Բացել գլխավոր ցանկը

Կումիսաբուժություն, բուժիչ նպատակով կումիսի օգտագործումը՝ կլիմայաբուժության հետ զուգակցված։ Կիրառվում է Մերձվոլգյան, Բաշկիրիայի, Կիրգիզիայի, Ղազախստանի ու Բուրյաթիայի տափաստանային շրջանների բուժավայրերում և կլիմայակումիսաբուժարաններում։ Կումիսաբուժությունը լավացնում է ախորժակը, ուժեղացնում ստամոքսահյութի արտազատումը և սննդանյութերի ներծծման պրոցեսները, բարձրացնում սննդի սպիտակուցների և ճարպերի յուրացումը, ավելացնում մարմնի քաշը։ Կումիսաբուժությունը կիրառվում է թոքերի տուբերկուլոզի որոշ ձևերի և ավշային գեղձերի տուբերկուլոզի դեպքում։ Կումիսն օգտագործում են նաև խուղակների լվացման, միզապարկի ներկաթեցման համար և հեշտոցային տամպոնների ձևով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 12 CC-BY-SA-icon-80x15.png