Դանթե Ալիգիերի
Դուրանտե դելլի Ալիգիերի (իտալ.՝ Durante degli Alighieri), Դանտե Ալիգիերի, Դանտե[13][14], Դանթե, մոտ 1265[2][3], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[1][4][3] - սեպտեմբերի 14, 1321[1][3], Ռավեննա, Պապական մարզ[1][4][3]), միջնադարի իտալացի բանաստեղծ Ֆլորենցիայից։ Դանթեի մագնում օպուսը՝ Աստվածային կատակերգությունը (իտալերեն՝ Divina Commedia), համարվում է իտալերենով գրված ամենանշանավոր գրական գործը և համաշխարհային գրականության գլուխգործոց[15][16]։
Ուշ միջնադարում պոեզիայում գերակշռում էին լատիներեն գրվածքները, որի պատճառով դրանք հասանելի էին միայն հարուստ և կրթված ընթերցողներին։ Սակայն, De vulgari eloquentia աշխատության մեջ Դանթեն պաշտպանել է գրականության մեջ մայրենի լեզվի օգտագործումը։ Նա ինքը գործածել է նույնիսկ տոսկանյան բարբառը այնպիսի ստեղծագործություններում, ինչպիսին են «Նոր կյանքը» (1295) և վերոհիշյալ «Աստվածային կատակերգությունը». այս ընտրությունը, չնայած իր ոչ ուղղափառությանը, կարևոր նախադեպ դարձավ, որին հետևեցին իտալացի գրողներ Պետրարկան և Բոկաչչոն։ Արդյունքում, Դանթեն կարևոր դեր է խաղացել Իտալիայի ազգային լեզվի ստեղծման գործում։ Դանթեի նշանակությունը տարածվել է նաև իր երկրի սահմաններից շատ ու շատ հեռու․ նրա Դժոխքի, Քավարանի և Դրախտի պատկերների նկարագրությունը ոգեշնչել է արևմտյան բազմաթիվ արվեստագետների։ Ուսումնասիրողները նշում են նրա ազդեցությունը այնպիսի բանաստեղծների վրա, ինչպիսիք են Ջոն Միլթոնը, Ջեֆրի Չոսերը, Ալֆրեդ Թեննիսոնը և շատ ուրիշներ։ Բացի այդ, նրան է վերագրվում տերցինի օգտագործումը, որը եռատող բանաստեղծական տան տեսակ է։
Իտալիայում Դանթեին անվանում են il Sommo Poeta («Գերագույն Բանաստեղծ») և il Poeta։ Դանթեին, Պետրարկային և Բոկաչոյին անվանում են «երեք շատրվաններ»։ Դանթեին հաճախ կոչում են «իտալերենի հայր» և համարում արևմտյան քաղաքակրթության խոշորագույն գրողներից մեկը[17][18]։
Կենսագրություն
խմբագրելԴանթե Ալիգիերին ծնվել է Ֆլորենցիայի Հանրապետության (ներկայիս Իտալիա) Ֆլորենցիա քաղաքում։ Նրա ծննդյան ճշգրիտ ամսաթիվը անհայտ է, թեև ենթադրվում է, որ նա ծնվել է մոտ 1265 թվականին։ Դա կարելի է եզրակացնել «Աստվածային կատակերգության» մեջ ինքնակենսագրական պատումներից։ Դրա առաջին պատումը՝ «Դժոխքը» սկսվում է «Nel mezzo del cammin di nostra vita» («Մեր կյանքի կեսճանապարհին»), որից կարելի է ենթադրել, որ նա եղել է 35 տարեկան, քանի որ ըստ Աստվածաշնչի՝ մարդու միջին տարիքը 70-ն է, և քանի որ նրա երևակայական ճանապարհորդությունը տեղի է ունեցել 1300 թվականին, նա հավանաբար ծնվել է մոտ 1265 թվականին։ Աստվածային կատակերգության Քավարան մասի որոշ տողեր հնարավորություն են ընձեռում կռահելու, որ նա ծնվել է Երկվորյակներ նշանի տակ[19]։
Ծնվել է գվելֆյան ընտանիքում։ Հայրը՝ Ալիգիերո Ալիգիերին իրավաբան էր, աշխատում էր քաղաքի բանկային մի բաժանմունքում։ Դանթեն մանուկ հասակում կորցնում է մորը, իսկ պատանեկության տարիներին՝ հորը։ Մանկուց է նրա մեջ առաջացել սերը գրականության հանդեպ։
