը տեսնում էր որդիական պաշտամունքը որպես եսապաշտություն և ոչ պետքական մի գործիք ղեկավարի ձեռքին՝ գործող պետություն ստեղծելու նպատակով։ Այս երկու քաղաքական փիլիսոփայությունների միջև անհամաձայնությունը հասավ իր գագաթնակետին մ․թ․ա․ 223-ին, երբ Ցինը նվաճեց ողջ Չինաստանը։ Լի Սին՝ Ցին դինաստիայի վարչապետը, համոզեց Ցին Շի Հուանդին հրաժարվել կոնֆուցիականների՝ Ծոու դինաստիային ֆեոդալական շնորհի արժանացնելու առաջարկությունից, որը նա համարում էր լեգալիզմի՝ պետությունը իշխանի շուրջ կենտրոնացնելու գաղափարին դեմ։ Երբ կոնֆուցիական ուսուցիչները պնդեցին իրենց տեսակետը, Լի Սին սպանել տվեց մի շարք կոնֆուցիականների, և նրանց գրքերը այրվեցին, որն էլ մեծ հարված էր փիլիսոփայությանը և չինական գիտությանը։

Հանի և Թան (Տան) արքայատոհմերի ներքո կոնֆուցիական գաղափարները ավելի լայն տարածում գտան: Վուդի կայսեր իշխանության ներքո Կոնֆուցիոսի աշխատանքները վերածվեցին պաշտոնական կայսերական փիլիսոփայության։ Մ.թ.ա. 140-ական թվականներին պահանջվում էր քաղաքացիական ծառայության քննությունների համար կարդալ Կոնֆուցիոսի աշխատանքները, որը շարունակվեց մինչև 19-րդ դարի ավարտը։ Քանի որ մոիզմը Հանի ժամանակներում կորցրել էր իր ուժը, հիմնական փիլիսոփայական հավակնորդներն էին Լեգալիզմը, որը որոշ չափով իր մեջ ներառում էր Կոնֆուցիական միտքը, Լաո Ցզիի ուսմունքները, որը կենտրոնացած էր հոգևոր մտքերի վրա, և նոր Բուդդայականությունը, որն ընդունվեց Հարավային և Հյուսիսային դինաստիաների ժամանակաշրջանում։ Կոնֆուցիական գաղափարներն ու կոնֆուցիական գաղափարը ուսումնասիրած պաշտոնատար անձինք վստահում էին Մին և նույնիսկ Յուան դինաստիաներին։

Սուն դինաստիայի ժամանակ Չժու Սին ավելացրեց Կոնֆուցիականության մեջ մտքեր դաոսականությունից և բուդդայականությունից։ Իր կյանքի ընթացքում Չժու Սին հիմնականում անտեսված է եղել։ Չժու Սիի մահից շատ չանցած իր գաղափարները դարձան Կոնֆուցիոսի գաղափարները նորովի լուսաբանելու միջոց։ Ժամանակակից պատմաբանները Չժու Սիին համարում են մի մարդ, որ ստեղծել է բավական խրթին մի բան և նրա գաղափարները կոչել են նեո կոնֆուցիականություն։ Նեոկոնֆուցիականությունը իր ազդեցությունն ունեցավ Չինաստանում, Ճապոնիայում, Կորեայում և Վիետնամում մինչև 19-րդ դար։

 
Կոնֆուցիոս, չինացիների փիլիսոփան, Փարիզ, 1687

Կոնֆուցիոսի աշխատանքները առաջին անգամ թարգմանվել են Հիսուսյանների միսիոներների կողմից 16-րդ դարում Մին դինաստիայի կառավարման ժամանակաշրջանում։ Առաջին հայտնի նվաճումն ունեցել է Միքայել Ռուջերին, ով վերադարձավ Իտալիա 1588 թվականին և շարունակեց իր թարգմանությունները Սալեռնոյում բնակվելու ընթացքում։ Մատեո Ռիչչին սկսեց անդրադառնալ Կոնֆուցիոսի գաղափարներին, և 1687 թվականին Փարիզում Հիսուսյանների թիմը տպագրեց Կոնֆուցիոսի աշխատություններից մի քանիսի թարգմանություննրերը և Չինաստանի պատմության ընդհանուր ակնարկը[43][44]։ Ֆրանսուա Նոելը 1711 թվականին Պրահայում ավարտին հասցրեց Կոնֆուցիական եկեղեցական երգերը, այլ աշխատանքների ավելի բազմահմուտ մեկնաբանություններն ու Մեն Ցզիի ժողովածուների առաջին թարգմանությունը[45]։ Այսպիսի աշխատանքները մեծ կարևորություն են ունեցել եվրոպացի ժամանակի մտածողների համար՝ առավելապես դեիզմի և Լուսավորության դարաշրջան փիլիսոփաների շրջանում, որոնք հետաքրքրված էին Կոնֆուցիոսի բարոյագիտական համակարգի՝ Արևմտյան աշխարհին միացումով[44][46]։

