Հարիեթ Բիչըր Սթոու
Հարիեթ Բիչըր Սթոու (Հարիետ Բիչեր-Սթոու[9], անգլ.՝ Harriet Elizabeth Beecher Stowe, հունիսի 14, 1811, Լիչֆիլդ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ - հուլիսի 1 1896, Հարթֆորդ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), ամերիկյան գրող, «Քեռի Թոմի խրճիթը» (անգլ.՝ Uncle Tom's Cabin, 1852) հայտնի վեպի հեղինակ (թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաև հայերեն[10])։
Հարիեթ Բիչըր Սթոու անգլ.՝ Harriet Beecher | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | անգլ.՝ Elizabeth Harriet Beecher |
Ծնվել է | հունիսի 14, 1811[1][2][3][…] |
Ծննդավայր | Լիչֆիլդ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[4][5][6] |
Վախճանվել է | հուլիսի 1, 1896[1][2][3][…] (85 տարեկան) |
Վախճանի վայր | Հարթֆորդ, ԱՄՆ[7] |
Մասնագիտություն | վիպասան, բանաստեղծուհի, մանկագիր, վիպասան և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Hartford Female Seminary? |
Ժանրեր | վեպ և պատմազրույց |
Ուշագրավ աշխատանքներ | Քեռի Թոմի խրճիթը[4], Քեռի Թոմասի խրճիթի բանալին[4], Դրեդ. պատմվածք անիծյալ ճահճի մասին[4] և Still, Still with Thee? |
Պարգևներ | Կանանց փառքի ազգային սրահ[8] Կոնեկտիկուտի կանանց փառքի սրահ Օհայոյի կանանց փառքի սրահ և Հարգելի ամերիկացիներ շարք |
Ամուսին | Քելվին Էլլիս Սթոու |
Զավակներ | Charles Edward Stowe? |
![]() | |
Կայք | harrietbeecherstowe.org |
Հարիեթ Բիչըր Սթոու Վիքիքաղվածքում | |
Harriet Beecher Stowe Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Հարիեթ Բիչըր Սթոուն ծնվել է 1811 թվականի հունիսի 14-ին աստվածաբան և քարոզիչ Լայման Բիչըրի ընտանիքում: Նրա կրտսեր եղբայրը՝ Հենրի Ուորդ Բիչըրը, նույնպես եղել է քարոզիչ: Երկար ժամանակ ապագա գրողը՝ որպես ուսուցիչ, աշխատել է իր քրոջ հիմնադրած իգական դպրոցում: 1836 թվականին նա ամուսնացել է Կելվին Էլիս Սթոուի հետ, ով այդ ժամանակ եղել է աստվածաբանության պրոֆեսոր Վոլնաթ Հիլզում գտնվող Լեյնի սեմինարիայում, որի նախագահն էր Հարիեթի հայրը՝ Լայման Բիչըրը:
ՍտեղծագործությունԽմբագրել
Իր գրական ստեղծագործություններում Հարիեթ Բիչըր-Սթոուն հանդես է գալիս որպես կանանց կրթության իրավունքի պաշտպան և ստրկատիրության վերացման կողմնակից: 1852 թվականին հրատարակվել է նրա ամենահայտնի վեպը՝ «Քեռի Թոմի խրճիթը», որը ստրկատիրությունը մերկացնող ամենացնցող փաստաթղթերից է: Առաջին տարվա ընթացքում ԱՄՆ-ում վաճառվել է գրքի 350000, իսկ ամբողջ աշխարհում՝ 600000 օրինակ: Անգլիայում այն հրատարակվել է 35, ԽՍՀՄ-ում՝ 59 անգամ, թարգմանվել է 21 լեզուներով, հրատարակվել 2 միլիոնից ավելի ընդհանուր տպաքանակով[9]։ Վեպի հիման վրա նկարահանվել են կինոֆիլմեր։ Ի պատասխան ստրկատետերի ու նրանց ընկերների կողմից հնչած մեղադրանքների՝ Հարիեթ Բիչըր-Սթոուն 1853 թվականին հրատարակում է «Քեռի Թոմի խրճիթի բանալին» («Key to uncle Tom’s Cabin») վեպը, որում ապացուցել է, որ վեպի սյուժեն (հաճախ նաև ամենափոքր մանրամասները) վերցված է կյանքից:
Բիչըր-Սթոուի բանաստեղծությունները հիմնականում կրոնական թեմաներով են: 1956 թվականին լույս է տեսել նրա հայտնի վեպերից մեկը՝ «Դրեդ. պատմվածք անիծյալ ճահճի մասին»:
Սկանդալային պատմությունԽմբագրել
1869 թվականին Հարիեթ Բիչըր-Սթոուն տպագրել է «Բայրոնի կնոջ կյանքի իրական պատմությունը» հոդվածը, որում առաջին անգամ հասարակությանն է ներկայացրել բանաստեղծի՝ իր խորթ քրոջ հետ ամուսնացած լինելու հանգամանքը[11]: Հոդվածը սկանդալի տեղիք է տվել Ամերիկայում ու Եվրոպայում, ու թեև Բիչըր-Սթոուն փորձել է արդարանալ ու մեղադրանքը հաստատել «Lady Byron vindicated» (Բոստոն, 1870) գրքում ներկայացված նոր փաստերով, սակայն այլևս երբեք չի վայելել նախկին ժողովրդականությունը:
ՄահԽմբագրել
Հարիեթ Բիչըր-Սթոուն մահացել է 1896 թվականի հուլիսի 1-ին Հարթֆորդում: Թաղված է Անդովերում՝ Ֆիլիպսի ակադեմիայի գերեզմանատանը[12]:
ՀիշատակԽմբագրել
1962 թվականի դեկտեմբերի 29-ին Մեն նահանգի Բրանսուիկ քաղաքում գտնվող այն տունը, որտեղ Հարիեթ Բիչըր-Սթոուն գրել է «Քեռի Թոմի խրճիթը» վեպը, ընդգրկվել է ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձանների ցանկում[13]:
ՄատենագրությունԽմբագրել
- Քեռի Թոմասի խրճիթը, Երևան, 1955։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 1036.
- ↑ 5,0 5,1 http://web.archive.org/web/20170323042012/http://jeugdliteratuur.org/auteurs/harriet-beecherstowe
- ↑ https://en.wikisource.org/wiki/Woman_of_the_Century/Harriet_Beecher_Stowe
- ↑ German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118618784 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ https://www.womenofthehall.org/inductee/harriet-beecher-stowe/
- ↑ 9,0 9,1 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 2, ՀՍՀ գլխավոր խմբագրություն, Երևան, 1976, էջ 443:
- ↑ Քեռի Թոմասի խրճիթը: Վեպ / Հ. Բիչըր Սթոու; Անգլ. թարգմ.՝ Հ. Բուջիկանյան; Առաջաբ.՝ Կ. Չուկովսկի; Խմբ.՝ Հ.Հ. Դանիելյան. - Երևան։ Սովետական գրող, 1985. - 536 էջ։
- ↑ THE BYRON CONTROVERSY
- ↑ Harriet Elizabeth Beecher Stowe
- ↑ Statement of Significance (անգլ.)