Վլադիմիր Մենշով
Վլադիմիր Վալենտինովիչ Մենշով (ռուս.՝ Владимир Валентинович Меньшов, սեպտեմբերի 17, 1939[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] - հուլիսի 5, 2021[3], Մոսկվա, Ռուսաստան[4]), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ռուս դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, հեռուստահաղորդավար, մանկավարժ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1989), ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1981), ՌԽՖՍՀ Ն. Կրուպսկայայի անվան պետական մրցանակի դափնեկիր (1978), Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի դափնեկիր «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում՝ «Մոսկվան արցունքներին չի հավատում» (1981) ֆիլմի համար։
![]() ռուս.՝ Владимир Валентинович Меньшов | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1939[1] |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Մահացել է | հուլիսի 5, 2021[3] (81 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան[4] |
Կրթություն | ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա (1965) և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1970) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան, կինոպրոդյուսեր, դասախոս, դերասան, հեռուստահաղորդավար և կինոսցենարիստ |
Ամուսին | Վերա Ալենտովա |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0579828 |
владимирменьшов.рф |
2010-2021 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության պատիժների իրականացման դաշնային ծառայությանը կից հասարակական խորհրդի նախագահ։
Կենսագրություն Խմբագրել
Ծագում Խմբագրել
Վլադիմիր Մենշովը ծնվել է 1939 թվականի սեպտեմբերի 17-ին Բաքվում (Ադրբեջանական ԽՍՀ)։ Ծնողները եղել են Աստրախանի մարզի բնակիչներ, որի կենտրոնում էլ մեծացել է Վլադիմիրը[5]։
1947 թվականին ՆԳԺԿ-ն Վլադիմիր Մենշովի հորը տեղափոխել է Արխանգելսկ։ Վլադիմիրն ընտանիքի հետ ապրել է Ազատության փողոցում գտնվող փայտե տանը։ Արխանգելսկում նա սովորել է երեք դասարան թիվ 6 դպրոցում։ 1950 թվականին ամբողջ ընտանիքը տեղափոխվել է ծնողների հայրենիք՝ Աստրախան։ 1957 թվականին Աստրախանի դպրոցը արծաթե մեդալով ավարտելուց հետո Մենշովը փորձել է ընդունվել Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտ, բայց մրցույթը չի անցել։ Դրանից հետո նա աշխատել է Աստրախանի Կարլ Մարքսի անվան գործարանում որպես խառատ, Վորկուտայում՝ որպես հանքափոր, Բաքվում՝ որպես նավաստի։ 1958 թվականին ընդունվել է Աստրախանի դրամատիկական թատրոնի օժանդակ կազմ[6][7][8]։
1961 թվականին դարձել է Մոսկվայի Վ. Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան գեղարվեստական թատրոնի դպրոց-ստուդիայի դերասանական ֆակուլտետի ուսանող, որն ավարտել է 1965 թվականին, 1970 թվականին ավարտել է ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի ամբիոնին կից ասպիրանտուրան (Միխայիլ Ռոմի արվեստանոց)։
Ստեղծագործական կարիերա Խմբագրել
1981 թվականին Վլադիմիր Մենշովի «Մոսկվան արցունքներին չի հավատում» (1979) ֆիլմն արժանացել է Կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի «Օսկար» մրցանակի որպես լավագույն օտարալեզու ֆիլմ։ մրցանակի մասին պատահաբար իմացել է գործընկերներից[9]։
1982 թվականից ռեժիսուրա է դասավանդել Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներում[10][11], 1989-2018 թվականներին[12] ղեկավարել է ռեժիսորական արվեստանոցներ Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներում։
2002 թվականին հիմնադրել է «Ռուսաստանի ազգային կինոակադեմիան» և «Ժանր» կինոստուդիան։ Եղել է կինոստուդիայի գլխավոր տնօրենը մինչև կյանքի վերջին օրերը[13]։
2004 թվականին եղել է «Առաջին ալիքի» «Վերջին հերոսը-5» հեռուստատեսային ռեալիթի շոուի հաղորդավարը[14]։
2007 թվականի ապրիլի 19-ին «ՄՏՎ Ռուսաստան» հեռուստաընկերության կողմից կազմակերպված կինոմրցանակաբաշխության ժամանակ հրաժարվել է մրցանակը հանձնել «Сволочи» ֆիլմին՝ ասելով[15][16][17].
