Մխիթար Հերացի
Մխիթար Հերացի (1110, 1120 կամ նոյեմբերի 18, 1118, Խոյ, Արևմտյան Ադրբեջան, Իրան - 1200 կամ 1173, Հռոմկլա, Նիզիփ, Գազիանթեփի մարզ, Թուրքիա), 12-րդ դարում ապրած հայ մեծանուն գիտնական, բժիշկ, բնագետ և փիլիսոփա, հայկական դասական բժշկության հիմնադիրը, արժեքավոր Ջերմանց Մխիթարություն աշխատության հեղինակը։ 1989 թվականին Երևանի պետական բժշկական ինստիտուտը (հետագայում՝ Երևանի Պետական Բժշկական Համալսարան) անվանվել է նրա անունով։ ԵՊԲՀ ամենաառաջավոր ուսանողները պարգևատրվում են Հերացու անվան անվանական կրթաթոշակով։
Մխիթար Հերացի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1110, 1120 կամ նոյեմբերի 18, 1118 Խոյ, Արևմտյան Ադրբեջան, Իրան |
Մահացել է | 1200 կամ 1173 Հռոմկլա, Նիզիփ, Գազիանթեփի մարզ, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գրող, բժիշկ, փիլիսոփա և աստղագետ |
Գործունեության ոլորտ | բժշկություն |
Տիրապետում է լեզուներին | պարսկերեն, արաբերեն և հունարեն |
Քաղվածքներ Վիքիքաղվածքում | |
![]() |

Կենսագրություն խմբագրել
Մասնագիտական կրթությունը ստացել է Կիլիկյան Հայաստանում։ Գիտա-բժշկական գործունեությունը ծավալել է Սիս մայրաքաղաքում ու կաթողիկոսանիստ Հռոմկլա ամրոցում՝ Ներսես Շնորհալու և Գրիգոր Դ Տղայի հովանավորությամբ։ Տիրապետել է հունարենին, արաբերենին, պարսկերենին։ 12-րդ դարի 60-ականներին արդեն ուներ մեծ բժշկապետի համբավ։
Մխիթար Հերացին գրի է առել բժշկական գրքեր, որոնցից բացի մասունքներից, ուրիշ ոչ մի բան մեզ չի հասել։ Նրա գիրքը կոչվում է «Ջերմանց մխիթարութիւն» և գրվել է 1184 թվականին, ժամանակի Գրիգոր կաթողիկոսի առաջարկությամբ։ «Անուանեցաք «Ջերմաց մխիթարութիւն», զի սա մխիթարէ զբժիշկն ուսմամբ, իսկ զհիւանդն՝ առողջութեամբ» Նա գրել է նաև ակնաբուժական գիրք, որտեղ նկարագրել է աչքի հիվանդություններրի տեսակները և դրանց բուժման դեղերը։ Ներսես Շնորհալի կաթողիկոսը (1098-1173 թվականներ) նրան անվանել է բժշկապետ և աստղագետ։ Հերացու մասին շատ քիչ կենսագրական տեղեկութիւններ ունենք։ Այդ տեղեկությունների սկզբնաղբյուրն է համարվում իր գրքի ներածականի բովանդակությունը, որից պարզւում է, որ նա ծնվել է 12-րդ դարի առաջին կեսի ժամանակահատվածում (մոտ. 1120 թվական), Պարսկաստանի Խոյ (Հեր) քաղաքում. պատմական Հայաստանի Խոռխոռունյաց իշխանների պատկանող շրջան, որը Զարևանդ գավառի հարևանութեամբ կազմել է մեկ միասնական վարչական միավոր՝ Ուրմիա լճի հյուսիս-արևմտեան կողմում։ Փոքր հասակից սիրել է բժշկությունն ու իմաստության արվեստը։ Հերացու մասնագիտական գրքերից ո՛չ մեկը մեզ չի հասել, դրանցից մնացել են հատվածներ, որոնք պահվում են Մատենադարանում։ Հերացու գրքերից մեկի բովանդակությունն, ինչպես ինքն է մատնանշում, պարփակում է միայն ջերման երեք տեսակների ախտաճանաչման և բուժման մեջ, և այն չէր ծավալվել ամբողջ բժշկական գիտությունների բնագավառում։ Նա լավապես տիրապետել է արաբերենին, պարսկերենին և հունարենին։
Աշխատություններ խմբագրել
Գրականություն խմբագրել
- Մխիթար Հերացի։ Archived 2016-03-22 at the Wayback Machine.
- Արծրուն Կծոյան, Բժշկապետ Մխիթար Հերացի։ «Գարուն», 1967, № 4, էջ 85-92։
- Կծոյան Ա. Ս., Մխիթար Հերացի (Ծննդյան 850-ամյակի առթիվ),- «Պատմա-բանասիրական հանդես», 1968, № 2, էջ 81-88։
- Ernst Seidel, Mechithar's, Des Meisterarztes Aus Her, Trost Bei Fiebern.: Nach Dem Venediger Drucke Vom Jahre 1832 Zum Ersten Male Aus Dem Mittelarmenischen... ISBN 1274075475
- Ստելլա Վարդանյան, Հայաստանի բժշկության պատմություն հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, Երևան, 2000։
Վիքիդարան նախագծում կարող եք գտնել այս հեղինակի ստեղծագործություններ։ |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մխիթար Հերացի կատեգորիայում։ |