Ռոնալդինյո

իսպանացի ֆուտբոլիստ
(Վերահղված է Ռոնալդինիոից)

Ռոնալդո դե Ասիս Մորեյրա (պորտ.՝ Ronaldo de Assis Moreira, մարտի 21, 1980(1980-03-21)[1][2][3], Պորտու Ալեգրի, Բրազիլիա[4]), առավել հայտնի է որպես Ռոնալդինյո Գաուշո (Ronaldinho Gaúcho) կամ պարզապես՝ Ռոնալդինյո (Ronaldinho), բրազիլացի նախկին ֆուտբոլիստ, հարձակվող։ 2004 և 2005 թվականներին արժանացել է ՖԻՖԱ«Ոսկե գնդակ» տիտղոսին։

Ռոնալդինյո
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռոնալդո դե Ասիս Մորեյրա
Քաղաքացիությունը  Բրազիլիա և  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 21, 1980 (41 տարեկան)
Ծննդավայր Պորտու Ալեգրի, Բրազիլիա Բրազիլիա
Հասակ 181 սմ
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք Հարձակվող / կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ազատ գործակալ
Պատանեկան կարիերա
1987-1991
1991-1995
1995-1998
{{{2}}} Լանժենդոնկ
{{{2}}} Բելու-Օլիզոնտի
{{{2}}} Գրեմիո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1998-2001
2001-2003
2003-2008
2008-2011
2011-2012
2012-2014
2014-2015
2015
{{{2}}} Գրեմիո
{{{2}}} Պարի Սեն Ժերմեն
{{{2}}} Բարսելոնա
{{{2}}} Միլան
{{{2}}} Ֆլամենգո
{{{2}}} Ատլետիկ Մինեյրո
{{{2}}} Կերետարո
{{{2}}} Ֆլումինենսե
52(21)
55(17)
145(70)
76(20)
33(15)
47(17)
25(8)
7(0)
Ազգային հավաքական
1996
1999
1999-2013
2000-2008
Բրազիլիա Բրազիլիա (մինչև 17)
Բրազիլիա Բրազիլիա (մինչև 20)
Բրազիլիա Բրազիլիա
Բրազիլիա Բրազիլիա (օլիմպիական)
6(2)
14(6)
97 (33)
27(18)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռոնալդինյոն ծնվել է Ռիու Գրանդի դու Սուլ (պորտ.՝ Rio Grande do Sul) նահանգի Պորտու Ալեգրի քաղաքում։

Ռոնալդինյոն խաղացել է «Պարի Սեն Ժերմենում», «Բարսելոնայում» և «Միլանում»։ «Բարսելոնայի» կազմում Ռոնալդինյոն հաղթել է 2006 թվականի չեմպիոնների լիգան։

Կենսագրություն խմբագրել

Ռոնալդինյոն ծնվել է 1980 թվականի մարտի 21-ին, Սան Լուկաս հիվանդանոցում, Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի մայրաքաղաք Պորտու Ալեգրիում. ընտանիքի երրորդ երեխան է[5]։ Նրա մայրը՝ Դոնա Միգուելինան, աշխատում էր վաճառողուհի, ինչպես նաև, սովորում էր բուժքույրի դասընթացներում։ Հայրը՝ Ժուան դա Սիլվա Մորեյրա, բանվոր էր նավաշինարանում և պահակ «Գրեմիո» ակումբի ավտոկանգառում[6], ինչպես նաև, նախկինում խաղացել է տեղական սիրողական «Կրուզեյրո» թիմում[7]։ Հենց հայրն է դառնում Ռոնալդինյոյի առաջին մարզիչը՝ նրան սովորեցնելով ֆուտբոլ խաղալ, որը նա կիրառում էր Վիլա Նովա փողոցում, որտեղ ապրում էր ընտանիքը։ 1987 թվականին Ռոնալդինյոն սկսում է սովորել Ալբերտո Տորես դե Վիլա Նովա քոլեջում, սակայն ֆուտբոլի հանդեպ սերը վեր էր ամենից, Ռոնալդինյոն կարող էր այն խաղալ ամբողջ օրը և նույնիսկ այն ժամանակ, երբ նրա ընկերները հոգնածության պատճառով չէին կարողանում շարունակել խաղալ, նա խաղում էր իր շուն Բոմբոնի հետ, ինչպես իրենց բակում, այնպես էլ տանը։

7 տարեկան հասակում Ռոնալդինյոն ընդունվում է Լանժենդոնկի ֆուտբոլային դպրոցը[5]։ Հենց այդ ժամանակ է նա ստանում իր «Ռոնալդինյո» մականունը, որը նշանակում էր «փոքրիկ Ռոնալդո»՝ հանդիսանալով «Գրեմիո» պատանեկան ակումբի (որտեղ նա դիմել էր)՝ ամենափոքրիկը[8]։ 1988 թվականին, երբ Ռոնալդինյոն 8 տարեկան էր, ընտանիքի հայրը մահանոմ է սրտի նոպայից, ընտանեկան լողավազանում լողալու ժամանակ։ Երբ Ռոնալդինյոյի ավագ եղբայր Ռոբերտո դե Ասիսը պայմանագիր է կնքում «Գրեմիո» ակումբի հետ, ընտանիքը տեղափոխվում է Պորտու Ալեգրիի ավելի բարենպաստ թաղամաս՝ Գուարուա։ Այդ թաղամասում բնակարանը նվեր էր «Գրեմիո» ակումբի կողմից ընտանիքին, այն բանի համար, որ Ռոբերտոն չհեռանա ակումբից։ Հետագայում Ռոնալդինյոն ասում է.

  «Իմ եղբայրը ինձ համար իսկական հերոս է։ Հենց նա է հանդիսանում օրինակ՝ որպես հայր, եղբայր և ֆուտբոլիստ»[9]  

1991 թվականին նա սկսում է խաղալ «Բելու Օրիզոնտի» թիմի կազմում։ Մեծ ֆուտբոլի հետ միաժամանակ Ռոնալդինյոն սկսում է զբաղվել մինի ֆուտբոլով և լողափնյա ֆուտբոլով, որը նրան օգնում է մեծ ֆուտբոլի խաղերում։ 1993 թվականին՝ 13 տարեկան հասակում, Ռոնալդինյոն առաջին անգամ հիշատակվում է բրազիլական լրատավամիջոցներում, երբ նա տեղական թիմի հետ խաղերից մեկի ժամանակ, որը ավարտվում է 23-0 հաշվով հօգուտ «Բելու Օրիզոնտիի», հեղինակն է դառնում բոլոր 23 գնդակների[10]։

Ակումբային կարիերա խմբագրել

Գրեմիո խմբագրել

Ռոնալդինյոյի կարիերան «Գրեմիոյում» սկսվում է 1995 թվականին՝ երիտասարդական թիմից, որտեղ նա թիմի գլխավոր մարզիչ Լիամա Հիգինսի ղեկավարությամբ, մասնակցում էր Գուաշուի լիգայի երիտասարդական առաջնությունում։ 1997 թվականի փետրվարին նա ստորագրում է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը թիմի հետ։ Նույն թվականին Եգիպտոսում կայացած մինչև 16 տարեկանների աշխարհի առաջնությունից հետո, որտեղ նա երկու գնդակ է խփում 11 մետրանոցից, Ռոնալդինյոն սկսում է համարվել բրազիլական ֆուտբոլի ծագող աստղ[11][12]։ Այդ մրցաշրջանում Ռոնալդինյոն մասնակցում էր մարզաշապիկին «Ռոնալդո» անունով[13]։

Մեկ տարի անց Ռոնալդինյոն իր նորամուտն է նշում ակումբի առաջին թիմի կազմում՝ Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում։ 1998 թվականի ապրիլի 11-ին Ռոնալդինյոն թիմի կազմում առաջին խաղն է խաղում Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի առաջնության խաղում՝ «Սանտա Կրուզ» թիմի դեմ, որն ավարտվում է ոչ-ոքի՝ 1-1[14]: Նույն թվականի հուլիսի 26-ին Ռոնալդինյոն առաջին խաղն է խաղում Բրազիլիայի առաջնությունում՝ «Ինտերնասիոնալ» ակումբի դեմ խաղում, որում «Գրեմիոն» պարտվում է 0-1 հաշվով[14]։ Մեկ տարի անց Ռոնալդինյոն հաղթում է իր առաջին լուրջ մրցաշարում՝ Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի առաջնությունում, որի խաղարկության ժամանակ նա դառնում է 15 գոլի հեղինակ՝ 14 խաղերում, որոնցից մեկը եզրափակիչում՝ գրավելով «Ինտերնասիոնալ» ակումբի դարպասը[6]։ Ընդհանուր առմամբ, «Գրեմիոյում» խաղալու 4 տարիների ընթացքում Բրազիլիայի առաջնությունում Ռոնալդինյոն անց է կացնում 35 խաղ և դառնում 14 գոլի հեղինակ։

