Իվան Իվանովիչ Պանաև (ռուս.՝ Ива́н Ива́нович Пана́ев, մարտի 15 (27), 1812, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 18 (մարտի 2), 1862, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս գրող, գրականագետ, քննադատ, լրագրող, խմբագիր։

Իվան Պանաև
Դիմանկար
Ծնվել էմարտի 15 (27), 1812
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էփետրվարի 18 (մարտի 2), 1862 (49 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանԼիտերատորսկիե մոստկի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
Մասնագիտությունլրագրող, գրող և գրական քննադատ
Ծնողներհայր՝ Q122361616?
 Ivan Panaev Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Սանկտ Պետերբուրգում ազնվականի ընտանիքում[2]։ Ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի գիշերօթիկ դպրոցը՝ 1830 թվականին։ Մինչև 1845 թվականը անցել է ծառայության։ Սկսել է տպագրվել 1834 թվականի։ Իր առաջին ռոմանտիկական վեպերն են՝ «Հանրային կնոջ անկողնում», տպագրվել է 1834 թվականին, «Նա կլինի երջանիկ», տպագրվել է 1836 թվականին[3] ։ Կինը Ավդոտյա Յակովլենա Պանաևան է՝ հեղինակ մի շարք վեպերի, «Հիշողություններ» վեպի հեղինակ։ Պանաևը մահացել է 1862 թվականին փետրվարի 18 սրտի կաթվածից՝ կնոջ ձեռքերի վրա։

Ստեղծագործություն

խմբագրել

Գրական դաշտում Պանաևը հանդես է եկել 1834 թվականից։ Նա հեղինակել է մի շարք վեպեր՝ «Սպիտակ տենդ», «Նա կլինի երջանիկ», «Հիանալի մարդը», «Մոր որդին», «Հարազատները», «Հանդիպում կայարանում», «Առյուծները մարզերում», (միակ մեծածավալ գործը, որը տպագրվում է առանձին պարբերականում՝ Սանկտ Պետերբուրգում), «Ռուս միլիոնատիրոջ թոռը»։ 1830 թվականների երկրորդ կեսին Պանաևը հաճախ է գնում Մոսկվա, որտեղ էլ ծանոթանում է տեղական նշանավոր գրողների հետ։ Մտերմանում է հատկապես Բելինսկու հետ[3], որի օգնությամբ էլ սկսում է մասնակցել Հայրենական գրառումներ (ամսագիր) խմբագրությանը և ակտիվորեն կատարել գրական աշխատանքներ։ Սկզբնական շրջանում ստեղծագործում է ռոմանտիկական ոճում, իսկ հետագայում Բելինսկու ստեղծագործությունների ազդեցության տակ գրում է նաև ռեալիստական ստեղծագործություններ, որոնք, սակայն, այդքան էլ տարածում չեն գտնում։

Լրագրողական գործունեություն

խմբագրել

Պանաևի լրագրողական գործերը մեծ ներդրում ունեն ռուսական լրագրության պատմության մեջ։ Նա Նեկրասովի հետ գլխավորել է «Սովրեմեննիկ (ամսագիր)»։ Նրանք կարողացան իրենց կողմը գրավել լավագույն գրական ուժերին, որոնք այդ ընթացքում կանգնած էին ռուսական գրականության բարձունքում։ «Սովրեմեննիկ (ամսագիր)» Պանաևը հանդես է եկել «Նոր պոետ» գրական կեղծանվամբ։ Ամեն ամիս տպագրվում էին պարբերականում Պանաևի խելացի ֆելիետոնները, որոնք սկզբում քննադատվում էին։ Այստեղ տպագրում է նաև բանաստեղծություններ։ Իր մահից առաջ՝ Պանաևը մտադիր էր տպագրել նաև իր հիշողությունները։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Панаев Иван Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Handbook of Russian Literature, Victor Terras, Yale University Press 1990.
  3. 3,0 3,1 The Great Soviet Encyclopedia, 3rd Edition (1970–1979).

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Պանաև» հոդվածին։