Նելսոն Ստեփանյանի կիսանդրի (Երևան)

ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան Երևանում

Նելսոն Ստեփանյանի կիսանդրի, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մովսես Խորենացու, Գրիգոր Լուսավորչի, Բեյրութի և Զաքյան փողոցների միջև գտնվող մանկական զբոսայգում, տեղադրվել է 1950 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Նելսոն Ստեփանյանի կիսանդրի

Նելսոն Ստեփանյանի կիսանդրին
Ընդհանուր տեղեկություններ
Կարգավիճակ Հայաստանի պետական հուշարձան ID 1.6/142
Համայնք Կենտրոն
Գտնվում է Մանկական այգի
Բարձրություն 4 մետր
Քանդակագործ(ներ) Արա Սարգսյան
Ճարտարապետ(ներ) Գրիգոր Աղաբաբյան
Հիմնադրում 1950
Նյութ բազալտ, բրոնզ
Ներկա վիճակ կանգուն


Հեղինակներ խմբագրել

Տվյալներ խմբագրել

Կիսանդրին կառուցված է բազալտից ու բրոնզից, բարձրությունը 4 մետր է։

Պատվանդանին պատկերված են Նելսոն Ստեփանյանի պարգևները՝ Խորհրդային Միության հերոսի երկու աստղը, Լենինի շքանշանը, ինչպես նաև փորագրված է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի՝ Նելսոն Ստեփանյանին ԽՍՀՄ հերոսի երկրորդ ոսկե մեդալով պարգևատրելու և նրա ծննդավայրում բրոնզե կիսանդրի տեղադրելու մասին 1945 թվականի մարտի 6-ի որոշումը։

Կիսանդրու հետնամասում փորագրված են քանդակի հեղինակ Արա Սարգսյանի անունը և քանդակը ստեղծելու տարեթիվը՝ 1950[1]։

Պատմություն խմբագրել

Կիսանդրին տեղադրվել է 1950 թվականի նոյեմբերի 8-ին Կիրովի անվան մանկական այգում[2]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նվիրվում է Արա Սարգսյանի ծննդյան 115-ամյակին (1902-1969) (2017)։ Արա Սարգսյան։ Երևան։ «ՎարդՀրատ» ՍՊԸ։ ISBN 978-9939-833-24-8:
  2. Արտուշ Խանջյան, Երևանի արձանները, «ՎՄՎ Փրինթ», Երևան, 2004, ISBN 99941-920-1-9

Արտաքին հղումներ խմբագրել