Մարիա Պույմանովա (հունիսի 8, 1893(1893-06-08)[1], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1] - մայիսի 19, 1958(1958-05-19)[1], Պրահա, Չեխոսլովակիա), չեխ գրող։ Չեխոսլովակիայի ժողովրդական արվեստագետ (1953)։ ՉԿԿ անդամ 1945 թվականից։

Մարիա Պույմանովա
Marie Pujmanová.jpg
Ծնվել էհունիսի 8, 1893(1893-06-08)[1]
ԾննդավայրՊրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1]
Վախճանվել էմայիսի 19, 1958(1958-05-19)[1] (64 տարեկանում)
Վախճանի վայրՊրահա, Չեխոսլովակիա
ԳերեզմանՎիշեհրադսկե գերեզմանատուն
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Լեզուչեխերեն
ՔաղաքացիությունԱվստրո-Հունգարիա
Չեխոսլովակիա
ԿրթությունՊրահայի Կարլի համալսարան
Պարգևներժողովրդական արտիստ
ԱմուսինFerdinand Pujman?
ԶավակներPetr Pujman?
ԱզգականներJan Bartoš?
Marie pujmanova signature.svg
Marie Pujmanová Վիքիպահեստում

ԳործունեությունԽմբագրել

Տպագրվել է 1909 թվականից։ Վաղ շրջանի պատմվածքներին բնորոշ է իմպրեսիոնիզմը։ 30-ական թվականների սկզբին անցել է մարքսիզմի դիրքերը։ ԽՍՀՄ այցելելու արգասիք է «Հայացք նոր երկրի վրա» (1932) գիրքը։ Գրել է եռերգություն, որի առաջին մասում՝ «Մարդիկ խաչմերուկում» (1937), նկարագրված է Չեխոսլովակիայի հասարակության կյանքը ինքնուրույն պետության կազմավորումից հետո։ Երկրում գերմանական ֆաշիզմի տիրապետության տարիներին Պույմանովան դիմել է պոեզիային («Երգարան», 1939, «Ռաֆայել և Սատելիտ», 1944)։ Պատերազմից հետո հրատարակել է «Ուրախություն և ցավ» (1945), «Սիրո խոստովանություն» (1949), «Միլիոնավոր աղավնիներ» (1950) և այլ ժողովածուներ։ Եռերգության երկրորդ («Խաղ կրակի հետ», 1948) և երրորդ («Կյանքն ընդդեմ մահվան», 1952) մասերում պատկերված է Չեխոսլովակիայի ժողովրդի պայքարը ֆաշիզմի դեմ։ Հետագայում տպագրվել են Պույմանովայի «Պանի Կյուրի» (1957) պոեմը, «Ալենի քույրը» (1958) վիպակը և Հնդկաստանի մասին ճամփորդական ակնարկները։ Պետական մրցանակներ (1937, 1948, 1951, 1953, 1955

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Czech National Authority Database
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 460