2001 թվականին լոնդոնյան «Արսենալ» ակումբը հետաքրքրվում է Ռոնալդինյոյով։ Սակայն գործարքը տեղի չի ունենում, քանի որ բրազիլացին չի կարողանում աշխատանքի թույլտվություն ստանալ՝ Բրազիլիայի հավաքականի կազմում շատ քիչ խաղեր անց կացնելու պատճառով[15]։ Ձախողվում է նաև շոտլանդական «Սենտ Միրեն» ակումբի հետ 6 միլիոն ֆունտ արժողությամբ վարձակալական պայմանագիրը, կեղծ անձնագրի հետ կապված սկանդալին Ռոնալդինյոյի առնչության պատճառով, որի պատճառով Ռոնալդինյոյին թույլատրվում է տեղափոխվել շոտլանդական ակումբ միայն տրասֆերային պատուհանի փակումից հետո[16]։ Նաև լուրեր էին պտտվում Ռոնալդինյոյի նկատմամբ «Լիդս Յունայթեդ» ակումբի հետաքրքրության մասին 40-ից մինչև 80 միլիոն դոլար արժողությամբ հնարավոր տրասֆերի շուրջ, սակայն այդ լուրերը չեն հաստատվում[17]։

2000 թվականի դեկտեմբերի 22-ին Ռոնալդինյոն գաղտնի, նախնական պայմանագիր է ստորագրում ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ակումբի հետ։ Որոշ ժամանակ անց «Գրեմիոյի» նախագահը թերթում առաջարկություն է հրապարակում փարիզցիների համար՝ 6,4 միլիոն եվրո արժողությամբ՝ նախատեսված 2 տարի ժամանակով, Ռոնալդինյոյի 150 000 եվրո աշխատավարձով առաջին մրցաշրջանում և 213 000 եվրո երկրորդ մրցաշրջանում[18]։ Չնայած այդ առաջարկին՝ 2001 թվականի հունվարի 17-ին, փարիզյան ակումբը հայտարարում է Ռոնալդինյոյի տրանսֆերի մասին 5,1 միլիոն եվրոյ արժեքը[19], որը ստորագրվել է հինգ տարի ժամանակով, ինչը լիովին չէր բավարարում բրազիլական ակումբին[18]։ Վերջին ամիսը բրազիլացին անց կացրեց «Գրեմիոյում», որի երկրպագուները պատերազմ սկսեցին խաղացողի դեմ, հագնելով սև թևկապներ, Ռոնալդինյոյի եղբայր Ռոբերտո Ասիսը հայտարարվեց դավաճան, իսկ Ռոնալդինյոյի բոլոր գործողությունները միշտ ուղեկցվում էին սուլոցով[18]։

«Պարի Սեն Ժերմեն» խմբագրել

2001-2002 թվականների մրցաշրջան խմբագրել

2001 թվականի փետրվարի 15-ին Ռոնալդինյոն հինգ տարվա պայմանագիր է ստորագրում ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ակումբի հետ։ Փարիզյան ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարում է 5 միլիոն եվրո։ Փարիզ ժամանելուն պես Ռոնալդինյոն ստանում է 21 համարի մարզաշապիկը և տեղակայվում է թիմի հարձակման գծում, հարձակվողներ Ալոիզիոյի և կիսապաշտպաններ Միկել Արտետայի և Ջեյ-Ջեյ Օկոյայի հետ։ Ռոնալդինյոն նոր ակումբի կազմում իր նորամուտը նշում է ֆրանսիական լիգայի առաջնության «Օսերի» դեմ խաղում՝ 2001 թվականի օգոստոսի 4-ին, որն ավարտվում է ոչ-ոքի՝ 1-1: Ռոնալդինյոն 2001-2002 թվականների մրցաշրջանն անց է կացնում՝ հերթափոխելով պահեստայինի դերը հիմնական կազմի խաղացողի դերի հետ։ Ակումբի կազմում առաջին գնդակը խփում է հոկտեմբերի 13-ին, «Լիոնի» դեմ մրցամարտում (2-2)՝ իրացնելով 11 մետրանոց հարվածը և, ընդ որում, խաղադաշտ դուրս գալով ընդամենը 10 րոպե առաջ։ Ձմեռային արձակուրդներից վերադառնալուն պես Ռոնալդինյոն ցուցադրում է հիանալի սերիա՝ գոլ խփելով չորս խաղ անընդմեջ։ Նա իր հաշվին է գրանցում հիանալի գնդակներ «Մոնակոյի», «Ռենի», «Լանսի» և «Լորյանի» դեմ խաղերում։ 2002 թվականի մարտի 16-ին նա իր հաշվին է գրանցում ակումբի կազմում առաջին դուբլը, երկու անգամ աչքի ընկնելով «Տրուայի» դեմ խաղում (3-1)։ Մրցաշրջանում իր վերջին գնդակը նա խփում է ապրիլի 27-ին «Մեցի» հետ խաղում (2-0)։

2002-2003 թվականների մրցաշրջան խմբագրել

Նոր մրցաշրջանի սկզբում Ռոնալդինյոն իր 21 համարի մարզաշապիկը փոխարինում է 10 համարով։ Բրազիլացի հարձակվողը սկսում է ավելի հաճախ հայտնվել մեկնարկային կազմում։ Չնայած երկրորդ մրցաշրջանում նրա մասնակցությունը ակումբում երկրպագուներին հիացմունք չէին պատճառում, Ռոնալդինյոն դառնում է մրցաշրջանում ակումբի լավագույն խաղացողը։ 2002 թվականի հոկտեմբերի 26-ին դառնում է երկու գոլի հեղինակ՝ այդպիսով իր մասնակցությունն ունենալով փարիզցիների հաղթանակին Լե Կլասիկոյում «Մարսելի» հետ խաղում (3-1)։ Առաջին գնդակը Ռոնալդինյոն խփում է հիանալի տուգանային հարվածից, վերևից՝ շրջանցելով «Մարսելի» մի քանի խաղացողների 18 յարդից։ Պատասխան խաղում նա նորից գոլ է խփում, և նրա թիմը հաղթում է 3-0 հաշվով։ Ռոնալդինյոն նաև գովասանքի է արժանանում Ֆրանսիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ խաղում, երբ նա դառնում է երկու գոլի հեղինակ և օգնում է թիմին 2-0 հաշվով հաղթանակ տոնել «Բորդո» թիմի նկատմամբ և «Պարի Սեն Ժերմենին» ուղեգիր նվաճել դեպի եզրափակիչ։ Սակայն եզրափակիչում փարիզցիները տանուլ են տալիս «Օսերին» 1-2 հաշվով՝ գոլ ընդունելով խաղի վերջին րոպեներին։ Չնայած Ռոնալդինյոյի հիասքանչ ելույթին՝ «Պարի Սեն Ժերմենը» առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է ընդամենը 11-րդ հորիզոնականը։ Մրցաշրջանի ավարտից հետո Ռոնալդինյոն հայտարարում է, որ պատրաստ է լքելու ակումբը, որովհետև այն եվրագավաթների խաղարկության փուլ չի անցել։

Ընդամենը ակումբի կազմում. Երկու մրցաշրջան (2001-2003 թվականներ), 86 խաղ, 25 գնդակ, 18 գոլային փոխանցում։

«Բարսելոնա» խմբագրել

2003-2004 թվականների մրցաշրջան խմբագրել

 
Ռոնալդինյոն

Սկզբնապես «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոստացել էր ակումբի համար ձեռք բերել անգլիացի Դևիդ Բեքհեմին, սակայն այն բանից հետո, երբ վերջինս տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ», իր ջանքերը կենտրոնացնում է Ռոնալդինյոն գնելու վրա։ 2003 թվականի հուլիսի 19-ին՝ շատ ծանր բանակցություններց հետո, Ռոնալդինյոն դառնում է «Բարսելոնայի» խաղացող, որը բրազիլացու տրանսֆերի համար վճարում է 32,25 միլիոն եվրո գումար[19]։ Նա թիմի կազմում նորամուտը նշում է «Միլանի» հետ ընկերական հանդիպման ժամանակ՝ դառնալով գոլի հեղինակ, և նրա ակումբը հաղթում է 2-0 հաշվով։ Պաշտոնական խաղում նա առաջին ելույթն ունենում է «Ատլետիկ» (Բիլբաո) թիմի հետ խաղում, որտեղ Բարսելոնան հաղթում է 1-0 հաշվով։ Պաշտոնական խաղերում առաջին գոլը խփում է «Սևիլյայի» դարպասը։ Երկրորդ շրջանում Ռոնալդինյոն վնասվածք է ստանում և որոշ ժամանակ ելույթ չի ունենում։ Ընդհանուր առմամբ, առաջին մրցաշրջանում Ռոնալդինյոն «Բարսելոնայի» կազմում անց է կացնում 45 հանդիպում և դառնում է 22 գնդակի հեղինակ։ «Բարսելոնան» Իսպանիայի առաջնությունում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Մրցաշրջանի ավարտին Ռոնալդինյոն ճանաչվում է Իսպանիայի առաջնության լավագույն օտարերկրյա ֆուտբոլիստ։ Նույն թվականին նա արժանանում է ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը, որը նրան է հանձնվում 2004 թվականի դեկտեմբերի 20-ին։ Սակայն «Ոսկե գնդակի» հարցման արդյունքներում Ռոնալդինյոն զբաղեցնում է միայն երրորդ հորիզոնականը՝ հավաքելով 133 միավոր, զիջելով Անդրեյ Շևչենկոյին (175 միավոր) և Դեկուին (139 միավոր)։

