Բենջամին Ֆրանկլին (անգլ.՝ Benjamin Franklin, հունվարի 17, 1706(1706-01-17)[1][2][3][…], Բոստոն, Մասաչուսեթսյան ծոցի գավառ, Տասներեք գաղութներ[4][5] - ապրիլի 17, 1790(1790-04-17)[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4][5]), քաղաքական գործիչ, դիվանագետ, գիտնական, գյուտարար, լրագրող, հրատարակիչ, մասոն[6]։ ԱՄՆ անկախության պատերազմի առաջնորդներից մեկն է։ ԱՄՆ Պետական Մեծ Կնիքի դիզայնի հեղինակներից է։ Առաջին ամերիկացին է, ով դարձել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի օտարերկրացի անդամ։

Բենջամին Ֆրանկլին
Joseph Siffrein Duplessis - Benjamin Franklin - Google Art Project.jpg
 
Կրթություն՝ տնային ուսուցում
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ և գրող
Դավանանք դեիզմ
Ծննդյան օր հունվարի 17, 1706(1706-01-17)[1][2][3][…]
Ծննդավայր Բոստոն, Մասաչուսեթսյան ծոցի գավառ, Տասներեք գաղութներ[4][5]
Վախճանի օր ապրիլի 17, 1790(1790-04-17)[1][2][3][…] (84 տարեկան)
Վախճանի վայր Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4][5]
Գերեզման Christ Church, Philadelphia
Թաղված Christ Church, Philadelphia
Քաղաքացիություն Flag of Great Britain (1707–1800).svg Բրիտանական Ամերիկա և ԱՄՆ
Հայր Josiah Franklin?
Մայր Abiah Folger?
Ամուսին Դեբորա Ռիդ Ֆրանկլին
Զավակներ Ուիլյամ Ֆրանկլին, Ֆրենսիս Ֆոլջեր Ֆրանկլին և Սարա Ֆրանկլին Բաչ
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Բենջամին Ֆրանկլինը միակն է «հիմնարար հայրերից», ով դրել է իր ստորագրությունը բոլոր երեք կարևորագույն պատմական փաստաթղթերում, որոնք ընկած են ԱՄՆ՝ որպես անկախ պետության ձևավորման հիմքում՝ ԱՄՆ անկախության հռչակագիր, ԱՄՆ Սահմանադրություն և Փարիզյան երկրորդ հաշտության պայմանագիր (1783 թ.), որով պաշտոնապես ավարտվեց Հյուսիսային Ամերիկայում 13 բրիտանական գաղութների՝ Մեծ Բրիտանիայից անկախության համար պատերազմը։ Բենջամին Ֆրանկլինի դիմանկարը պատկերված է ԱՄՆ Դաշնային պահուստների համակարգի 100 դոլարանոց թղթադրամի վրա 1914 թվականից։

Ֆրանսիացի հեղափոխական Մաքսիմիլիեն Ռոբեսպիեռը Ֆրանկլինին հասցեագրված նամակում նրան անվանել է «աշխարհի ամենահանրահայտ գիտնականը»։

ԿենսագրությունԽմբագրել

 
Ֆրանկլին, 1825

Բենջամին Ֆրանկլինը ծնվել է 1706 թվականի հունվարի 7–ին Բոստոնում։ 15 րդ երեխան էր ընտանիքում (ընդհանուր 17 երեխա)։ Հայրը Անգլիայից գաղթած արհեստավոր Ջոզայն Ֆրանկլինն էր, ով զբաղվում էր օճառի և մոմերի պատրաստմամբ։ Ուսում ստացել է ինքնուրույն։ Հայրը շատ էր ցանկանում, որ Ֆրանկլինը դպրոց հաճախի, սակայն գումարը բավականացրեց միայն երկու տարվա համար։ 12 տարեկանից նա սկսում է աշխատել իր եղբոր՝ Ջեյմսի տպագրատանը որպես աշակերտ, իսկ տպագրությունը նրա հիմնական մասնագիտությունն էր երկար տարիների ընթացքում։

1727 թվական Ֆիլադելֆիայում ստեղծում է սեփական տպագրատունը։ Հրատարակել է «Փենսիլվանյան ամսագիր» (1729-1748), 1732-1758 թթ.՝ «Թշվառ Ռիչարդի օրագիրը» տարեգիրքը։

1728 թ. Բենջամին Ֆրանկլինը հիմնում է Ֆիլադելֆիական արհեստավորների և առևտրականների բանավեճի խմբակ, որը 1743 թ. վերածվել է ամերիկյան փիլիսոփայության կենտրոնի, որի անդամները 1770 թվականից մինչև 1860 թվականը ընտրվել են 24 ռուս գիտնականներ, այդ թվում՝ Տ.Ի. ֆոն Կլինգշտետ (1773), Ե.Ռ. Դաշկովա (1789), Պ.Ս. Պալլաս (1791), Ֆ.Պ. Ադելունգ (1818), Ի.Ֆ. Կռուզենշտեռն (1824), Վ.Յ. Ստռուվե (1853)։

1731 թվականին ստեղծել է Ամերիկայում առաջին հասարակական գրադարանը, 1743 թվականին` ամերիկյան փիլիսոփայության կենտրոնը, 1751 թվականին` Ֆիլադելֆիայի ակադեմիան, որը հիմքն է Փենսիլվանիայի համալսարանի։ 1737 թվականից մինչև 1753 թվականը եղել է Փենսիլվանիայի փոստապետը, 1753-1774 թթ. զբաղեցրել է նույն պաշտոնը բոլոր հյուսիսամերիկյան գաղութների մասշտաբով։ 1776 թ. մեկնել է Ֆրանսիա՝ որպես դեսպան՝ Անգլիայի և Ֆրանսիայի միջև համաձայնագրի կնքման նպատակով։ Բազմաթիվ երկրների ակադեմիաների անդամ է ընտրվել, այդ թվում և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա (1789 թ. Սանկտ Պետերբուրգի ակադեմիայի, առաջին ամերիկացի անդամ)։ Նա մասոն էր և մտնում էր ամենամեծ մասոնական «Ինը քույրեր» խմբակի մեջ։ Ամերիկյան սահմանադրության հիմնադիրներից մեկն է (1787 թ.)։ «Ժամանակը ոսկի է» արտահայտության հեղինակն է («Խորհուրդներ երիտասարդ առևտրականին», 1748 թ.)։

Ֆրանկլինը մահացել է 1790 թվականի ապրիլի 17–ին։ Ֆիլադելֆիայում նրա թաղմանը ներկա է գտնվել շուրջ 20 հազար մարդ։

Ֆրանկլինը մշակույթումԽմբագրել

ՔանդակագործությունԽմբագրել

ԳեղանկարչությունԽմբագրել

ՖիլատելիաԽմբագրել

Դրամագիտության մեջԽմբագրել

1914 թվականից Բենջամին Ֆրանկլինին պատկերել են ԱՄՆ հարյուր դոլարանոց բոլոր թղթադրամների վրա։

ՖիլմերումԽմբագրել

Հանրահայտ «Հետ դեպի ապագա» եռապատման հերոս դոկտոր Բրաունի լաբորատորիայում կարելի է հանդիպել Բենջամին Ֆրանկլինի դիմանկարը։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Գոլֆստրիմ հոսանքը աշխարհագրական քարտեզների վրա հայտնվել է Բենջամին Ֆրանկլինի օրոք և նախաձեռնությամբ։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Франклин Бенджамин // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 www.accademiadellescienze.it (իտալ.)
  6. Benjamin Franklin, freemasonry.bcy.ca