Ֆրենկ Նորիս
Ուշադրություն։ Այս հոդվածը կարող է պարունակել անձնական տեսություններ, վարկածներ կամ կարծիքներ։ Հոդվածից պետք է հեռացնել բոլոր այն պնդումները, որոնք հիմնված չեն վստահելի աղբյուրների վրա։ Մանրամասների համար տես քննարկման էջը։ |
Ֆրենկ Նորիս (անգլ.՝ Frank Norris, մարտի 5, 1870[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4] - հոկտեմբերի 25, 1902[1][2][3][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), 19-րդ դարի ամերիկացի գրող, Ժուռնալիստ, նատուրալիստական ուղղության ներկայացուցիչ[5][6][7][8][9]։ Գրականագետներից շատերի կարծիքով նրա լավագույն ստեղծագործություններն են համարվում «Մաքթիգ» (անգլ.՝ McTeague) (1899), «Ծովահրեշը. Կալիֆոռնիական պատմություն» (անգլ.՝ The Octopus: A California Story) (1901) և «Հորձանուտ» (անգլ.՝ The Pit) (1903) վեպերը[10]։ «Մաքթիգ»-ի հիման վրա ամերիկացի նշանավոր կինոռեժիսոր Էրիխ ֆոն Շտրոհայմը 1924 թվականին նկարահանել է իր և համաշխարհային կինոարվեստի գլուխգործոց համարվող «Ընչաքաղցություն» համր ֆիլմը։
Ֆրենկ Նորիս անգլ.՝ Benjamin Franklin Norris | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 5, 1870[1][2][3][…] |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | հոկտեմբերի 25, 1902[1][2][3][…] (32 տարեկան) |
Վախճանի վայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Գերեզման | Mountain View Cemetery |
Գրական անուն | Justin Sturgis |
Մասնագիտություն | գրող, վիպասան և լրագրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի |
Գրական ուղղություններ | նատուրալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Մաքթիգ և The Octopus: A Story of California? |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Երկու տարի սովորել է Փարիզի Ժուլիան ակադեմիայի գեղարվեստական ստուդիայում։ Այդ ընթացքում ծանոթացել է ֆրանսիացի գրող Էմիլ Զոլայի նատուրալիստական վեպերին և խորապես ազդվել դրանցից[11][12]։ Ուսումնառությունը շարունակել է Կալիֆոռնիայի և Հարվարդի համալսարաններում, անդամակցել Phi Gamma Delta համալսարանական եղբայրությանը[13][14][15], դարձել Skull & Keys ընկերության նախաձեռնողներից մեկը[16]։ Աշխատակցել է մամուլին։ Առաջին վեպերում, որոնցում զգացվում է Էմիլ Զոլայի ազդեցությունը, ցույց է տվել, թե ինչպես է խեղվում երիտասարդների բնավորությունը ամերիկյան իրականության մեջ («Վանդովերը և գազանը», 1895 թվական, հրատարակվել է 1914 թվականին), դատապարտել է հարստություն դիզելու կիրքը («Մաքթիգ», 1893—1897 թվականներին, հրատարակվել է 1899 թվականին)։
Նորիսի գլուխգործոցը «Ծովահրեշը» (1901 թվական) վեպն է՝ «Ցորենի վիպերգ» անավարտ եռերգության առաջին մասը, որտեղ արտացոլված են մոնոպոլիաների դաժան դիկտատուրայի էական գծերը և միաժամանակ ամերիկյան ժողովրդի հակաիմպերիալիսաական պայքարի վերելքը։ «Հորձանուտ» (1903 թվական) երկրորդ մասում մերկացված են ցորենի սպեկուլյատիվ խոշոր գործառնությունները Չիկագոյում։ Մտահղացված երրորդ մասը («Գայլը») չի գրվել։
Մահացել է 32 տարեկան հասակում, կույր աղիքի նոպային հաջորդած պերիտոնիտի (որովայնամզի բորբոքման) հետևանքով։ Նրա ստեղծագործությունները, Էմիլ Զոլայից[17] զատ, համեմատվում են Սթիվեն Քրեյնի[18], Թեոդոր Դրայզերի, Էդիթ Ուորթոնի երկերի հետ[19]։
ԵրկերԽմբագրել
- Vandover and the Brute (1914)
- A Deal in Wheat and Other Stories of the New and Old West (1903)
- Grettir en la granja de Thorhall (1903)
- The Pit (1902)
- The Octopus: A California Story (1901)
- A Man's Woman (1900)
- McTeague (1899)
- Moran of the "Lady Letty": A Story of Adventure Off the California Coast (1898)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Норрис Фрэнк // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Biencourt, Marius. Une Influence du Naturalisme Français en Amérique: Frank Norris, Giard, 1933.