Մեր օրերում էլ Կոնֆուցիական շարժումը, ինչպիսին է նեոկոֆուցիականությունը դեռ գոյություն ունի, բայց մշակութային հեղափոխության ժամանակ Կոնֆուցիականությունը հաճախ էր զրպարտվում Կոմունիստական կուսակցության առաջնորդների կողմից։ Սա մասնակիորեն մտավորների կողմից կոնֆուցիականության պարսավանքի շարունակությունն էր վաղ 20-րդ դարում։

Կոնֆուցիոսի աշխատություններն ուսումնասիրվել են ասիական շատ ուրիշ երկրներում, մասնավորապես Կորեայում, Ճապոնիայում, Վիետնամում։ Այս երկրներից շատերը մինչև օրս էլ ամեն տարի անցկացնում են հիշատակի արարողակարգը։

Այժմ Աստերոիդ 7853 Կոնֆուցիոսն անվանել են ի պատիվ չինացի մտածողի[47]։

ՀետևորդներԽմբագրել

Կոնֆուցիոսը սկսեց ուսանել, երբ լրացավ նրա երեսուն տարեկանը։ Նա իր կյանքի ընթացքում կրթել է ավելի քան 3,000 աշակերտ, որոնցից մոտ յոթանասունը դարձան ակնառու։ Կոնֆուցիոսի հետևորդները և նրանց կազմած վաղ կոնֆուցիական հասարակությունը դարձան ամենաազդեցիկ մտավոր ուժը։ Հան արքայատոհմի պատմիչ Սիմա Ցյանը իր պատմական արձանագրությունների մի գլուխ նվիրեց Կոնֆուցիոսի հետևորդների կենսագրությանը։ Նա հաշվի առավ այն ժամանակներում և հետագայում նրանց ունեցած ազդեցությունը[48]։ Սիմա Ցյանը իր կենսգրությունների հավաքածույում նշեց 77 աշակերտների անուններ։

Կոնֆուցիոսը իր ուսուցման դիմաց չի վճարվել, այլ միայն խնդրեց չորացրած մսի կտոր ցանկացած առաջադեմ աշակերտից որպես խորհրդանշական նվեր։ Համաձայն աշակերտ Ցիգոնգի, Կոնֆուցիոսը աշակերտների հետ վարվում էր ինչպես բժիշկը հիվանդների հետ և ոչ մեկին չեր առանձնացնում։ Նրանցից շատերը Լուից էին՝ Կոնֆուցիոսի հայրենիքից։ Բայց վերջինս ընդունում էր աշակերտներ ողջ Չինաստանից։ Կոնֆուցիոսը իր աշակերտների անձնական կյանքը համարում էր գործին չվերաբերող և ընդունում էր ազնվականներին, հասարակ խավի ներկայացուցիչների և նույնիսկ նախկին հանցագործների։ Հարուստ ընտանիքներից սերած աշակերտները վճարում էին իրենց կարողության համաձայն, որը համարվում էր ծիսական նվիրատվություն[49]։