2004-2005 թվականների մրցաշրջան խմբագրել

 
Ռոնալդինյոն, Բելլետին և Ժյուլին տոնում են խփած գնդակը

2004-2005 թվականների մրցաշրջանում Ռոնալդինյոն ակումբի հետ միասին ֆառնում է Իսպանիայի առաջնության չեմպիոն, սակայն Չեմպիոնների Լիգայում ակումբը պարտվում է 1/8 փուլում «Չելսիին», չնայած այն բանին, որ Ռոնալդինյոն երկու գնդակ է խփում արտագնա խաղում (ընդհանուր հաշիվը 4-5)[20]։ Մրցաշրջանի ավարտին Ռոնալդինյոն արժանանում է Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի միջազգային ֆեդերացիայի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման, ինչպես նաև, «Ոսկե գնդակի» (հավաքելով 225 միավոր, որը 77 միավորով առավել էր երկրորդ տեղը զբաղեցրած Ֆրենկ Լեմպարդից)։ Այդ նույն մրցաշրջանում նա երկարացնում է իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2010 թվականը, ըստ որի նա կարող էր լքել «կապտա-նռնագույնների» շարքերը 85 միլիոն ֆունտով, չնայած այն բանին, որ ակումբը առաջարկում էր պայմանագիրը երկարացնել մինչև 2014 թվականը[21]։

2005-2006 թվականների մրցաշրջան խմբագրել

 
Ռոնալդինյոն անկյունային հարված իրացնելիս, 2005 թվական

2005-2006 թվականների մրցաշրջանում նոյեմբերի 19-ին Ռոնալդինյոն դուբլի հեղինակ է դառնում «Ռեալ Մադրիդի» հետ հանդիպման ժամանակ, «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Խաղի վերջում, երբ բրազիլացին փոխարինվում էր, նա արժանանում է «Արքայական ակումբի» երկրպագուների ծափահարություններին[22]։ Նույն թվականին «Բարսան» դուրս է գալիս Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, որտեղ ակումբը հաղթանակ է տանում «Արսենալի» նկատմամբ՝ 2-1 հաշվով։ Դրանից մեկ շաբաթ առաջ կապտա-նռնագույնները 1-0 հաշվով «Սելտայի» դեմ տարած հաղթանակից հետո Իսպանիայի առաջնությունում հաղթանակ են տոնում։ Ռոնալդինյոն ճանաչվում է Չեմպիոնների Լիգայի լավագույն ֆուտբոլիստ (մրցաշարի խաղերի ընթացքում դարձել է 7 գոլի հեղինակ և կատարել 4 գոլային փոխանցում) և Իսպանիայի առաջնության լավագույն օտարերկրյա ֆուտբոլիստ։ Նույն մրցաշրջանում նա ռեկորդ է սահմանում իր խփած գոլերի քանակով խփելով՝ 26 գնդակ։

2006-2007 թվականների մրցաշրջան խմբագրել

 

Հաջորդ մրցաշրջանի սկզբում Ռոնալդինյոն սկսում է հաճախ ենթարկվել քննադատության, այդ թվում նաև «կապտա-նռնագույնների» մարզիչ Ֆրանկ Ռայկարդից, որը համարում էր, որ բրազիլացին լավ ֆիզիկական պատրաստվածություն ձեռք չի բերել։ Ֆուտբոլիստի եղբայրը և գործակալը ասում էին, որ հարձակվողի ֆիզիկական պատրաստվածության վատացումը կապված է հետապնդումով՝ կազմակերպված մամուլի կողմից[23]։ Նոյեմբերի 25-ին Ռոնալդինյոն խփում է Իսպանիայի առաջնությունում իր 50-րդ գնդակը՝ գրավելով «Վիլյառեալի» դարպասը, այդ նույն խաղում նա գոլ է խփում անկումով իր վրայից։ Հետագայում Ռոնալդինյոն թղթակիցներին հայտնում է, որ այդպիսի գնդակ խփել նա երազել է դեռևս երեխա եղած ժամանակ[24]։ 2006 թվականի նոյեմբերին Ռոնալդինյոն չորրորդ տեղն է զբաղեցնում «Ոսկե գնդակի» քվեարկությունում, իսկ մեկ ամիս անց երրորդ տեղն է զբաղեցնում ՖԻՖԱ-ի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի հարցման արդյունքում։ 2006 թվականի դեկտեմբերի 14-ին Ռոնալդինյոն գոլ է խփում և կատարում երկու գոլային փոխանցում աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչում «Ամերիկայի» հետ խաղում, սակայն եզրափակիչում «Բարսան» պարտություն է կրում բրազիլական «Ինտերնասիոնալից»՝ 0-1: Հունվարին Ռոնալդինյոն ընդգրկվում է ՈՒԵՖԱ-ի տարվա թիմի կազմում, հավաքելով ամենաբարձր՝ 292 000 անվանակարգ[25]։ Մարտին Ռոնալդինյոն, «Ռեալի» հետ խաղում (3-3) ստացած վնասվածքի պատճառով, բաց է թողնում բարեգործական հանդիպումը։ Գարնանը Ռայկարդը սկսում է թիմի խաղի համար նոր մարտավարական ծրագրեր փնտրել, որի պատճառով Ռոնալդինյոն ստիպված է լինում խաղալ և կենտրոնական հարձակվողի դիրքում, և ձախ կիսապաշտպանի դիրքում, որտեղ նա չէր խաղացել շատ տարիներ[23]։ 36-րդ տուրում, «Խետաֆեի» հետ խաղում, Ռոնալդինյոն կարմիր քարտ է ստանում, որից հետո նա դաշտը լքում է հիստերիկայի մեջ, քանի որ նա չի կարողանալու մասնակցել «Բարսելոնայի» և «Էսպանյոլի» միջև «ոսկե խաղին»[23]։ Աշնանը «Չելսին» 70 միլիոն եվրո է առաջարկում Ռոնալդինյոյի տրանսֆերի համար, սակայն «Բարսան» մերժում է։

2007-2008 թվականների մրցաշրջան խմբագրել

2007-2008 թվականների մրցաշրջանի սկիզբը Ռոնալդինյոյի համար անհաջող է սկսվում, հասնում է նրան, որ «Բարսայի» երկրպագուները սկսում են սուլել բրազիլացում[23], ընդ որում մրցաշրջանին նախապատրաստվելուն խանգարում է ձկնամկանի վնասվածքը, որի պատճառով նա բաց է թողնում մեկնարկային մի քանի խաղեր[26]։ 2008 թվականի փետրվարի 3-ին Ռոնալդիոնյոն անց է կացնում իր հոբելյանական 200-րդ հանդիպումը «Բարսելոնայի» կազմում՝ «Օսասունայի» դեմ խաղում։ Մրցաշրջանի կեսին Ռայկարդը, դժգոհ մարզումների հանդեպ բրազիլացու վերաբերմունքից, Ռոնալդինյոյին հանում է թիմի կազմից[23]։ Ռայկարդը Ռոնալդինյոյին մեկնարկային կազմում տեղ վստահում է սեփական հարկի տակ «Ռեալի» դեմ հանդիպման ժամանակ, սակայն բրազիլացին արտակարգ անհաջող է անցկացնում հանդիպումը, որում «կապտա-նռնագույնները» պարտություն են կրում, իսկ պարտության մեղքը հասարակությունը գցում է նրա վրա[27]։ Ապրիլի 3-ին Ռոնալդինյոն ստանում է ջիղի պատռվածք աջ ոտքին, որի պատճառով նա շարքից դուրս է գալիս 6 շաբաթ ժամկետով և արդյունքում մրցաշրջանը նրա համար ավարտվում է[28]։ Մայիսի 19-ին Լապորտան հայտարարում է, որ «Ռոնալդինյոյին անհրաժեշտ է նոր կանչ», պնդելով, որ բրազիլացում անհրաժեշտ է նոր ակումբ, որպեսզի վերականգնի իր ելույթների մակարդակը[29]։ «Մանչեսթեր Սիթիի» տեր Թաքսին Չիննավատը հունիսի 6-ին հայտարարում է, որ իր ակումբը հետաքրքրվում է Ռոնալդինյոով[30]։ «Բարսելոնայի» կազմում իր վերջին հանդիպումը Ռոնալդինյոն անց է կացնում հունիսի 28-ին Վենեսուելայում, ռասիզմի դեմ ցուցադրական խաղում, որում նա խփում է երկու գնդակ, իսկ խաղն ավարտվում է 7-7 հաշվով[31]։ 2008 թվականի հուլիսի սկզբին «Մանչեսթեր Սիթին» նորից փորձ է ձեռնարկում գնելու Ռոնալդինյոյին 25,5 միլիոն ֆունտով, սակայն ֆուտբոլիստը ցանկություն չի հայտնում տեղափոխվելու Անգլիա[32]։

«Միլան» խմբագրել

2008-2009 թվականների մրցաշրջան խմբագրել

Ռոնալդինյոն «Միլանի» կողմից գնվել է 2008 թվականի հուլիսի 15-ին[33]։ Միլանյան ակումբը «Բարսելոնային» վճարում է 21 միլիոն եվրո գումարած 4 միլիոն այն դեպքում, եթե «ռոսսոները» անցնեն Չեմպիոնների Լիգայի մրցաշար[34]։ Նոր ակումբում Ռոնալդինյաի տարեկան աշխատավարձը կազմում է 6,5 միլիոն եվրո[35]։ Հուլիսի 17-ին հարձակվողը պաշտոնապես ներկայացվում է որպես «Միլանի» ֆուտբոլիստ, մինչև 2011 թվականի հունիսի 30-ը պայմանագիր ստորագրելով ուղիղ հեռուստատեսային եթերում[36]։ Նույն երեկոյան նա «Սան Սիրո» մարզադաշտում, որտեղ հավաքվել էին 40 000 հանդիսատես, ներկայացվում է «ռոսսոների» երկրպագուներին[37]։ «Միլանում» Ռոնալդինյոն վերցնում է 80 համարի մարզաշապիկը, այն պատճառով, որ 10 համարի մարզաշապիկը պատկանում էր հոլանդացի Կլարենս Զեեդորֆին, իսկ Ռոնալդինյոն 1980 թվականի ծնունդ էր[38]։.

