Կոնստանտին Լեոնտև
Կոնստանտին Նիկոլաևիչ Լեոնտև (ռուս.՝ Константин Николаевич Леонтьев, հունվարի 13 (25), 1831, Կուդինովո, Մեշչովսկի գավառ, Կալուժսկայա գուբերնիա, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 12 (24), 1891, Տրոիցե-Սերգիյան մայրավանք, Սերգիևո-Պոսադսկի շրջան, Մոսկվայի մարզ), ռուս դիվանագետ, կրոնական-պահպանողական ուղղության նշանավոր մտածող, փիլիսոփա, գրող, գրական քննադատ, հրապարակախոս։
Ծնվել է | հունվարի 13 (25), 1831 Կուդինովո, Մեշչովսկի գավառ, Կալուժսկայա գուբերնիա, Ռուսական կայսրություն |
---|---|
Մահացել է | նոյեմբերի 12 (24), 1891 (60 տարեկան) Տրոիցե-Սերգիյան մայրավանք, Սերգիևո-Պոսադսկի շրջան, Մոսկվայի մարզ |
Գերեզման | Սերգիև Պոսադ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Դավանանք | ուղղափառություն |
Մասնագիտություն | փիլիսոփա, դիվանագետ, գրող, սոցիոլոգ և գրական քննադատ |
Ալմա մատեր | Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ և Մոսկվայի կայսերական համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[1] |
Հայր | Nikolay Borisovich Leontyev? |
Մայր | Fedos'ia Petrovna Leontʹeva? |
Konstantin Leontiev Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1831 թվականի հունվարի 13-ին Կալուգայի գուբերնիայի Մեշչևի շրջանի Կուդինովո գյուղում։ Հայրը՝ միջին կարողության ազնվական Նիկոլայ Բորիսովիչ Լեոնտև, մայրը՝ հին ազնվական տոհմից սերվող Ֆեոդոսիա Պետրովնա Կարաբանովա։ Կոնստանտինը Լեոնտևների ընտանիքի կրտսեր՝ յոթերորդ զավակն էր։ Տնական կրթություն ստանալուց հետո՝ 1841 թվականին ընդունվում է Սմոլենսկի գիմնազիա, իսկ 1843 թվականին՝ Ազնվական գունդ, որտեղից զորացրվում է հիվանդության պատճառով 1844 թվականի հոկտեմբերին։ Այնուհետև ուսանում է Կալուգայի գիմնազիայում, որը և ավարտում է 1849 թվականին,նույն տարում ընդունվում է Մոսկվայի համալսարանի բժշկագիտության ֆակուլտետ։
1851 թվականին Լեոնտևը գրում է իր առաջին ստեղծագործությունը՝ «Ամուսնություն սիրո հիմքով» կատակերգությունը, ծանոթանում է Ի.Ս. Տուրգենևի հետ, որը դրական կարծիք է տալիս պիեսի մասին։
1854 թվականին ստանալով դիպլոմը՝ Լեոնտևը մեկնում է Ղրիմ՝ մասնակցելով 1853-55 թվականների ռուս-թուրքական պատերազմում որպես գումարտակի բուժակ։ 1857 թվականի օգոստոսի 10-ին զորացրվում է և վերադառնում Մոսկվա։ 1859-60 թվականներին Լեոնտևը աշխատում է որպես տնական բժիշկ բարոն Ռոզենի մոտ։ 1860 թվականի վերջին տեղափոխվում է Պետերբուրգ։
1861 թվականին նորից մեկնում է Ղրիմ՝ Թեոդոսիա, որտեղ անսպասելիորեն ամուսնանում է «անգագետ պարզասիրտ քաղքենուհի» Ելիզավետա Պոլիտովայի հետ։ Թողնելով կնոջը Ղրիմում՝ վերադառնում է Պետերբուրգ, որտեղ այդ ժամանակ լույս է տեսնում նրա առաջին մեծ վեպը՝ «Սղոցուկները» (“Подлипки”)։ Երկրորդ մեծ ստեղծագործությունը՝ «Իր երկրում» (“В своем краю”) վեպը, հրատարակում է 1864 թվականին։ Նույն տարիներին վճռականորեն հրաժարվում է այդ ժամանակ մոդայիկ համարվող ազատական հայացքներից և դառնում հաստատուն պահպանողական։
