ԽՍՀՄ նկարիչների միություն
ԽՍՀՄ նկարիչների միություն (ռուս.՝ Ор́дена Ле́нина Сою́з худо́жников СССР (СХ СССР)), ստեղծագործական միավորում, որը Խորհրդային Միության ժամանակաշրջանում միավորել է խորհրդային արվեստագետներին և արվեստի քննադատներին։
ԽՍՀՄ նկարիչների միություն | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն և ԽՍՀՄ ստեղծագործական միություններ |
Երկիր | ![]() |
Հապավում | СХ СРСР |
Հիմնադրված | ապրիլի 15, 1931 |
Լուծարված | հունվար 1992 |
Գլխադասային գրասենյակ | Մոսկվա, Ռուսաստան |
Պարգևներ |
Նկարիչների միությունը նպատակ է հետապնդել ստեղծելու գաղափարական և բարձր գեղարվեստական աշխատանքներ արվեստի բոլոր տեսակների և ժանրերի և արվեստի պատմության բնագավառում, նպաստելու ԽՍՀՄ-ում կոմունիզմի կառուցմանը, ամրապնդելով ԽՍՀՄ նկարիչների միության անդամների կապը կոմունիստական շինարարության պրակտիկայի և ԽՍՀՄ ժողովուրդների արվեստի սոցիալիստական բովանդակության զարգացման հետ[1]։
Պատմություն
խմբագրել«Խորհրդային միության նկարիչների» հասարակության առաջին ցուցահանդեսը բացվել է 1931 թվականի ապրիլի 15-ին Մոսկվայի «Նկարիչներ» ասոցիացիայի ցուցասրահում (Կուզնեցկի մոստ 11)։
Խորհրդային նկարիչների միությունները միության տարբեր երկրներում և ինքնավար հանրապետություններում, երկրամասերում, մարզերում ու քաղաքներում ձևավորվել են տարբեր ժամանակներում՝ ԽՄԿԿ «Գրական-գեղարվեստական կազմակերպության ստեղծման մասին» 1932 թվականի ապրիլի 23-ի որոշման հիման վրա։
ԽՍՀՄ նկարիչների միությունը դադարել է գոյություն ունենալ 1992 թվականի հունվարին VIII համագումարի ժամանակ (իրավահաջորդն է դարձել Ռուսաստանի նկարիչների միությունը)։
Տպագիր լրատվամիջոցներ
խմբագրել- «Արվեստ» (լույս է տեսել 1933 թվականին ԽՍՀՄ մշակույթի նախարարության և ԽՍՀՄ նկարիչների ակադեմիայի հետ համատեղ)
- «Ստեղծագործություն» (1957)
- «ԽՍՀՄ դեկորատիվ արվեստ» (1957)
Պարգևներ
խմբագրել1968 թվականին ԽՍՀմ նկարիչների միությունը պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Союз художников СССР - это... Что такое Союз художников СССР?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 309)։ |