Վլադիմիր Տոլստոյ (ռուս.՝ Владимир Ильич Толстой, սեպտեմբերի 28, 1962(1962-09-28), Troitskoye, Պոդոլսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս լրագրող և գրող-էսսեիստ։ Լև Տոլստոյի ծոռնորդին։

Վլադիմիր Տոլստոյ
Ծնվել էսեպտեմբերի 28, 1962(1962-09-28) (61 տարեկան)
ԾննդավայրTroitskoye, Պոդոլսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և լրագրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ
Անդամակցությունthird Civic Chamber of the Russian Federation? և Ռուսաստանի Դաշնության չորրորդ կազմի հանրային պալատ (2012-2015)
Պարգևներ
Բարեկամության շքանշան
և Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ
ԶավակներAnastasia Tolstaya?
ԱզգականներPyotr Olegovich Tolstoy?
 Vladimir Ilyich Tolstoy Վիքիպահեստում

2012 թվականից Ռուսաստանի Դաշնության նախագահի մշակույթի հարցերով խորհրդականն է։

Կենսագրություն խմբագրել

Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր, բանասեր Ի. Վ. Տոլստոյի որդին։ Ավարտել է Մ. Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ 1988 թվականից ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ է։

1992 թվականին «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում մեծ նյութ է հրապարակել Յասնայա Պոլյանայում ապօրինի շինարարության և անտառահատումների մասին։ Դրանից հետո այդ ժամանակվա մշակույթի նախարար Եվգենի Սիդորովը մտահաղցել է լրագրողին նշանակել է Լ. Ն. Տոլստոյի թանգարանի տնօրեն։ Սզկբի ինը ամիսների ընթացքում Տոլստոյը աշխատել է որպես Մշակույթի նախարարության առաջատար փորձագետ[1]։ 1994 թվականից եղել է «Յասնայա Պոլյանա» թանգարանի տնօրեն։

1997 թվականից Ռուսաստանի տարածաշրջանների թանգարանային աշխատողների կենտրոնական ասոցիացիայի խորհրդի նախագահն է, որի նպատակն էր Ռուսաստանի մարզերի թանգարանների միավորումը։ Այդ կազմակերպությունը 30 շրջաններից միավորում է ավելի քան 500 թանգարան։ NEMO-ում (Եվրոպական թանգարանային ասոցիացիաների համակարգ) ներկայացնում է Ռուսաստանը։ Թանգարանների միջազգային խորհրդի ռուսական կոմիտե համառուսական հասարակական կազմակերպության նախագահ։ 2009 թվականից Թանգարանների միջազգային խորհրդի նախագահն է։ Տուլայի մարզի հասարակական պալատի ներկայացուցիչ, Ռուսաստանի Դաշնության հանրային պալատի անդամ։

Կազմակերպել է է Լ. Ն. Տոլստոյի ժառանգների հանդիպումը Յասնայա Պոլյանայում, որի նպատակն էր միավորել Լ. Ն. Տոլստոյի ավելի քան 200 սերունդների, որոնք ապրում են Ռուսաստանում, Ամերիկայում, Եվրոպայի տարբեր երկրներում և ցանկանում էին իրենց ներդրումն ունենալ ռուսական մշակույթի և Յասնայա Պոլյանայի բարգավաճման մեջ։ Տոլստոյի ընտանիքի այլ անդամների հետ հանդիսանում է Լ. Ն. Տոլստոյի ժառանգության հիմնադրամի հիմնադիրը։ Յասնայա Պոլյանայում ամենամյա միջազգային գրական հանդիպումների ղեկավարն է։

 
Վլադիմիր Տոլստոյը որդու հետ Սոչիի «Կինոտավր» կինոփառատոնում, 2016 թվական

2011 թվականին ստորագրել է հասարակայնության ներկայացուցիչների դիմումը Ռուսաստանի Դաշնության դատական համակարգի հանդեպ վստահության տեղեկատվական դեմ

2012 թվականի փետրվարի 6-ից պաշտոնապես գրանցվել է որպես Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածուի վստահված անձ[2]։

2012 թվականի մայիսի 23-ին նշանակվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի խորհրդական[3]։

Ընտանիք խմբագրել

  • Առաջին ամուսնություն (1983-1995)՝ Մարիա Շիշկովսկայա (ծնվել է 1962 թվականին),
  • Երկրորդ ամուսնություն (1995)՝ Եկատերինա Ալեքսանդրովնա (ծնվել է 1972 թվականին, ի ծնե՝ Մինյաևա),
  • Երեխաներ առաջին ամուսնությունից՝ Անաստասիա (ծնվել է 1984 թվականին) և Եկատերինա (ծնվել է 1987 թվականին),
  • Երկրորդ ամուսնությունից՝ Անդրեյ (ծնվել է 1996 թվականին) և Իվան (ծնվել է 1998 թվականին)։

Մրցանակներ խմբագրել

  • Բարեկամության շքանշան (2012 թվականի սեպտեմբերի 10-ին)՝ երկարամյա բեղմնավոր գործունեության, հայրենական մշակույթի զարգացման և արվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար[4]։
  • Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ։
  • «Վլադիմիր Վիսոցկու» մրցանակի դափնեկիր (2012 թվական)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Краткая биография Толстого в «Кино-Театр.ru»; проверено 16.06.2012
  2. «Постановление ЦИК России от 6 февраля 2012 года № 96/767-6». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
  3. «Владимир Путин назначил новых советников», «Российская газета», 23.05.2012
  4. Указ Президента Российской Федерации от 10 сентября 2012 года № 1269 «О награждении государственными наградами Российской Федерации» Արխիվացված 2014-04-29 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Տոլստոյ» հոդվածին։