Սալոմե Արեշյան

հայ գրականագետ, խմբագիր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արեշյան ազգանունով այլ մարդկանց մասին:

Սալոմե Գրիգորի Արեշյան (հունվարի 5, 1913(1913-01-05)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 29, 1966(1966-12-29)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1958), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1964), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1948 թվականից։

Սալոմե Արեշյան
Ծնվել էհունվարի 5, 1913(1913-01-05)[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 29, 1966(1966-12-29)[1] (53 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրականագետ, խմբագիր և գրող
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունԼենինգրադի պատմության, փիլիսոփայության, գրականության և լեզվի ինստիտուտ (1934) և Սանկտ Պետերբուրգի համալսարան (1937)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1958)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան, Կոմունիստ և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ
ՊարգևներՀայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Սալոմե Արեշյան Վիքիդարանում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Թիֆլիսում։ 1934 թվականին ավարտել է Լենինգրադի պատմության, փիլիսոփայության, գրականության և լեզվի ինստիտուտը, 1937 թվականին՝ Լենինգրադի պետական համալսարանի ասպիրանտուրան։ 1938-1940 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ Լենինգրադի արևելագիտության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 1940-1941 թվականներին՝ կրտսեր գիտաշխատող, ապա՝ գրականագիտության և փիլիսոփայության բաժանմունքի գիտական քարտուղար։ 1941 թվականին տեղափոխվել է Երևան։ 1941-1944 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանում։ 1942-1944 թվականներին եղել է բանասիրական ֆակուլտետի դեկանի տեղակալ։ 1943-1946 թվականներին եղել է ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալ, 1944-1946 թվականներին՝ «Կոմունիստ» (ռուսերեն) թերթի խմբագիր, 1949-1950 թվականներին՝ ԵՊՀ գիտքարտուղար, 1950-1953 թվականներին՜ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1954 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ Կյանքի վերջին տարիներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան ինստիտուտում որպես բաժնի վարիչ։ 1958 թվականին ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։

Եղել է Խաղաղության կողմնակիցների համամիութենական կոնֆերանսի, ինչպես նաև 1945 թվականին Փարիզում կայացած Կանանց 1-ին միջազգային կոնգրեսի պատգամավոր։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։

Ռուսերեն լույս է տեսել նրա «Հայ մամուլը և ցարական գրաքննությունը» (1957) գիրքը։

Մահացել է Երևանում[2][3]։

Երկերի մատենագիտությունԽմբագրել

  • Ռուս գրողները Հայաստանի մասին, Երևան, Հայպետհրատ, 1946, 28 էջ։
  • Լև Տոլստոյ, Երևան, 1960, 267 էջ։

ՊարգևներԽմբագրել

  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ,
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծպատերազմի ժամանակ աշխատանքային արիության համար» մեդալ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=2109
  2. Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 124-125։
  3. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1981։ էջ էջ 58-59 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 23