Կոնֆուցիոսի սիրելի աշակերտն էր Յան Հուին։ Վերջինս հավանաբար աշակերտներից ամենաաղքատն էր։ Ի հայառակ նրա Սիմա Նիուն սերում էր ազնվական ընտանիքից։ Կոնֆուցիոսի ուսուցումների շնորհիվ նրանք դարձան կառավարության սկզբունքներին և մեթոդներին քաջ ծանոթ։ Նա հաճախ էր զրուցում իր աշակերտների հետ և մեծ կարևորություն էր տալիս նրանց՝ պատմության, պոեզիայի և ծեսերի ուսուցմանը։ Յան Հուն, ով Ջի ընտանիքի ենթական էր, իշխել է Լու կառավարությունում 505-ից 502 թթ․։ Կոնֆուցիոսի առաջին աշակերտները նշանակվեցին կառավարական պաշտոնի։ Կոնֆուցիոսի մի քանի աշակերտներ շարունակեցին գրավել պաշտոնական դիրք։ Նրանցից շատերը նշանակվել էին Կոնֆուցիոսի կողմից։ Մինչ Կոնֆուցիոսի 50 տարին լրանալը, Ջի ընտանիքը ամրապնդեց իր իշխանությունը Լույում։ Չնայած Ջի ընտանիքն ուներ որոշակի գործելակերպ, որին Կոնֆուցոսը հավանություն չէր տալիս, նրանք ամեն դեպքում շատ ծառայությունների հնարավորություններ էին տալիս Կոնֆուցիոսի աշակերտներին[50]։

Տեսողական դիմանկարԽմբագրել

Կոնֆուցիոսից պահպանված ոչ մի ժամանակակից կտավ կամ քանդակ չի պահպանված։ Միայն Հանի ժամանակով էր, որ ստեղծվեց նրա տեսողական դիմանկարը։ Քանդակները հիմնականում արտահայտում են նրա լեգենդար հանդիպումը Լաո Ցզիի հետ։ Դրանից հետո եղել են Կոնֆուցիոսի շատ դիմանկարներ, որոնք ներկայացնում են նրան որպես կատարյալ փիլիսոփա։ Կոնֆուցիոսի ամենահին և հայտնի դիմանկարը հայտնաբերվել է Հան դինաստիայի ղեկավար Մարկես Հայհունի շիրիմի պեղումնների ժամանակ։ Նկարը պատկերված էր փայտե շրջանակով և փայլեցված բրոնզե հայելու վրա վրա[51]։

Նախկինում սովորություն էր Կոնֆուցիոսի տաճարներում նկար ունենալը։ Այնուամենայնիվ Մին դինաստիայի կայսեր Հոնգյու իշխանության ներքո որոշվեց, որ Կոնֆուցիոսի դիմանկարը լինելու է միայն իր հայրենիքում՝ Ցյուֆույում գտնվող Կոնֆուցիոսի տաճարում։ Մնացած տաճարներում Կոնֆուցիոսի հիշատակի գրություններ են ներկայացված։ 2006 թվականին Չինաստանի Կոնֆուցիոս հիմնադրամը պատվիրեց Կոնֆուցիոսի ստանդարտ դիմանկար՝ հիմնված Դաո Ցզիի պատկերած Թան դինաստիայի նկարի վրա։

ՀիշատակԽմբագրել

 
Կոնֆուցիոսի տաճարի մուտքի առաջին դարպասը

Կոնֆուցիոսի մահից հետո Ցյուֆուն՝ իր հայրենիքը, դարձավ նվիրատվության և հիշատակությունների վայր։ Այն արդեն իսկ դարձել էր ուխտատեղի նախարարների համար։ Ցյուֆուն այժմ էլ մշակութային զբոսաշրջության գլխավոր նպատակակետերից է, և մեծ թվով մարդիկ են այցելում Կոնֆուցիոսի գերեզման ու շրջակա տաճարներ։ Չինական մշակույթում կան շատ տաճարներ, որտեղ միասին ներկայացված են Բուդդայի, Լաո Ցզիի և Կոնֆուցիոսի աշխատանքները։ Կան նաև շատ տաճարներ նվիրված Կոնֆուցիոսին, որտեղ էլ իրականացնում են Կոնֆուցիական միջոցառումները։

