Օղակաձև զբոսայգի
Օղակաձև այգի, գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում։ Օղակաձև Գետառ գետի հունով պտտվում է քաղաքի փոքր կենտրոնի շուրջը և բաժանում փոքր և մեծ կենտրոնները։ Այգին սկսվում է «Այրարատ» կինոթատրոնի դիմացից, որտեղ գտնվում է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին, եզերվելով Խանջյան և Երվանդ Քոչարի փողոցներով, ձգվում է մինչև Մոսկովյան և Իսահակյան փողոցներ[1]։
Տեսակ | պուրակ |
---|---|
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Երևան |
Տեղագրություն | Կենտրոն վարչական շրջան |
Մակերես | 30 հա |
Երկարություն | 5 |
ԲԾՄ | մոտ 1020 մետր |
Այգու երկարությունը 5 կմ է։ Մինչև 1960-ական թվականները Շախմատի տնից մինչև այգու վերջն ընկած հատվածը եղել են սեփական տներ՝ իրենց պտղատու ծառերով։ Սակայն 1960-ականների վերջին դրանք քանդել են։
Այգում կանգնեցվել են արձաններ, կառուցվել են շատրվաններ և լողավազաններ։
Օղակաձև այգու հիմնական գործառույթն է քաղաքի օդը մաքրելը, առողջ միկրոկլիմա ստեղծելը, մարդկանց հանգստի վայր լինելը։
Այգու միջով անցնում է Գետառը, որը հոսում է այգու ողջ երկարությամբ։
2005 թվականին այգին անվանակոչվել է երիտասարդության զբոսայգի[2]։
ՊատկերասրահԽմբագրել
Առագաստ լճակն ու սրճարանը Օղակաձև զբոսայգում
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Այգիներ, պուրակներ, զբոսայգիներ
- ↑ «Օղակաձև այգի»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-12-ին։ Վերցված է 2014-04-04