Պաղտասար աղբար (պիես)

Պաղտասար աղբար, Հակոբ Պարոնյանի կատակերգություններից։ Պիեսը գրվել է 1886 թվականին Կ.Պոլսում, սակայն բեմադրվել է միայն տասը տարի անց արևելահայ թատրոնում՝ դառնալով հայ թատրոնում ամենաշատ բեմադրվող պիեսներից մեկը[1]։

Պաղտասար աղբար
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրկատակերգություն
Ձևպիես
ՀեղինակՀակոբ Պարոնյան
ԵրկիրFlag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1886
Առաջին ներկայացում1896
Հրատարակվել է1886
ՎիքիքաղվածքՊաղտասար աղբար

ՍյուժենԽմբագրել

Պաղտասար աղբարը հարուստ պոլսահայ է։ Նա դիմում է դատարան՝ ցանկանալով ամուսնալուծվել, ինչի պատճառը կնոջ՝ Անույշի դավաճանությունն է։ Սակայն Անույշը չի ցանկանում զրկվել ամուսնու հարստությունից ու դիմում է բազմաթիվ խաբեությունների։ Պաղտասար աղբարը հասկանում է, որ շուրջն ամեն ինչ կեղծիք է, սակայն որքան էլ ձգտում է, չի կարողանում ապացուցել իր ճշմարտացիությունը։

ՄեջբերումներԽմբագրել

  ՊԱՂՏԱՍԱՐ ― ....Աս հիմիկվան երիտասարդներն շատ կարևորություն չեն տար կոր ամչնալու... գողություն ալ կընեն կոր և բարեգործություն ընողներեն ավելի ազատ, ուրախ և զվարթ կմտնեն կոր ընկերությանց մեջ...  


ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հայ դրամատուրգիա։ Ընտրանի, Երևան, 1985, էջ 5։
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են