 
Ռոնալդինյոն «Միլանի» կազմում

Ռոնալդինյոն «Միլանի» կազմում իր նորամուտը նշում է 2008 թվականի օգոստոսի 31-ին, «Բոլոնիայի» հետ հանդիպման ժամանակ, որը «ռոսսոներիները» տանուլ են տալիս 1-2 հաշվով։ Սեպտեմբերի 28-ին նա խփում է իր առաջին գոլը ակումբի կազմում, գլխով, իր հայրենակից Կակաի փոխանցումից հետո, «Ինտերի» դարպասը և հաղթանակ է բերում իր թիմին (1-0)[39]։ 2008 թվականի հոկտեմբերի 19-ին Ռոնալդինյոն առաջին դուբլն է կատարում ակումբի կազմում, երկու գնդակ խփելով «Սամպդորիայի» դարպասը։ Նոյեմբերի 6-ին Ռոնալդինյոն գոլի հեղինակ է դառնում ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում, «Բրագայի» դարպասը, հաղթանակ պարգևելով իր թիմին՝ 1-0[40]: Չնայած բավականին հաջող մեկնարկին, մրցաշրջանի կեսերին Ռոնալդինյոն դադարում է խաղադաշտ դուրս գալ թիմի մեկնարակային կազմում, հաճախ խաղադաշտ դուրս գալով պահեստայինների նստարանից։ Ընդհանուր առմամբ, «Միլանում», առաջին մրցաշրջանի ընթացքում, Ռոնալդինյոն անց է կացնում 36 հանդիպում և խփում 10 գնդակ։

  Առաջին իտալական մրցաշրջանը շատ դժվարին էր՝ նոր լեզու, կյանքի կենսակերպ, նոր մարդիկ։ Ամանորից առաջ ես վնասվածք ստացա, իսկ երբ վերադարձա, Անչելոտտին դադարեց ինձ մեկնարկում խաղացնել։ Ինձ մնում էր միայն աշխատել և փորձել ապացուցել, որ նա ճիշտ չէ[41]։
- Ռոնալդինյո
 

2009-2010 թվականների մրցաշրջան խմբագրել

«Միլանում» երկրորդ մրցաշրջանի սկիզբը Ռոնալդինյոյի համար շատ հաջող դասավորվեց, ինչը դուր էր գալիս թիմի մարզիչ Լեոնարդոին.

  «Ցավոք, նա դեռ ցույց չի տալիս իր լավագույն որակները։ Եթե նա լինի լավ մարզավիճակում, իրոք կկարոտի ֆուտբոլը, ապա միայն այդ ժամանակ նա կարող է օգտակար լինել թիմին[42]։ Գործը նրանում չէ, Ռոնալդինյոն ինձ դուր է գալիս թե չէ, սակայն մենք ակումբի տիրոջ հետ տարբեր կերպ ենք նայում բրազիլացու հետ կապված իրավիճակին։ Բերլուսկոնին գիտի, որ իր թիմի կազմում ունի ադամանդ և ցանկանում է, որ այն որքան հնարավոր է վառ փայլի։ Իսկ ես Ռոնալդինյոյին տեսնում եմ ամեն օր և այլ կերպ եմ համարում։ Ըստ իս, այժմ Ռոնալդինյոյի կարիերայում առանցքային պահ է։ Ամեն օր նա հիանալի մարզվում է։ Հարկավոր է, որ այդ դրսևորվի նաև խաղերում, որպեսզի նա այդ պահերը աշխատեցնի նորից ու նորից։ Այդ ժամանակ մեզ սպասում է հաջողություն։ Նրան հարկավոր է փոխել վերաբերմունքը խաղերի նկատմամբ և անել ամեն ինչ, որպեսզի ցուցադրի կայուն ֆուտբոլ»[43]։  

Շուտով լուր է հայտնվում խաղացողի կարիերան ավարտելու Ռոնալդինյոյի ցանկության մասին, սակայն ֆուտբոլիստի եղբայրը հայտարարում է, որ այդ հաղորդագրությունը հանդիսանում է մտացածին[44]։ Հոկտեմբերին, Չեմպիոնների Լիգայում «Ցյուրիխի» դեմ «Միլանի» խաղից առաջ, բրազիլացուն նկատում են գիշերային ակումբում, ժամը 2.30, որի համար նրան տուգանում են[45]։ 2009-2010 թվականների մրցաշրջանի սկզբում Ռոնալդինյոյին է հանձնվում «Golden Foot» մրցանակը, որը շնորհվում է 29-ը անց Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստին[46]։ Հոկտեմբերի 21-ին, Չեմպիոնների Լիգայում «Ռեալի» հետ հանդիպման ժամանակ, Ռոնալդինյոն հարվածում է «Արքայական ակումբի» հարձակվող Ռաուլին գլխով՝ թիմերի խաղացողների ընդհարման ժամանակ[47]։ Շուտով Ռոնալդինյոն լավ մարզավիճակ է ձեռք բերում, իսկ «Սամպդորիայի» հետ հանդիպումից հետո, որում Ռոնալդինյոն հանդիպման լավագույն ֆուտբոլիստն էր, «Միլանի» նախագահ Սիլվիո Բերլուսկոնին ասում է, որ Ռոնալդինյոն վերածնվել է որպես խաղացող[48]։ Ինքը՝ Ռոնալդինյոն, համաձայնվում է այդպիսի գնահատականի հետ[49]. «Ես, նույնիսկ, ավելի եմ լավնացել, քան նախկինում էր։ Ես մեկ տարի եմ ծախսել, որ սովորեմ, ընդ որում, ոչ միայն ֆուտբոլային խաղադաշտում։ Դրանից հետո ինձ ավելի հեշտ էր, ամեն ինչ սկսվում է դասավորվել և, նույնիսկ, անկախ իմ կամքից։ Ես ցանկանում եմ ՀԱՀ-ի Աշխարհի առաջնությունում լինել գլխավոր աստղ։ Դա իմ ուժերի սահմանում է։ Ես, առանց այն էլ, բաց եմ թողել ընտրական ժամանակաշրջանը, որը ինձ հետ երբեք չէր կատարվել, հարկավոր է լրացնել բաց թողածը[49]»:

 
Ռոնալդինյոն, Գատտուզոն և Խավի Ալոնսոն «Միլանի» և «Ռեալի» միջև կայացած Չեմպիոնների Լիգայի խաղարկության հանդիպման ժամանակ

2010 թվականի հունվարին Միլան-ի ղեկավարությունը ցանկանում է երկարացնել Ռոնալդինյոյի հետ պայմանագիրը[50]։ Հունվարի 10-ին Ռոնալդինյոն երկու գնդակ է խփում «Յուվենտուսի» հետ խաղում, խաղից հետո նա ասում է, որ գոհ է իր խաղից[51] և երջանիկ է թիմում. «Ես երջանիկ եմ։ «Միլանը» ստեղծել է բոլոր պայմանները, որպեսզի լավ աշխատեմ։ Այժմ ես խաղադաշտ եմ դուրս գալիս ավելի վստահ և մեծ ցանկությամբ անելու այն, ինչ ուզում եմ։ Ես դժգոհ էի, երբ չէի խաղում։ Սակայն Լեոնարդոյի հետ ես մշտապես խաղային փորձ եմ ձեռք բերում։ Գտնվում եմ լավ մարզավիճակում, այնպես որ, ամեն ինչ հիանալի է։ Ես միայն ցանկանում եմ ցուցադրել լավագույնը, ինչի ունակ եմ և օգնելու «Միլանին» հաղթել»[52]։ 2010 թվականի հունվարի 17-ին Ռոնալդինյոն դառնում է հեթ-տրիկի հեղինակ «Սիենայի» դարպասին, Իտալիայի առաջնության 20-րդ տուրի խաղում[53]։ «Ինտերի» հետ 21-րդ տուրի հանդիպումից առաջ, որում «Միլանը» պարտվում է 0-2 հաշվով[54], Ռոնալդինյոն երեք օր անընդմեջ զվարճանում էր Միլանի հյուրանոցներից մեկում, որի համար տուգանվում է ակումբի կողմից[55]։

