Բոլեսլավ Պրուս

գրող, արձակագիր, լրագրող, փիլիսոփա և գրական քննադատ

Բոլեսլավ Պրուս (լեհ.՝ Bolesław Prus, իսկական անունը՝ Ալեքսանդր Գլովացկի, [Aleksander Głowacki], օգոստոսի 20, 1847(1847-08-20)[1][2][3][…], Հրուբեշով, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան - մայիսի 19, 1912(1912-05-19)[1][2][3][…], Վարշավա, Ռուսական կայսրություն[4]), լեհ գրող, 1863-1864 թվականների Լեհական ապստամբության մասնակից։

Բոլեսլավ Պրուս
լեհ.՝ Aleksander Głowacki
Ծննդյան անունլեհ.՝ Aleksander Głowacki
Ծնվել էօգոստոսի 20, 1847(1847-08-20)[1][2][3][…]
ԾննդավայրՀրուբեշով, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան
Վախճանվել էմայիսի 19, 1912(1912-05-19)[1][2][3][…] (64 տարեկան)
Վախճանի վայրՎարշավա, Ռուսական կայսրություն[4]
ԳերեզմանՊովոնզկի գերեզմանատուն
Գրական անունBolesław Prus
Մասնագիտությունլրագրող, փիլիսոփա, գրող, գրական քննադատ, արձակագիր, վիպասան և վիպասան
Լեզուլեհերեն
ՔաղաքացիությունԼեհաստան և  Ռուսական կայսրություն
ԿրթությունՎարշավայի համալսարան
Ուշագրավ աշխատանքներՏիկնիկ
Պարգևներ
Cross of Independence with Swords
Изображение автографа
 Bolesław Prus Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

1866-1868 թվականներին սովորել է Վարշավայի գլխավոր դպրոցի ֆիզմաթ ֆակուլտետում։

Տպագրվել է 1872 թվականից։ Աշխատակցել է Վարշավայի թերթերին (1874-1903)։ Առաջին պատմվածքները զուտ երգիծական բնույթ են կրել, սակայն 1870-ական թվականների կեսերից Պրուսին առաջ է քաշել հասարակական մեծ խնդիրներ («Պալատ և խրճիթ»)։ 1880-ական թվականներին դիմել է սոցիալական նովելին («Միխալկո», 1880, «Անելկա», 1880, «Անտեկ, 1881)։ Ճանաչում են գտել մանուկների համար գրած նրա պատմվածքները («Որբի բախտը», 1876)։

Պրուսը ստեղծել է սոցիալ-հոգեբանական վեպի նոր ձև («Տիկնիկ», 1887-89, կինոնկար՝ 1968, հայկական հրատարակչական, գիրք 1-2, 1975-1977)։ Պրուսին են պատկանում նաև «Ազատագրված կանայք» (1891-93) և «Փարավոն» (1895-96, կինոնկար՝ 1966, հայկական հրատարակչական 1962) վեպերը։

Ստեղծագործությունները հայերեն

խմբագրել
  • «Մանկութեանս մեղքերը», թարգմ.՝ Ս. Հաժեան, Թիֆլիս, Մամուլ, 1913, 125 էջ։
  • «Փարավոն», թարգմ․ ռուս․՝ Հ․ Հարությունյան, Երևան, Հայպետհրատ, 1962, 686 էջ։
  • «Տիկնիկ», թարգմ. ռուս․` Դորա Եսայան, գիրք 1, Երևան, Հայաստան, 1975, 576 էջ, գիրք 2, Երևան, Սովետական գրող, 1977, 544 էջ։
  • «Անիծված երջանկություն» (վիպակ, պատմվածքներ), լեհ․ թարգմ.՝ Ֆարիդ Գրիգորյան, Երևան, Սովետական գրող, 1987, 279 էջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Krzyzanowski J. R. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 Прус Болеслав // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոլեսլավ Պրուս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 452