Գաբրիել Գյուրջյան

հայ նկարիչ

Գաբրիել Միքայելի Գյուրջյան (ապրիլի 24 (մայիսի 6), 1892[1], ապրիլի 12 (24), 1892[2] կամ ապրիլի 12, 1892(1892-04-12)[3], Արդվին, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2][3] - օգոստոսի 13, 1987(1987-08-13)[3], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]), հայ նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1945)։ Խորհրդահայ կերպարվեստի սկզբնավորողներից։

Գաբրիել Գյուրջյան
Ծնվել էապրիլի 24 (մայիսի 6), 1892[1], ապրիլի 12 (24), 1892[2] կամ ապրիլի 12, 1892(1892-04-12)[3]
ԾննդավայրԱրդվին, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2][3]
Վախճանվել էօգոստոսի 13, 1987(1987-08-13)[3] (95 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՊենզայի գեղարվեստի ուսումնարան (1920)[2]
Մասնագիտություննկարիչ և նկարչության ուսուցիչ
Ուշագրավ աշխատանքներ«Ախթալայի տեսարանը», «Բամբակահավաք»
Ակտիվ շրջան1923-1958
ՈւսուցիչՆիկոլայ Պետրով (նկարիչ, 1834) և Իվան Գորյուշկին-Սորոկոպուդով
Պարգևներ
Լենինի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան,
և Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ
ԶավակներՄիքայել Գյուրջյան
Գաբրիել Գյուրջյան Վիքիքաղվածքում
Գաբրիել Գյուրջյան Վիքիդարանում
 Gabriel Gyurjyan Վիքիպահեստում

ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Միքայել Գյուրջյանի հայրն է։

Կենսագրություն խմբագրել

Գաբրիել Գյուրջյանը ծնվել է 1892 թվականի ապրիլի 25-ին Բաթումի մարզի Արդվին քաղաքում, արհեստավորի ընտանիքում։ 1910-1917 թվականներին սովորել է Պենզայի գեղարվեստի ուսումնարանում (Պյոտր Կորովինի, Նիկոլայ Պետրովի, Իվան Գորյուշկին-Սորոկոպուդովի մոտ)։ 1920 թվականին ավարտել է բարձրագույն գեղարվեստական արվեստանոցները։ Ուսանողական տարիներից մասնակցել է ռուս առաջադեմ նկարիչների «Բելի մեդվեդ», «Վոլժսկի սոյուզ» խմբակցությունների ցուցահանդեսներին։ 1922 թվականին տեղափոխվել է Երևան, ծավալել ակտիվ ստեղծագործական, մանկավարժական, գիտական և հասարակական գործունեություն։ Շուրջ 35 տարի դասավանդել է մասնագիտական նորաբաց ուսումնական հաստատություններում. 1923-1927 թվականներին՝ ԵԳԱՏ-ում, 1930-1935 թվականներին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1945-1958 թվականներին՝ Պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում (պրոֆեսոր՝ 1947 թվականից)։ Գյուրջյանի նախաձեռնությամբ 1939 թվականին Գյուրջյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Նկարիչների շրջիկ արվեստանոցը»։ 1951-1959 թվականներին և 1968-1969 թվականներին՝ Հայաստանի նկարիչների միության նախագահ։