Ես հույս ունեի, որ կանցնի, բայց չանցավ։ Լավագույն ֆիլմի համար մրցանակ շնորհել այս ֆիլմին, որը բավական ստոր է և խայտառակում է իմ երկիրը, ես կխնդրեի Պամելա Անդերսոնին։ Ես, ցավոք, դա չեմ անի։ Ցտեսություն։
2009 թվականին հավաքել է դերասանական-ռեժիսորական արվեստանոց ՎԳԻԿ-ում (երրորդ դերասանական-ռեժիսորական արվեստանոցը ՎԳԻԿ-ում՝ Սերգեյ Գերասիմովի և Սերգեյ Սոլովյովի կողմից նախկինում հավաքված երկու դերասանական-ռեժիսորական արվեստանոցներից հետո)։ Դասավանդել է «Օստանկինո» հեռուստատեսության բարձրագույն դպրոցում[18]։
2011 թվականին որպես Ռուսաստանի՝ «Օսկարի» կոմիտեի նախագահ հրաժարվել Է ստորագրել Նիկիտա Միխալկովի «Արևից հոգնածները 2. Ցիտադել» ֆիլմը «Օսկար» մրցանակի առաջադրելու որոշումը[19]։
2018 թվականին Վերա Ալենտովայի հետ նկարահանվել է «Ռոսսելխոզբանկի» գովազդում։
Հասարակական գործունեություն Խմբագրել
Եղել է ՎԳԻԿ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Մոսֆիլմ»-ի վարչության անդամ, ՌԴ կինեմատոգրաֆիստների միության անդամ։ 2010 թվականի դեկտեմբերին ընտրվել է Ռուսաստանի պատիժների իրականացման դաշնային ծառայությանը կից հասարակական խորհրդի նախագահ[20][21]։
Անձնական կյանք Խմբագրել
- Հայրը՝ Վալենտին Միխայլովիչ Մենշով (1912-1974), նավաստի, հետագայում աշխատել է ՆԳԺԿ-ում[22] (Կարմիր աստղի շքանշանի ասպետ),
- Մայրը՝ Անտոնինա Ալեքսանդրովնա Մենշովա (օրիորդական ազգանունը՝ Դուբովսկայա, 1905-1964),
- Քույրը՝ Իրինա Վալենտինովնա Մենշովա (ծնվ.՝ 1941)[22],
- Կինը՝ Վերա Ալենտովա (նախքան դստեր՝ Յուլիայի ծնունդը կրել է հոր Բիկով ազգանունը, այնուհետև այն փոխել է մոր ազգանունով, ծնվ.՝ 1942), դերասանուհի, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (1992),
- Դուստրը՝ Յուլիա Մենշովա (ծնվ.՝ 1969), դերասանուհի, հեռուստահաղորդավար,
- Թոռ՝ Անդրեյ Գորդին (ծնվ.՝ 1997),
- Թոռնուհի՝ Տաիսիա Գորդինա (ծնվ.՝ 2003)։
Հիվանդություն և մահ Խմբագրել
Վլադիմիր Վալենտինովիչ Մենշովը մահացել է 2021 թվականի հուլիսի 5-ի առավոտյան Մոսկվայում, կորոնավիրուսի հետևանքներից[23][24][25], որը նրա մոտ ախտորոշվել էր 2021 թվականի հունիսի 26-ին[26][27] (նա չէր պատվաստվել հակացուցումների պատճառով[28])։ Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 8-ին Մոսկվայում՝ Կինոյի կենտրոնական տանը, թաղվել է Նովոդևիչյան գերեզմանատանը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վասիլի Լանովոյի գերեզմանի կողքին[29][30][31]։ 2022 թվականի սեպտեմբերի 30-ին Վլադիմիր Մենշովի գերեզմանի վրա բացվել է հուշարձան[32]։
Քաղաքական հայացքներ Խմբագրել
1995 թվականին կայացած Պետդումայի ընտրություններում Վլադիմիր Մենշովն ընդգրկվել է Ռուսաստանի արհմիություններ - Արդյունաբերականներ - Աշխատանքի միություն դաշնային ցուցակում։ 1999 թվականին եղել է «Ամբողջ Ռուսաստանը» (ռուս.՝ «Вся Россия») կուսակցության նախագահության անդամ։
Անատոլի Դոլգոլապտևի հետ առաջադրվել է Մոսկվայի շրջանի փոխնահանգապետի պաշտոնում։
2001 թվականի ապրիլին ստորագրել է նամակ ի պաշտպանություն Չեչնիայում Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականության[33][34]։
2003 թվականին անդամակցել է «Միասնական Ռուսաստան» կուսակցությանը[35]։ 2010 թվականին «Esquire» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատահաբար է միացել կուսակցությանը, զղջում է դրա համար և հեգնանքով է վերաբերվում կուսակցության գործունեությանը, բայց սկանդալից խուսափելու համար դուրս չի գալիս նրա շարքերից[36]։ Այնուամենայնիվ, 2016 թվականի Պետական դումայի ընտրություններում Մենշովը դարձել է «Միասնական Ռուսաստան» կուսակցության վստահված անձը[37]։
2007 թվականին, պատասխանելով Վլադիմիր Պուտինի նախագահության հնարավոր երրորդ ժամկետի մասին հարցին, Մենշովը հայտարարել է, որ իրադարձությունների զարգացման այս տարբերակին վերաբերում է «խիստ բացասական» և քննադատել է գործընկերներին, որոնք խոսում են պետության գործող ղեկավարի համար այլընտրանք հանդիսացող անձանց բացակայության մասին[38]։ 2018 թվականի նախագահական ընտրություններում ռեժիսորը ներառվել Է Պուտինի վստահված անձանց թվում[39][40]։ Սակայն 2016 թվականին ռեժիսորը պնդել է, որ միշտ քվեարկել է կոմունիստների օգտին[41], դրական է գնահատել պատմության խորհրդային շրջանը[42]։
