Տիգրան Պետրոսյանի կիսանդրի (Երևան, Շախմատի տուն)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Պետրոսյանի հուշարձան (այլ կիրառումներ)
Տիգրան Պետրոսյանի կիսանդրի, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, տեղադրվել է 2014 թվականին։
Տիգրան Պետրոսյանի կիսանդրի | |
---|---|
Տիգրան Պետրոսյանի կիսանդրին | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Կենտրոն |
Գտնվում է | Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը |
Քանդակագործ(ներ) | Արա Սարգսյան |
Հիմնադրում | 1965 |
Շինարարության սկիզբ | 1965 |
Շինարարության ավարտ | 2014 |
Ներկա վիճակ | կանգուն
|
Հեղինակներ
խմբագրելՊատմություն
խմբագրելԿիսանդրին քանդակվել է դեռևս 1965 թվականին՝ Տիգրան Պետրոսյանի շախմատի աշխարհի չեմպիոն դառնալու կապակցությամբ։ Այն մոտ կես դար գտնվել է հեղինակի՝ քանդակագործ Արա Սարգսյանի հարազատների մոտ՝ նրա տուն-թանգարանում։ 2014 թվականին, Տիգրան Պետրոսյանի 85-ամյակի կապակցությամբ, Արա Սարգսյանի ընտանիքը որոշել է այն նվիրել շախմատի տանը[2]։
Բացման արարողությունը տեղի է ունեցել 2014 թվականի հոկտեմբերի 17-ին։ Ներկա են եղել ՀՀ նախագահ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը և ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը։ Քանդակագործի ընտանիքին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի անունից շնորհակալություն է հայտնել ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանը[3]։ Քանդակի վրայի սավանը ծափողջույնների ներքո իջեցրել են անվանի գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանը և Սմբատ Լպուտյանը։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Նվիրվում է Արա Սարգսյանի ծննդյան 115-ամյակին (1902-1969) (2017)։ Արա Սարգսյան։ Երևան։ «ՎարդՀրատ» ՍՊԸ։ ISBN 978-9939-833-24-8
- ↑ «Շախմատի տանը բացվել է Տիգրան Պետրոսյանի քանդակը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Տիգրան Պետրոսյանի կիսանդրին տեղադրվեց շախմատի տանը(չաշխատող հղում)