«Հայր Սերգի» (ռուս.՝ «Оте́ц Се́ргий»), Լև Տոլստոյի կոմից 1890—1898 թվականներին գրված և 1911 թվականին հրատարակված վիպակ։

Հայր Սերգի
ռուս.՝ Отец Сергий
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգեղարվեստական գրականություն
Ձևպատմվածք
ՀեղինակԼև Տոլստոյ
Երկիր Ռուսաստան
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1898
ՏեսարանՌուսաստան
Հրատարակվել է1911
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/tolstoi/ssergij/ssergij.html
 Father Sergius

Պատմություն

խմբագրել

Վիպակի ստեղծման գաղափարը Տոլստոյի մոտ հղացել է 1889—1890 թվականներին։ Առաջին ծրագիրն ի հայտ է եկել 1890 թվականի փետրվարի 3-ին Տոլստոյի օրագրում։ Հունիսի 6-ին Լև Նիկոլաևիչը գրել է.

  Սկսեցի Հայր Սերգին և խորհեցի նրա շուրջ։ Ողջ հետաքրքրությունն այն հոգեբանական էտապներն են, որոնք նա անցնում է[1]։  

Տոլստոյը վիպակի վրա ընդմիջումներով աշխատել է մինչև 1891 թվականը։ Նա վերադարձել է աշխատանքին միայն 1898 թվականին։ 1898 թվականի հունիսի 12-ին Լև Տոլստոյն օրագրում նշել է.

  Այսօր բոլորովին անսպասելի կերպով ավարտեցի «Սերգին»[2]։  

1900 թվականի հոկտեմբերին, երբ Լև Նիկոլաևիչը հանդիպել է Մաքսիմ Գորկուն, նրան պատմել է վիպակի բովանդակությունը։ Գորկին հիշել է.

  ... Ես լսում էի պատմությունը՝ ապշած լինելով և՛ գեղեցիկ շարադրման, և՛ պարզության, և՛ գաղափարների վրա[3]։  

Սյուժե

խմբագրել

Պատմությունը սկսվում է իշխան Ստեփան Կասատսկու՝ սպայի, կրակոտ և հպարտ երիտասարդի մանկության և երիտասարդության նկարագրությամբ։ Նա կայսեր մեծ երկրպագուն էր։ Երիտասարդին մեծ գործեր էին սպասվում. նա հրաշալի տիրապետում էր տարբեր գիտությունների։ Հանկարծ նա իր ամուսնության նախօրյակին բացահայտում է, որ իր հարսնացուն՝ կամսուհի Մարյա Կորոտկովան, եղել է Նիկոլայ I-ի սիրուհին։ Այդ հարվածը ստիպում է նրան վերանայել իր ամբողջ կյանքը և հրաժարվելով տիտղոսներից՝ դառնալ վանական։ Կուսակրոն ձեռնադրվելով՝ Ստեփանը ընդունում է հայր Սերգի անունը։ Նա սկսում է ճգնավորի կյանք վարել։ Կտրվելով աշխարհիկ կյանքից՝ նա հրաշալի հասկանում է այն, թե ինչու ինքն այժմ նման կյանք ունի։

Իր ճգնակեցության վեցերորդ տարում՝ բարեկենդանի տոնին, հարևան քաղաքից իր վանական խուց է ժամանում զվարճալի ընկերախումբ։ Խմբից մի տիկին՝ Մարկովկինայի նախկին կինը, մտնում է խուց՝ գրազը շահելու նպատակով Սերգիին գայթակղելու մտադրությամբ։ Հայր Սերգին, հակադրվելով դրան, մեկուսանում է մարագում, որտեղ կացնով կտրում է ձախ ձեռքի ցուցամատը։ Մարկովկինան, գիտակցելով՝ ինչ է կատարվել, հեռանում է նրանից՝ սեփական կյանքը փոխելու մտադրությամբ։ Մեկ տարի անց նա մտնում է վանք։ Հայր Սերգին հռչակը՝ իբրև բարեպաշտ, աճում է։ Նա ձեռք է բերում բուժակի փառք, և տարբեր վայրերից ուխտավորները գալիս էին նրա մոտ։ Բայց դա նրան ամենևին չէր ուրախացնում։ Դեռ ավելին, բազմաթիվ ուխտավորներ նրան սաստիկ խանգարում էին աղոթել։ Սերգին տակավին գիտակցում է ճշմարիտ հավատին հասնելու իր անկարողությունը։ Նրան նախկինի պես տանջում է ձանձրույթը, հպարտությունն ու տռփանքը։ Ամեն ինչ կրկնվում է, երբ աղոթքներով բուժվելու նպատակով նրա մոտ են բերում վաճառական Մարյայի տկարամիտ դստերը։ Հաջորդ առավոտյան նա հեռանում է վանքից և փնտրում մանկության ծանոթ Պաշենկային (Պարսկովյա Միխայլովնա), որին շատ տարիներ առաջ տանջել էր այլ տղաների խմբի հետ։ Սերգին գտնում է նրան ու նրա համար ապաստարան գտնում։ Նա սկսում է ապրել թափառական կյանքով, որի պատճառով նրան շուտով ձերբակալում են և աքսորում Սիբիր։ Այնտեղ նա վարձու աշխատում է հարուստ մարդու մոտ, ուսուցանում երեխաներին, խնամում հիվանդներին։

