Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոց
Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Արաբկիր վարչական շրջանում։
Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոց | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1960 |
Անվանված է | Լև Տոլստոյ |
Աշակերտներ | 426 |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Երևան, Արաբկիր վարչական շրջան, Ազատության պողոտա 5 շենք |
Պատմություն
խմբագրելԴպրոցի քարակերտ տուֆե շենքը կառուցվել է 1960 թվականին։ 1962 թվականին կոչվել է թիվ 128 դպրոց և անվանվել ռուս գրող Լև Տոլստոյի անունով, գործել է 1962 թվականի սեպտեմբերի 1-ից։ Սկզբում դպրոցը եղել է երեկոյան 8-ամյա, այնուհետև՝ միջնակարգ։ 1988 թվականին դպրոցում հայոց լեզուն դարձել է պետական լեզու, դպրոցը ̀ հայկական։ Հայոց լեզվին զուգահեռ խորացվել է ռուսաց լեզվի ուսումնասիրությունը[1][2]։
1982 թվականին դպրոցի առջև տեղադրեվել է Լև Տոլստոյի կիսանդրին (քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան, Ճարտարապետ՝ Ռոմեո Ջուլհակյան), որն ընդգրկված է Երևանի Արաբկիր վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Տնօրեններ
խմբագրել- Մարտին Մարտիրոսի Ղազարյան, 1962-1969
- Ռաֆայել Սմբատի Խոջոյան, 1969-1975
- Ներսես Հովհաննեսի Ներսիսյան, 1975-1987
- Գրետա Գուրգենի Շադունց, 1987-2000
- Եվա Հենրիկի Խաչատրյան, 2000-2009
- Մելադա Վազգենի Հովակիմյան, 2009-2010
- Լուսինե Խաչիկի Ղասաբօղլյան, 2010
- Վիկտորյա Սուքիասյան, 2010-2016
- Անահիտ Ուզունյան, 2018
Շրջանավարտներ
խմբագրելԿարեն Կարապետյան, Էդուարդ Մուշեղյան, Դավիթ Ղուլյան, Արտաշես Բեյբության, Անահիտ Ղազարյան, Լիանա Հովակիմյան, Սուրեն Թումասյան, Զարուհի Արզումանյան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ
- ↑ «Երևանի Լև Տոլստոյի անվան թիվ 128 հիմնական դպրոց». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.