Արա Սարգսյանի դիմաքանդակներ
Դիմաքանդակի ժանրը Արա Սարգսյանի ստեղծագործործություններում առանձնակի տեղ է գրավում։ Քանդակագործը ստեղծագործական կյանքի ընթացքում ավելի քան 50 կերպար է կերտել այս ժանրում։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0e/Vahan_Teqeyan.jpg/230px-Vahan_Teqeyan.jpg)
Պատմություն
խմբագրելԱրա Սարգսյանը դիմաքանդակ ստեղծելու առաջին քայլերն սկսել է 1926 թվականին՝ ձեռնարկելով Ալեքսանդր Մյասնիկյանի դիմաքանդակի ստեղծումը[1]։ Դրան հաջորդել են հայ արվեստագետներ Հրաչյա Աճառյանի, Վահան Թոթովենցի, Հայկ Գյուլիքևխյանի, Մհեր Աբեղյանի (1926), Թորոս Թորամանյանի, Մարիամ Ասլամազյանի (1927) դիմաքանդակները[2]։
1932-1941 թվականներին Արա Սարգսյանն ակտիվ զբաղվել է դիմաքանդակագործությամբ և ստեղծել հայկական մշակույթի գործիչների մի ստվար քանդակաշար՝ Միքայել Նալբանդյան, Հակոբ Պարոնյան, Գաբրիել Սունդուկյան, Ալեքսանդր Մելիք-Փաշայան, Նիկողայոս Տիգրանյան, Հասմիկ, Ամո Խարազյան[2]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Արա Սարգսյանը նախագծել և ստեղծել է դիմաքանդակների երկու շարք՝ «Հայ ժողովրդի հերոս զավակներ» և «Հայ ժողովրդի անվանի մարդիկ»[1]։ Առաջին շարքում տեղ են գտել Նելսոն Ստեփանյանի, Ղուկաս Մադոյանի, Ասքանազ Կարապետյանի, Սարգիս Մարտիրոսյանի, Արամ Միրզոյանի, Հրաչյա Հովհաննիսյանի դիմաքանդակները[2]։ Այս շարքում Արա Սարգսյանն առաջին պլան է մղել անձի որևէ կարևոր հատկանիշ՝ այն դարձնելով կերպարի կառուցման առանցքը։ Որոշ հերոսներ Արա Սարգսյանի մոտ չափված ու ձևված, բարդ կշռադատումների ընդունակ անձինք են, ոմանց մոտ ընդգծված է տաքարյունությունն ու անհանգիստ ոգին, որոշ դիմաքանդակներում էլ երևում է հերոսի՝ պատերազմի թոհուբոհի միջով անցած, բայց անկոտրում կենսախնդությունը։ Երկրորդ շարքում հայ մտավորականների կիսանդրիներ են, որոնցից երեքը՝ Վաղարշ Վաղարշյանի, Նաիրի Զարյանի և Ալեքսեյ Ջիվելեգովի դիմաքանդակները հիմքեր ունեն դասվելու հայ քանդակագործության դիմաքանդակի լավագույն նմուշների շարքում[1]։
Հետպատերազմյան տարիներին Արա Սարգսյանն իր ստեղծած դիմաքանդակներից շատերը տեղափոխել է ավելի կայուն նյութերի՝ քարի և բրոնզի վրա։ Քանդակագործը նաև վերադարձել է նախկինում ստեղծած կերպարներին, որոնցից է Սուրեն Սպանդարյանի կիսանդրին[1]։
1950-ական թվականների երկրորդ կեսին Արա Սարգսյանը ստեղծել է դիմաքանդակների մի ստվար շարք, որտեղ ընդգրկվել են ինչպես մշակութային հայտնի գործիչներ, այնպես էլ աշխատավորներ։ 1954-1968 թվականներին քանդակագործը ստեղծել է մի շարք թատերական գործիչների դիմաքանդակներ՝ Վարդան Աճեմյան, Դավիթ Մալյան, Ժասմեն, Ավետ Ավետիսյան[1][2]։
Կյանքի վերջին տասնամյակում Արա Սարգսյանը ստեղծել է Վալերի Բրյուսովի, Արամ Տեր-Հովհաննիսյանի, Մարտին Մազմանյանի, Սամվել Մելիքսեթյանի, Մատվեյ Մանիզերի, Պարույր Սևակի, Րաֆֆու, Ալեքսանդր Սպենդիարյանի, Եղիշե Չարենցի դիմաքանդակները[1][2]։
Դիմաքանդակներ
խմբագրելՎերնագիր | թվական | նյութ | Նկարագիր |
---|---|---|---|
Հակոբ Պարոնյան[3] | 1933 | բրոնզ | Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան |
Մարիամ Ասլամազյան[4] | 1934 | բրոնզ | Հայաստանի ազգային պատկերասրահ |
Թորոս Թորամանյան[5] | 1938 | հղկված բազալտ (1927 գիպս) | Հայաստանի ազգային պատկերասրահ |
Արմենակ Ստեփանյան[6] | 1944 / 1984 | գիպս / բրոնզ | Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան |
Նիկողայոս Տիգրանյան[7] | 1934 / 1940 | բրոնզ / փայտ | Հայաստանի ազգային պատկերասրահ |
Ալեքսանդր Մելիք-Փաշայան[8] | 1941 / 1934 | փայտ / գիպս | Հայաստանի ազգային պատկերասրահ |
Պետրոս Ադամյան[9] | 1941 | բրոնզ | Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան |
Վաղարշ Վաղարշյան[10] | 1943 / 1948 | գիպս գունավոր / բրոնզ | Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան |
Հովհաննես Զարդարյան[11] | 1943 / 1948 | գիպս /բրոնզ | Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան |
Ալեքսեյ Ջիվելեգով[12] | 1949 | բրոնզ | Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան |
Հակոբ Կոջոյան[13] | 1945 | բրոնզ | Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան |
Նաիրի Զարյան[14] | 1944 | բրոնզ | Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան |
Եվգենիյա Սարգսյան (Արա Սարգսյանի կինը)[15] | 1945 | բրոնզ | Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան |
Փոքրիկ Արմիկ[16] | 1943 / 1949 | գիպս գունավոր / բրոնզ | Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան |
Սուրեն Սպանդարյան[17] | 1947 | բրոնզ | Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան |
Արամ Միրզոյան[18] | 1948 | բրոնզ | Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան |
Ստեփան Շահումյան[19] | 1949 | բրոնզ | Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան |
Ստեփան Շահումյան | 1950 | գունավորած գիպս | Հայաստանի ազգային պատկերասրահ |
Զանգեզուրցի կին | 1949 | բրոնզ | Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան |
Նելսոն Ստեփանյան[20] | 1950 | բրոնզ (պատվանդանը բազալտ | Երևանի մանկական այգի |
Նելսոն Ստեփանյան | 1943 | բրոնզ | Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան |
Վարդան Աճեմյան[21] | 1954 | բրոնզ | Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան (Տրետյակովյան պատկերասրահ Մոսկվա) |
Ալեքսանդր Սպենդիարյան[22] | 1954 | գիպս գունավոր | Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան |
Րաֆֆի | 1956 | գիպս գունավոր | Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան |
Րաֆֆի[23] | 1957 | բրոնզ | Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան |
Ալեքսանդր Շիրվանզադե[24] | 1930 | գիպս գույն.1960 բազալտ | Հայաստանի ազգային պատկերասրահ |
Եղիշե Չարենց[25] | 1956 | բրոնզ, գիպս գունավոր | Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան |
Կարապետ Սիտալ[26] | 1957 | գիպս գունավոր / բրոնզ | Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան |
Դավիթ Մալյան[27] | 1957 | բրոնզ, գիպս գունավոր | Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան |
Ժասմեն[28] | 1958 | բրոնզ | Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան |
Ժասմեն | 1958 | մարմար | Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան |
Ջութակահարուհի Կարինե[29] | 1962 | շամոտ | Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան |
Արամ Տեր-Հովհաննիսյան[30] | 1961 | շամոտ | Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան |
Արամ Տեր-Հովհաննիսյան | 1961 | բրոնզ | Գրականության և արվեստի թանգարան, Երևան |
Ավետ Ավետիսյան[31] | 1958 / 1962 | գիպս / բազալտ | Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան |
Մանասե Սևակ[32] | 1961 | բրոնզ | Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան |
Վալերի Բրյուսով[33] | 1965 | բրոնզ, գրանիտ (պատվանդան) | Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի գլխավոր մուտքի առջև |
Վահան Թեքեյան | 1964 | գիպս գունավոր | Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան |
Վահան Թեքեյան[34] | 1964 | բրոնզ | Թեքեյան մշակութային միություն (Բեյրութ) |
Թաթուլ Ալթունյան[35] | 1964 / 1965 | գիպս / բրոնզ | Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան |
Սամվել Մելիքսեթյան[36] | 1965 | բրոնզ | Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան |
Միքայել Մազմանյան[37] | 1965 | բրոնզ, գիպս | Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան |
Տիգրան Պետրոսյան | 1966 | բրոնզ | Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն |
Տիգրան Պետրոսյան[38] | 1966 | գիպս գունավոր | Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան |
Հակոբ Սիրունի | 1966 | բրոնզ, գիպս գունավոր | Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան |
Արտավազդ II[39] | 1967 | դրվագում | Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան |
Արտավազդ II | 1967 | գիպս | Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան |
Ալեքսանդր Սարուխան[40] | 1968 | բրոնզ | Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան |
Օնիկ Ավետիսյան[41] | 1968 | բրոնզ | Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան |
Անտառի արքա[42] | 1967 | թրծած շամոտ | Դիլիջանում Աղասի Խանջյանի ամառանոցի մոտ |
Հովհաննես Թումանյան | 1968 | մարմար | Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Վահան Հարությունյան, Արա Սարգսյան, Հայաստան հրատարակչություն, Երևան, 1975, էջեր 38։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Արա Սարգսյան, Բոսֆորի ափից մինչև անմահություն, ՎարդՀրատ ՍՊԸ, 2017։
- ↑ «Հակոբ Պարոնյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Մարիամ Ասլամազյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Թորոս Թորամանյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
- ↑ Ստեփանյան(չաշխատող հղում)
- ↑ «Նիկողայոս Տիգրանյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Ալեքսանդր Մելիք Փաշայան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Պետրոս Ադամյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Վաղարշ Վաղարշյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Հովհաննես Զարդարյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Ալեքսեյ Ջիվելեգով». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Հակոբ Կոջոյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Նաիրի Զարյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Եվգենյա Սարգսյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Փոքրիկ Արմիկ». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Սուրեն Սպանդարյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Արամ Միրզոյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Ստեփան Շահումյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Նելսոն Ստեփանյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Վարդան Աճեմյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Ալեքսանդր Սպենդիարյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Րաֆֆի». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Ալեքսանդր Շիրվանզադե». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Եղիշե Չարենց». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Կարապետ Սիտալ». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Դավիթ Մալյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Ժասմեն». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Ջութակահարուհի Կարինե». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Արամ Տեր-Հովհաննիսյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Ավետ Ավետիսյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Մանասե Սևակ». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Վալերի Բրյուսով». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Վահան Թեքեյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Թաթուլ Ալթունյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Սամվել Մելիքսեթյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Միքայել Մազմանյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Տիգրան Պետրոսյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Արտավազդ II». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Ալեքսանդր Սարուխան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Օնիկ Ավետիսյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Անտառի արքա». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.