Դիմաքանդակ, քանդակագործության մեջ կոնկրետ մարդու կամ մի խումբ մարդկանց պատկեր։ Դիմաքանդակի տեսակներից են՝ հուշարձանը, դիմաքանդակային արձանը, խմբաքանդակը, կիսանդրին, հարթաքանդակը։ Դիմաքանդակներ են լինում նաև դրամի, մեդալի, գեմմայի վրա։ Դիմաքանդակը կատարվում է բնորդից, փաստական նյութերի հիման վրա, երևակայությամբ (օրինակ, հեռավոր անցյալի գործիչների դիմաքանդակները)։

Նեֆերտիտի
14-րդ դար ՄԹԱ

Առհասարակ, ինքնադիմապատկերի և հատկապես ինքնադիմաքանդակի առաջին օրինակը Ֆիդիասի հարթաքանդակն է։ Նա պատկերել է իրեն Պարթենոնի «Ամազոնուհիների ճակատամարտ» հարթաքանդակի վրա, որը Աթենասի վահանի վրա է։

Պատկերասրահ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։