Երիտասարդ տարիներից նա ներգրավվում է քաղաքական դեպքերի հորձանապտույտի մեջ։ Գվելֆյան կուսակցության կողմից 1289 թվականի հուլիսի 11-ին Կամպալդինոյի ճակատամարտին մասնակցում է որպես հեծյալ զինվոր։ Հետո, երբ գվելֆների և գիբելինների փոխարեն հանդես են գալիս Սևերն ու Սպիտակները, անցնում է վերջինների կողմը։
Դանթեն հետագայում պետական բարձր պաշտոններ է վարել, կատարել դիվանագիտական պատասխանատու հանձնարարություններ։
Ֆրանսիական թագաժառանգ Կարլ Վալուան զորքով շարժվում է Ֆլորենցիա։ Թշնամին ուժեղ էր, սեփական ուժերով դիմադրել հնարավոր չէր։ Աղետը կանխելու համար հարկավոր էր շտապ դեսպանություն ուղարկել Հռոմի պապի մոտ։ Բոլորի հայացքներն ուղղվում են դեպի Դանթեն։ Ջովանի Բոկաչոն՝ Դանթեի առաջին կենսագիրը, պատմում է, որ երբ Դանթեին հարցրին, թե ինքն ինչ կարծիքի է, նա պատասխանեց. «Եթե ես մնամ, ո՝վ կգնա։ Եթե ես գնամ, ո՝վ կմնա»։
Դիվանագիտական առաքելությունից Ֆլորենցիա վերադառնալով, նա հանդիպում է Սևերի հաշվեհարդարին։ Պատժի ենթակա Սպիտակների ցուցակում էր նաև Դանթեի անունը։ Դատավճիռը ձևակերպված էր այսպես. Սևերի դեմ պայքարելու համար 5000 լիր տուգանք, երկու տարվա աքսոր Տոսկանայի սահմաններից դուրս, գույքի բռնագրավում, տունուտեղի հիմնահատակ ավերում։ Հրամանի տակ ավելացված էր՝ երեք օրվա ընթացքում ներկայանալ քաղաքագլխին։
Դանթեն չի ներկայանում։ Քաղաքագլուխը նախկին հրամանին ավելացնում է. քանի որ դատապարտվածների չներկայանալը նշանակում է հանցանքը ընդունել, նրանց համար նոր դատավճիռ է նշանակում՝ «կրակի վրա այրել, մինչև մահանա»։ Սա հրապարակվել է 1302 թվականի մարտի 10-ին։ Դանթեի տունը հիմնահատակ քանդում է քաղաքագլխի զինված ասպետների խումբը՝ 150 քարտաշների հետ։
Դանթեն ընտանիքով բռնում է տարագրության տխուր ճանապարհը, այլևս Ֆլորենցիա չի վերադառնում։ Աքսորի չորրորդ տարում նամակով հայրենի քաղաք վերադառնալու թույլտվություն է խնդրում, որը անհետևանք է մնում։ 1315 թվականի մի օրենքով նա կարող էր վերադառնալ Ֆլորենցիա։ Պայմանն այն էր, որ դատապարտյալը երաշխավորագիր ներկայացնի, բանտարկվի, որից հետո բանտարկյալի անարգանքի գլխարկը գլխին, վառած մոմը ձեռքին պիտի գնա Սան-Ջովանի եկեղեցի, խոնարհաբար ծնկի գա, ապաշխարի՝ որպես «մեղքերը քավող հանցագործ»։ Դանթեն չէր կարող ընդունել նման ստորացուցիչ պայմանը։ 1315 թվականի հոկտեմբերի 15-ին մեկ անգամ ևս որոշում է կայացվել՝ մահվան նոր դատավճիռ, այս անգամ՝ բանաստեղծի երկու որդիների հետ միասին։ Դատավճիռը հանդիսավոր կերպով հաստատել է փոխարքան։
Տարագրության տարիներին Դանթեն վերստին քաղաքական իրադարձությունների կենտրոնում է։ Ֆլորենցիան Սևերի իշխանությունից ազատագրելու հույսը և մասնատված Իտալիայի միավորման հեռանկարը նա կապում էր գերմանական կայսր Հենրիխ 7-րդի հետ, որ այդ ժամանակ մեծ զորքով շարժվում էր Իտալիա։
Դանթեն չէր հասկանում, որ գերմանական կայսեր գալուստը ազգակործան չարիք է, սակայն գրել է հավատով ու համոզմունքով՝ ղեկավարվելով Ֆլորենցիայի բարօրության, Իտալիայի միավորման ակնկալիքով։ Հենրիխի մահից հետո իրական հեռանկարներ չտեսնելով, Ֆլորենցիա վերադառնալու հույսը կորցրած, քաղաքական ասպարեզը թողնում է։