2010 թվականի ապրիլի 13-ին Ռոնալդինյոն երկարաձգում է «Միլանի» հետ պայմանագիրը մինչև 2014 թվականը[56]։ Մայիսի 16-ին՝ առաջնության վերջին տուրում, Ռոնալդինյոն երկու գնդակ է խփում «Յուվենտուսի» դարպասը՝ հաղթանակ պարգևելով իր ակումբին 3-0 հաշվով[57]։ Առաջնության արդյունքներով «Միլանը» գրավում է երրորդ հորիզոնականը։ Ռոնալդինյոն 15 գոլային փոխանցումով դառնում է Ա Սերիայի լագագույն ասիստենտը, գոլ+փոխանցում համակարգով նա զբաղեցնում է երրորդ տեղը՝ 12 գոլ և 15 գոլային փոխանցում[58]։ Ընդհանուր առմամբ, մրցաշրջանի ընթացքում Ռոնալդինյոն կատարում է 18 գոլային փոխանցում[59]։

2010-2011 թվականների մրցաշրջան խմբագրել

Հաջորդ մրցաշրջանի սկզբում լուրեր են շրջանառվում «Միլանից» Ռոնալդինյոյի մոտալուտ հեռանալու մասին[60]։ Այդ ամենին գումարած՝ նա դադարում է ցուցադրել նախորդ մրցաշրջանի խաղային մակարդակը և դժգոհություն է հայտնում թիմի նոր գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրիի մարտավարությունից[61]։ Նոյեմբերին Ռոնալդինյոյին նկատում են բարերից մեկում, ինչը առաջացնում է թիմի գլխավոր մարզչի դժգոհությունը[62], որը նրան դուրս է հանում «ռոսսոների» մեկնարկային կազմից[63]։ Ինքը՝ բրազիլացին, ասում է, որ պատրաստ է պայքարելու թիմի մեկնարկային կազմում տեղ գտնելու համար[64]։ Սակայն, չնայած այդ խոսքերին՝ ֆուտբոլիստը սկսում է բանակցություններ վարել «Պալմեյրաս»[65] կամ «Գրեմիո»[66] տեղափոխվելու մասին։ 2010 թվականի դեկտեմբերի 30-ին «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալլիանին ասում է, որ «Ռոնալդինյոն կհեռանա «Միլանից» հունվարին։ Այժմ նրա մոտ ցանկություն չկա մարզվելու թիմի հետ, որովհետև նա իրեն այլևս չի համարում նրա մասնիկը»[67]։ 2011 թվականի հունվարի 8-ին բրազիլական SporTV ալիքի եթերում Գալլիանին հայտարարում է, որ Ռոնալդինյոն 99,99 %-ով հանդիսանում է «Ֆլամենգոյի» ֆուտբոլիստ[68][69]։

«Ֆլամենգո» խմբագրել

2011 թվականի մրցաշրջան խմբագրել

2011 թվականի հունվարի 10-ին Ռոնալդինյոն տեղափոխվում է «Ֆլամենգո», ընդ որում ակումբի նախագահ Պատրիսիա Ամորին շնորհակալություն է հայտնում կառավարիչների խորհրդին «բանակցությունների ընթացքում ցուցաբերած խորաթափանցության և իմաստության համար»[70][71]։ Պայմանագիրը ստորագրվում է 4 տարով[72]։ 2011 թվականի փետրվարի 2-ին նորամուտն է նշում «rubro-negro-ի» կազմում, սեփական հարկի տակ Գուանաբարի Գավաթի 5-րդ տուրում, «Նովա Իգուասու» թիմի դեմ հանդիպման ժամանակ[73][74]։ 2011 թվականի փետրվարի 6-ին, Գուանաբարի Գավաթի 6-րդ տուրի «Բոավիստայի» հետ արտագնա խաղում, բացում է «Ֆլամենգոյի» կազմում իր խփած գոլերի հաշիվը (23-րդ րոպեին իրացնելով 11 մետրանոց հարվածը՝ տանտերերի դարպասապահ Տիագո Շմիդտի կողմից տուգանայինի սահմաններում Դեյվիդին գցելու համար)[75][76]։ 2011 թվականի փետրվարի 16-ին, Բրազիլիայի Գավաթի առաջին ռաունդի «Մուրիսիի» դեմ խաղում, Ռոնալդինյոն բացում է «Ֆլամենգոյի» կազմում խաղից խփած գոլերի հաշիվը (66-րդ րոպեին բացում է խաղի հաշիվը, հեռավոր անկյունը գլխով խփած գնդակով)։ Խաղն ավարտվում է 3-0՝ հօգուտ «Ֆլամենգոյի»[77][78][79]։ Փետրվարի 27-ին խփում է միակ գնդակը Գուանարաբի Գավաթի խաղարկության «Բոավիստայի» դեմ եզրափակիչ խաղում (իրականացնում է տուգանային հարվածը 24 մետր հեռավորությունից, Տիագո Նևեսիյ դեմ խախտման համար)[80][81][82]։ Հուլիսի 28-ին, «Սանթոսի» դեմ խաղում, Ռոնալդինյոն դառնում է երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ, հաղթանակ պարգևելով իր թիմին 5-4 հաշվով[83]։

«Ատլետիկո Մինեյրո» խմբագրել

2012 թվականի մրցաշրջան խմբագրել

2012 թվականի հունիսի 4-ին Ռոնալդինյոն պայմանագիր է ստորագրում «Ատլետիկո Մինեյրոյի» հետ, վեց ամիս ժամկետով[84][85][86]։ Նա վերցնում է 49 համարի մարզաշապիկը այն պատճառով, որ նրա սիրելի 10 համարի մարզաշապիկը զբաղեցված էր Գուսման Գիլյերմեի կողմից։ Ռոնալդինյոն թիմի կազմում առաջին հանդիպումը անց է կացնում հունիսի 9-ին, «Պալմեյրասի» դեմ հանդիպման ժամանակ, որն ավարտվում է «Ատլետիկի» հաղթանակով՝ 1-0: Ակումբի կազմում առաջին գոլը խփում է հունիսի 23-ին, «Նաուտիկո Ռեսիֆի» դեմ հանդիպման ժամանակ, որը նա խփում է 11 մետրանոցից։

2014 թվականի մրցաշրջան խմբագրել

2014 թվականի հունվարի 9-ին Ռոնալդինյոն նոր պայմանագիր է ստորագրում բրազիլական ակումբի հետ[87]։ 2014 թվականի հուլիսի 28-ին ֆուտբոլիստը խզում է ակումբի հետ պայմանագիրը[88]։

«Կերետարո» խմբագրել

2014 թվականի սեպտեմբերի 5-ին Ռոնալդինյոն մեկ տարվա պայմանագիր է ստորագրում մեքսիկական «Կերետարո» ակումբի հետ[89]։ Սեպտեմբերի 17-ին իր առաջին հանդիպումն է անցկացնում թիմի կազմում «Տիգրեսի» դեմ հանդիպման ժամանակ, որում «Կերետարոն» պարտություն է կրում 0-1 հաշվով, իսկ ինքը՝ բրազիլացին, չի իրացնում 11 մետրանոց հարվածը[90]։

Հավաքականում խմբագրել

 
Ռոնալդինյոն Շվեյցարիայի հավաքականի դեմ հանդիպման ժամանակ, 2006 թվական

Ռոնալդինյոն իր միջազգային հանդիպումները սկսում է մինչև 17 տարեկանների հավաքականում, որի հետ հաղթանակ է տանում աշխարհի առաջնությունում, որն անցկացվում էր 1997 թվականին Եգիպտոսում։ Այդ մրցաշարում նա խփում է երկու գնդակ։ Առաջինը Ավստրիայի հետ կայացած առաջին հանդիպման ժամանակ, որն ավարտվում է 7-0 հաշվով։ Բացի այդ, մրցաշարի արդյունքներով, նա արժանանում է «Բրոնզե գնդակի»՝ մրցանակ մրցաշարի երրորդ խաղացողին։

1999 թվականին Ռոնալդինյոն մասնակցություն է ունենում աշխարհի երիտասարդական առաջնությունում, որտեղ գոլի հեղինակ է դառնում խմբային մրցաշարի վերջին հանդիպման ժամանակ, Զամբիայի դարպասը։ 1/8 եզրափակիչում Ռոնալդինյոն երկու գոլ է խփում Խորվաթիայի դարապասը, իսկ նրա թիմը հաղթանակ է տանում 4-0 հաշվով[91]։ 1/4 եզրափակիչում Բրազիլիայի հավաքականը պարտություն է կրում Ուրուգվայի հավաքականից։