2011 թվականին իր քաղաքական հայացքների մասին հարցազրույց է տվել, որտեղ հայտարարել է. «Տարիների ընթացքում ինձ համար միանգամայն պարզ դարձավ. մտնելով հակասովետիզմի ուղին՝ դու անպայման կգաս բացահայտ ռուսատյացության»[43]։
Աջակցել Է Ղրիմի միացմանը ՌԴ-ին[44] և կարծիք հայտնել Դոնբասի հետ վերամիավորվելու անհրաժեշտության մասին[45], Դոնբասի օգնության համար փոխանցել է 1 միլիոն ռուբլի[46][47]։ 2017 թվականին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը 5 տարի ժամկետով արգելել է Մենշովի մուտքը երկիր[48]։
Եղել Է Պետդումայի պատգամավորի թեկնածու 2021 թվականի ընտրություններում «Արդար Ռուսաստան - Հայրենասերներ - Հանուն ճշմարտության» կուսակցությունից դաշնային կուսակցական ցուցակով[49]։
Արվեստ Խմբագրել
Դերասանական աշխատանքներ Խմբագրել
Թատրոն Խմբագրել
Խաղացել է «Սեր։ Նամակներ»[50] (Էնդի, Պուշկինի անվան թատրոն) ներկայացման մեջ կնոջ՝ Վերա Ալենտովայի հետ և «Բակ» ներկայացման մեջ, որը բեմադրել էր Վ. Պանկովտը է է. Իսաևայի պիեսի հիման վրա (Սաշկա-Ավստրալացի, Գոգոլ-Կենտրոն» SounDrama ստուդիայի հետ միասին, 2014)։
Կինո և հեռուստատեսություն Խմբագրել
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1970 | ֆ | Երջանիկ Կուկուշկինը | Счастливый Кукушкин | Կուկուշկին, երիտասարդ բանվոր |
1972 | ֆ | Մարդն իր տեղում | Человек на своём месте | Սեմյոն Իվանովիչ Բոբրով, «Большие бобры» կոլտնտեսության նախագահ |
1973 | ֆ | Աղի շունը | Солёный пёс | մեխանիկ Մարտյանով |
1974 | ֆ | Վերջին հանդիպումը | Последняя встреча | Կլիմ Ավիլով |
1975 | ֆ | Ար-քի-մեդ-ներ | Ар-хи-ме-ды! | վարպետ Ռյաբով |
1975 | ֆ | Իմ թանկագիններ | Мои дорогие | Իվան, Շուրայի ամուսինը |
1976 | ֆ | Խաղարկում | Розыгрыш | Վլադիմիր Վալենտինովիչ, ֆիզկուլտուրայի ուսուցիչ |
1976 | ֆ | Ասք այն մասին, թե ինչպես Պետրոսն արաբին ամուսնացրեց | Сказ про то, как царь Пётр арапа женил | Մենշիկով |
1977 | ֆ | Սեփական կարծիք | Собственное мнение | Միխայիլ Պետրովիչ Պետրով, հոգեբան |
1977 | ֆ | Կյանքի գինը | Цена жизни (նովել «Ֆեդյա») | |
1979 | ֆ | Մոսկվան արցունքներին չի հավատում | Москва слезам не верит | Գոշայի ընկերը պիկնիկի տեղը (լուսագրերում նշված չէ) |
1981 | ֆ | Կորստաբեր գործ | Гиблое дело | Վովա Լոբանով |
1981 | ֆ | Մեկ երկնքի ներքո | Под одним небом | Նիկոլայ Պավլով |
1982 | ֆ | Ժամանակ մտորումների համար | Время для размышлений | Իգոր Իգնատևիչ |
1982 | ֆ | Եթե թշնամին չի հանձնվում... | Если враг не сдаётся… | Իվան Ստեպանովիչ Կոնև |
1982 | ֆ | Մայրուղի | Магистраль | Սերգեյ Վասիլևիչ Պոտապով |
1983 | ֆ | Աստղեր որոնելիս | В поисках звёзд | |
1984 | ֆ | Սեր և աղավնիներ | Любовь и голуби | կադրիլի վարող (լուսագրերում նշված չէ) |
1984 | ֆ | Приезд (короткометражный фильм) | Приезд | |
1985 | ֆ | Ահա իմ գյուղը | Вот моя деревня... | Վասիլի Վասիլևիչ, կուսակցության շրջկոմի քարտուղար |
1985 | ֆ | Ձյունանուշ կանչե՞լ եք | Снегурочку вызывали? | Ալեքսանդր Պետրովիչ Սերյոգին, վարորդ, որը դարձել է Ձմեռ պապ |
1986 | ֆ | Ներիր | Прости | Սերգեյ |
1986 | ֆ | Հորթի տարի | Год телёнка | Ֆեոդոսի Նիկիտին, Լյուդմիլայի ամուսինը |
1986 | ֆ | Թանկագին Էդիսոն | Дорогой Эдисон! | Սերգեյ Տրոֆիմովիչ Սմիրնով, ինստիտուտի տնօրեն |
1986 | ֆ | Ցրիչը | Курьер | Օլեգ Նիկոլաևիչ, հյուր Կատյայի ծննդյան օրը |
1986 | ֆ | Գրավում | Перехват | Սթիվ Բրյուստներ, ԿՀՎ գործակալ |
1986 | ֆ | Ճանապարհ դեպի քեզ | Путь к себе | Վլադիմիր Վալենտինովիչ, կինոռեժիսոր |
1987 | ֆ | Որտե՞ղ է նոֆելետը | Где находится нофелет? | Պավել Գոլիկոս |
1988 | ֆ | Տիկնիկը | Куколка | Վադիմ Նիկոլաևիչ, մարմնամարզության մարզիչ |
1988 | ֆ | Քաղաք Զրո | Город Зеро | Նիկոլայ Իվանովիչ Սմորոդինով, դատախազ |
1989 | ֆ | Հայր մեր | Отче наш | սպիով մարդ |
1990 | ֆ | Փաստաբանը | Адвокат | Միխայիլ Պետրովիչ Ռոգալյով, կապիտան |
