Պյոտր Կրոպոտկին
Պյոտր Ալեքսեևիչ Կրոպոտկին (ռուս.՝ Пётр Алексеевич Кропоткин, նոյեմբերի 27 (դեկտեմբերի 9), 1842[1], Մոսկվա, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[2] - փետրվարի 8, 1921[3][2][1][…], Դմիտրով, Մոսկվայի մարզ, Խորհրդային Ռուսաստան[2]), ռուս հեղափոխական, անարխիզմի տեսաբան, աշխարհագրագետ-երկրաբան։
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 27 (դեկտեմբերի 9), 1842[1] Մոսկվա, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | փետրվարի 8, 1921[3][2][1][…] (78 տարեկան) Դմիտրով, Մոսկվայի մարզ, Խորհրդային Ռուսաստան[2] բնական մահով |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ուղղություն | անարխիզմ |
Մասնագիտություն | աշխարհագրագետ, գրող, ճանապարհորդ հետազոտող, փիլիսոփա, ինքնակենսագիր, լրագրող, տնտեսագետ, անարխիստ, կենդանաբան և քաղաքական գործիչ |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Անդամակցություն | Առաջին ինտերնացիոնալ |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ և Պաժերի կորպուս |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն, ռուսերեն[4] և ֆրանսերեն |
Ազդվել է | Միխայիլ Բակունին, Պիեռ Պրուդոն և նարոդնիկություն |
Երեխա(ներ) | Ալեքսանդր Կրոպոտկին |
Հայր | Ալեքսանդր Կրոպոտկին |
Մայր | Ekaterina Nikolaevna Kropotkina (nee Sulima)? |
Ներշնչվել է
| |
Ստորագրություն![]() | |
![]() |
Անդամակցել է չայկովականների նարոդնիկական կազմակերպությանը, 1874 թվականին բանտարկվել է, երկու տարի անց փախել արտասահման։ Մասնակցել է անարխիստական կազմակերպությունների գործունեությանը։ 1917 թվականին վերադարձել է Ռուսաստան։ Ընդունելով անարխիզմի հիմնադիրների հիմնական սկզբունքները, Կրոպոտկինը, ի տարբերություն Պրուդոնի, կողմնակից էր սոցիալական հեղափոխությանը, որն ըմբռնել էր ոչ որպես տարերային խռովություն, ինչպես Մ. Ա. Բակունինը, այլ ժողովրդի գիտակցական գործունեություն։
Ուսումնասիրել է Հյուսիսային Մանջուրիայի և Սիբիրի առանձին շրջանների, Ֆինլանդիայի և Շվեդիայի սառցադաշտային նստվածքները։ Մշակել է Արևելյան Սիբիրի լեռնագրական սխեման, զբաղվել Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի յուրացման հարցերով և տեսականորեն հիմնավորել Ֆրանց Իոսիֆի երկրի գոյությունը։ 1903-04 թթ. Կրոպոտկինն առաջ է քաշել «Եվրասիա մայր ցամաքի չորացման» մասին հիպոթեզը։ Կրոպոտկինի անունով են կոչվում՝ լեռնաշղթա Պատոմի բարձրավանդակում, լեռնաշղթա և հրաբուխ Արևելյան Սայաններում, քաղաք Կրասնոդարի երկրամասում և Իրկուտսկի մարզում և այլն։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Пирумова Н. М. Кропоткин Пётр Алексеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1973. — Т. 13 : Конда — Кун. — С. 480—481.
- ↑ 3,0 3,1 3,2 Kropotkin, Peter Alexeivich, Prince // The Enciclopædia Britannica — 12 — London, NYC: 1922. — Vol. XXXI English History to Oyama, Iwao. — P. 688.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Արտաքին հղումներ Խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 700)։ |