«Սևաստապոլի պաշտպանության համար» մեդալ

Սևաստոպոլի պաշտպանության համար մեդալ (ռուս.՝ Медаль «За защиту Севастополя»), Ռուսական կայսրության պետական պարգև։ Հիմնադրվել է Ղրիմի պատերազմի ավարտը նշելու համար (1853-1856)։ Այս մրցանակը համարվում է առաջին ռուսական մեդալը, որը թողարկվել է ոչ թե հաղթանակի, այլ պաշտպանության համար։

Սևաստոպոլի պաշտպանության համար մեդալ
ռուս.՝ Медаль «За защиту Севастополя»
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
ՏեսակՄեդալ
Ում է տրվելԿովկասի բնակիչներին, ովքեր ուղեկցել են Նիկոլայ I-ին 1837 թվականի Կովկաս կատարած այցի ժամանակ
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվնոյեմբերի 26, 1855
ՀիմնադիրԱլեքսանդր I
Պարգևատրման քանակը253 000 մեդալ
Տրամագիծ28 մմ
Նյութարծաթ
Սևաստոպոլի պաշտպանության համար մեդալը Վիքիպահեստում

Ընդհանուր տեղեկություններ

խմբագրել

Սևաստոպոլի պաշտպանության համար մեդալը նախատեսված էր Սևաստոպոլի պաշտպանությանը մասնակցած մարդկանց պարգևատրելու համար։ Մեդալը հիմնադրվել է 1855 թվականի նոյեմբերի 26-ին Ալեքսանդր II-ի հրամանով[1][2][3]։

Պարգևատրման կարգ

խմբագրել

Սևաստոպոլի պաշտպանության համար մեդալով պարգևատրվել են հետևյալ անձինք[3][4][5]

  • այն զինվորները, ովքեր մասնակցել են Սևաստոպոլի պաշտպանությանը, այդ թվում թե՛ սպաները, թե՛ մարտիկները,
  • բոլոր այն անձինք, ովքեր մասնակցել են Ստավրոպոլում ընթացող պաշտպանության ընթացքին,
  • Սևաստոպոլի պաշտպանության ժամանակ քաղաքում բոլոր բնակվողները,
  • կանայք, ովքեր աշխատում էին հիվանդանոցներում կամ իրենց ծառայությունը կատարում էին ուրիշ տեղերում,
  • նավաստիները, ովքեր մասնակցել են պաշտպանությանը (1855 թվականի դեկտեմբերի 5-ից)[6][7],
  • սպաների ծառաները, ովքեր մասնակցել են պաշտպանությանը երկրի հարավում (1856 թվականի մարտի 16-ից)[8][9]

Մեդալի նկարագրութուն

խմբագրել

Մեդալը պատրաստում էին արծաթից՝ 28 մմ տրամագծով։ Դիմերեսի կողմում պատկերված է Նիկոլայ I-ի և Ալեքսանդր IIմիացագրերը։ Ամեն միացագրի վերևում պատկերված է կայսերական թագը (պատկերված է երկու թագ)։ Դարձերեսի կողմի վերևում պատկերված է ամենատես աչքը, իսկ կենտրոնում մակարգված է․

 
- СЪ 13 СЕНТЯБРЯ

1854 ПО 28 АВГУСТА

1855.
 

: Սա Սևաստոպոլի պաշտպանության տարեթվերն են։ Նույն կողմի եզրերով մակագրված է

  Հանուն Սևաստոպլի պաշտպանության
- «ЗА ЗАЩИТУ СЕВАСТОПОЛЯ»[3][10][11]
 

Սանկտ Պետերբուրգի դրամատունը 1855—1856 թվականներին հատել է 253 000 և ավելի մեդալներ[12][13]։ Հայտնի է նաև մեդալի ֆրանսիական տարբերակը[14]։

Կրելու կարգ

խմբագրել

Մեդալն ուներ կանթ շերտաձողիկին կամ ժապավենին ամրացնելու համար։ Մեդալը պետք է կրել կրծքին։ Ժապավենի տեսակը՝ եզակի[15]։

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ПСЗРИ, 1855 год, том 30/1, №29 861, էջ 695
  2. Деммени, 1887, էջ 356-357
  3. 3,0 3,1 3,2 Петерс Д. И. Наградные медали Российской империи XIX—XX веков. Каталог. — М.: Археографический центр, 1996. — 291 с. — ISBN 5-86169-043-X, № 137
  4. ПСЗРИ, 1855 год, том 30/1, №29 862, էջ 695—296
  5. Деммени, 1887, էջ 357
  6. ПСЗРИ, 1855 год, том 30/1, №29 894, էջ 711
  7. Деммени, 1887, էջ 358
  8. ПСЗРИ, 1856 год, том 31/1, №30 266, էջ 129
  9. Деммени, 1887, էջ 361
  10. Смирнов В. П. Описанiе русскихъ медалей. №580. — СПб., 1908.
  11. Иверсен Ю. Медали выбитыя въ царствованiе императора Александра II. — СПб., 1880. — 106 с.
  12. Ионина Н. ««Сто великих наград»». www.gumer.info. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 12-ին.
  13. «Медаль «За защиту Севастополя»». Сайт «Награды императорской России 1702—1917 гг.». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 12-ին.
  14. «Фрачные варианты медалей за боевые компании эпохи Александра II». Сайт «Награды императорской России 1702—1917 гг.». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  15. Рихтер В. Г. «Русская медалистика с 1839 года до революции». Сайт «Награды императорской России 1702—1917 гг.». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 1-ին.

Գրականություն

խմբագրել
  • Полное собранiе законовъ Россiйской Имперiи, собрание II. — СПб..
  • Деммени М. Сборникъ указовъ по монетному и медальному делу въ Россiи 1649-1881. В 3-х томах. — СПб., 1887. — Т. 3.
  • Потрашков С. В. Награды СССР, России и Украины. — Харьков: Книжный Клуб «Клуб Семейного Досуга», 2011. — 416 с. — ISBN 978-5-9910-1393-2
  • Кузнецов Александр Александрович, Чепурнов Николай Иванович. Наградная медаль. В 2-х томах. — М.: Патриот, 1992. — Т. 1 (1701—1917). — ISBN 5-7030-0452-7
  • Чепурнов Н. И. Наградные медали Государства Российского. — М.: Русский мир, 2000. — 768 с. — ISBN 5-89577-024-X
  • Изотова М. А., Царёва Т. Б. Ордена и медали России и СССР. — Ростов-на-Дону: ООО ИД «Валдис», 2010. — 736 с. — ISBN 978-5-9567-0960-3

Արտաքին հղումներ

խմբագրել