1990 | ֆ | Իվին Ա. | Ивин А. | Օվսյաննիկով, փոխգնդապետ |
1990 | ֆ | Ինքնասպանը | Самоубийца | Վիկտոր Վիկտորովիչ, գրող |
1991 | ֆ | Աբդուլլաջան, կամ նվիրվում է Սթիվեն Սփիլբերգին | Абдулладжан, или Посвящается Стивену Спилбергу | Իվան Իվանովիչ Նախլոբուչկա, գեներալ |
1991 | ֆ | Դեպրեսիա | Депрессия | նարկոմաֆիայի «կնքահայր» |
1991 | ֆ | Օդանցք | Отдушина | Միխայլով, վարպետ |
1992 | ֆ | Երկնքի այն հատվածում | В той области небес… | Լիխոման |
1992 | ֆ | Գեներալը | Генерал | Գեորգի Ժուկով |
1992 | ֆ | Նոր Օդեոն | Новый Одеон | աշխատակից Միխայլով |
1992 | ֆ | Ապրելու համար | Чтобы выжить | Օլեգ |
1993 | ֆ | Ռուսական ռեգթայմ | Русский регтайм | Միշայի հայրը |
1993 | ֆ | Տրոցկի | Троцкий | Կարգին, հեղափոխական նավաստի |
1995 | ֆ | Շիրլի-միրլի | Ширли-мырли | / Ռուսաստանի նախագահ |
1997 | ֆ | Ցարևիչ Ալեքսեյ | Царевич Алексей | Մենշիկով |
1998 | ֆ | Շարադրություն Հաղթանակի օրվա առթիվ | Сочинение ко Дню Победы | գեներալ |
1999 | ֆ | Ութ ու կես դոլար | Восемь с половиной долларов | Սերգեյ «Սպարտակ» |
1999 | ս | Д. Д. Д. Досье детектива Дубровского | Սաբլին, գլխավոր դատախազ | |
1999 | ֆ | Չինական սպասք | Китайский сервиз | Ֆրոլ Ավերյանովիչ Սատանովսկի, վաճառական |
2001 | ֆ | Մամուկա | Мамука | |
2000 | ֆ | Աստվածների նախանձը | Зависть богов | էպիզոդ |
2001 | ս | Հինգերորդ անկյուն | Пятый угол | նահանգապետ |
2001 | ս | Կանգառ ըստ պահանջի 2 | Остановка по требованию 2 | նահանգապետ |
2002 | ս | Սառցե դարաշրջան | Ледниковый период | Վյաչեսլավ Սերգեևիչ, ներքին գործերի նախարար |
2002 | ֆ | Սպարտակ և Կալաշնիկով | Спартак и Калашников | Եգորով, գնդապետ |
2003 | ֆ | Բարև՛, մայրաքաղաք | Здравствуй, столица! | Իվան Դավիդովիչ |
2003-2016 | ս | Մոսկվա։ Կենտրոնական շրջան | Москва. Центральный округ / Պյոտր Կուզմիչ Բրագին | |
2003 | ս | Տեղամաս | Участок | Լև Իլյիչ Շարով |
2004 | ֆ | 32 դեկտեմբերի | 32 декабря | Յուրի Իվանովիչ, Մարգարիտայի նախկին ամուսինը |
2004 | ս | Դաժանների ժամանակը | Время жестоких | Յուրի Սերգեևիչ Նովոժիլով |
2004-2007 | ս | Բալզակյան տարիք, կամ Բոլոր տղամարդիկ... | Бальзаковский возраст, или Все мужики сво… | Վալենտին Բոլշով, Վերայի հայրը |
2004-2007 | ս | Դիվերսանտ | Диверсант | Կալյազին |
2004 | ֆ | Գիերային պահակախումբ | Ночной Дозор | Գեսեր |
2004 | ֆ | Հարևան | Сосед | ՆԳՎ պետ |
2004 | ս | Միայն դու... | Только ты… | Իվան Վիկտորովիչ Լեպեխին |
2005 | ս | Բրեժնև | Брежнев | Դմիտրի Ֆեոդորովիչ Ուստինով |
2005 | ֆ | Քարերը հավաքելու ժամանակն է | Время собирать камни | գեներալ |
2005 | ֆ | Ցերեկային պահակախումբ | Дневной Дозор | Գեսեր |
2005 | ֆ | Գիշերային պահակախումբ (խաղ) | Ночной Дозор | Գեսեր |
2006 | ս | Կախարդված տեղամաս | Заколдованный участок | Լև Իլյիչ Շարով |
2006 | ֆ | Գլխաշորեր | Платки | իկոլայ Իվանովիչ Պոպով, մայոր |
2006 | ս | У. Е. | Պալմետով | |
2007 | ֆ | Առաջինը տանը | Первый дома | Գեորգի Իվանովիչ (Գոշա) |
2007 | ֆ | 07-րդը փոխում է ուղղությունը | 07-й меняет курс | Ռուսաստանի նախագահ |
2007 | ս | Գորոմովներ։ Հույսի տուն | Громовы. Дом надежды | Անդրեիչ |
2007 | ֆ | Ապոկալիպսիսի կոդը | Код апокалипсиса | Իգոր Դմիտրիևիչ Խարիտոնով |
2007 | ս | Լիկվիդացիա | Ликвидация | Գեորգի Ժուկով |
2007 | ս | Դատական սյունակ | Судебная колонка | Յարոսլավ Իվանով, Դարյայի հայրը |
2007 | ս | Դիվերսանտ 2։ Պատերազմի ավարտը | Диверсант 2: Конец войны | գեներալ-լեյտենանտ Կալյազին |
2007 | ս | Ես ես չեմ | Я не я | Միխայիլ Բորիսովիչ |
2008 | ս | Քայլ առ քայլ | Шаг за шагом | Վիկտորի հայրը |
2009 | ֆ | Խիստ ռեժիմի արձակուրդ | Каникулы строгого режима | Նիկոլայ Ֆիլիպովիչ Վիշկին, գաղութի ղեկավար |
2009 | ֆ | Օ՜, հաջողակ | О, счастливчик! | Օլեգ Գենրիխովիչ |
2009 | ֆ | Հոսում է Վոլգա գետը | Течёт река Волга | Ռոման պապ |
2010 | ֆ | Выкрутасы | Յուրի Պետրովիչ Տրյոխգոլովիչ, Պետդումայի պատգամավոր | |
2010 | ֆ | Любовь-морковь 3 | Վլադիմիր Անդրեևիչ Գոլուբև, Անդրեյի հայրը, գնդապետ | |