Դանթեն վերջին տարիները անցկացրել է Վերոնայում, ապա Ռավեննայում, որտեղ էլ կնքում է մահկանացուն[20]։
«Նոր կյանք» ստեղծագործությունը
խմբագրել«Քաղցր նոր ոճ»-ի ամենախոշոր դեմքը Դանթեն է, իսկ պոետական այդ դպրոցի անմահ երկը՝ «Նոր կյանքը», որը Դանթեի առաջին ստեղծագործությունն է (1290)։ «Նոր կյանքը» պարունակում է 24 սոնետ, 5 կանցոն և մեկ բալլադ։ Ժողովածուի յուրաքանչյուր բանաստեղծությանը հետևում է վերլուծությունը՝ ինչ մասերից է բաղկացած, երբ է հղացել, ինչ ապրումներ է ունեցել գրելու պահին և այլն։ Բոլոր բանաստեղծությունները սիրային բովանդակություն ունեն և նվիրված են Բեատրիչեին։
«Նոր կյանքը» Դանթեն համարում է իր «հիշողությունների գիրքը», մի քաղցր պատմություն, որ նոր ճանապարհ է բացում։ «Սկսում է նոր կյանք»,- ասում է բանաստեղծը։
«Նոր կյանքի» պատմական իմաստը անհատի գիտակցության զարթոնքի բանաստեղծականացումն է, եկեղեցու իշխանությունից, ընդհանրապես՝ միջնադարյան կապանքներից մարդու ազատագրման միտումի առաջին գեղարվեստական արտահայտությունը Եվրոպական գրականության մեջ։ Սա է Դանթեի նորարարությունը։ Նա ճեղքում է միջնադարյան պատնեշները և ճանապարհ բացում դեպի Պետրարկան ու Բոկաչոն, դեպի Վերածնություն[21]։
Դանթեի փիլիսոփայական-բարոյագիտական հայացքները
խմբագրել«Նոր կյանքից» հետո Դանթեն զբաղվում է փիլիսոփայության, գիտության և պատմության ուսումնասիրությամբ, որոնք շարադրված են «Խնջույք» (1303-1306), «Ժողովրդական ճարտասանություն» (1303-1306) աշխատություններում։
Այս երկերում ամփոփված են բանաստեղծի քաղաքական, գիտական, փիլիսոփայական և գեղագիտական հայացքները։ Այս երկերը կամուրջ են, որ տանելու էին «Աստվածային կատակերգություն»։
«Խնջույքը» կառուցվածքով հիշեցնում է «Նոր կյանքը», բաղկացած է ներածությունից և երեք մասից (տրակտատներից)։ Յուրաքանչյուրը սկսում է մի կանցոնով։
«Խնջույքի» բովանդակությունը կարելի է ձևակերպել այսպես. 1) փիլիսոփայական խնդիրներ, գիտական հարցեր, ֆիզիկա, աստղաբաշխություն, երկնային լուսատուներ, արևի շարժում և այլն։ 2) բարոյագիտական խորհրդածություն. ազնվություն, առաքինություն, հոգևոր և մարմնական սեր. 3) քաղաքական խնդիրներ՝ միապետության առավելությունը, միապետի պարտականությունները, ազատություն, միասնություն, ժամանակակից բարքերի քննադատություն, հասարակական, քաղաքական, բարոյական իդեալներ ու դրանց իրագործման ճանապարհները[22]։
Դանթեի քաղաքական իդեալները
խմբագրելԴանթեի քաղաքական իդեալները շարադրված են և «Խնջույքում», և ավելի մանրամասն՝ «Միապետություն» աշխատությունում։
Դանթեի ժամանակ իշխանների ու հանրապետությունների մեծ մասը պապի կողմն էր։ Մյուսները Իտալիայի միավորման հույսը կապում էին գերմանական կայսեր հետ։ Այդպես էր մտածում նաև Դանթեն։
Պապի և թագավորի իշխանությունը Դանթեն իրարից որոշակիորեն սահմանազատում է։ Առաջինը սահմանափակվում է միայն հոգևոր բնագավառում, թույլատրելի չէ, որ պապը միջամտի աշխարհիկ գործերին։