Կոնֆուցիոսի հետևորդները սովորություն ունեն անցկացնելու Կոնֆուցիոսի հիշատակին նվիրված միջոցառում (祭孔) ամեն տարի, հիմնվելով այն միջոցառումների վրա, որոնք ենթադրաբար բխում են Ցուո Լիից (周禮) և տեղի ունենում Կոնֆուցիոսի ծննդյան օրը։ Քսաներորդ դարում Կոնտինենտալ Չինաստանում այս ավանդույթի իրականացմանը վերջ տրվեց։ Այստեղ Կոմունիստական կուսակցության և պետության պաշտոնական դիրքորոշումն այն էր, որ Կոնֆուցիոսը և կոնֆուցիականությունը ներկայացնում էին հակաֆեոդալական համոզմունքներ։ Վերջինիս համաձայն մարդկանց ենթակայությունը արիստոկրատ խավին բնականոն կարգի մաս է կազմում։ Բոլոր նման արարողությունները և ծեսերը այդ իսկ պատճառով էլ արգելվեցին։ Միայն 1990-ականներից հետո արարողությունները վերսկսվեցին։ Քանի որ այժմ այն համարվում է Չինաստանի պատմության և ավանդույթների երկրպագություն, նույնիսկ Կոմունիստական կուսակցության անդամներն են մասնակցում դրանց։ Թայվանում, որտեղ Գոմինդանը (բառացի՝ ազգային կուսակցություն) խրախուսում էր Կոնֆուցիական համոզմունքները էթիկայի և վարքի մեջ, կառավարությունը աջակցում է Կոնֆուցիոսի հիշատակին նվիրված արարողությունների ավանդույթը (祭孔), և դրանք շարունակական բնույթ են կրում։ Չնայած ոչ ազգային տոն լինելուն, այն նշվում է բոլոր տպագիր օրացույցներում։

Հարավային Կորեայում՝ Սեուլում, տարին երկու անգամ՝ Կոնֆուցիոսի ծննդյան օրը և մահվան տարելիցին, անցկացվում է մեծածավալ հիշատակի արարողություն։

ԺառանգներԽմբագրել

Կոնֆուցիոսի ժառանգները բազմիցս ճանաչվել և շնորհվել են ազնվականի տիտղոսներով հաջորդական կայսերական կառավարությունների կողմից։ Նրանց շնորհեցին Մարքիզ ազնվական տիտղոսը երեսունհինգ անգամ։ Առաջնորդեցին մինչև հերցոգի կոչում 42 անգամ Թան դինաստիակից Ցին։

Հարավային Սուն արքայատոհմի ժամանակ դուքս Յանշե Կոնգ Դանյուն փախչում է հարավ մինչ նորանշանակ Ջին դինաստիան հյուսիսում նշանակեց Կոնգ Դաունիյոնի եղբորը՝ Կոնգ Դուանկաոին, ով մնաց Ցյուֆույում որպես դուքս Յենշեն[52][53][54][55][56][57][58][59][60][61]։ Այդ ժամանակվանից մինչև Յուան արքայատոհմը եղել են երկու Յանշե հերցոգներ՝ մեկը հյուսիսում՝ Ցյուֆույում, իսկ մյուսը հարավում։ Յուան դինաստիայի կայսեր Խուբիլայ խանը Ցյուֆու վերադառնալու հրավեր ուղարկեց հարավի Յանշե հերցոգ Կունգ Ժուին։ Կոնգ Ժուի՝ հրավերը մերժելուց հետո տիտղոսը վերցվեց հարավի հերցոգությունից [62]։ Այսպիսով հյուսիսային ընտանիքը պահպանեց Յենշեն հերցոգության տիտղոսը։ Հարավի կողմը մնաց Ցոյջոույում, որտեղ նրանք ապրում են մինչ այսօր։ Կոնֆուցիոսի Ցոյջոույի ժառանգների թիվը հասնում է 30,000[63][64]։

1351 թվականին Յուան դինաստիայի կայսեր Տողոն Թեմուրի ժամանակ 93-րդ ժառանգ Կոնգ Հուանի (孔浣) երկրորդ որդին՝ Կոնգ Շաոն (孔昭), Գորյո դինաստիայի ժամանակ Չինաստանից տեղափոխվեց Կորեա։ Կորեայի քաղաքացիության իրավունք ստանալուց հետո նա փոխեց իր անվան հանջան "昭"-ից "紹" [65]։ Նա ամուսնացավ կորեացի կնոջ հետ՝ ունենալով մեկ որդի։ Այսպիսով ստեղծեց Չանուոն Կոնգ կլանը, որի ժառանգական նստավայրը գտնվում էր Չանուոնում, Հարավային Գյոնգսանգում։ Շուտով, Չոսոն դինաստիայի ժամանակաշրջանում կլանը ստանում է արիստոկրատական աստիճան[66][67][68][69][70]։ 1794 թվականին, Չոնջոյի թագավորության օրոք, կլանը վերանվանվում է Ցյույֆույի Կոնգ կլան՝ ի պատիվ Կոնֆուցիոսի հայրենիքի[71]։
Հայտնի ժառանգների մեջ են մի շարք դերասաններ, արվեստագետներ։ Նրանցից են Կոնգ Յուն և Կոնգ Հյո Ջին, B1A4 խմբի անդամ Կոնգչան, երգիչ-երգահան Կոնգ Մին Ջին։

