Սևանի ձկնորսները

Արա Սարգսյանի հարթաքանդակը

Սևանի ձկնորսները կամ Սևան, հայ քանդակագործ Արա Սարգսյանի բարձրաքանդակ-պաննոն[2], որը ստեղծվել է 1961 թվականին գիպսից[3]։

Picto infobox artiste.png
Սևանի ձկնորսները
Սևանի ձկնորսները.jpg
տեսակԽորաքանդակ
քանդակագործԱրա Սարգսյան
տարի1961
բարձրություն192x124
լայնություն124 սանտիմետր
նյութգիպս[1]
գտնվելու վայրՀայաստան Երևան, Հայաստան
հավաքածուԱրա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան

ՆկարագրությունԽմբագրել

Բարձրաքանդակն ունի առօրեական բովանդակություն․ մինչև կոմպոզիցիոն հրապարակի վերին եզրը կուտակված ալիքների ֆոնի վրա ձախից քանդակված են երկու բանվոր՝ մեկը կրծքով, մյուսը մեջքով դեպի դիտողը։ Նրանց մոտ ձկան հարուստ որսը տեղավորելու համար արկղեր են դրված։ Մեջքով դեպի դիտողը կանգնած բանվորի ոտքերի մոտից մինչև կոմպոզիցիայի վերին աջ անկյունը ուղիղ թեքող ձգվում է ձկներով լի ուռկանը։ Սա ունի դեկորատիվ նշանակություն։ Ի տարբերություն «Այգեկութի», որը ստեղծված էր բաց տարածության մեջ դրվելու և երկկողմանի դիտման համար, «Սևանի ձկնորսները» նպատակ ունի պատը, լինի դա բնակելի կամ հասարակական շենքի, զբոսավայրի կամ այլ կառույցի պատ՝ պայմանով, որ այն ունենա ճարտարապետական ժամանակակից ձևեր, հակառակ դեպքում այն դրա հետ չի մերվի[2]։

Քանդակը ստեղծված է այն հաշվով, որ պատի հետ օրգանապես կապվի, պահպանի նրա հարթությունը, բայց նրան ստրկորեն չենթարկվի, ոչ թե շարունակի պատը, այլ ունակ լինի նրան հաղորրտելու գեղարվեստական ուրույն կերպար[2]։

ԿառուցվածքԽմբագրել

Բարձրաքանդակն ունի շատ պարզ կոմպոզիցիոն կառուցվածք, սակայն իր պարզության մեջ էլ չափազանց արտահայտիչ է։ Կոմպոզիցիայի հիմքում ընկած է 1929-1931 թվականների բարձրաքանդակներին հատուկ ռիթմը (ոչ այնքան ծավալների, որքան գծերի)[2]։

Ֆակտուրային մշակման և քանդակաձևերի առումով շատ դինամիկ է նաև բարձրաքանդակի մակերեսը։ Իրենց ռեալականությամբ հանդերձ՝ ձկները ընկալվում են նաև որպես զարդանախշ։ Այստեղ հիանալի կերպով կիրառվում է ազգային ավանդույթը, որից քանդակագործը վերցրել է ոչ այնքան քանդակաձևեր, որքան սկզբունքը, զարդանախշի մեջ աշխարհի և իրերի ռեալիստական բնույթը պահպանելու կարելիությունը, ինչն էլ օգնել է, որ ուժգին հնչեղություն ստանա ռեալիստական գեղարվեստական պայմանականությունը և նպաստել է պաննոյի դեկորատիվ պարտավորության իրականացմանը[2]։

Ֆոնը (ալիքները) տրված է ալիքաձև հորիզոնականներով, որոնց հաջորդականության միապաղաղությունը սրամտորեն ջարդված է նույն ալիքների ձևն ունեցող, բայց այլ ուղղություններով տեղադրված երկու ճայի թևերով։ Ալիքների բեկբեկուն կորընթաց ֆոնի վրա ուղիղ գծով իրար են հանգում ուռկանի թեքերը՝ աջից և բանվորների ուղղահայացները՝ ձախից՝ ստեղծելով դինամիկ հակադրություններ։ Այդ դինամիկան առանձնապես սրվում է նրանից, որ վերին աջ անկյունից դեպի ներքև ու ձախ սլացող ուռկանի ուղղագիծ թեքին հակադրված է բանվորներից մեկի ձեռքի նույնքան ուղղագիծ ու սլացիկ շարժումը, որը հակառակ ուղղությամբ պարզվում է դեպի ուռկանի ելման անկյունը։

— Վահան Հարությունյան[2]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Սևանի ձկնորսները» քանդակը «Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան» տուն-թանգարանի կայքում
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Վահան Հարությունյան, Արա Սարգսյան, Հայաստան հրատարակչություն, Երևան, 1975, էջեր 122-123
  3. Արա Սարգսյան, Բոսֆորի ափից մինչև անմահություն, ՎարդՀրատ ՍՊԸ, 2017