Միապետության մասին աշխատությունում Դանթեն գրում է, որ «բազմիշխանությունը չարիք է»։ Միապետության հիմքը մարդկային իրավունքն է, միապետի գերագույն օրենքը՝ պարտականությունը ժողովրդի առաջ։
Աստված է միապետին ընտրել իր պաշտոնին, իսկ այդ պաշտոնն ստանալ նա չի կարող, եթե մեծագույն առաքինություններ չունի։
Բանաստեղծի մահից մի քանի տարի անց՝ 1329 թվականին, կարդինալ Պոշետոյի վճռով «Միապետության» ձեռագիր օրինակները այրվում են։ 1554 թվականին, երբ սկսում է դեֆորմացիան, Դանթեի այս գործը շուրջ վեց հարյուր տարի՝ մինչև 1896 թվականը, կալանքի տակ էր[23]։
Դանթեն գրական իտալերենի հիմնադիր
խմբագրելԴանթեի ժամանակ Իտալիայում, ինչպես և եվրոպական երկրներում, գրքի լեզուն լատիներենն էր, որը ժողովրդին անհասկանալի էր։
«Քաղցր նոր ոճի» բանաստեղծները սկսեցին ժողովրդին հասկանալի լեզվով գրել, բայց ժամանակակից իտալերենը, որպես իշխող գրական լեզու, դեռևս չէր հաստատվել։ Լատիներենի կողմնակիցները այն համարում էին ոչ պոետական լեզու, գիտական, փիլիսոփայական բովանդակություն արտահայտելու համար ոչ պիտանի։
Դաթեն խիզախ քայլ արեց. պահանջեց մի կողմ թողնել լատիներենը, գրական լեզուն դարձնել ժողովրդի խոսակցական լեզուն։ Նա գտնում էր, որ գրականությունը գիտնականների փոքրիկ խմբի համար չէ։
Դասական լատիներենի ներկայացուցիչները արհամարհում էին ժամանակակից իտալերենը։ Գրական աշխարհում ևս թերահավատ կարծիք էր տիրում։ Սիցիլիական դպրոցի բանաստեղծները գրում էին ֆրանսերեն։ Դանթեն անեծքի խոսքեր էր ասում նրանց հասցին. «Հավիտենական ամոթ այդ չարամիտ մարդկանց, որոնք գովաբանում են օտար ժողովրդի լեզուն և արհամարհում իրենց սեփականը»։
Խոսակցական լեզուն կամ որևէ բարբառ գրական լեզու դարձնելը դեռ ամենը չէր։ Անհրաժեշտ էր հմտորեն օգտագործել դրա բոլոր հնարավորությունները։ Դանթեն այդ կատարեց։ Տոսկանայի խոսակցական լեզուն այնպիսի կատարելության հասցրեց, առանձնապես «Աստվածային կատակերգությունում», որ նրանից հետո լատիներենին դիմելը անօգուտ բան էր։
Նոր գրական լեզվի ստեղծման հարց հետագայում առաջացավ նաև եվրոպական մյուս երկրներում, բայց առաջին անգամ այդ տեղի ունեցավ Իտալիայում[24]։
«Աստվածային կատակերգություն»
խմբագրելԱնձնական կյանք
խմբագրել«Նոր կյանք» պոեմում Դանթեն հիշում է իր առաջին պատանեկան սիրուն՝ Բելատրիչե Պորտինարիին, ով մահացել է 1290 թվականին՝ 24 տարեկան հասակում։ Դանթեն և Բեատրիչեն դարձան սիրո խորհրդանիշներ, ինչպիսիք են օրինակ Պատրարկան ու Լաուրան, Տրիստանը և Իզոլդան, Ռոմեոն և Ջուլիետը։
1274 թվականին ինը տարեկան Դանթեն մայիսյան փառատոնի ժամանակ հիանում էր ութ տարեկան մի աղջկանով. հարևանի աղջկն էր՝ Բեատրիչե Պորտինարին։ Սա նրա առաջին կենսագրական հիշողությունն է։ Նա նախկինում ևս տեսել էր Բելատրիչեին, բայց այս հանդիպումից Դանթեի տպավորությունը թարմացվեց, երբ ինը տարի անց (1283 թվականին) Բելատրիչեին տեսավ արդեն որպես ամուսնացած կնոջ, այս անգամ Դանթեն հրապուրվեց նրանով։ Բեատրիչեն Դանթեի ամբողջ կյանքում դառնում է «նրա մտքերի տիրուհին», բարոյական բարձրացող զգացողության հիանալի խորհրդանիշ, որ նա շարունակ փայփայել է նրա կերպարում, երբ Բեատրիչեն մահացավ (1290 թվականին)։