Չնայած Չինաստանում կրկնվող արքայատոհմերը փոփոխվում էին, դուքս Յանշեի տիտղոսը շնորհվեց ժառանգ սերունդներին, մինչև որ այն ազգային կառավարությունը անվավեր համարեց 1935 թվականին։ Տիտղոսի վերջին կրողը Կոնգ Տե Չեն էր։ Կոնգ Տե Չեն մահացել է 2008 թվականի հոկտեմբերին։ Իր որդին՝ Կոնգ Վեյ Ին, 78-րդ ժառանգական հետնորդը, մահացել է 1989 թվականին։ Կոնգ Տե Չենի թոռը՝ Կոնգ Ծու Չան, 79-րդ ժառանգը ծնվեց 1975 թվականին։ Իսկ նրա ծոռը՝ Կոնգ Յու Չանը, 80-րդ ժառանգը, ծնվեց Թայբեյում 2006 թվականին։ Տե Չենի քույր՝ Կոնգ Դեմոն, ապրում է մայրցամաքային Չինաստանում։ Վերջինս գրել է մի գիրք Ցյույֆոււյում ապրած և մեծացած տարիների մասին։ Մյուս քույրը մահացել է վաղ հասակում[72]։ Կոնֆուցիոսի ժառանգներից շատերը դեռ այսօր էլ ապրում են Ցյուֆույում։

Կոնֆուցիոսի ընտանիքը՝ Կոնգերը, աշխարհում գրանցված ամենաերկար տոհմածառը ունի։ Համաձայն Կոնֆուցիոսի գենետիկայով զբաղվող կոմիտեի նա ունի 2 միլիոն հայտնի և անհայտ ժառանգներ, իսկ հաշվարկը ցույց է տվել, որ ընդհանուր թիվը կազմում է 3 միլիոն [73]։ Նրանցից տասնյակ հազարավորներն ապրում են Չինաստանից դուրս[73]։ 14-րդ դարում Կոնգերը տեղափոխվեցին Կորեա, որտեղ այժմ հաստատված են Կոնֆուցիոսի 34,000 ժառանգները[73]։ 1940-ական թվականներին Չինաստանի քաղաքացիական պատերազմի ընթացքում Ցյուֆույի Կոնգերի ընտանիքի հիմնական ճյուղերից մեկը փախել է և վերջնականապես հաստատվել Թայվանում[72]։ 1800-ականներին Կանսույում և 1715 թվականին Յուննան կաին նաև Կոնգ ընտանիքի ճյուղեր, որոնք կրոնափոխվել են իսլամի՝ ամուսնանալով մուսուլման կանանց հետ[74][75]։ Կոնֆուցիոսի մուսուլման ժառանգներից շատերը սերել են Մա Յիագայի՝ մուսուլման կին, և Կոնգ Յանրոնի՝ Կոնֆուցիոսի 59-րդ ժառանգը, ամուսնուցյունից[76][77][78][79][80][81][82][83][84]։ Նոր ծագումնաբանությունը ներառում է նաև մուսուլմաններին[85]։

Ելնելով Կոնֆուցիոսի տոհմածառի հանդեպ հետաքրքրությունից՝ Չինաստանում կար մի նախագիծ, որը իրականացնում էր մայրցամաքային Չինաստանում ընտանիքի մաս կազմող հայտնի անդամների ԴՆԹ ստուգում[86]։ Մյուս կողմից, սա թույլ կտար գիտնականներին Կոնֆուցիոսի ժառանգների արական սեռի ներկայացուցիչների շրջանում Y քրոմոսոմը հաստատել։ Եթե հորից որդի ժառանգությունը մաքուր բնույթ է կրում, ընտանիքում բոլոր արական սեռի ներկայացուցիչները բոլորն ունենալու են նույն Y քրոմոսոմը՝ ժամանակի ընթացքում տեղի ունեցած թույլ մուտացիաներով[87]։ Գենետիկական թեստի նպատակն էր օգնել Չինաստանում իրենց տոհմաբանությունը կորցրածներին հաստաելու իրենց ծագումնաբանությունը։ Այնուամենայնիվ 2009 թվականին շատերը մերժեցին ԴՆԹ ստուգում անցնել[88]։ Բրայան Սայկսը՝ Օքսֆորդի համալսարանի գենետիկայի մասնագետ, պրոֆեսորը, ասյ փաստը մեկնաբանում է այսպես, Կոնֆուցիոսի տոհմածառը ունի ահռելի մշակութային նշանակություն։ Դա միայն գիտական հանգամանքներից կապված չէ[88]։ ԴՆԹ ստուգում իրականացնելու նպատակն էր նոր անդամների ավելացումը, որոնցից շատերի տոհմածառերի գրքույկները 20-րդ դարում անհետացել էին[89]։ Տոհմի հիմնական ճյուղը, որը գաղթել էր Թայվան երբեք ընդգրկված չի եղել ԴՆԹ ստուգման մեջ։

