Բացել գլխավոր ցանկը

Հայաստանի նկարիչների միություն

Հայաստանի նկարիչների միություն, Հայաստանի նկարիչներին, քանդակագործներին և արվեստաբաններին միավորող հասարակական-ստեղծագործական կազմակերպություն։ Ունի շուրջ 1200 անդամ։

Հայաստանի նկարիչների միություն
Նկարիչների միության շենքը Երևանում 03.JPG
Տեսակմիություն
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Հիմնադրվածնոյեմբերի 10, 1932
Կոորդինատներ: 40°10′53.000000100412″ հս․ լ. 44°31′1.0000000984012″ ավ. ե. / 40.18138888891677851° հս․. լ. 44.516944444471775455° ավ. ե. / 40.18138888891677851; 44.516944444471775455

ՊատմությունԽմբագրել

Միությունը ստեղծվել է 1932 թ. նոյեմբերի 10-ին։

Առաջին համագումարը տեղի է ունեցել 1945 թ.։ 1945-2013 թթ. կայացել է 18 համագումար։ 18-րդ համագումարը կայացել է 2013 թ. դեկտեմբերի 16-ին, որի ժամանակ Կարեն Աղամյանը ձայների ճնշող մեծամասնությամբ երրորդ անգամ ընտրվել է կազմակերպության նախագահ[1]։ 2018 թվականին Երևանի կինոյի տանը կայացած Հայաստանի նկարիչների միության 19-րդ համագումարում միության նախագահ է ընտրվել Սուրեն Սաֆարյանը[2]:

 
Հայաստանի նկարիչների միության ցուցատախտակ

ԳործունեությունԽմբագրել

Միության հիմնական խնդիրներից են՝ աջակցել Հայաստանի նկարիչներին, քանդակագործներին և արվեստաբաններին՝ ստեղծելու բարձրարժեք ստեղծագործություններ, նպաստել անդամների պրոֆեսիոնալ վարպետության բարձրացմանը, նրանց միջազգային կապերի ընդլայմանը, մասսայականացնել ստեղծված աշխատանքները, բացել ցուցահանդեսներ, հնարավորինս կազմակերպել և ֆինանսավորել նրանց գործունեությունը և այլն։ Միությունը կազմակերպում է անհատական և խմբակային ցուցահանդեսներ, հանրապետական ու միջազգային փառատոներ, հրատարակում նկարիչների կատալոգները։ Միությունում անցկացվում են դասախոսություններ, հանդիպումներ արվեստի ու մշակույթի գործիչների հետ, տոնվում են հոբելյանական տարեթվերը։

Հայաստանի անկախացումից հետո ընդլայնվել են միության միջազգային կապերը, նկարիչների համախումբ և անհատական ցուցահանդեսների կազմակերպումն արտասահմանում։ 1994 թվականին Ֆրանսիայում կազմակերպված «Հայ նկարիչները» ցուցահանդեսի, ինչպես նաև Ժանսեմի, Էդգար Շահինի, Գառզուի աշխատանքների վաճառքից գոյացած գումարով Փարիզում գնվել և բացվել է արվեստանոց, որտեղ հայ նկարիչներին ընձեռվում է երկու ամիս աշխատելու և ցուցադրվելու հնարավորություն։

Միությունը 2003 թ. հրատարակում է «Կերպարվեստ» հանդեսը, որի հիմնադիր խմբագիրն է Վրեժ Առաքելյանը։

 
Հայաստանի նկարիչների միության շենքը

ՆախագահներԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։