Դանթեի ընտանիքը աջակցում էր Ֆլորենցիայի Cherki-ի կուսակցությանը, որը թշնամության մեջ էր Դոնատիի կուսակցության հետ։ Սակայն Դենթեն ամուսնացել է Մանետտո Դոնատիի դուստր Ջեմմա Դոնատիի հետ։ Ամուսնության ճշգրիտ թվականը հայտնի չէ։ Հայտնի է, որ 1301 թվականին նա արդեն երեք երեխա ուներ (Պիետրո, Յակոպո և Անտոնիա)[25]։ Երբ Դանթեին արտաքսեցին Ֆլորենցիայից, Ջեմման երեխաների հետ մնաց քաղաքում՝ պահպանելով հայրական սեփականության մնացած մասը։
Հետագայում, երբ Դանթեն ստեղծեց իր նշանավոր «Կատակերգությունը», որտեղ գովերգում է Բեատրիչեին, Ջեմման մի բառով անգամ չի հիշատակվում այնտեղ։ Կյանքի վերջին տարիներին Դանթեն ապրել է Ռավեննայում, նրա շուրջը հավաքվել էին իր որդիները՝ Յակոպոն և Պիետրոն, բանաստեղծներ, իր ապագա մեկնիչները և Անտոնիայի դուստրը․ միայն Ջեմման էր գտնվում նրանից շատ հեռու։ Ջովաննի Բոկաչչոն, ով Դանթեի առաջին կենսագիրներից է, ընդհանրացնելով այս ամենը, գրել է, որ Դանթեին Ջեմմայի հետ ամուսնացրել են հարկադրելով, համոզելով, և այդ է պատճառը, որ երկար տարիներ տևած աքսորի ժամանակ նա երբեք չի մտածել իր կնոջ մասին։
Գրականություն
խմբագրել- Баренбойм П. Д. «Конституционные идеи Данте», Законодательство и экономика, № 6, 2005, C. 64—69
- Генон Р. Эзотеризм Данте // Философские науки. — 1991. — № 8. — С. 132—170.
- Голенищев-Кутузов И. Н. Данте. — Молодая Гвардия, 1967. — (Жизнь замечательных людей).
- Голенищев-Кутузов И. Н. Жизнь Данте и его малые произведения // Данте Алигьери. Малые произведения. — М., 1968. — С. 419—447.
- Голенищев-Кутузов И. Н. Данте в России ; Данте в советской культуре // Творчество Данте и мировая культура. — М., 1971. — С. 454—486, 487 — 515.
- Голенищев-Кутузов И. Н. Творчество Данте и мировая культура / Под редакцией и послесловием академика В. М. Жирмунского. — Наука, 1971.
- Голенищев-Кутузов И. Н., Хлодовский Р. И. Данте Алигьери // Литература Италии : Литература XIII-XIV вв. / АН СССР; Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М. : Наука, 1985. — Т. 3. — С. 51—68. — (История всемирной литературы : в 9 т. ; 1983—1994).
- Данте и всемирная литература. М., 1967.
- Дживелегов А. К. Данте, 1933. — 176 с. (Жизнь замечательных людей)
- Доброхотов А. Л. Данте Алигьери.- М.: Мысль, 1990.- 207,[1]c.-(Мыслители прошлого) ISBN 5-244-00261-9
- Елина Н. Г. Данте. М., 1965.
- Зайцев Б. К. Данте и его поэма. М., 1922.
- Рабинович В. Л. «Божественная Комедия» и миф о философском камне // Дантовские чтения. М., 1985.
- Santagata M. Dante. Il romanzo della sua vita. — Milano: Oscar Mondadori, 2015. — 467 p. — ISBN 978-88-04-63182-8
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Chimenz S. A. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1960. — Vol. 2.