2010-2011 | ս | Մարուսյա | Маруся | Տիմոֆեյ Բերեգովոյ |
2011 | ֆ | Բնօրինակ անունը հայտնի չէ | Generation «П» / Ֆարսուկ Ֆարսեյկին | |
2011 | ս | Վիսոցկի։ Շնորհակալություն, որ ողջ եմ | Высоцкий. Спасибо, что живой | թատրոնի ռեժիսոր |
2011 | ֆ | Տոնածառեր 2 (նովել «Օդակայան») | Ёлки 2 (новелла «Аэродром») | Վալերի Միխայլովիչ Գավրիլով |
2011 | ֆ | Էլ ինչի մասին են խոսում տղամարդիկ | О чём ещё говорят мужчины | Լև Տոլստոյ |
2012 | ֆ | Երկխոսություններ | Диалоги | |
2012 | ֆ | Լեգենդ № 17 | Легенда № 17 | Էդուարդ Բորիսովիչ Բալաշով, հավաքականը համակարգող կուսակցական աշխատող |
2012 | ս | Անձնական հանգամանքներ | Личные обстоятельства | Միխայիլ Պետրովիչ Սունդուկով, մեծահարուստ |
2013 | ֆ | Կկվիկ | Кукушечка | Վիկենտի, կապիտան |
2013 | ֆ | Մյոբիուս | Мёбиус | Վլադիմիր Չերկաշին, 3-րդ վարչության պետ, ապա ԱԴԾ տնօրեն |
2013 | ֆ | Երրորդ համաշխարհային | Третья мировая | Յուրի Իվանովիչ |
2014 | ս | Կրակոց | Выстрел | Ֆատեև |
2014 | ֆ | Փողեր | Деньги | Պյոտր Վասիլևիչ |
2014 | ս | Եկատերինա | Екатерина | Ալեքսեյ Պետրովիչ Բեստուժև |
2014 | ֆ | Կրունկի տակ | Под каблуком | Լեոնիդ |
2014 | ֆ | Уходящая натура | Նիկոլայ Տիմոֆեևիչ Տրոֆիմով, կինոստուդիայի տնօրեն | |
2015 | ֆ | Մազաև պապն ու Զայցևները | Дед Мазаев и Зайцевы | Իվան Մազաև |
2015 | ֆ | Էքսպիրիենս | Экспириенс | Ալեքսեյ Նիկոլաևիչ Նեչաև, հովանավոր |
2015 | ֆ | Կանաչ կառք | Зелёная карета | Օլեգ Վալենտինովիչ Դոբրոլյուբով, պրոֆեսոր, դասընթացի վարպետ |
2015 | ֆ | Ծիր Կաթին | Млечный путь | տեղի բնակիչ |
2016 | ֆ | Իվանովներ | Ивановы | Իվան Իվանովիչ Իվանով, Օլգայի և Պետյայի հայրը |
2016 | ս | Մայրիկներ | Мамочки | կամեո |
2016 | ֆ | Քեզնից հետո | После тебя | Գերման Տեմնիկով, Ալեքսեյի հայրը |
2016 | ֆ | Կենդանապոլիս | Зверополис | Լեոդոր Զլատոգրիվ, Կենդանապոլիսի քաղաքապետ[51] |
2017 | ս | Դերասանուհին | Актриса | Պյոտր Իվանովիչ |
2017 | ֆ | Ոչ-ոքի | Ничей | |
2017 | ֆ | Ամանորյա իրարանցում | Новогодний переполох | Գեորգի Իվանովիչ, պաշտոնաթող գեներալ |
2018 | ս | Մշակույթի տարի | Год культуры | Աստված |
2018 | ֆ | Վերջին տոնածառերը | Ёлки последние | Վալերի Միխայլովիչ Գավրիլով |
2019 | ֆ | Լռության ճիչը | Крик тишины | Անտոն Իվանովիչ |
2019-2020 | ս | 100янов шоу | ||
2021 | ֆ | Մարդասպանը | Убийца | Նիկոլայ |
2021 | ֆ | Սովորական հարսանիք | Обычная свадьба | Իվանի պապը |
2021 | ս | «Везёт» | «Ծերուկ», «Պոբեդայի» տերը |
Ռեժիսոր, սցենարի հեղինակ, պրոդյուսեր Խմբագրել
Տարի | Ֆիլմ | Կարգավիճակ | ||
---|---|---|---|---|
Ռեժիսոր | Սցենարիստ | Պրոդյուսեր | ||
1968 | Արվեստի ընկալման դիալեկտիկայի հարցի շուրջ, կամ Կորուսյալ երազներ (ռուս.՝ К вопросу о диалектике восприятия искусства, или Утраченные грёзы) | |||
1970 | Երջանիկ Կուկուշկինը | |||
1973 | Ես ծառայում եմ սահմանին | |||
1976 | Խաղարկում | |||
1979 | Մոսկվան արցունքներին չի հավատում | |||
1981 | Գիշերը կարճ է | |||
1982 | Գիշերային հյուրեր («Фитиль» կինոհանդես, թողարկում № 236) | |||
1982 | Կյանքի ուղեգիր («Фитиль» կինոհանդես, թողարկում № 244) | |||
1984 | Սեր և աղավնիներ | |||
1995 | Ширли-мырли | |||
1996 | Երմակ | |||
1997 | Любовь к отеческим гробам… («100 ֆիլմ Մոսկվայի մասին» շարքից | |||
1999 | Кадриль | |||
1999 | Չինական սպասք | |||
1999 | Սերը չար է | |||
2000 | Աստվածների նախանձը | |||
2004 | Հարևան | |||
2005 | Քարերը հավաքելու ժամանակն է | |||
2006 | Գլխաշորեր | |||
2008 | Մեծ վալս (անավարտ) | |||
2009 | Партия в бридж | |||
2010 | Չինական տատիկը | |||
2014 | Белый ягель | |||
2014 | Ճանապարհ առանց վերջի | |||
2016 | Սառած հրեշտակ | |||
2019 | ВГИК100. Признание в любви |
Գեղարվեստական ղեկավար Խմբագրել
Տարի | Ֆիլմ |
---|---|
2014 | Եկատերինա |
Գովազդ Խմբագրել
- Ռոսսելխոզբանկ[52]
Հիշատակ Խմբագրել
- 2021 թվականի հուլիսին «Победили вместе» վավերագրական կինոյի միջազգային փառատոնը, որը 2015 թվականից ղեկավարում էր Մենշովը, կոչվել է նրա անունով[53][54]։