Գործունեություն խմբագրել

 
Գաբրիել Գյուրջյանի հուշատախտակը Աբովյան 32 շենքի պատին

Եղել է 1926 թվականին Երևանում կազմակերպված «Հեղափոխակսն Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի» (ԱԽՌՌ) հայկական բաժանմունքի նախագահ։ Գյուրջյանը ՀԽՍՀ-ում առաջին շրջիկ արվեստանոց-ցուցահանդեսի (1939) կազմակերպիչն է (տես Հայաստանի նկարիչների շրջիկ արվեստանոց)։ 1951-1959 թվականներին և 1968-1969 թվականներին եղել է ՀԽՍՀ նկարիչների միության նախագահ։ 1920-ական թվականներին ստեղծել է հայրենի երկիրը գովերգող բնանկարներ («Հրազդան գետի կամուրջը», 1923, «Ծաղկաձորի շրջակայքը», 1925, «Նավահանգիստ Սևանում», 1926)։ «Շիրակի ջրանցքի ամբարտակի կառուցումը» (1926), «Զորագէս», «Աշխատանքը թունելում» (1929), «Թունել Զորագէսում» (1930) գործերը սկզբնավորել են արդյունաբերական բնանկարի ժանրը հայ կերպարվեստում։ 1930-ական թվականներին, խորացնելով տիպականությունը բնանկարում, Գյուրջյանը հասել է բնության տեսարանների գեղարվեստական խոր ընդհանրացման՝ «Ախթալայի տեսարանը» (1933), «Սևան», «Զանգշին» (1937), «Այրիվանքի բլուրները» (1940)։ 1941-1945 թվականներին ստեղծել է հայրենասիրական թեմաներով սյուժետային պատկերներ՝ «Ֆաշիստական ռազմանավերի ոչնչացումը» (1942), «Երևանը հայրենական պատերազմի օրերին» (1942, Երևանի քաղաքայիև թանգարան), ինչպես և բնանկարներ՝ «Ջրաղացը Բյուրականում» (1941), «Գարունը Եղեգնաձորում»։ Գյուրջյանի «Ազատ գետը Գառնիի ձորում» (1945), «Արդյունաբերական բնանկար։ Ալավերդի» (1949), «Առավոտը Զանգեզուրում» (1956, Գորկի քաղաքի թանգարան), «Կոլտնտեսությունը Հայաստանի լեռներում» (1967, Հայաստանի պետական պատկերասրահ), «Զորագէսի ամբարտակը» (1930), «Բամբակահավաք» (1949, Տրետյակովյան պատկերասրահ) սովետական կերպարվեստի լավագույն գործերից են։ Գյուրջյանը հայ սովետական արվեստագիտության սկզբնավորողներից է, հոդվածների, գրքերի, արվեստագիտական ուսումնասիրությունների հեղինակ («Նկարիչ Ստեփան Աղաջանյան», 1927, «Սեդրակ Առաքելյան», 1967)։ Հետազոտություններ է կատարել նկարչական ներկերի տեխնոլոգիայի բնագավառում։ Դասավանղել է Երևանի պոլիտեխնիկական (1930-1935) և գեղարվեստա-թատերական (1945-1958, 1947 թվականից՝ պրոֆեսոր) համալսարաններում։ Եղել է ՀԽՍՀ 1, 2 և 4 գումարումների Գերագույն սովետի դեպուտատ[4][5]։

Ստեղծագործություններ խմբագրել

 
Գաբրիել Գյուրջյանի ծննդյան 125-ամյակին նվիրված հետահայաց ցուցահանդեսի պաստառը Հայաստանի ազգային պատկերասրահում

Բնանկարներում («Արդվին։ Ինտերիեր», 1914, «Իմ ծննդավայրը», 1915, «Ղարաքիլիսայի լեռները», «Մայրամուտ», 1923, «Ժայռեր, Սևան», 1926, «Ստեփանավանի շրջակայքը», 1929, «Երեկոն Մարտունիում», 1939, «Առավոտը Գորիսում», 1954) Գաբրիել Գյուրջյանը հասել է տեսարանի գեղարվեստական ընդհանրացման։

«Շիրակի ջրանցքի ամբարտակի կառուցումը» (1926), «Արդյունաբերական բնանկար, Ալավերդի» (1949) և այլ գործերով սկզբնավորել, զարգացրել է արդյունաբերական բնանկարի ժանրը հայ կերպարվեստում։

Հեղինակ է արվեստաբանական ուսումնասիրությունների («Նկարիչ Ստեփան Աղաջանյան», 1927, «Սեդրակ Առաքելյան», 1967

Ճանաչված է նկարչության տեխնոլոգիայի գաղտնիքներին տիրապետող վարպետ[6]։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[7]։

2019 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպվել է Գաբրիել Գյուրջյանի ծննդյան 125-ամյակին նվիրված հետահայաց ցուցահանդես[8]։

Պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1945)
  • Լենինի շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան

Գրականություն խմբագրել

  • Երեմյան Ա․, Ժողովրդական նկարիչ Գաբրիել Գյուրջյան, Թեհրան, 1951։
  • Айвазян М․, Г․ Гюрджян, М․, 1957․
  • Գաբրիել Գյուրջյան, Հայաստանի ազգային պատկերասրահ, 2018։ ISBN 978-99941-79-29-9

Մատենագիտություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  4. «Габриэл Гюрджян». ardvin.do.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
  5. «Биография — Гюрджян Габриэл Михайлович - Музей Арт-Рисунок». www.art-drawing.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
  6. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  7. «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
  8. Գաբրիել Գյուրջյան` հետահայաց ցուցահանդես

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 136