- ↑ 2,0 2,1 Istituto dell'Enciclopedia Italiana Enciclopedia on line (իտալ.)
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 3,26 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ https://www.plough.com/en/topics/life/grieving/ploughcast-27-the-music-of-the-spheres
- ↑ 6,0 6,1 Verdicchio M. Aristotle’s influence in Dante’s works(բազմ․) // Neohelicon: acta comparationis litterarum universarum — (untranslated), (untranslated), 2022. — Vol. 49. — P. 103—111. — ISSN 0324-4652; 1588-2810 — doi:10.1007/S11059-022-00639-9
- ↑ 7,0 7,1 https://www.123helpme.com/essay/Dante-and-Virgil-The-Influence-of-the-395945
- ↑ 8,0 8,1 Granacki A. https://sites.duke.edu/danteslibrary/ovid-metamorphoses/ — Duke University.
- ↑ 9,0 9,1 Lombardo L. Boethius in Dante. The Consolatio philosophiae in the Poet’s Desk, Boezio in Dante. La Consolatio philosophiae nello scrittoio del poeta (իտալ.) // (untranslated) — (untranslated), 2013. — ISBN 978-88-97735-51-9 — ISSN 2610-945X
- ↑ 10,0 10,1 Jeff Bary & Deborah Parker http://www.worldofdante.org/astro1.html
- ↑ 11,0 11,1 https://sites.google.com/a/kent.edu/dante-s-homer/process
- ↑ 12,0 12,1 https://www.aquinasinstitute.org/post/aquinas-and-dante
- ↑ Դանտե, Ալիգիերի (2004). Աստվածային կատակերգություն. ՀԳՄ. ISBN 9789994134816.
- ↑ Արբուն, Տայան, (1976 թ․ հունիսի 7). «Միջնադարյան տեսիլքները. Դանտե և Առաքել Սյունեցի». lraber.asj-oa.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Bloom, Harold (1994). The Western Canon.
- ↑ Shaw, Prue (2014). Reading Dante: From Here to Eternity. New York: Liveright Publishign Corporation. էջեր Introduction. ISBN 9780871407429. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Haller, Elizabeth K. (2012). «Dante Alighieri». In Matheson, Lister M. (ed.). Icons of the Middle Ages: Rulers, Writers, Rebels, and Saints. Vol. 1. Santa Barbara, CA: Greenwood. էջ 244. ISBN 978-0-313-34080-2.
- ↑ A., Murray, Charles (2003). Human accomplishment : the pursuit of excellence in the arts and sciences, 800 B.C. to 1950 (1st ed.). New York: HarperCollins. ISBN 9780060192471. OCLC 52047270.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ His birth date is listed as "probably in the end of May" by Robert Hollander in "Dante" in Dictionary of the Middle Ages, volume 4. According to Boccaccio, the poet himself said he was born in May. See "Alighieri, Dante" in the Dizionario Biografico degli Italiani.
- ↑ Ս.Սողոմոնյան (1981). Արտասահմանյան գրականության պատմություն. Երևանի համալսարանի հրատարակչություն. էջ 19-22.
- ↑ Ս.Սողոմոնյան (1981). Արտասահմանյան գրականության պատմություն. Երևանի համալսարանի հրատարակչություն. էջ 23-31.
- ↑ Ս.Սողոմոնյան (1981). Արտասահմանյան գրականության պատմություն. Երևանի համալսարանի հրատարակչություն. էջ 32-33.
- ↑ Ս.Սողոմոնյան (1981). Արտասահմանյան գրականության պատմություն. Երևանի համալսարանի հրատարակչություն. էջ 33-36.
- ↑ Ս.Սողոմոնյան (1981). Արտասահմանյան գրականության պատմություն. Երևանի համալսարանի հրատարակչություն. էջ 36-39.
- ↑ Siro A. Chimenz (1960). «ALIGHIERI, Dante». Dizionario Biografico degli Italiani - Volume 2 (իտալերեն). Treccani. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Դանթեի աշխարհը (անգլ.)
- Աստվածային կատակերգություն Արխիվացված 2007-05-08 Wayback Machine (իտալ.)