- 2021 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Վլադիմիր Մենշովի ծննդյան օրը, Աստրախանի դրամատիկական թատրոնի պատին բացվել է նրան նվիրված հուշատախտակ[55]։
- 2022 թվականի սեպտեմբերի 30-ին Նովոդևիչյան գերեզմանատանը Վլադիմիր Մենշովի գերեզմանի վրա տեղադրվել է հուշարձան։ Քանդակը կենտրոնում բացվածքով ուղղանկյուն քար է, որի միջով թռչում են սպիտակ աղավնիները, ինչպես նաև թռչունները կան հուշարձանի կողքերին և նրա գագաթին[56]։
- «Владимир Меньшов. „Встречи на Моховой“» («Հինգերորդ ալիք», 2009)[57]
- «Վլադիմիր Մենշով։ «Օսկարից» առաջ և հետո» (ռուս.՝ «Владимир Меньшов. „До и после "Оскара"“», «Առաջին ալիք», 2009)[58]
- «Վլադիմիր Մենշով։ Մենախոսություն չորս մասով» (ռուս.՝ «Владимир Меньшов. „Монолог в 4-х частях“», «Կուլտուրա», 2010)[59][60][61][62]
- «Վլադիմիր Մենշով։ «Մեկն ընդդեմ բոլորի»» (ռուս.՝ «Владимир Меньшов. „Один против всех“», «ТВ Центр», 2014)[63]
- «Վլադիմիր Մենշով։ «Նրա հետ փողոցով չի կարելի քայլել» (ռուս.՝ «Владимир Меньшов. „С ним же по улице нельзя пройти…“», «Առաջին ալիք», 2014)[64][65]
- «Վլադիմիր Մենշով։ » (ռուս.՝ «Владимир Меньшов. „Раскрывая тайны звёзд“», «Москва 24», 2019)[66]
- «Վլադիմիր Մենշով։ «ԽՍՀՄ-ում ծնվածները...» (ռուս.՝ «Владимир Меньшов. „Рождённые в СССР“», «Միր», 2019)[67]
- «Վլադիմիր Մենշով։ «Ո՞վ է ասել՝ Ես թերություններ չունեմ» (ռուս.՝ "Владимир Меньшов. «Кто сказал: „У меня нет недостатков?“», «Առաջին ալիք», 2019)[68][69]
- «Վլադիմիր Մենշով։ «Խորհրդային էկրանի աստղերը» (ռուս.՝ «Владимир Меньшов. „Звёзды советского экрана“», «Մոսկվա 24», 2019)[70]
- «Օսկար մրցանակ և Վլադիմիր Մենշով։ «Գլխավոր օրը» (ռուս.՝ «Премия Оскар и Владимир Меньшов. „Главный день день“» («Звезда», 2021)[71]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #128677015 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 Умер кинорежиссер Владимир Меньшов — Interfax, 2021.
- ↑ 4,0 4,1 4,2 ԿինոՊոիսկ (ռուս.) — 2003.
- ↑ Моя родословная (телепрограмма), вып. 3 («Владимир Меньшов»)
- ↑ «Родные края помогли мне исполнить главную мечту»: каким был Archived 2021-07-05 at the Wayback Machine., 5 июля 2021
- ↑ Владимир Меньшов: «Будущее кино со мною не связано» Archived 2021-07-09 at the Wayback Machine., 01.03.2016
- ↑ Прощание с легендой: каким запомнят актёра и кинорежиссёра Владимира Меньшова Archived 2021-07-09 at the Wayback Machine., 5 июля 2021
- ↑ «Семейный альбом / Владимир Меньшов / Видео / Russia.tv»։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-27-ին։ Վերցված է 2017-02-26
- ↑ Режиссёрское отделение Archived 2020-06-11 at the Wayback Machine./ Высшие курсы сценаристов и режиссёров
- ↑ Режиссёрское отделение Archived 2020-06-11 at the Wayback Machine./ Высшие курсы сценаристов и режиссёров
- ↑ «Высшие курсы сценаристов и режиссёров»։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-29-ին։ Վերցված է 2022-07-15
- ↑ «Бизнесмен Меньшов Владимир Валентинович»։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-13-ին։ Վերցված է 2021-07-13
- ↑ ««Последний герой» — это игра на раздевание?»։ Комсомольская правда։ 2004-10-14։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-22-ին։ Վերցված է 2017-06-04
- ↑ «Владимир Меньшов отказался вручать награду фильму Сволочи :: Видео на RuTube»։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-16-ին։ Վերցված է 2008-12-09
- ↑ Скандал на вручении премии «Кинонаграды MTV 2007»: Владимир Меньшов отказался вручить приз фильму «Сволочи» Archived 2013-06-18 at the Wayback Machine. // NEWSru.com, 20.04.2007
- ↑ Отомстить Германии. Каким получился фильм «1941. Крылья над Берлином»
- ↑ «Высшая школа телевидения «Останкино». Преподаватели»։ Արխիվացված է օրիգինալից 2021-04-18-ին։ Վերցված է 2021-03-24
