Սուրեն Սպանդարյան
Սուրեն Սպանդարի Սպանդարյան (դեկտեմբերի 15, 1882, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 24, 1916, Կրասնոյարսկ, Yeniseysk Governorate, Ռուսական կայսրություն և Կրասնոդար, Ռուսական կայսրություն), հայ հասարակական-քաղաքական գործիչ, լրագրող, գրաքննադատ։ Սպանդար Սպանդարյանի որդին, Ստեփան Սպանդարյանի հայրը։ ՌՍԴԲԿ անդամ 1901 թվականից։
Սուրեն Սպանդարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1882 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 24, 1916 (33 տարեկան) |
Մահվան վայր | Կրասնոյարսկ, Yeniseysk Governorate, Ռուսական կայսրություն կամ Կրասնոդար, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Q598580? |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մոսկվայի կայսերական համալսարան |
Մասնագիտություն | գրական քննադատ, լրագրող, խմբագիր, հասարակական գործիչ և հեղափոխական |
Ամուսին | Օլգա Սպանդարյան |
Ծնողներ | հայր՝ Սպանդար Սպանդարյան |
Քաղաքական կուսակցություն | Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների) |
Suren Spandarjan Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Թիֆլիսում։ Ավարտել է Թիֆլիսի արական գիմնազիան (1902)։ Սովորել է Մոսկվայի պետական համալսարանի պատմաբանասիրական (1902-1903), ապա՝ իրավաբանական ֆակուլտետներում, հաճախել Հայդելբերգի (Գերմանիա) համալսարանի պարապմունքներին։ Տիրապետել է հայերեն, ռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն, գերմաներեն և այլ լեզուների։ Եղել է ՌՍԴԲԿ Կովկասյան միության կոմիտեի կազմում։ Սպանդարյանը 1906 թվականի օգոստոսին Ստեփան Շահումյանի հետ ղեկավարել է Ալավերդու պղնձահանքերի բանվորների գործադուլը։
Սպանդարյանը ղեկավար մասնակցություն է ունեցել Անդրկովկասի բոլշևիկյան մամուլի ստեղծման ու զարգացման գործում։ Ստեփան Շահումյանի և Սարգիս Կասյանի հետ խմբագրել է «Կայծ», «Նոր խոսք», «Օրեր» հայկական բոլշևիկյան թերթերը և գրել է բազմաթիվ հոդվածներ։
1907 թվականի սկզբին Սպանդարյանը կուսակցական աշխատանքի է ուղարկվել Բաքու. ընտրվել է Բաքվի կոմիտեի անդամ և քաղաքական կուսակցական կազմակերպիչ։ Մասնակցել է «Բակինսկի ռաբոչի», «Գուդոկ» (երկուսն էլ՝ ռուսերեն) և այլ թերթերի հրատարակությունը։ Քանիցս ձերբակալվել է, իսկ 1909 թվականի օգոստոսին աքսորվել Բաքվի նահանգից։ 1910 թվականի հունվարից գործել է Թիֆլիսում, ղեկավարել «Կուրյեր կոպեյկա», «Լիստոկ կոպեյկա» (երկուսն էլ՝ ռուսերեն) և այլ լեգալ թերթեր, աշխատակցել է բոլշևիկյան «Զվեզդա» (ռուսերեն) լրագրին։ 1912 թվականի հունվարին, որպես Բաքվի կազմակերպության պատգամավոր, մասնակցել է ՌՍԴԲ(բ) կ VI (Պրահայի) կոնֆերանսին։ Ընտրվել է ՌՍԴԲ(բ) կ կենտկոմի և նրա ռուսաստանյան բյուրոյի անդամ։ Կոնֆերանսից հետո մեկնել է Լայպցիգ, մասնակցել ՌՍԴԲ(բ) կ կենտկոմի ու Պետական Դումայում սոցիալ-դեմոկրատ խմբակցության ներկայացուցիչների խորհրդակցությանը։
1912 թվականին վերադարձել է արտասահմանից, մասնակցել IV Պետական դումայի բոլշևիկյան նախընտրական քարոզարշավին, Թիֆլիսում կազմակերպել է ընդհատակյա տպարան։ 1912 թվականի մայիսին ձերբակալվել և բանտարկվել է Թիֆլիսի Մետեխի բանտում։ 1913 թվականի մայիսին դատապարտվել է ցմահ աքսորի՝ Սիբիր, որտեղ (Կրասնոյարսկ) էլ մահացել է[1]:
ՀիշատակԽմբագրել
Սուրեն Սպանդարյանի պատվին է անվանվել Արարատի մարզի Սուրենավան գյուղը: Գյուղի կենտրոնում գտնվում է նրա կիսանդրին:
Սուրեն Սպանդարյանի պատվին է անվանվել նաև Շիրակի մարզի Սպանդարյան(նախկին Ղուլիջան) գյուղը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ։ Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն։ 2007։ էջ էջ 487