1863 թվականին Լեոնտևը անցնում է ծառայության Արտաքին գործերի նախարարություն՝ նույն թվի հոկտեմբերի 25-ին նշանակվելով Կրետե կղզում ռուսական հյուպատոսության քարտուղար։ Կրետեի հետ են կապված Լեոնտևի արևելյան պատմվածքները («Կրետեի ակնարկներ» ("Очерки Крита”), «Խրիզո» (“Хризо”) վիպակ, «Համիդ և Մանոլի» ("Хамид и Маноли”))։
1864 թվականին նշանակվում է Ադրիանապոլսում հյուպատոսի պաշտոնակատար, որտեղ մնում է ավելի քան երկու տարի։ 1867 թվականին դառնում է փոխ-հյուպատոս Դանուբի վրա գտնվող Տուլչե քաղաքում։
1868 թվականին հրատարակվում է Լեոնտևի «Գրագիտություն և ժողովրդականություն» (“Грамотность и народность”) հոդվածը։ Մի տարի անց նշանակվում է հյուպատոս ալբանական Յանինա քաղաք, որի կլիման, սակայն, բացասաբար է ազդում նրա առողջության վրա, ինչի պատճառով նա նորից տեղափոխվում է Սալոնիկ։ Լեոնտևին պատրաստում էին նշանակել Բոհեմիայի գլխավոր հյուպատոս, սակայն 1871 թվականին տեղի է ունենում նրա հետագա կյանքի համար վճռորոշ նշանակություն ունեցող իրադարձություն՝ հուլիսին նա հանկարծակի ծանր հիվանդանում է։ Երբ մահը թվում էր անխուսափելի, հոգեվարքի մեջ Լեոնտևը նկատում է Աստվածամոր պատկերը, որը նրան նվիրել էին Աֆոնի վանականները։ Նա երդվում է պատկերի առջև, որ ապաքինման դեպքում կթողնի աշխարհիկ կյանքը և կմտնի վանք։ Երկու ժամ հետո նա թեթևացում է զգում։
Հիվանդության նահանջից անմիջապես հետո Լեոնտևը մեկնում է Աֆոնի վանք, որտեղ մնում է մինչև 1872 թվականի օգոստոսը, նա ցանկանում էր կատարել իր խոստումը և դառնալ վանական, սակայն նրա աֆոնական խոստովանահայրերը հետ պահեցին նրան նման հապճեպ քայլից։
1872-1874 թվականներին Լեոնտևը ապրում է Կ.Պոլսում և Խալկա կղզում։ Կյանքի այդ ժամանակահատվածը բավականին բեղմնավոր էր. Լեոնտևը սկսում է հրատարակել իր հրապարակախոսական երկերը («Պանսլավոնականությունը և հույները» “Панславизм и греки”, «Պանսլավոնականությունը Աֆոնում» “Панславизм на Афоне”)։ Նույն ժամանակին է վերաբերում նրա հայտնի «Բյուզանդականությունը և սլավոնականությունը» (“Византизм и славянство”) աշխատությունը, ինչպես նաև «Ոդիսևս և Պոլիխրոնիադես» (“Одиссей Полихрониадес”) վեպը։
1874 թվականին Լեոնտևը վերադառնում է Ռուսաստան՝ հարազատ Կուդինովո կալվածք։ Օգոստոսին կատարում է առաջին ուղևորությունը Օպտինի անապատ (Оптина Пустынь), որտեղ հանդիպում է հայր Ամվրոսիի և ծանոթանում հայր Կլիմենտ Զեդերգոլմի հետ։
1874 թվականի նոյեմբերին Լեոնտևը դառնում Մոսկվայի մերձակայքում գտնվող Նիկոլո-Ուգրեշի վանքի վանական եղբայրը (послушник), սակայն արդեն 1875 թվականի մայիսին նորից վերադառնում է Կուդինովո։
1879 թվականին մեկնում է Վարշավա, որտեղ դառնում է «Վարշավյան օրագիր» պարբերականի աշխատակից։ Թերթում նա հրատարակում է մի շարք հոդվածներ՝ մեծ մասամբ հասարակական-քաղաքական թեմաներին առնչվող։ Մի տարի անց այդ գավառական պարբերականը, որը Լեոնտևի շնորհիվ մեծ հռչակ է ձեռք բերում անգամ մայրաքաղաքներում (Մոսկվա, Պետերբուրգ), հայտնվում է խորը ֆինանսական ճգնաժամի մեջ, ինչի հետևանքով Լեոնտևը ստիպված է լինում թողնել դրանում իր աշխատանքը։