- ↑ «Почему Владимир Меньшов отказался выдвигать «Цитадель» Михалкова на «Оскар»»։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-24-ին։ Վերցված է 2011-09-27
- ↑ «НОВЫМ ПРЕДСЕДАТЕЛЕМ ОБЩЕСТВЕННОГО СОВЕТА ФСИН РОССИИ СТАЛ ВЛАДИМИР МЕНЬШОВ / fsin.su, 10 декабря 2010»։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-23-ին։ Վերցված է 2019-10-08
- ↑ «Состав Общественного совета при ФСИН России / fsin.su»։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-08-ին։ Վերցված է 2019-10-08
- ↑ 22,0 22,1 «Меньшов Владимир — Биография — Актёры советского и российского кино»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-09-ին։ Վերցված է 2011-07-07
- ↑ Умер кинорежиссёр Владимир Меньшов Archived 2021-07-05 at the Wayback Machine. // Интерфакс / www.interfax.ru
- ↑ Умер Владимир Меньшов Archived 2021-07-05 at the Wayback Machine. // РИА Новости / ria.ru
- ↑ Скончался режиссёр Владимир Меньшов Archived 2021-07-05 at the Wayback Machine. // Российская газета / rg.ru
- ↑ «Врач-пульмонолог объяснил, почему COVID-19 оказался смертельным для Владимира Меньшова»։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-06-ին։ Վերցված է 2021-07-05
- ↑ «Стали известны подробности диагноза умершего Владимира Меньшова»։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-05-ին։ Վերցված է 2021-07-05
- ↑ «Юлия Меньшова почтила память отца, развеяв слухи о его вакцинации»։ Вести.ру։ 17 сентября 2021։ Արխիվացված է օրիգինալից 2021-10-01-ին։ Վերցված է 2021-10-01
- ↑ «Владимира Меньшова похоронили на Новодевичьем кладбище — РТ на русском»։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-09-ին։ Վերցված է 2021-07-08
- ↑ «Владимира Меньшова похоронили на Новодевичьем кладбище: Вера Алентова скрывала лицо — МК»։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-08-ին։ Վերցված է 2021-07-08
- ↑ Владимира Меньшова похоронили на Новодевичьем кладбище Archived 2021-07-10 at the Wayback Machine. // StarHit / www.starhit.ru
- ↑ «Любовь и голуби»! Семья Владимира Меньшова открыла трогательный памятник на его могиле
- ↑ Анатолий Стреляный (2000-04-09)։ «Русская обида (Письмо двадцати одного)»։ Радио Свобода։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-23-ին։ Վերցված է 2018-07-23
- ↑ «Ответ на письмо европейцев российских деятелей культуры»։ Индекс։ 2000։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-23-ին։ Վերցված է 2018-07-23
- ↑ Алсу вступила в ряды артистов-«единороссов» Archived 2012-01-04 at the Wayback Machine. Публикация на сайте NEWSru.com от 20 июня 2007 года
- ↑ А. Лошак։ «Все едино»։ «Esquire» № 54։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-22-ին։ Վերցված է 2010-4-3
- ↑ «Известные экономисты и деятели искусства стали доверенными лицами ЕР»։ РИА Новости։ 2016-09-02։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-30-ին։ Վերցված է 2017-06-04
- ↑ Марков Вячеслав (2007-10-27)։ «С кем вы, мастера культуры»։ Труд։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-02-ին։ Վերցված է 2018-03-06
- ↑ «Режиссер Меньшов призвал петербургскую молодёжь поверить в Путина»։ НТВ։ 2018-03-01։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-05-ին։ Վերցված է 2018-03-05
- ↑ «На московском стадионе «Лужники» прошёл митинг в поддержку Владимира Путина»։ Первый канал։ 2018-03-03։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-06-ին։ Վերցված է 2018-03-05
- ↑ «Нужно понять, чего хочет народ»։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-29-ին։ Վերցված է 2023-05-25
- ↑ Шаблинская Ольга (2017-02-22)։ «Владимир Меньшов: у нас цензура рубля, а не государства»։ Аргументы и факты։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-30-ին։ Վերցված է 2017-08-30
- ↑ «Кинопресса». Архивировано из оригинала. Дата обращения: 22 октября 2021.