2013 թվականին Ֆուդանի համալսարանը հայտնաբերեց նույն Y քրոմոսոմը ԴՆԹ ստուգումն անցած ընտանիքների շրջանում, որոնք պնդում էին, որ ազգակից են Կոնֆուցիոսին[90]։

Կոնֆուցիոսի ծագումնաբանության հինգերորդ և վերջին հրատարակությունը տպագրվել է Կոնֆուցիոսի գենետիկայի կզմությամբ զբաղվող կոմիտեյի կողմից[91][92]։ 2009 թվականի սեպտեմբերի 4-ին Ցյուֆույում արարողություններից մեկի ժամանակ այն հանդիսվոր կերպով ներկայացվեց [91][92]։ Առաջին անգամ ներառված էին նաև կանայք [93]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Bell A. Encyclopædia BritannicaEncyclopædia Britannica Inc., 1768. — Vol. 22.
  2. 2,0 2,1 2,2 Stanford Encyclopedia of PhilosophyStanford University, Center for the Study of Language & Information, 1995. — ISSN 1095-5054
  3. 3,0 3,1 Hugan Yong (2013)։ Confucius: A Guide for the Perplexed։ A&C Black։ էջ 3։ ISBN 9781441196538։ Արխիվացված օրիգինալից 2017-04-16-ին 
  4. Riegel 2012, online
  5. «Impacts on Society»։ Ancient China: Confucianism 
  6. «The Life and Significance of Confucius»։ www.sjsu.edu 
  7. «China Confucianism: Life of Confucius, Influences, Development»։ www.travelchinaguide.com 
  8. 8,0 8,1 Nivison (1999), էջ. 752.
  9. Wilkinson (2015), էջ. 133.
  10. 10,0 10,1 Creel 1949, 25 .
  11. Rainey 2010, 16 .
  12. Legge (1887), էջ. 260.
  13. Legge (1887), էջ. 259.
  14. Yao 1997, 29 .
  15. Yao 2000, 23 .
  16. Rainey 2010, 66 .
  17. Creel 1949, 26 .
  18. 18,0 18,1 18,2 18,3 Huang Yong (2013)։ Confucius: A Guide for the Perplexed։ A&C Black։ էջ 4։ ISBN 9781441196538։ Վերցված է August 12, 2015 
  19. Schuman Michael (2015)։ Confucius: And the World He Created։ Basic Books։ ISBN 9780465040575։ Արխիվացված օրիգինալից 2017-04-16-ին 
  20. 20,0 20,1 Burgan Michael (2008)։ Confucius: Chinese Philosopher and Teacher։ Capstone։ էջ 23։ ISBN 9780756538323։ Արխիվացված օրիգինալից April 16, 2017-ին։ Վերցված է August 12, 2015 
  21. Dubs 1946, 274–275
  22. Dubs 1946, 275 .
  23. Dubs 1946, 275–276 .
  24. 24,0 24,1 Dubs 1946, 277 .
  25. 25,0 25,1 25,2 Creel 1949, 35–36
  26. Dubs 1946, 277–278 .
  27. 27,0 27,1 Dubs 1946, 278
  28. Dubs 1946, 278–279
  29. 29,0 29,1 29,2 Chin 2007, 30
  30. 30,0 30,1 30,2 Dubs 1946, 279 .
  31. Dubs 1946, 280–281
  32. 32,0 32,1 Dubs 1946, 281
  33. Riegel 1986, 13
  34. 34,0 34,1 Huang Yong (2013)։ Confucius: A Guide for the Perplexed։ A&C Black։ էջեր 27–28։ ISBN 9781441196538։ Վերցված է August 13, 2015 
  35. Berger Peter (February 15, 2012)։ «Is Confucianism a Religion?»։ The American Interest։ Արխիվացված օրիգինալից August 17, 2015-ին։ Վերցված է August 13, 2015 
  36. Parkers (1983)
  37. Bonevac & Phillips 2009, 40 .
  38. Schuman Michael (2015)։ Confucius: And the World He Created։ Basic Books։ ISBN 978-0465040575։ Վերցված է August 17, 2015 
  39. Violatti Cristian (August 31, 2013)։ «Confucianism»։ Ancient History Encyclopedia։ Արխիվացված օրիգինալից August 18, 2015-ին։ Վերցված է August 17, 2015 
  40. Knechtges & Shih (2010), էջ. 645.
  41. Kim & Csikszentmihalyi (2010), էջ. 25.