1880 թվականի նոյեմբերին ընդունվում է աշխատանքի Մոսկվայի գրաքննչական կոմիտե՝ ծառայելով գրաքննիչի պաշտոնում վեց տարի։ Տվյալ ժամանակաշրջանին են վերաբերվում նրա «Եգիպտական աղավնին» (“Египетский голубь”) վեպը, «Համաշխարհային սիրո մասին» ( “О всемирной любви”), «Տիրոջ երկյուղը և մարդկության նկատմամբ սերը» (“Страх Божией и любовь к человечеству”) հրապարակախոսական հոդվածները։ 1885-86 թվականներին լույս է տեսնում «Արևելքը, Ռուսաստանը և սլավոնականությունը» (“Восток, Россия и Славянство”) հոդվածների ժողովածուն։
1887 թվականի աշնանը տեղափոխվում է Օտինի անապատ, որի վանքին կից բնակություն է հաստատում՝ վարձակալած երկհարկանի տան մեջ։ Այնտեղ նա գրում է «Անապատականի նոթերը» (“Записки отшельника”), «Ազգային քաղաքականությունը որպես միջազգային հեղափոխության գործիք» (“Национальная политика как орудие всемирной революции”), «Վերլուծություն, ոճ և ներգործություն» (“Анализ, стиль и веяние”) և այլ աշխատություններ։
1891 թվականի օգոստոսի 23-ին Լեոնտևն ընդունում է գաղտնի կուսակրոնություն՝ անվանակոչվելով Կլիմենտ, ինչից հետո թողնում է Օպտինի անապատը և տեղափոխվում բնակության Տրոիցե-Սերգեևյան Պոսադ (Троице-Сергиев Посад)։
1891 թվականի նոյեմբերի 12-ին Լաեոնտևը մահանում է թոքերի բորբոքումից՝ թաղվելով Տրոիցե-Սերիևյան Լավրայի Գեթսեմանի այգում։
Ստեղծագործությունները
խմբագրելՀոդվածներ
խմբագրել- Բյուզանդականություն և սլավոնականություն (Византизм и славянство)
- Հայր Կլիմենտ Զենդերգոլմ, Օպտինի անապատի վանական (Отец Климент Зедергольм, иеромонах Оптиной пустыни)
- Միջին եվրոպացին որպես համաշխարհային կործանման կատարելատիպ և գործիք (Средний европеец как идеал и орудие всемирного разрушения)
- Վերլուծություն, ոճ և ներգործություն. Կոմս Տոլստոյի վեպերի մասին (Анализ, стиль и веяние. О романах графа Толстого)
- Մեր հասարակությունը և մեր նրբագեղ գրականությունը (Наше общество и наша изящная литература)
- Գրագիտությունը և ժողովրդականությունը (Грамотность и народность)
- Գրություն Աֆոնի լեռան և Ռուսաստանի հետ նրա առնչությունների մասին (Записка об Афонской Горе и об отношениях ее к России)
- Չորս նամակ Աֆոնից (Четыре письма с Афона)
- Պանսլավոնականությունը և հույները (Панславизм и греки)
- Պանսլավոնականությունը Աֆոնում (Панславизм на Афоне)
- Եվս մեկ անգամ հույն-բուլղարական խժդժության մասին (Еще о греко-болгарской распре)
- Արդյոք թշնամի ենք մենք հույների հետ (Враги ли мы с греками?)
- Տարածքային հարաբերություններ (Территориальные отношения)
- Տաճար և եկեղեցի (Храм и Церковь)
- Մենակյացի նամակներ (Письма отшельника)
- Ա.Ի.Կոշելևը և համայնքը «Ռուսական միտք» մոսկովյան ամսագրում (А.И. Кошелев и община в московском журнале "Русская мысль")
- Ինչո՞վ և ինչպե՞ս է վնասակար մեր ազատականությունը (Чем и как либерализм наш вреден?)
- Գ.Կատկովը և նրա թշնամիները Պուշկինի տոնին (Г. Катков и его враги на празднике Пушкина)
- Ինչպես պետք է հասկանալ ժողովրդի հետ մերձեցումը (Как надо понимать сближение с народом?)
- Մեր պրիսմակի միջով (Сквозь нашу призму)
- Համաշհարհային սիրո մասին (Ֆ.Մ. Դոստոևսկու ճառը պուշկինյան տոնին) (О всемирной любви (речь Ф. М. Достоевского на пушкинском празднике))
- Աստծո երկյուղը և առ մարդկություն սերը (Страх Божий и любовь к человечеству. По поводу рассказа гр. Л.Н. Толстого "Чем люди живы?")