 
Ռոնալդինյոն անկյունային իրացնելիս, 2006 թվական, հունիսի 22

1999 թվականի հունիսի 26-ին՝ Ամերիկայի գավաթի սկսվելուց 3 օր առաջ, Ռոնալդինյոն նորամուտն է նշում Բրազիլիայի առաջվին հավաքականի կազմում, Լատվիայի հետ ընկերական հանդիպման ժամանակ, որը բրազիլացիները հաղթում են 3-0 հաշվով։ Իր երկրորդ հանդիպման ժամանակ, Ամերիկայի գավաթի խաղարկությունում Վենեսուելայի հավաքականի դեմ, Ռոնալդինյոն խփում է իր թիմի յոթ անպատասխան գնդակներից մեկը։ Այդ Ամերիկայի գավաթը բրազիլացիները հաղթում են, իսկ Ռոնալդինյոն անց է կացնում 4 հանդիպում և դառնում 1 գոլի հեղինակ[92]։ Ամերիկայի գավաթի խաղարկությունից մեկ շաբաթ անց Ռոնալդինյոն կանչվում է Կոնֆեդերացիայի գավաթին, որտեղ նա անց է կացնում բոլոր հանդիպումները, բացի եզրափակիչ հանդիպումից (որում Բրազիլիան պարտություն է կրում Մեքսիկայից՝ 3-4), ինչպես նաև, Սաուդյան Արաբիայի հետ օգոստոսի 1-ին կայացած ունեցած հանդիպման ժամանակ դառնում է հեթ-տրիկի հեղինակ, որում բրազիլացիները հաղթանակ են տանում 8-2 հաշվով։ Ռոնալդինյոն իր ելույթների համար ճանաչվում է լավագույն ֆուտբոլիստ և մրցաշարի լավագույն հարձակվող՝ 6 խփած գոլերով (նույնքան գոլ են խփում նաև Մարզուկ ալ Օտաիբը և Կուաուտեմոկ Բլանկոն)։

 
Ռոնալդինյոն և Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան

2000 թվականին Ռոնալդինյոն Բրազիլիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցում է Սիդնեյում կայացած Օլիմպիական խաղերին։ Ավելի վաղ, նույն թվականին, նա օգնում է բրազիլացիներին հաղթելու նախաօլիմպիական մրցաշարում, խփելով 9 գնդակ 7 խաղերում։ Սակայն բուն մրցաշարում Բրազիլիան դուրս է մնում 1/4 եզրափակիչում, պարտվելով Կամերունին։ Ռոնալդինյոն մրցաշարում մասնակցում է բոլոր 4 խաղերին և խփում մեկ գնդակ՝ Կամերունից պարտություն կրած խաղում։

2002 թվականին Ռոնալդինյոն մասնակցում է իր առաջին աշխարհի առաջնությանը։ Մրցաշարում նա խաղում 5 խաղ և խփում երկու գոլ։ Առաջին գոլը նա խվում է խմբային մրցաշարում, Չինաստանի դարպասը, խաղում, որը բրազիլացիները հաղթում են 4-0 հաշվով։ Երկրորդ գնդակը Ռոնալդինյոն խփում է Անգլիայի դարպասը, հունիսի 21-ին, այդ գոլը բրազիլացիներին հաղթանակ է բերում՝ խաղի 50-րդ րոպեին Ռոնալդինյոն 35 մետրից խոցում է Դևիդ Սիմենի դարպասը։ 7 րոպե անց նա հեռացվում է խաղադաշտից՝ անգլիացիների պաշտպան Դեննի Միլզի դեմ խախտման համար։ Այդ պատճառով նա բաց է թողնում կիսաեզրափակիչ հանդիպումը, սակայն մասնակցում է եզրափակիչ խաղին և օգնում իր թիմին հաղթելու Գերմանիային և հռչակվելու Աշխարհի չեմպիոն։

2003 թվականին Ռոնալդինյոն մասնակցում է կոնֆեդերացիաների գավաթին, սակայն այնտեղ բրազիլացիները չեն կարողանում հաղթահարել խմբային արգելքը, իսկ Ռոնին մասնակցում է թիմի բոլոր 3 խաղերին, սակայն գնդակ չի խփում։ Հաջորդ տարի Ռոնալդինյոն չի մեկնում Ամերիկայի գավաթի խաղարկությանը, քանի որ գլխավոր մարզիչ Կառլոս Ալբերտո Պերեյրան հանգիստ է տալիս իր «աստղերին» և մրցաշար է տանում երկրորդ կազմը[93]։ 2005 թվականին Ռոնալդինյոն օգնում է իր թիմին նվաճելու կոնֆեդերացիաների գավաթը, նաև ճանաչվում է եզրափակիչ խաղի լավագույն խաղացող, որտեղ բրազիլացիները հաղթում են Արգենտինային 4-1 հաշվով։ Մրցաշարում Ռոնալդինյոն դառնում է 3 գոլի հեղինակ։

2006 թվականին նա մասնակցում է աշխարհի առաջնությանը, որտեղ անցկացնում է բոլոր 5 հանդիպումները։ Նա մաս էր կազմում թիմի հարձակման «կախարդական խորանարդի»՝ կազմված Ռոնալդոյից, Կակայից, Ադրիանոյից և իրենից։ Սակայն հարձակվողների քառյակը մրցաշարում խփում է ընդամենը 5 գնդակ։ Ինքը՝ Ռոնալդինյոն, գնդակ չի խփում, ավելին՝ նա կատարում է միայն մեկ գոլային փոխանցում (Ճապոնիայի հետ հանդիպման ժամանակ Ժիլբերտոյին)։ 1/4 եզրափակիչում Բրազիլիան պարտություն է կրում Ֆրանսիայի հավաքականից՝ 0-1, ֆրանսիացիների դարպասին ուղղելով միայն մեկ հարված[94]։ Տուն վերադառնալուն պես ամբողջ թիմը ենթարթվում է խիստ քննադատության։ Հունիսի 3-ին, ֆրանսիացիներից կրած պարտությունից 2 օր անց, բարբարոսները ավերում են Ռոնալդինյոյի Շապեկոյի 7,5 մետրանոց արձանը ապակեթելից և ձութից[95], որը կառուցվել էր 2004 թվականին, ի պատիվ ֆուտբոլիստի կողմից ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման արժանանալուն։ Նույն օրը Ռոնալդինյոն, ում միանում է նաև Ադրիանոն, ուղևորվում են Բարսելոնա և երեկույթ են անց կացնում Ռոնալդինյոյի տանը, մրը շարունակվում է մինչ առավոտ՝ գիշերային ակումբում։ Դա բերում է այն կարծիքի համախոհների մասնաբաժնի ավելացմանը, որոնք համարում են, որ բրազիլացի ֆուտբոլիստները ամբողջությանբ չեն խաղում դաշտում[96]։

 
Ռոնալդինյոն հավաքականի կազմում, 2007 թվականի նոյեմբերի 18

2007 թվականի մայիսի 24-ին Ռոնայդինյոն երկու անգամ գրավում է Չիլիի դարպասը, որը դառնում է նրա առաջին արդյունավետ հանդիպումը 2005 թվականի կոնֆեդերացիաների գավաթից հետո, այդպիսով նա ընդհատում է ազգային հավաքականի կազմում իր 2 տարվա ոչգոլային ժամանակաշրջանը[97]։ Նույն թվականին նա խնդրում է իրեն չկանչել Ամերիկայի գավաթին, այն հիմնավորելով հոգնածությամբ[98]։ Հոկտեմբերի 18-ին Ռոնալդինյոն ուշանում է «Բարսելոնայի» հավաքից, հավաքականի կազմում Էկվադորի հավաքականի հետ հանդիպումից հետո այն պատճառով, որ նա հավաքականի մի քանի խաղացողներպի հետ միասին ուրախանում էին Ռիո դե Ժանեյրոի հեղինակություն վայելող գիշերային ակումբներից մեկում և այնտեղից հեռանում են միայն առավոտյան ժամը 11-ին[99]։

2008 թվականի հուլիսի 7-ին Ռոնալդինյոն նշվում է այն երեք տարիքավոր ֆուտբոլիստների ցուցակում, որոնք պետք է մեկնեն Օլիմպիադա[100]։ «Բարսելոնան» սկզբնապես արգելում է ֆուտբոլիստին մեկնել մրցաշարին, սակայն բրազիլացին տեղափոխվում է «Միլան», որը խոչընդոտ չի հանդիսանում իր խաղացողին մրցաշարին մասնակցելու համար[101]։ Ռոնալդինյոն մրցաշարում է խփում է երկու գոլ, երկուսն էլ Նոր Զելանդիայի դարպասը։ Բրազիլացիները հասնում են մինչև կիսաեզրափակիչ, որտեղ պարտվում են Արգենտինային։ Երրորդ տեղի համար խաղում Բրազիլիան հաղթում է Բելգիային՝ 3-0:

«Միլան» հեղափոխվելուց հետո Ռոնալդինյոն սկզբում կորցնում է տեղը բրազիլացիների մեկնարկային կազմում, իսկ այնուհետև դադարում են նրան կանչել ազգային հավաքականի ճամբար։ 2009 թվականի աշնանը Ռոնալդինյոն լավ մարզավիճակ է ձեռք բերում և ցանկություն է հայտնում վերադառնալու ազգային հավաքական[49][102]։ Չնայած հաջող ելույթներին, Ռոնալդինյոն ընդգրկվում է միայն հավաքականի պահեստային խաղացողների ցանկում[103]։ Այդ որոշումը քննադատության է արժանանում աշխարտի առաջնության կազմկոմիտեի նախագահ Դեննի Ջորդանի կողմից[104]։