  42. Ames, Roger T. and David L. Hall (2001)։ Focusing the Familiar: A Translation and Philosophical Interpretation of the Zhongyong։ University of Hawaii Press։ էջ 132։ ISBN 9780824824600 
  43. Intorcetta, Prospero; Philippe Couplet; Chrétien Herdtrich և այլք։, eds։ (1687), Confucius Sinarum Philosophus, sive, Scientia Sinensis Latine Exposita [Confucius, Philosopher of the Chinese, or, Chinese Knowledge Explained in Latin], Paris: Daniel Horthemels, https://archive.org/stream/confuciussinarum00conf_0#page/n5/mode/2up . (Լատիներեն)
  44. 44,0 44,1 Parker 1977, 25 .
  45. Noël, François, ed։ (1711), Sinensis Imperii Libri Classici Sex [The Six Classic Books of the Chinese Empire], Prague: Charles-Ferdinand University Press, https://books.google.co.nz/books?id=A0K0bjBLmMYC&printsec=frontcover . (Լատիներեն)
  46. Hobson 2004, 194–195 .
  47. IAU Minor Planet Center. International Astronomical Union Minor Planet Center. Accessed 12 September 2018.
  48. Shen, Vincent (2013). Dao Companion to Classical Confucian Philosophy. Springer. ISBN 978-90-481-2936-2.
  49. Shen, Vincent (2013). Dao Companion to Classical Confucian Philosophy. Springer. ISBN 978-90-481-2936-2.
  50. Creel, Herrlee Glessner (1949). Confucius: The man and the myth. New York: John Day Company.
  51. «Confucius depicted on mirror»։ The Institute of Archaeology, Chinese Academy of Social Sciences (English)։ Արխիվացված է օրիգինալից 22 February 2017-ին։ Վերցված է 22 February 2017 
  52. «Descendants and Portraits of Confucius in the Early Southern Song»։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-13-ին։ Վերցված է 2016-05-03 
  53. Banning B. Paul։ «AAS Abstracts: China Session 45»։ aas2.asian-studies.org։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-06-ին 
  54. «AAS Abstracts: China Session 45: On Sacred Grounds: The Material Culture and Ritual Formation of the Confucian Temple in Late Imperial China»։ Association for Asian Studies։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-18-ին։ Վերցված է 2014-08-05 
  55. «The Ritual Formation of Confucian Orthodoxy and the Descendants of the Sage (PDF Download Available)»։ ResearchGate 
  56. Wilson Thomas A.։ «Cult of Confucius»։ academics.hamilton.edu 
  57. «- Quzhou City Guides - China TEFL Network»։ en.chinatefl.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին 
  58. «confucianism»։ kfz.freehostingguru.com։ Արխիվացված օրիգինալից 2016-03-13-ին 
  59. «Nation observes Confucius anniversary»։ www.chinadaily.com.cn։ Արխիվացված օրիգինալից 2016-01-08-ին 
  60. «Confucius Anniversary Celebrated»։ www.china.org.cn։ Արխիվացված օրիգինալից 2015-09-14-ին 
  61. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-10-ին։ Վերցված է 2016-05-03 
  62. Thomas Jansen, Thoralf Klein, Christian Meyer (21 March 2014)։ Globalization and the Making of Religious Modernity in China: Transnational Religions, Local Agents, and the Study of Religion, 1800-Present։ BRILL։ էջեր 187–188։ ISBN 978-90-04-27151-7 
  63. «Nation observes Confucius anniversary»։ China Daily։ 2006-09-29։ Արխիվացված օրիգինալից 2016-01-08-ին 