- Մեր ծայրամասերը (Наши окраины)
- Զատիկը Աֆոնի լեռան վրա (Пасха на Афонской Горе)
- Նամակներ արևելյան գործերի վերաբերյալ (Письма о восточных делах)
- Գրություն Ս-Պետերբուրգում նոր մեծ թերթի անհրաժեշտության վերաբերյալ (Записка о необходимости новой большой газеты в С.-Петербурге)
- Եպիսկոպոս Նիկանորը երկաթուղիների, շոգեքարշի և ընդհանրապես կյանքի չափազանց արագ ընթացքի վտանգի մասին (Епископ Никанор о вреде железных дорог, пара и вообще об опасностях слишком быстрого движения жизни)
- Անապատականի նոթեր (1887 թ) (Записки отшельника (1887 г.))
- Երկու կոմս՝ Ալեքսեյ Վրոնսկի և Լեվ Տոլստոյ (Два графа։ Алексей Вронский и Лев Толстой)
- Վլադիմիր Սոլովյովը Դոստոևսկու դեմ (Владимир Соловьев против Данилевского)
- Ազգային քաղաքականությունը որպես համաշխարհային հեղափոխության գործիք (Национальная политика как орудие всемирной революции)
- Ուղղափառ Արևելքում ազգային շարժումների պտուղները (Плоды национальных движений на православном Востоке)
- Անդեպ և ի դեպ (Не кстати и кстати)
- Հուշեր վանահայր Մակարիոսի մասին (Воспоминание об архимандрите Макарии)
- Բարի լուրեր (Добрые вести)
- Մշակութային իդեալ և ցեղային քաղաքականություն(Культурный идеал и племенная политика)
- Ո՞վ է ճիշտ. նամակներ Վ.Ս. Սոլովյովին (Кто правее? Письма к В.С. Соловьеву)
- Պազուխինի գերեզմանի վրա (Над могилой Пазухина)
- Տեսական սլավոնաֆիլությունը և կյանքի սլավոնաֆիլությունը (Славянофильство теории и славянофильство жизни)
- Դոստոևսկին ռուս ազնվականության մասին (Достоевский о русском дворянстве)
- «Մոսկովսկիյե վեդոմոստի» թերթը երկիշխանության մասին ("Московские ведомости" о двоевластии)
Գեղարվեստական արձակ
խմբագրել- Սղոցուկներ (Подлипки (Записки Владимира Ладнева)), վեպ
- Եգիպտական աղավնի (Египетский голубь (рассказ русского)), վեպ
- Երախտապարտություն (Благодарность (վիպակ, 1852 թ.))
- Գիշերը մեղվանոցում (Ночь на пчельнике (ակնարկ, 1853 թ.))
- Ամառը գյուղում (Лето на хуторе (վիպակ, 1855 թ.))
- Օրը Բիյուկ-Դորտե աուլում (Сутки в ауле Биюк-Дортэ)
- Իր երկրամասում (В своем краю)
- Ամուսնու խոստովանությունը (Исповедь мужа (Ай-Бурун))
- Կրետեի ակնարկները (Очерки Крита)
- Խրիզո (Хризо)
- Պեմբե (Пембе. Повесть из эпиро-албанской жизни)
- Խամիդ և Մանոլի (Хамид и Маноли)
- Պալիկար Կոստակի (Паликар Костаки)
- Ասպասիա Լամպրիդի (Аспазия Ламприди)
- Կապիտան Իլիան (Капитан Илиа)
- Հոգու մանուկը (Дитя души)
- Սֆակիոտ (Сфакиот)
- Յադես (Ядес)
Ինքնակենսագրական նյութեր
խմբագրել- Իմ դարձը և կյանքը սբ. Աֆոն լեռան վրա (Мое обращение и жизнь на св. Афонской горе)
- Իմ գեղարվեստական ճակատագիրը (Моя литературная судьба. Автобиография)
- Մի քանի հուշ և միտք հանգուցյալ Ա. Գրիգորևի մասին (Несколько воспоминаний и мыслей о покойном Ап. Григорьеве)
Նամակներ
խմբագրել- Ընտիր նամակներ Վ.Վ.Ռոզանովին (Избранные письма В.В. Розанову)
- Նամակ Տ.Ի.Ֆիլիպովին (Письмо к Т.И. Филиппову от 14 марта 1890 г.)
- Նամակ հոգևորական Իոսիֆ Ֆուդելին 1891 թ. հունվարի 19-փետրվարի 1 (Письмо к свящ. Иосифу Фуделю от 19 января - 1 февраля 1891 г.)
- Նամակ հոգևորական Իոսիֆ Ֆուդելին 1891 թ. մարտի 19 (Письмо к свящ. Иосифу Фуделю от 19 марта 1891 г.)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Լեոնտև» հոդվածին։ |