2010 թվականի սեպտեմբերի 6-ին, Բրազիլիայի հավաքականի նոր մարզիչ Մանո Մենեզեսը հայտարարում է, որ Ռոնալդինյոյին հնարավորություն կտա ամրապնդվելու ազգային հավաքականում[105]։ Հոկտեմբերի 29-ին, մեկ ու կես տարվա ընթացքում առաջին անգամ, Ռոնալդինյոն կանչվում է Բրազիլիայի հավաքական, Արգենտինայի հետ ընկերական հանդիպման[106]։ Նոյեմբերի 17-ին Ռոնալդինյոն, 1,5 տարվա դադարից հետո, առաջին անգամ հավաքականի մարզաշապիկով դաշտ է դուրս գալիս Արգենտինայի հավաքականի հետ խաղում, որը բրազիլացիները տանուլ են տալիս 0-1 հաշվով[107]։

2011 թվականի օգոստոսի 18-ին Մանո Մենեզեսը Ռոնալդինյոյին կանչում է Գանայի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը, որը կայանում է սեպտեմբերի 5-ին[108] և ավարտվում է բրազիլացիների նվազագույն հաղթանակով՝ 1-0: Շուտով Ռոնալդինյոն կանչվում է Ռոկիի գավաթի երկու խաղերին՝ Արգենիտինայի հավաքականի դեմ, որոնք կայանում են սեպտեմբերի 15-ին[109] և 29-ին[110]: Առաջին խաղին նա դուրս է գալիս ավագի թևկապով, իսկ հանդիպումը, արդյունքում, ավարտվում է անարդյունավետ ոչ-ոքիով։ Նաև Մանո Մենեզեսը Ռոնալդինյոյին կանչում է Կոստա Ռիկայի և Մեքսիկայի հավաքականների հետ ընկերական հանդիպումներին, որոնք կայանում են հոկտեմբերի 7-ին և 11-ին՝ համապատասխանաբար[111]։

2014 թվականի աշխարհի առաջնության հայտացուցակում Ռոնալդինյոն չի ընդգրկվում՝ իր տեղը զիջելով ավելի երիտասարդ ընկերներին[112]։

Անձնական կյանքը խմբագրել

Ռոբերտոն, Ռոնալդինյոյի եղբայրը, այժմ հանդիսանում է նրա գործակալը[8]։ Իսկ քույրը՝ Դեյզին, աշխատում է ԶԼՄ-ների հետ կապի համակարգող[113]։

2001 թվականին նկարահանվել է «Կլոն» հեռուստասերիալի դրվագներից մեկում։

2005 թվականի փետրվարի 25-ին Ռոնալդինյոն հայր է դառնում, նրա որդուն անվանում են Ժուան, ի պատիվ Ռոնալդինյոյի մահացած հոր[114]։ Որդին ծնվել է «Դոմինգան դե Ֆաուստան» ակումբի պարուհի Ժանայնա Նաթիենել Վիանա Մենդեսից։

2007 թվականի օգոստոսի 27-ին Ռոնալդինյոն ստանում է իսպանական հպատակություն[115]։

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

Տվյալները ներկայացված են 2012 թվականի հոկտեմբերի 14-ի դրությամբ։

Ելույթներ Առաջնություն Գավաթ Միջազգային Այլ Ընդամենը
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
  Գրեմիո
Սերիա Ա 1998 14 1 2 0 15 3 17 4 48 4
1999 17 6 3 0 14 2 24 25 58 33
2000 21 14 6 6 - 22 21 49 41
Ընդամենը 52 21 11 6 29 5 63 50 155 82
  Պարի Սեն Ժերմեն Լիգա 1 2001-2002 28 9 6 2 14 2 - 48 13
2002-2003 27 8 7 3 4 1 - 38 12
Ընդամենը 55 17 13 15 18 3 - 86 25
  Բարսելոնա Պրիմերա 2003-2004 32 15 6 3 7 4 - 145 22
2004-2005 35 9 0 0 7 4 - 42 13
2005-2006 29 17 2 1 12 7 2 1 45 26
2006-2007 32 21 6 0 11 3 - 49 24
2007-2008 17 8 1 0 8 1 - 26 9
Ընդամենը 145 70 15 4 45 19 2 1 207 94
  Միլան Սերիա Ա 2008-2009 29 8 1 0 6 2 7 1 43 11
2009-2010 36 2 0 0 7 3 14 2 57 17
2010-2011 11 0 0 0 5 1 - 16 1
Ընդամենը 76 20 1 0 18 6 21 3 116 29
  Ֆլամենգո Սերիա Ա 2011 31 14 5 1 3 2 13 4 52 21
2012 27 7 12 0 8 2 9 4 56 13
Ընդամենը 58 21 17 1 11 4 22 8 108 34
Ընդամենը կարիերայի ընթացքում 376 149 73 16 113 37 107 52 669 254

Միջազգային վիճակագրություն խմբագրել

Հավաքական Մրցաշրջան Ընկերական Մրցաշարեր Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Բրազիլիա
1999 4 0 9 7 13 7
2000 0 0 5 1 5 1
2001 2 1 2 0 4 1
2002 5 2 5 2 10 4
2003 4 1 4 1 8 2
2004 5 5 5 1 10 6
2005 1 0 11 6 12 6
2006 4 0 5 0 9 0
2007 7 4 4 1 11 5
2008 0 0 2 0 2 0
2009 1 0 2 0 3 0
2010 1 0 0 0 1 0
2011 5 1 0 0 5 1
2012 1 0 0 0 1 0
2013 2 0 0 0 2 0
Ընդամենը կարիերայի ընթացքում 42 14 54 19 96 33

Խաղեր և գոլեր հավաքականի կազմում խմբագրել

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  Գրեմիո խմբագրել

 
Ռոնալդինյոն Բարսելոնա ֆուտբոլային ակումբի թիմակիցների հետ ակումբի չեմպիոնությունը նշելիս:

  Պարի Սեն Ժերմեն խմբագրել

  • Ինտերտոտո Գավաթի տիրակալ - 2001 թվական

  Բարսելոնա խմբագրել

  • Իսպանիայի չեմպիոն (2) - 2004-2005, 2005-2006 մրցաշրջան
  • Իսպանիայի Սուպերգավաթի տիրակալ - 2005 թվական, 2006 թվական
  • Չեմպիոնների Լիգայի հաղթող - 2005-2006 մրցաշրջան

  Միլան խմբագրել

  • Իտալիայի չեմպիոն - 2010-2011 մրցաշրջան

  Ֆլամենգո խմբագրել

  • Գուանարաբի գավաթի հաղթող - 2011 թվական
  • Ռիոյի Գավաթի տիրակալ - 2011 թվական
  • Ռիո դե Ժանեյրո նահանգի չեմպիոն - 2011 թվական

  Ատլետիկո Մինեյրո խմբագրել

  • Մինաս Ժերայս նահանգի չեմպիոն - 2013 թվական
  • Լիբերտադորեսի գավաթի տիրակալ - 2013 թվական
  • Հարավային Ամերիկայի Ռեկոպի տիրակալ - 2014 թվական

  Կերետարո խմբագրել

  • Մեքսիկայի Գավաթի տիրակալ - 2015 թվական[116]

  Բրազիլիայի հավաքական խմբագրել

  • Ամերիկայի Գավաթի տիրակալ - 1999 թվական
  • Աշխարհի չեմպիոն - 2002 թվական
  • Կոնֆեդերացիայի գավաթի տիրակալ - 2005 թվական

Անձնական նվաճումներ խմբագրել

 
Գրաֆֆիտի բրազիլացիներ Ռոնալդինյոյի և Ռոնալդոյի պատկերներով:
  • Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի առաջնության լավագույն ռմբարկու - 1999 թվական (15 գնդակ)
  • Կոֆեդերացիայի գավաթի լավագույն ռմբարկու - 1999 թվական (6 գնդակ)
  • Կոնֆեդերացիայի գավաթի պատմության լավագույն ռմբարկու - 9 գոլ[117]
  • Կոնֆեդերացիայի գավաթի լավագույն ֆուտբոլիստ - 1999 թվական
  • Բրազիլիայի «Արծաթե գնդակի» տիրակալ - 2000 թվական
  • Մտնում է աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքականի կազմի մեջ - 2002 թվական
  • Իսպանիայի առաջնության լավագույն օտարերկրյա ֆուտբոլիստ - 2004 թվական
  • Իսպանիայի առաջնությունում լավագույն հարավամերիկացի ֆուտբոլիստ - 2004 թվական
  • ՖԻՖԱ-ի վարկածով տարվա ֆուտբոլիստ - 2004 թվական, 2005 թվական
  • World Soccer-ի վարկածով տարվա ֆուտբոլիստ - 2004 թվական, 2005 թվական
  • «Ոսկե գնդակի տիրակալ» որպես Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ՝ ըստ France Football-ի վարկածի - 2005 թվական
  • ՈՒԵՖԱ լավագույն հարձակվող - 2005 թվական
  • Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ըստ Onze-ի վարկածի - 2005 թվական
  • ՈՒԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ակումբային ֆուտբոլիստ - 2006 թվական
  • Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի միջազգային ֆեդերացիայի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2005 թվական, 2006 թվական
  • Մտնում է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի միջազգային ֆեդերացիայի խորհրդանշական հավաքականի կազմի մեջ - 2005, 2006, 2007 թվականներ
  • Golden Foot - 2009 թվական
  • Իտալիայի առաջնության լավագույն ասիստենտ - 2009-2010 թվականների մրցաշրջան (15 գոլային փոխանցում)
  • Մտնում է Ռիո դե Ժանեյրո նահանգի առաջնության խորհրդանշական հավաքականի կազմի մեջ - 2011 թվական
  • Մտնում է Բրազիլիայի առաջնության խորհրդանշական հավաքականի կազմի մեջ - 2011 թվական
  • Մտնում է Բրազիլիայի առաջնության խորհրդանշական հավաքականի կազմի մեջ - 2012 թվական
  • ГЛОБО-ի վարկածով Բրազիլիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ - 2012 թվական