- ↑ Walcutt, Charles Child. American Literary Naturalism, a Divided Stream, University of Minnesota Press, 1956.
- ↑ Chase, Richard Volney. "Norris and Naturalism." In The American Novel and its Tradition, Doubleday, 1957.
- ↑ Pehowski, Marian Frances. Darwinism and the Naturalistic Novel: J. P. Jacobsen, Frank Norris and Shimazaki Tōson, University of Wisconsin–Madison, 1973.
- ↑ Civello, Paul. American Literary Naturalism and Its Twentieth-Century Transformations: Frank Norris, Ernest Hemingway, Don DeLillo, University of Georgia Press, 1994.
- ↑ Կաղապար:Citar web
- ↑ Åhnebrink, Lars. The Influence of Émile Zola on Frank Norris, Lundequistska Bokhandeln, 1947.
- ↑ Hunt, Jonathan P. Naturalist Democracy: Literary and Political Representation in the Works of Frank Norris and Émile Zola, University of California, Santa Cruz, 1996.
- ↑ Wood, William Allen (1902). "A Golden Bowl Broken," Phi Gamma Delta Magazine, Vol. XXV, pp. 157–163.
- ↑ Chamberlin, William Fosdick. The History of Phi Gamma Delta, The Fraternity, 1926.
- ↑ Everett, Wallace W. "Frank Norris in his Chapter," Phi Gamma Delta Magazine, Vol. LII, April 1930.
- ↑ "Frank Norris Honored by Skull & Keys Society of California," The Phi Gamma Delta, Vol. 34, No. 6, 1912, p. 606.
- ↑ Montague, G.H. (1901). "Two American Disciples of Zola," The Harvard Monthly, Vol. 32, pp. 204–212.
- ↑ Wertheim, Stanley (1991). "Frank Norris and Stephen Crane: Conviction and Uncertainty," American Literary Realism, 1870–1910, Vol. 24, No. 1, pp. 54–62.
- ↑ McElrath, Jr. Joseph R. and Gwendolyn Jones (1994). "Introduction" to The Pit. New York: Penguin Books.
Արտաքին հղումներԽմբագրել
Ֆրենկ Նորիս Վիքիպահեստում |
- «Norris, Frank»։ Encyclopædia Britannica 19 (11th ed.)։ 1911։ էջ 765
- https://standardebooks.org/ebooks/frank-norris}}(չաշխատող հղում)
- Frank Norrisի գործերը Գուտենբերգ նախագծում
- Western American Literature Journal: Frank Norris
- Works by Frank Norris, at Unz.org
- Works by Frank Norris, at Hathi Trust
- Guide to the Frank Norris Collection at The Bancroft Library
- Frank Norris Page at the William Dean Howells Society; includes links to works on the web, bibliography, index to Frank Norris Studies
- Romanticist Under the Skin
- 5 short radio episodes "Bestial Welter"(չաշխատող հղում), "Nourisher of Nations"(չաշխատող հղում) and "The Octopus"(չաշխատող հղում) from The Octopus; "Polk Street"(չաշխատող հղում) from McTeague and "Two Voices"(չաշխատող հղում) from The Santa Cruz Venetian Carnival by Frank Norris. California Legacy Project.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 394)։ |