Էկրանավորում

խմբագրել

1918 թվականին Յակով Պրոտազանովը նկարահանել է գեղարվեստական համր ֆիլմ վիպակի մոտիվներով։ Հայր Սերգիի դերը խաղացել է Իվան Մոզժուխինը։

Վիպակը կրկին նկարահանվել է 1978 թվականին։ Հայր Սերգիի դերը խաղացել է Սերգեյ Բոնդարչուկը, իսկ ռեժիսորը՝ Իգոր Տալանկինը։

1990 թվականին լույս է տեսել վիպակի էկրանավորումը «Եվ լույս է վառվում խավարում» (Իտալիա – Ֆրանսիա – Գերմանիա)։ Կինոնկարի գործողությունները Ռուսաստանից տեղափոխվել են Նեապոլի թագավորություն, սակայն ստեղծագործության ֆաբուլան (դեպքերի ընթացքը) պահպանվել է։ 1990 թվականին ֆիլմը մասնակցել է Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրին։ Երգահան Նիկոլա Պիովանին ստացել է կինոլրագրողների Իտալական սինդիկատի «Արծաթազօծ ժապավեն» մրցանակը։

Գնահատականներ

խմբագրել

Վիպակը հակասական գնահատանքի է արժանանում եկեղեցական միջավայրում։ Հայր Սերգիի անկումը շատ ընթերցողների համար փորձաքար է եղել։ Դրա հիման վրա մի կողմը պնդել է, որ Լև Նիկոլաևիչը ստեղծել է «հակակյանք»՝ ճգնակեցությունը վարկաբեկելու նպատակով[4]։ Ըստ մյուս կողմի տեսակետի՝ Տոլստոյի վիպակը համահունչ է ռուս-բյուզանդական վարքագրության ավանդույթներին[5]։ Սովորաբար գտել են նմանություն Մակար Ռիմսկու բյուզանդական շրջանի ապրելակերպի հետ, սակայն վիպակի գլխավոր հերոսի նախատիպի ստույգ լինելն անհայտ է։

Այնուամենայնիվ, անհրաժեշտ է նշել, որ ի տարբերություն Տոլստոյի կրոնական հայացքների՝ ռուսական ուղղափառ եկեղեցին նրա գեղարվեստական ստեղծագործություններին երբեք պաշտոնական գնահատական չի տվել։ Այդ պատճառով ուղղափառ հեղինակների արտահայտած տեսակետներից և ոչ մեկը չի կարող հավակնել ամբողջ եկեղեցու արտահայտած կարծիքին։

Առանձին հարց է ծագում, թե ինչպես է վիպակում Նիկոլայ Պավլովիչի օրինակով դրսևորվել Տոլստոյի վերաբերմունքը կայսերական իշխանության նկատմամբ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Толстой Л. Н. Полное собрание сочинений: В 90 тт. — М., 1952. — Т. 51. — С. 47.
  2. Там же. — Т. 53. — С. 197.
  3. М. Горький Собрание сочинений. — М., 1954. — Т. 28. — С. 137.
  4. Багдасаров Р. В. «Мистка русского православия. «Отец Сергий» как антитрадиция». — М.: Вече, 2011. — ISBN 978-5-9533-5078-5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  5. Водько Владислав. «Византийские корни повести Л. Н. Толстого «Отец Сергий»».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայր Սերգի (վիպակ)» հոդվածին։