Վեպ, գրական ժանր, էպիկական արձակ ստեղծագործություն։

Վեպի սահմանում

խմբագրել

Վեպը պատմողական գրական տեսակ է։ Այն արձակ մյուս տեսակներից տարբերվում է իր ծավալով և ներքին ընդգրկումով։ Վեպի մասին «Հայ վեպի պատմություն» գրքի հանձնարարականում (անոտացիա) գրված է, որ «վեպը արվեստի ինտելեկտուալացման ամենաբարձր աստիճանն է»[1]։ Ժանրի միջազգային ռոման անվանումը վերագրվում է 11 - 12-րդ դարերում եվրոպական միջավայրի բոլոր այն ստեղծագործություններին, որոնք գրվել են ռոմաներեն լեզվով՝ ի հակադրություն լատինական գրականության։ Վեպը «էպիկական ստեղծագործություն է, որի մեջ պատումը կենտրոնացված է առանձին անհատի ճակատագրի վրա, նրա բնավորության և ինքնագիտակցության ձևավորման և զարգացման վրա»[2]։ Սակայն հանրագիտարանային այս ձևակերպումը երևույթի արտաքին կողմն է միայն։

Հեգելը գեղարվեստի պատմությունը բաժանում է երկու ձևի՝ դասական (անտիկ) և ռոմանտիկական։ Ամբողջ միջնադարյան արվեստը հատկացնում է ռոմանտիկական ձևին։ Վեպը վերագրելով արվեստի ռոմանտիկական ոճին՝ այն անվանում է «բուրժուական էպոպեա»։ Համեմատելով էպոսն ու վեպը Հեգելը գրում է. «...փոխվում է նորագույն վեպերում գործող հերոսների ասպետականությունը։Որպես անհատներ, օժտված իրենց անձնական նպատակներով՝ սիրով, պատվով, բարեգործությամբ կամ աշխարհի բարեկարգման իդեալով, նրանք հակադրվում են տիրող կարգերին ու իրականության պրոզային, որն ամենուրեք դժվարություններ է դնում նրանց ճանապարհին»[3]։

Ըստ Բելինսկու՝ «մեր ժամանակի էպոսը վեպն է», որն իր մեջ կրում է էպոսի բոլոր հատկանիշները, միայն այն տարբերությամբ, որ վեպում չկան աստվածներ ու կյանքի միֆոլոգիական չափերը, այլ սովորական կյանքն է, քանզի նորագուն արվեստի համար մասնավոր մարդու ճակատագիրն էական է։ «Վեպը,-գրում է Բելիսկին,- ծագել է քրիստոնեական ժողովուրդների նորագույն քաղաքակրթությունից՝ մարդկության պատմության այն դարաշրջանում, երբ բոլոր քաղաքացիական, հասարակական, ընտանեկան և առհասարակ մարդկային հարաբերությունները դարձել էին բազմաբարդ ու դրամատիկ, կյանքը տարածվել էր անսահման տարրերի խորությամբ ու լայնքով։ Բացի հետաքրքրաշարժությունից և բովանդակային հարստությունից, վեպը ոչնչով ցածր չէ էպիկական պոեմից՝ նաև որպես գեղարվեստական ստեղծագործություն»[4]։

Հայ վեպի սկզբնավորումը (19-րդ դարի 40-ական թթ.)

խմբագրել

Հայ առաջին վեպը «Վերք Հայաստանի»-ն է, հեղինակի բնորոշմամբ՝ պատմական վեպ։ Հայ վիպասանության խոշորագույն ներկայացուցիչներից են Րաֆֆին, Ծերենցը, Պերճ Պռոշյանը, Մուրացանը, Շիրվանզադեն, Նար-Դոսը և ուրիշներ։

Տես նաև՝

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  1. Հայ վեպի պատմություն (19-րդ դար). Երևան: ՀՀ ԳԱ «Գիտություն» հրատարակչություն. 2005. էջ 2.
  2. Краткая литературная энциклопедия, том 6. Москва. 1971. էջ страница 3.
  3. Г. Гегель (1969). Эстетика, том 2. Москва. էջ страница 304.
  4. В.Белинский (1978). Собр. соч., том 3. Москва. էջ стр. 324.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեպ» հոդվածին։