  64. «Confucius Anniversary Celebrated»։ China Daily։ September 29, 2006։ Արխիվացված օրիգինալից September 14, 2015-ին 
  65. Due to a naming taboo regarding the birth name of the 4th king of Goryeo Gwangjong, born "Wang So" (Կաղապար:Korean).
  66. «Descendants of Confucius in South Korea Seek Roots in Quzhou»։ QUZHOU.CHINA։ 2014-05-19։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-04-ին։ Վերցված է February 4, 2015 
  67. english@peopledaily.com.cn։ «South Korea home to 80,000 descendants of Confucius - People's Daily Online»։ en.people.cn։ Արխիվացված օրիգինալից 2016-08-28-ին 
  68. «New Confucius Genealogy out next year -- china.org.cn»։ www.china.org.cn։ Արխիվացված օրիգինալից 2016-10-10-ին 
  69. «China Exclusive: Korean Confucius descendants trace back to ancestor of family tree - China.org.cn»։ www.china.org.cn։ Արխիվացված օրիգինալից 2016-06-01-ին 
  70. «China Exclusive: Korean Confucius descendants trace back to ancestor of family tree»։ www.news.xinhuanet.com։ Արխիվացված օրիգինալից 2016-07-29-ին 
  71. Doosan Encyclopedia 공 孔։ Doosan Encyclopedia 
  72. 72,0 72,1 Kong, Ke & Roberts 1988
  73. 73,0 73,1 73,2 Yan 2008, online .
  74. Jing Jun (1998)։ The Temple of Memories: History, Power, and Morality in a Chinese Village։ Stanford University Press։ էջ 26։ ISBN 978-0804764926։ Արխիվացված օրիգինալից 2015-10-17-ին 
  75. Zhou Jing։ «New Confucius Genealogy out next year»։ china.org.cn։ Արխիվացված օրիգինալից 2016-10-10-ին։ Վերցված է 2010-06-28 
  76. 3139։ «孔子后裔中有14个少数民族 有宗教信仰也传承家风--文化--人民网»։ culture.people.com.cn։ Արխիվացված օրիգինալից 2016-08-19-ին 
  77. chinanews։ «孔子后裔中有14个少数民族 有宗教信仰也传承家风-中新网»։ www.chinanews.com։ Արխիվացված օրիգինալից 2016-08-28-ին 
  78. 李典典։ «孔子後裔有14個少數民族 外籍後裔首次入家譜_台灣網»։ big5.taiwan.cn։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-06-ին 
  79. L_103782։ «孔子后裔中有14个少数民族 有宗教信仰也传承家风--山东频道--人民网»։ sd.people.com.cn։ Արխիվացված օրիգինալից 2016-08-28-ին 
  80. «西北生活着孔子回族后裔--文化--人民网»։ culture.people.com.cn։ Արխիվացված օրիգինալից 2016-04-09-ին 
  81. 350։ «孔子后裔有回族--地方--人民网»։ unn.people.com.cn։ Արխիվացված օրիգինալից 2016-08-28-ին 
  82. «孔子后裔有回族? - 宁夏百科»։ ningxia.baike.com։ Արխիվացված օրիգինալից 2016-08-19-ին 
  83. «孔子后裔有回族? - 回族百科»։ huizu.baike.com 
  84. «孔子后裔有回族» [Confucius descendants have Hui nationality]։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-13-ին։ Վերցված է 2016-03-29 
  85. rmhb.com.cn ((չաշխատող հղում))
  86. Ministry of Commerce of the PRC 2006, online .
  87. «DNA Testing Adopted to Identify Confucius Descendants»։ China Internet Information Center։ 19 June 2006 
  88. 88,0 88,1 Qiu 2008, online .
  89. Bandao 2007, online .
  90. Chen Stephen (13 November 2013)։ «Study finds single bloodline among self-claimed Confucius descendants»։ South China Morning Post։ Արխիվացված օրիգինալից 3 April 2015-ին 
  91. 91,0 91,1 China Daily 2009, online .
  92. 92,0 92,1 Zhou 2008, online .
  93. China Daily 2007, online .

ԱղբյուրԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Կոնֆուցիոս հոդվածին