- ↑ Оберемко Валентина (2014-04-30)։ «Владимир Меньшов: «Россия наконец-то перешла от слов к действиям»»։ Аргументы и факты։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-30-ին։ Վերցված է 2017-08-30
- ↑ Шаблинская Ольга (2017-08-23)։ «Владимир Меньшов: «Запад нашёл ещё один повод демонизировать Россию»»։ Аргументы и факты։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-29-ին։ Վերցված է 2017-08-30
- ↑ «Режиссер Владимир Меньшов передал ополченцам Донбасса миллион рублей и ноутбук»։ Lenta.ru։ 2017-04-05։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-06-ին։ Վերցված է 2017-08-30
- ↑ «Режиссер Меньшов пожалел об огласке передачи денег для Донбасса»։ Lenta.ru։ 2017-04-07։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-14-ին։ Վերցված է 2017-08-30
- ↑ «СБУ запретила режиссеру Меньшову въезд на Украину»։ NEWSru.com։ 2017-09-04։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-04-ին։ Վերցված է 2017-09-05
- ↑ «Съезд новой партии «Справедливая Россия — За Правду» утвердил первую пятерку партийного списка / echo.msk.ru»։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-26-ին։ Վերցված է 2021-06-26
- ↑ «Страница спектакля «Любовь. Письма» на сайте Театра имени Пушкина»։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-05-ին։ Վերցված է 2013-03-24
- ↑ «Меньшов, Аронова и Дроздов озвучили героев «Зверополиса»»։ www.kinometro.ru։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-30-ին։ Վերցված է 2016-03-04
- ↑ «Владимир Меньшов и Вера Алентова в рекламном ролике по «Пенсионной карте» — YouTube»։ Արխիվացված է օրիգինալից 2022-05-10-ին։ Վերցված է 2017-11-29
- ↑ «Кинофестивалю «Победили вместе» присвоили имя Владимира Меньшова»։ ИА REGNUM (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-12-ին։ Վերցված է 2021-07-12
- ↑ «Фестиваль «Победили вместе» получил имя Владимира Меньшова»։ www.intermedia.ru (ռուսերեն)։ 2021-07-10։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-11-ին։ Վերցված է 2021-07-12
- ↑ В Астрахани открыли мемориальную доску памяти Владимира Меньшова
- ↑ «На Новодевичьем кладбище установили памятник легендарному режиссеру»։ moslenta.ru։ 2022-10-01
- ↑ ««Владимир Меньшов. Встречи на Моховой». Телепередача»։ www.5-tv.ru (ռուսերեն)։ Пятый канал։ 2009-05-03։ Վերցված է 2022-03-15
- ↑ ««Владимир Меньшов. До и после „Оскара“». Документальный фильм»։ www.1tv.com (ռուսերեն)։ Первый канал։ 2009-09-19։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-13-ին։ Վերցված է 2021-08-13
- ↑ ««Владимир Меньшов. Монолог в 4-х частях». Документальный фильм (часть 1)»։ smotrim.ru (ռուսերեն)։ Культура։ 2010։ Վերցված է 2022-03-15
- ↑ ««Владимир Меньшов. Монолог в 4-х частях». Документальный фильм (часть 2)»։ smotrim.ru (ռուսերեն)։ Культура։ 2010։ Վերցված է 2022-03-15
- ↑ ««Владимир Меньшов. Монолог в 4-х частях». Документальный фильм (часть 3)»։ smotrim.ru (ռուսերեն)։ Культура։ 2010։ Վերցված է 2022-03-15
- ↑ ««Владимир Меньшов. Монолог в 4-х частях». Документальный фильм (часть 4)»։ smotrim.ru (ռուսերեն)։ Культура։ 2010։ Վերցված է 2022-03-15
- ↑ ««Владимир Меньшов. Один против всех». Документальный фильм»։ www.tvc.ru (ռուսերեն)։ ТВ Центр։ 2014։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-13-ին։ Վերցված է 2021-08-13
- ↑ ««Владимир Меньшов. С ним же по улице нельзя пройти…». Документальный фильм»։ www.1tv.com (ռուսերեն)։ Первый канал։ 2014։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-13-ին։ Վերցված է 2021-08-13
- ↑ ««Владимир Меньшов. С ним же по улице нельзя пройти…». Документальный фильм»։ www.1tv.ru (ռուսերեն)։ Первый канал։ 2014-09-20։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-13-ին։ Վերցված է 2021-08-13
- ↑ ««Владимир Меньшов. Раскрывая тайны звёзд». Телепередача»։ www.m24.ru (ռուսերեն)։ Москва 24։ 2019-02-24։ Վերցված է 2021-03-15
- ↑ ««Владимир Меньшов. Рождённые в СССР». Телепередача»։ mirtv.ru (ռուսերեն)։ Мир։ 2019-09-14։ Արխիվացված է օրիգինալից 2021-10-22-ին։ Վերցված է 2021-10-22
- ↑ ««Владимир Меньшов. Кто сказал: „У меня нет недостатков?“». Документальный фильм»։ www.1tv.com (ռուսերեն)։ Первый канал։ 2019։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-13-ին։ Վերցված է 2021-08-13
- ↑ ««Владимир Меньшов. Кто сказал: „У меня нет недостатков?“». Документальный фильм»։ www.1tv.ru (ռուսերեն)։ Первый канал։ 2019-09-21։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-13-ին։ Վերցված է 2021-08-13
- ↑ ««Владимир Меньшов. Звёзды советского экрана». Телепередача»։ www.m24.ru (ռուսերեն)։ Москва 24։ 2019-10-10։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-24-ին։ Վերցված է 2021-03-15
- ↑ ««Премия Оскар и Владимир Меньшов. Главный день день». Телепередача»։ tvzvezda.ru (ռուսերեն)։ Звезда։ 2021-12-15։ Արխիվացված է օրիգինալից 2022-01-05-ին։ Վերցված է 2022-01-05
Արտաքին հղումներ Խմբագրել
- «Меньшов Владимир Валентинович»։ teatrpushkin.ru (ռուսերեն)։ Официальный сайт МДТ им. А. С. Пушкина։ Վերցված է 2021-08-13
- Алексей Насыров։ «Меньшов Владимир Валентинович»։ tass.ru (ռուսերեն)։ ТАСС։ Վերցված է 2021-10-03
- «Меньшов Владимир Валентинович»։ www.lenfilm.ru (ռուսերեն)։ Ленфильм։ Վերցված է 2022-03-15
- Биография Владимира Меньшова (архивная копия)
- Владимир Меньшов Archived 2007-09-27 at the Wayback Machine. на сайте Фильм. Ру Archived 2023-06-01 at the Wayback Machine.
- Сегодня вечером. Владимир Меньшов. Выпуск от 21.09.2019
- «Владимир Меньшов»։ Прямой эфир։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-26-ին։ Վերցված է 2017-09-14