- Данте Алигьери. Монархия
- Данте Опера Омниа
- World of Dante
- Божественная комедия с комментариями Лозинского и иллюстрациями Гюстава Доре в библиотеке mobook.ru(չաշխատող հղում)
- Божественная Комедия с комментариями Лозинского и иллюстрациями Гюстава Доре on line .RU
- Поэма на русском языке Արխիվացված 2013-05-13 Wayback Machine
- Поэма на итальянском и английском языках Արխիվացված 2019-04-29 Wayback Machine
- DANTE E GLI STUDI DANTESCHI Пильщиков: Аннотированный каталог сетевых ресурсов по Данте и дантоведению
- Создатель «Божественной комедии» обрел лицо Արխիվացված 2012-01-25 Wayback Machine
- Данте Алигьери Արխիվացված 2018-09-26 Wayback Machine
- Елена Сизова. «Фридрих II Гогенштауфен и его династия в зеркале литературы». Историко-искусствоведческий портал "Монсальват". Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին.
- Dante-ը Բրիտանիկա հանրագիտարանում
- Դանթե Ալիգիերի հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
- Dante Alighieriի գործերը Գուտենբերգ նախագծում
- Works by Dante Alighieri at One More Library (Works in English, Italian, Latin, Arabic, German, French and Spanish)
- The Dante Museum in Florence: his life, his books and a history & literature blog about Dante
- The World of Dante multimedia, texts, maps, gallery, searchable database, music, teacher resources, timeline
- The Princeton Dante Project Արխիվացված 2009-06-03 Wayback Machine texts and multimedia
- The Dartmouth Dante Project searchable database of commentary
- Dante Online manuscripts of works, images and text transcripts by Società Dantesca Italiana
- Digital Dante – Divine Comedy with commentary, other works, scholars on Dante
- Open Yale Course on Dante by Yale University
- DanteSources project about Dante's primary sources developed by ISTI-CNR and the University of Pisa
- Works Italian and Latin texts, concordances and frequency lists by IntraText
- Dante Today Արխիվացված 2018-01-11 Wayback Machine citings and sightings of Dante in contemporary culture
Աղբյուրներ
խմբագրել- Allitt, John Stewart (2011). Dante, il Pellegrino (Italian) (Edizioni Villadiseriane ed.). Villa di Serio (BG).
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Teodolinda Barolini (ed.). Dante's Lyric Poetry: Poems of Youth and of the 'Vita Nuova'. University of Toronto Press, 2014.
- Gardner, Edmund Garratt (1921). Dante. London: Oxford University Press. OCLC 690699123. Վերցված է 2016 թ․ մարտի 7-ին.
- Hede, Jesper (2007). Reading Dante: The Pursuit of Meaning. Lanham: Lexington Books. ISBN 9780739121962.
- Miles, Thomas (2008). «Dante: Tours of Hell: Mapping the Landscape of Sin and Despair». In Stewart, Jon (ed.). Kierkegaard and the Patristic and Medieval Traditions. Ashgate. էջեր 223–236. ISBN 9780754663911.
- Raffa, Guy P. (2009). The Complete Danteworlds: A Reader's Guide to the Divine Comedy. Chicago: University of Chicago Press. ISBN 9780226702704.
- Scartazzini, Giovanni Andrea (1874–1890). La Divina Commedia riveduta e commentata (4 volumes). OCLC 558999245.
- Scartazzini, Giovanni Andrea (1896–1898). Enciclopedia dantesca: dizionario critico e ragionato di quanto concerne la vita e le opere di Dante Alighieri (2 volumes). OCLC 12202483.
- Scott, John A. (1996). Dante's Political Purgatory. Philadelphia: University of Pennsylvania Press. ISBN 9780585127248.
- Seung, T. K. (1962). The Fragile Leaves of the Sibyl: Dante's Master Plan. Westminster, MD: Newman Press. OCLC 1426455.
- Toynbee, Paget (1898). A Dictionary of the Proper Names and Notable Matters in the Works of Dante. London: The Clarendon Press. OCLC 343895. Վերցված է 2016 թ․ մարտի 7-ին.
- Whiting, Mary Bradford (1922). Dante the Man and the Poet. Cambridge: W. Heffer & Sons. OCLC 224789.
- Guénon, René (1925). The Esoterism of Dante, trans. by C. B. Berhill, in the Perennial Wisdom Series. Ghent, N.Y.: Sophia Perennis et Universalis, 1996. viii, 72 p. N.B.: Originally published in French, entitled L'Esoterisme de Danté, in 1925. 0-900588-02-0
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանթե Ալիգիերի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանթե Ալիգիերի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 275)։ |