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #134061969 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 «Ronaldinho > Biographie». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
  6. 6,0 6,1 «Ronaldinhogaucho videos». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
  7. Dieci cose su Ronnie Da Little Italy in poi
  8. 8,0 8,1 «One-on-one with Ronaldinho». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
  9. «Portrait de Ronaldinho». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
  10. «The Master». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
  11. «Egypt 1997: Brazil restore some pride Egypt». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
  12. «1997 goalscorers». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
  13. kingsport.it. Ronaldinho
  14. 14,0 14,1 Профиль на acmilan.com
  15. Arsene KO’d in Dinho bid
  16. «Saints fail in Ronaldinho move». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
  17. 80 000 000 долларов за Роналдиньо: новый рекорд трансферного рынка или плод богатого воображения бразильцев?
  18. 18,0 18,1 18,2 «Biography - His course - The PSG Years». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
  19. 19,0 19,1 «Профиль на transfermarkt.de». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
  20. Chelsea 4-2 Barcelona
  21. «Ronaldinjo do 2010. u Barseloni». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  22. Ronaldinho come Maradona Strappa applausi al nemico
  23. 23,0 23,1 23,2 23,3 23,4 Падший ангел
  24. «Ronaldinho fulfils boyhood dream with overhead goal». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  25. «Team of the Year 2006». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  26. Роналдиньо: «Я ни разу не задумывался о том, чтобы уйти из „Барселоны“»
  27. Козел отпущения
  28. njury ends Ronaldinho’s campaign
  29. «Laporta: Ronaldinho needs to leave Nou Camp». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  30. Manchester City set to move for Ronaldinho
  31. «MSN Football». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  32. «Ronaldinho Snubs Man City for A.C. Milan». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  33. Профиль на footballdatabase.com
  34. Ronaldinho, sei un «trecante» Praticamente un nove e mezzo
  35. «Газетная статья о трансфере Роналдиньо». Спорт-Экспресс. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  36. Ronaldinho, sei un «trecante» Praticamente un nove e mezzo
  37. SAN SIRO: 40.000 TIFOSI ROSSONERI PER RONALDINHO
  38. DINHO: IL NOSTRO R80!
  39. Ronaldinho ferma Mourinho Derby al Milan, la Lazio ringrazia
  40. Milan all’ultimo respiro
  41. Продавец жвачки
  42. Леонардо: „Пока Роналдиньо не показывает свои лучшие качества“
  43. Леонардо: Роналдиньо должен изменить свое отношение к матчам
  44. Роналдиньо не собирается завершать карьеру
  45. Corriere dello Sport: «Милан» может оштрафовать Роналдиньо за посещение ночного клуба перед матчем с «Цюрихом»
  46. Роналдиньо выиграл Golden Foot-2009
  47. Роналдиньо ударил Рауля во время матча «Реал» - «Милан»
  48. Сильвио Берлускони: «Я же говорил, что Роналдиньо возродится как игрок»
  49. 49,0 49,1 49,2 «Роналдиньо: хочу стать главной звездой в ЮАР». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  50. ««Милан» хочет продлить контракт с Роналдиньо до 2013 года». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  51. Роналдиньо: ощущаю себя так, как будто мне 18 лет(չաշխատող հղում)
  52. «Роналдиньо: я счастлив в «Милане»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  53. «Хет-трик Роналдиньо помог «Милану» разгромить «Сиену»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  54. ««Интер» одержал победу в миланском дерби». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  55. «Роналдиньо развлекался три дня подряд перед дерби». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  56. «Роналдиньо останется в «Милане» до 2014 года». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  57. ««Милан» с крупным счётом обыграл «Ювентус»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  58. «Гол+пас». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  59. 10 лучших распасовщиков Европы
  60. «Роналдиньо: могу играть за «Милан» сколько захочу». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  61. Роналдиньо остался недоволен тактикой «Милана»(չաշխատող հղում)
  62. Роналдиньо может вернуться на скамейку запасных(չաշխատող հղում)
  63. «Аллегри: Роналдиньо предстоит борьба за место в составе». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  64. «Роналдиньо: я не буду просить помощи у Берлускони». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  65. «Агент: вариант с «Палмейрасом» - приоритетный для Роналдиньо». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  66. «Одоне: по Роналдиньо осталось договориться с «Миланом»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  67. Адриано Галлиани: «Роналдиньо уйдет из „Милана“ в январе»
  68. Flamengo e Milan anunciam acordo por Ronaldinho Gaúcho
  69. «Ronaldinho al Flamengo. Galliani: «Fatta al 99,99 %»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  70. Роналдиньо перешёл в клуб «Фламенго». «РИА Новости»
  71. Novela tem final rubro-negro, e Fla confirma Ronaldinho até o fim de 2014
  72. Flamengo anuncia oficialmente a contratação de Ronaldinho Gaúcho(չաշխատող հղում)
  73. Ronaldinho estreia bem, Wanderley brilha e Fla segue 100 %
  74. Os 90 minutos de Ronaldinho em sua estreia pelo Fla
  75. «Sambadinha» para as semifinais da Taça Guanabara
  76. Ronaldinho: «Foi muito emocionante marcar pelo Fla»
  77. Flamengo faz 3 a 0 e garante classificação na Copa do Brasil
  78. Кубок Бразилии-2011. «Фламенго» разгромил в гостях «Муриси» и вышел в следующий раунд
  79. «Кубок Бразилии. «Муриси» - «Фламенго» - 0:3». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  80. Mengão sem freio e campeão
  81. Ronaldinho comemorou muito o título do Flamengo
  82. Luxemburgo quer Ronaldinho como protagonista do Fla
  83. «Неймар: Роналдиньо - это гений». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  84. «Ronaldinho é Galo» (պորտուգալերեն). Site oficial do Clube Atlético Mineiro. 4.06.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 5-ին.
  85. «Presidente Alexandre Kalil comenta contratação de Ronaldinho Gaúcho» (պորտուգալերեն). Site oficial do Clube Atlético Mineiro. 4.06.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 5-ին.
  86. «Schneller Wechsel: Ronaldinho heuert bei Atlético Mineiro an» (գերմաներեն). transfermarkt.de. 5.05.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 5-ին.
  87. Роналдиньо подписал новый контракт с «Атлетико Минейро»
  88. Роналдиньо покинул «Атлетико Минейро»
  89. Рональдиньо подписал контракт с мексиканским «Керетаро»
  90. Роналдиньо не забил пенальти в своём дебютном матче за мексиканский «Керетаро»
  91. «FIFA World Youth Championship Nigeria 1999. Brazil - Croatia». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  92. «Профиль на cbf.com.br». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  93. «Brazil victory harms Copa America credibility». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  94. «Ronaldinho no factor in Brazil defeat». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  95. Estátua de Ronaldinho é queimada em Santa Catarina
  96. Decepção da Copa, Ronaldinho «festeja» com comida, dança e balada
  97. Brazil friendly reut(չաշխատող հղում)
  98. Ronaldinho asks to skip Copa America
  99. «Ronaldinho and Robinho dropped by their Primera Liga teams». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին.
  100. «Brazil stars heading for Beijing». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  101. «Milan's Ronaldinho excited to play with Kaka». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  102. «Роналдиньо: продолжу так играть - поеду на чемпионат мира». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  103. «Роналдиньо попал в список запасных футболистов сборной Бразилии». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  104. «Глава оргкомитета чемпионата мира раскритиковал Дунгу». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  105. «Не сомневаюсь, что Роналдиньо сможет помочь сборной Бразилии»(չաշխատող հղում)
  106. впервые за полтора года вызван в сборную Бразилии(չաշխատող հղում)
  107. «Аргентина 1:0 Бразилия». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  108. Роналдиньо вызван в сборную Бразилии
  109. «LiveTV / прямая трансляция Аргентина - Бразилия (Товарищеский матч)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  110. «LiveTV / прямая трансляция Бразилия - Аргентина (Товарищеский матч)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  111. Роналдиньо вновь вызван в сборную Бразилии
  112. ЧМ-2014. Халк поедет на мундиаль, Роналдиньо и Кака - нет
  113. Homage from Catalonia
  114. Ronaldinho Gaúcho fala sobre seu filho pela primeira vez
  115. Ronaldinho jura la Constitución española
  116. Роналдиньо стал обладателем Кубка Мексики.
  117. Կուաուտեմոկ Բլանկայի հետ միասին

Արտաքին հղումներ խմբագրել